> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԼՈՒՍԱՆԿԱՐ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ կամ ՄԻ ՇՏԱՊԵՔ ՀԱՐՑԸ ՓԱԿԵԼ

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ կամ ՄԻ ՇՏԱՊԵՔ ՀԱՐՑԸ ՓԱԿԵԼ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ընդհատակումՉգիտես ինչու` մի շարք ԶԼՄ-ներ եւ քաղաքական գործիչներ Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք լրացուցիչ պատգամավորական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը փակված են համարում: Նրանք ելնում են այն իրողությունից, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի բաժանմունքը հրաժարվել է վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին տեղեկանք տալ Նիկոլին, որն անհրաժեշտ է ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցվելու համար: Մյուս կողմից, սակայն, մոռացության է մատնվում, որ ոստիկանության այդ որոշումը Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները բողոքարկել են Վարչական դատարանում: Այո, դատարանները Հայաստանում ծախված են, բայց նույնիսկ ամենածախված դատարանները չեն կարող հաշվի չնստել անհերքելի փաստերի հետ, մանավանդ, որ այս պարագայում ծախու վկաների պրոբլեմ կա: Անժխտելի իրողություն է, որ Նիկոլ Փաշինյանի անձնագրում Հայաստանի սահմանը խնդրո առարկա ժամանակահատվածում լքելու մասին նշում չկա: Անժխտելի իրողություն է, որ խնդրո առարկա ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական սահմանը չի հատել եւ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում: Ավելին` ընդհատակում գտնվելու 1.5 տարվա ընթացքում նա պարբերաբար հանդիպել է իր ընտանիքի անդամների եւ մասնավորապես` իր կնոջ` Աննա Հակոբյանի հետ: Եւ սա` ի հեճուկս այն բանի, որ 2008-ի մարտից ընդհուպ մինչեւ 2009-ի հուլիսի 1-ը, այսինքն` Փաշինյանի` դատախազություն ներկայանալու օրը, առնվազն չորս օպերատիվ խմբեր շուրջօրյա վերահսկել են Աննա Հակոբյանի բոլոր տեղաշարժերը, եւ այս գործողությունն իրականացնելու համար միլիոնավոր դրամներ են ծախսվել պետբյուջեից: Սա նշանակում է, որ իշխանություններն իմացել են, որ Փաշինյանը գտնվում է Հայաստանում. այլապես ինչո՞ւ էին ծախսում այդ միլիոնները: Բայցեւայնպես` ՀՀ օպերատիվ-հետախուզական մարմինները չկարողացան հայտնաբերել Նիկոլին. այն պարզ պատճառով, որ ոլորտը ղեկավարող անձինք չեն տիրապետում իրենց գործին եւ զուրկ են ինտելեկտուալ համապատասխան մակարդակից, ինչպես նաեւ` հասարակության վստահությունից, որի մի խումբ ներկայացուցիչներ այդ ողջ ընթացքում օժանդակել են Փաշինյանին` ի հեճուկս ողջ իրավապահ համակարգի: Դժվար չէ կռահել, որ առաջիկա դատավարության ընթացքում ոստիկանությունը, որպես իր դիրքորոշումը հիմնավորող փաստարկ, կներկայացնի Նիկոլի հեղինակած` «Երկրի հակառակ կողմը» վեպը, որը երբեմն թյուրիմացաբար հոդվածաշար են կոչում: Իրականում դա վեպ է, որը, սակայն, ի սկզբանե, հեղինակը հղացել է իրեն փնտրող իրավապահներին կեղծ հետքի վրա գցելու համար, եւ փաստորեն այդ նպատակը, առնվազն` ինչ-որ մի ժամանակահատվածում, իրագործվել է կատարելապես: Եթե Վարչական դատարանում Ոստիկանությունը փորձի հղում անել «Երկրի հակառակ կողմը» վեպին, Նիկոլ Փաշինյանը կբացահայտի վեպի հերոսների ինքնությունը, եւ սա մի այնպիսի խայտառակություն կդառնա ՀՀ ոստիկանության եւ իրավապահ մարմինների համար, որ որեւէ մեկը չի կարող նույնիսկ պատկերացնել: Այնպես որ, խորհուրդ կտանք չկրկնել ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի բաժանմունքի սխալը եւ առանց դիմադրելու` Նիկոլ Փաշինյանին տրամադրել պահանջվող տեղեկանքը:

Նկարում` Նիկոլը եւ Աննան լուսանկարվել են ընդհատակյա հերթական հանդիպման ժամանակ: Այսօրինակ լուսանկարները նրանց ընտանեկան ֆոտոարխիվում քիչ չեն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Նոյեմբեր 13th, 2009 at 06:04 | #1

    Gone esqanic heto tasib unenan u mi orinakan qayl anen.

  2. yervand
    Նոյեմբեր 13th, 2009 at 18:52 | #2

    ANNAn HEROSA!

  3. MM
    Նոյեմբեր 13th, 2009 at 23:27 | #3

    Yelnelov stexcvac iravi&akic misht xosel enq Nikoli masin, bayc ogtvelov aritic uzum em xonarhvel Annai mecutyan arach, vor Nikolin arjani kin e ev havatarim @nker, hrashali lragrox, mi xosqov Astco bari achq@ ays zuygi vra!!!!!!!!!

  4. Martin
    Նոյեմբեր 14th, 2009 at 00:42 | #4

    հետաքրքիր է, այդ Նկոլի մյուս գրածները ինչու հիմք չեն ընդունում.

  5. Gayane
    Նոյեմբեր 15th, 2009 at 02:01 | #5

    Anna, heros,ujex kin,21 rd dari hay knoj kerpar,mer sireli Nikoli henasyun,uj , mejq , chem janachum qez, bayc sirum em qez qrojs pes, hpartanum em qeznov, u hamburum….

  6. yervand
    Նոյեմբեր 16th, 2009 at 21:52 | #6

    Gayanein: es uxxaki chuzeca cavalvem yev erku barov artahayteci zgacmunkners, bajc du ambuxchutyamb nkaragrecir drank…

  7. TATEVIK NIKOLAKAN
    Նոյեմբեր 17th, 2009 at 00:47 | #7

    :))) SHAAAAAAAAAAT LAVN ER! 10 OV ZRO NIKOL@ HAGHTEC!!!! HAGHTANAK:-)

  8. Նոյեմբեր 26th, 2009 at 20:30 | #8

    Ajd inch ishxanutyuna. Teseq teseq Nikolin bantuma pahum. Mtacum em vor shata anardarutyuny:

  9. Նոյեմբեր 26th, 2009 at 20:33 | #9

    Es im papayi nman darnalu em ujex mard bayc inc chen toxnum qaxaqakanutyunov zbaxvem. Papas ela et zgacel erb poqra exel.

  1. No trackbacks yet.