> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱԿԱՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱԿԱՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ Բագրատ Ասատրյանը վերջերս «168 ժամ» թերթին տված հարցազրույցում իրավացիորեն նկատել էր, թե ստեղծված պայմաններում ՀՀ կառավարության հայտարարությունները` օտարերկրյա էական ներդրումներ Հայաստան բերելու մասին, անլուրջ են, քանի որ կապիտալը մեր երկրի մասին իրական պատկերացում կազմելուն պես` հնարավորինս հեռու կփախչի նրանից։ Եթե ինքներս մեզ պատկերացնենք օտարերկրյա գործարարի դերում, ով որեւէ զարգացող երկրում ներդրում անելու ցանկություն ունի, վերը բերված մտքի աղետալի իմաստը ավելի հասկանալի կդառնա։ Ենթադրենք` մեր պատկերացրած օտարերկրյա գործարարը քարտեզի վրա փնտրել-գտել է մեր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը։ Մինչ այստեղ ներդրումներ անել-չանելու մասին լրջորեն խորհելը, այդ գործարարը նախեւառաջ իր օգնականին կհանձնարարի տեղեկանք պատրաստել Հայաստանի մասին։ Օգնականը, բնականաբար, պիտի մտնի համացանց եւ տեղեկություններ փնտրի «Հայաստան» բառով։ Համացանցը, ահա, նրան պիտի մատուցի զանազան միջազգային կազմակերպությունների զեկույցները` Հայաստանի վերաբերյալ։ Խոսքը տվյալ դեպքում ոչ միայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, այլեւ ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՄՆ պետքարտուղարության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի կազմած զեկույցների մասին է։ Ահա, ուրեմն, այս ինֆորմացիոն հոսքը մարսելով` մեր գործարարի օգնականը իր շեֆին մի զեկույց կներկայացնի, որից վերջինս կիմանա, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ նախագահից մինչեւ պետավտոտեսուչ կոռումպացված են, որտեղ գործում է տնտեսության մոնոպոլ եւ օլիգոպոլ համակարգ, որտեղ օրենքը գործում է ըստ պահի նպատակահարմարության, որտեղ չկա անկախ դատարան, որտեղ կան քաղբանտարկյալներ, որտեղ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծում են, իսկ դրա դեմ բողոքելու փորձ անողներին գնդակահարում, որտեղ մամուլի ազատության վիճակը վատ է ու գնալով ավելի է վատանում, որտեղ հանցավորությունը տարին մի 60 տոկոսով աճում է, իսկ տնտեսությունը 18.5 տոկոսով անկում է ապրել, չնայած` մեկ շնչի հաշվով այդ երկիրը ամենամեծ վարկեր ստացածներից մեկն է։ Դե հիմա, սիրելի ընթերցող, ինքներդ ձեզ դրեք այդ գործարարի տեղում. այսքանից հետո դուք կմտածե՞իք Հայաստանում ներդրում անելու մասին։ Իհարկե, չէիք մտածի, եթե իհարկե չեք ուզում ձեր ունեցվածքը շանուգելի բաժին անել, ինչպես Լեւոն Մարկոսը ժամանակին մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդրեց Հայաստանում եւ կորցրեց այդ կապիտալը։ Շատ արագ նրա միլիոնների տեր դարձան ձեզ հայտնի օլիգարխները, ովքեր հիմա իրենց կապիտալը փախցնում են Հայաստանից եւ ներդրումներ անում եվրոպաներում ու չինաստաններում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Նոյեմբերի 12, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. MM
    Նոյեմբեր 12th, 2009 at 15:25 | #1

    Shat canot yerevuyti masin es xosum, Nikol jan. Yes inqs motikic canot em nman mi patmutyan. Tariner arach mi amerikaci yeritasard porcec Hayastan nerkrel amerikyan apranq. Na bankin grav er drel @nkeruhu tun@, dra dimac vercrel 500000 AMN dolar, ayd gumarov gnel u nerkrel er apranq. Inch yexav? Axq arturikin taniq pahox biznesmen@, serjiki hovanavorutyamb parzapes qcecin ed mardun u asecin gluxd ar u paxi qani voxch es. Mi ayl gorcarar vor uzum er biznes anel , serjik@ kargadrel er michnordin mechtexic durs gal, vor irenq irenc sev gorcn anen. Enpes vor serjik@ dranov zbzxvuma 95tvic (im tvyalnerov).

  2. Armen M.
    Նոյեմբեր 12th, 2009 at 18:12 | #2

    nman iravichakum HH “nerdrum” kanen miayn arkacaxndirner@ irenc keghtot pogher@ “lvanalu” aknkaliqov.Isk nman depqum mer petutyan@ hastat voreve ogut chi spasvum baci hnaravor bacahaytumn u mijazgayin varki(ete aydpisin der goyutyun uni)aveli ankum.

  1. No trackbacks yet.