> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Դավիթ ՄաթեւոսյանԵրեկ ՀՀ Վարչական դատարան է ներկայացվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի եւ նրա լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի ստորագրությամբ հայցադիմում` ընդդեմ ՀՀ ոստիկանության:

Հայցվոր կողմը Վարչական դատարանից պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետի հայտնի գրությունը եւ պարտավորեցնել այդ մարմնին` Նիկոլ Փաշինյանին տրամադրել վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք: Հիշեցնենք, որ Իջեւանի անձնագրային բաժնի պետը անցած ուրբաթ գրավոր կերպով հրաժարվել էր վերը նշված տեղեկանքը տրամադրել Դավիթ Մաթեւոսյանին` պատճառաբանելով, թե ըստ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության տեղեկանքի, Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից մինչեւ 2009-ի հուլիսի 7-ը Հայաստանում չի բնակվել: Դատարանից ակնկալիք ունենալ-չունենալու վերաբերյալ Դավիթ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում երեկ ասաց. «Իհարկե, մեզ համար ակնհայտ է, որ ՀՀ դատարանները անկախ չեն, գործադիր իշխանության կցորդն են ու միանշանակ կատարում են վերջինիս պատվերները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ընդդիմությանը»: Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, Հայ ազգային կոնգրեսը, լինելով կոնստրուկտիվ քաղաքական ուժ, տվյալ հարցը լուծելու մեկ իրավական ճանապարհ ունի` դատարաններում խնդիրը բարձրացնելը: «Մենք այլ ճանապարհով գնալու տարբերակ, ըստ էության, չունենք` չհաշված քաղաքական որոշակի խնդիրները: Մենք հո զորբայության չե՞նք դիմելու: Հայտնի է, որ ավտորիտար ռեժիմի պայմաններում բոլոր որոշումները կայացվում են միեւնույն հասցեում` Սերժիկ Սարգսյանի օրհնությամբ, այժմ էլ, վստահ ենք, որ դատարանը կայացնելու է այնպիսի վճիռ, որը հաճո կլինի իշխանությանը»,- ասում է Դավիթ Մաթեւոսյանը: Նա, միեւնույն ժամանակ, չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանին չգրանցելու քաղաքական պատվերը ինչ-ինչ պայմաններում կարող է փոխվել: «Այս պահին վստահ ենք, որ քաղաքական որոշում է կայացվել` Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը չգրանցել, եւ դա արվում է նրա հայրենակիցներին պարտադրելով` գնալու ապօրինությունների: Բայց մենք պարտավոր ենք անցնել այս գործընթացը, քանի որ ամեն պահի, որոշակի հանգամանքների ազդեցության արդյունքում, կարող է իրավիճակը փոխվել»,- ասում է Դավիթ Մաթեւոսյանը:

Երեկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը հանդես է եկել պարզաբանմամբ: Դրանում, մասնավորապես, նշված է, որ Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետի կողմից Դավիթ Մաթեւոսյանին տրված գրությունում ամբողջությամբ չի մեջբերվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության տեղեկանքը, ըստ որի, Նիկոլ Փաշինյանը վերը նշված ժամկետում Հայաստանում չի բնակվել: Դավիթ Մաթեւոսյանին տրված գրությունում բացակայող միտքը, որը ներկայացվել է Նորայր Մուրադխանյանի կողմից տարածված պարզաբանման մեջ, այսպիսին է. «Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, 2008 թ. մարտիմեկյան հայտնի իրադարձություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հեռացել է Հայաստանի Հանրապետությունից եւ, մինչեւ ներկայանալը, գտնվել է անհայտ հասցեում»: Այսինքն, պարզաբանում տարածելով` նախ ընդունվել է այն հանգամանքը, որ Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետի կողմից ստորագրված գրությունը անհեթեթ է, եւ փորձել են պատրանք ստեղծել, իբր փաստաթուղթը, այնուամենայնիվ, հիմքեր ունի, եւ դրանք այսպես կոչված` օպերատիվ տեղեկություններն են: Սակայն, ըստ Դավիթ Մաթեւոսյանի, միեւնույն է, եթե անգամ իրեն տրված գրությունում օպերատիվ տեղեկությունների միտքը նշված լիներ, ապա դրա արդյունքում իրավիճակը չէր փոխվի: «Միեւնույն է, օպերատիվ տեղեկություններն իրավական եւ ապացուցողական նշանակություն չունեն: Դրանով ոստիկանությունն ընդամենը փորձում է խորհրդավորության պատրանք ստեղծել` հասարակական կարծիք ձեւավորելու նպատակով: Անձնագրային բաժնի քայլերը որեւէ առնչություն չունեն իրավական դաշտի հետ, եւ սա միանշանակ է»,- ասաց Դավիթ Մաթեւոսյանը:

Ոստիկանության առաջ քաշած սույն մոտեցումը, երբ, հղում կատարելով ինչ-որ օպերատիվ տեղեկությունների, հրաժարվում են Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել, կարող է անցանկալի թեկնածուների սահմանդրական իրավունքները սահմանափակելու նոր ձեւ դառնալ: Մարդը կարող է Հայաստանից գնալ եւ վերադառնալ` օրինական կամ ապօրինի տարբերակով. երրորդ տարբերակ գոյություն չունի: Եթե մեկնումն օրինական է, ապա այն փաստաթղթային գրանցում է ստանում, եւ ոստիկանությանը մնում է մատնանշել միայն համապատասխան հիմքը: Եթե մեկնումը տեղի է ունենում անօրինական ճանապարհով, ապա նման փաստեր ունենալու դեպքում ոստիկանությունը պարտավոր է տվյալ օրինախախտի նկատմամբ քրեական հետապնդում սկսել: Իսկ ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանին ՀՀ սահմանը ապօրինի հատելու մեղադրանք չի առաջադրել, այսինքն` Հայաստանից նրա դուրս գալու, այնուհետեւ` վերադառնալու մասին որեւէ օպերատիվ տվյալ եւ փաստ գոյություն չունի: Սակայն ոստիկանությունը տեղեկանք չի տրամադրում` ասելով, թե ըստ օպերատիվ տեղեկությունների, քաղաքացին Հայաստանից հեռացել է: Եթե այս մոտեցման կիրառումը չկանխվի, ապա այն կարող է կիրառվել ցանկացած անձի դեմ, եւ այլեւս էական չի լինի նույնիսկ այն, թե տվյալ քաղաքացին հետախուզման մեջ է եղել, թե` ոչ: Ինչպես Դավիթ Մաթեւոսյանը նկատեց, նման պատճառաբանությամբ տեղեկանք չտալը շատ վատ նախադեպ կարող է դառնալ: Ինչեւէ, մի քանի օրից պարզ կդառնա, թե ՀՀ իշխանական վերնախավը Նիկոլ Փաշինյանի գրանցվելու հեռանկարից ահաբեկված` էլ ինչ ապօրինությունների է պատրաստ գնալ: «Այս պահի դրությամբ, քաղաքական որոշումն ակնհայտ է, եւ եթե իշխանությունները մինչեւ վերջ պահպանեն այն ու չփոխեն, ապա նրանք հանուն Նիկոլի թեկնածությունը չգրանցելու` կարող են անգամ Իջեւանը Ադրբեջանին հանձնել, որից հետո կհայտարարեն, թե Նիկոլը ոչ միայն Հայաստանում չի բնակվել, այլեւ ընդհանրապես ՀՀ քաղաքացի չէ»,- ասում է Դավիթ Մաթեւոսյանը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

http://www.hzh.am/10-11.html

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Armen M.
    Նոյեմբեր 11th, 2009 at 09:03 | #1

    ete mer KGB-n Nikoli gnal-gal@ chi tesel,ba otarerkrya hetaxuyznerin ktesni ??ev aysqanic heto menq hangist qnum enq ??Nikolin merjelu patrvak hnaroghin shutov medal ktan,shrjapatum knaxandzen…mi moraceq , es amen inchin turq@ hetevum e… arajin@ dzer nmanneric e azatvelu.Isk dzer erxaneri kam mor achqerin duq erbeq cheq nayel,vor gone amacheq.

  2. MM
    Նոյեմբեր 11th, 2009 at 16:09 | #2

    Isk yes pndum em , vor Nikol@ Hayastanic chi bacakayel @ndhatakum yexac jamanakahatvacum, na aprel e im tan@, Yerevanum. Tox apacucen vor edpes chi! Yerkrord: Aracharkum em mi ayspisi test anckacnel, hamozvelu hamar, tox shrjen Yerevani poxocnerum u joxovrdin harcnen2008 petrvari 26-ic-2009 hulisi 7-@ jamnakahatvacum Hayastanun nerqin u artaqin qaxaqakan, tntesakan, hasarakakan u eli inchakan volortneri iradarcutyunneri masin, nuyn harcer@ tan Nikolin (karox en harcnel naev ishxanutyan nerkayacucichnerin ). Patasxanner@ hamematen u hamozven ov er Hayastanum, ov voch. Vstah em , vor vochvoq Nikolic shat chi masnakcel Hayastani nerqin ancudarcin nshvac jamanakahatvacum. Enpes vor Nikol@ chi bacakayel u Chapuxyann el YEZ@ berelua( @st haytni anekdoti). Isk global arumov, es ishxanutyn@ inqnamaqrvelu unak che, dranc maqrel@ kprki! Ev menq(joxovurd@) shat gorc unenq anelu…

  3. Armen M.
    Նոյեմբեր 11th, 2009 at 18:22 | #3

    sranq @st ervuytin Nikolin artasahmanum pntrelu vra shat pogher en caxsel u hima uzum en ardaracrac linen ” operativ teghekutyunnerov” irenc artasahmanyan gorcughumner@.Sranq chen haskacel te inchu potorkvac cov@ cher xortakum “inqnavstah” razmanav@…
    Lriv hamamit em MM-i het.

  1. No trackbacks yet.