> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԷԼ Ե՛Ս ԱՍԵՄ` ՈՐՊԵՍ ՏՎՅԱԼ ԳՈՐԾՈՎ ՉՊԱՐԶՎԱԾ ԱՆՁ

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԷԼ Ե՛Ս ԱՍԵՄ` ՈՐՊԵՍ ՏՎՅԱԼ ԳՈՐԾՈՎ ՉՊԱՐԶՎԱԾ ԱՆՁ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Երեկ Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին միջնորդել է դադարեցնել Փաշինյանի նկատմամբ 225 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ, ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական գրության, Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի փետրվարի 26-ից մինչեւ 2009 թվականի հուլիսի 7-ը Հայաստանում չի գտնվել: Նիկոլ Փաշինյանը միջնորդությանը միացավ հետեւյալ խոսքով.

Հարգելի դատարան, ես նախորդ նիստերից մեկում ասել էի, որ ե՛ւ դուք, ե՛ւ մեղադրող կողմը, ե՛ւ բոլորս այս դատավարության ընթացքում պետք է հաշվի առնենք, որ գտնվում ենք մի դատարանում, որտեղ պրոցես է տեղի ունենում հանուն Հայաստանի Հանրապետության, եւ այդ պրոցեսը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության դրոշի եւ զինանշանի ներքո: Ես կարծիք էի հայտնել, միջնորդել էի ձեզ, որ դուք ձեր որոշումներում այնպիսի ձեւակերպումներ տաք, որ վիրավորական չլինեն Հայաստանի Հանրապետության դրոշի, զինանշանի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար: Սակայն, գոնե այս պահի դրությամբ, նաեւ` իմ պաշտպանի ներկայացրած միջնորդության համատեքստում, ուզում եմ ընդգծել, որ փաստորեն այդ իմաստով պրոցեսը ամբողջովին դուրս է եկել վերահսկողությունից, եւ այս դատական պրոցեսը, ինչպես ամենասկզբից եղել է ծաղրուծանակ` Հայաստանի Հանրապետության պետականության, նրա դրոշի եւ զինանշանի նկատմամբ, այնպես էլ` ամեն վկայի հարցաքննության հետ, ամեն նոր փաստաթղթի հրապարակման հետ այդ ծաղրուծանակի էությունը խորանում է: Այո, ես հերթական անգամ հայտարարում եմ, որ այս դատական պրոցեսը ոչ այլ ինչ է, քան ծաղրուծանակ: Եւ այս փաստաթղթով, որը նույնպես տրված է Հայաստանի Հանրապետության անունից, որի վրա դրոշմված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, հերթական ծաղրուծանակն է: Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում այս փաստաթղթի բովանդակությանը: Այսինքն, այս փաստաթղթի բովանդակությունից ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ըստ էության, որեւէ ձեւով չի պաշտպանվում, եւ ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է այդ սահմանով դուրս գալ ու ներս գալ: Սակայն իրականությունն այն է, որ մենք գործ ունենք հերթական աբսուրդի հետ: Մենք, մի կողմից, պարտավոր ենք ի գիտություն ընդունել փաստաթղթերը, մյուս կողմից` պետք է հաշվի նստենք փաստերի հետ: Այսօր իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության, Դատախազության կողմից գրված եւ ստորագրված ցանկացած փաստաթուղթ, այդ թվում նաեւ` ինձ առաջադրված մեղադրանքը, այդ թվում եւ` այս գործում առկա նյութերը, կտրուկ հակասության մեջ են մտնում իրականության հետ: Եւ այս փաստաթղթով, որն իմ ներկայացուցչին տրվել է բոլորովին ուրիշ առիթով, ընդամենը Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող մարդիկ ցույց են տալիս, որ զուրկ են որեւէ հարգանքից` Հայաստանի Հանրապետության, պետականության, նրա դրոշի, զինանշանի եւ քաղաքացու նկատմամբ: Եւ այս իմաստով` մենք գործ ունենք փաստաթղթի հետ: Ես ձեզ միջնորդում եմ, հարգելի դատարան, որ դուք` որպես դատավոր, որը վարույթ է ընդունել այս գործը, հաշվի նստել այս փաստաթղթի հետ եւ ձեր որոշմամբ իրավական գնահատական տալ այս փաստաթղթին, տվյալ քննվող գործի համատեքստում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. nono
    Նոյեմբեր 12th, 2009 at 06:46 | #1

    Ժողովուրդ այնպիսի տպավորություն է, կարծես Հայաստանում մարդ չի մնացել, վերջին մարդը Նիկոլն է եւ Սերժականները: Կամ երեւի ձեզ թվում է թե ձեր ազատության եւ ձեր երեխաների ապագաի համար Նիկոլը պարտավոր է միայնակ պայքարելու: Սթափվեք խնդրում եմ, այս բոլոր հոդվածները մեկնաբանության կարիք ունեն, միտք վերցրեք եւ միտք տվեք:

  2. Armen M.
    Նոյեմբեր 12th, 2009 at 18:28 | #2

    ete ays amen@ teghi e unenum Evropayi achalurj hskoghutyan nerqo,ev der barcradzaynvum e vor HH araj@ntac e aprum ??? es chem uzum aprel nman anarakanocum evropakan @ntaniq kochvogh.
    Islam@ ir herahar npatakner@ hrchakel ev npatakaslac iragorcum e dranq tekuz henc evropayi srtum,isk qristonya xav@ jaylami kecvacqov pordzum e xusanavel kutakvogh problemneri aranqum,mer nman poqrerin zoh talov.

  3. Armen M.
    Նոյեմբեր 13th, 2009 at 01:53 | #3

    A. Merkel@ “pati qandman”20 amya toni shnorhavorakan ugherdzum ir xonarhum@ haytnec ayn mardkanc ovqer haghtaharecin gndakaharvelu vax@ ev havaqvecin pati mot.
    Germanyan petakanutyun korcnelu vtang chi unecel ev chuni,lav menq um enq spasum?herustaekranneric erevum e vor nranq miayn irenc grpani dardn en qashm—sahman@ kbacvi-ogut kunenan,paterazm ksksvi-irenq gnalu teghn unen,patkeracreq Marishin arajin gcum.

  1. No trackbacks yet.