ԵՐԱԶՆԵՐ` ՔՆԱԾ ԵՎ ԱՐԹՄՆԻ
Իշխանական բայղուշները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս «խիստ հավաստի» բայղուշագրություններով, թե ահա` հաստատ, «հարիր տոկոսով»` ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականությունից հեռանալու որոշում է կայացրել։ Նման կանխատեսումներ հնչել են 2008 թ. մարտի 1-ից անմիջապես հետո, 2008-ի ամռանը, 2008-ի աշնանը, 2009-ի ձմռանը, 2009-ի ամռանը եւ ահա` 2009-ի աշնանը։ Կանխատեսումների ինտենսիվությունը, ահա, գալիս է վկայելու, որ սա իշխանությանը ամենաշատ հուզող թեմաներից մեկն է։ Սերժ Սարգսյանը, անշուշտ, ՀՀ առաջին նախագահի ստվերից անգամ հոգեխանգարմունքի մեջ է ընկնում։ Հասկանալի է, որ շատ ավելի դաժան է գիտակցելը, որ Տեր-Պետրոսյանը միասնական ընդդիմության առաջնորդ է, դիտարկվում է որպես գործող իշխանության իրական այլընտրանք, եւ այս ընկալումը գերակա է ոչ միայն Հայաստանի ներսում, այլեւ միջազգային հանրության շրջանում։ Այս է պատճառը, որ չնայած Հայաստանի ԱԳ նախարարության տիտանական ջանքերին` միջազգային պատվիրակությունների գերակշռող մասը հայաստանյան այցելությունների օրակարգում պարտադիր կետ է ներառում` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին։ Սրանով, սակայն, ՀՀ առաջին նախագահի` իշխանություններին պատճառած «հոգեխանգարմունքը» չի սահմանափակվում։ Վերջին տասը տարիների ընթացքում իշխանությունները ընդդիմությանը ամենաանհավանական մանիպուլյացիաների են ենթարկել, եւ դա եղել է ավազակապետության գոյատեւման հիմնական գաղտնիքներից մեկը։ Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումից ի վեր` իշխանությունը այս ոլորտում անհաղթահարելի դժվարությունների է հանդիպել, եւ բոլոր նախանշանները կան պնդելու, որ հայտնվել է տեղապտույտի վիճակում։ Եւ սա, աներկբա, քաղաքական դաշտում Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվ ներկայության արդյունքն է։ Կարճ ասած` իշխանությունը բոլոր հիմքերն ունի ոչ թե ցանկանալու, այլ երազելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացումը ակտիվ քաղաքական գործունեությունից։ Եւ ահա, այս կենսական երազանքը իշխանական բայղուշները ժամանակ առ ժամանակ ներկայացնում են որպես հավաստի իրողություն։ Զարմանալին այն է, սակայն, որ նույնիսկ ընդդիմադիր դաշտում գտնվում են մարդիկ, ովքեր կուլ են տալիս այս խայծը։ Մինչդեռ Տեր-Պետրոսյանի ելույթներին հետեւած ամեն մարդ միայն կխնդա վերը հիշատակված բայղուշությունների առիթով։ ՀՀ առաջին նախագահը մի քանի ելույթներում հստակ արձանագրել է, որ տեսանելի ապագայում չի պատրաստվում հեռանալ ակտիվ քաղաքականությունից։ Իհարկե, խոսքի իր ոճին ու արվեստին հավատարիմ` նա մի փոքր քողարկված է այդ մասին խոսել, բայց ուղիղ խոսքը, ինչպես հայտնի է, երբեմն արժեզրկում է ասելիքը։ Եւ ուրեմն` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետագա քաղաքական ծրագրերը հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել հունիսին տեղի ունեցած հանրահավաքներից մեկում նրա ունեցած այն ելույթին, որտեղ հիշատակվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի օրինակը, որը սոցիալիստական շարժման ալիքի վրա քաղաքական գործունեություն սկսելով` մի քանի անգամ անընդմեջ պարտվեց նախագահական ընտրություններում, բայց ի վերջո երկու ժամկետով անընդմեջ (14 տարի) նախագահեց Ֆրանսիայում։ Տեր-Պետրոսյանը պատահական խոսքեր չի ասում, եւ նրա այդ հիշեցումը ընդամենը մի բան է նշանակում. ինքն ակտիվ քաղաքականությունից չի հեռանալու, քանի դեռ ակտիվ քաղաքականությունից չի հեռացրել Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Իհարկե, հեռացման նրա մեթոդաբանությունը կարող է շատերին դուր չգալ։ Բայց մեր դժգոհ համախոհներին ուզում եմ մի բան ասել. առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














ԱՍՏՎԱԾ ՁԱՅՆԴ ԼՍԻ!!!
Es inch es anum, Nikol jan, sranq noric hogexangarmunqi mech knknen…
dranc bayghushutyunner@ shat nman en onanizmi–asum en u inqnabavararvum.
Հետաքրքիր է իմանալ այս հոդվածի հեղինակը, ո՞ր Նիկոլն է:
http://www.payqar.net/?p=1121
+1
Սկզբից, որ կարդացի, ահագին ոգեշնչվեցի. հետո մի պահ մտորեցի` կարո՞ղ ա ինքներս մեզ ենք նման հոդվածներով ոգևորում:
Դրանից հետո մի անգամ էլ կարդացի: Գրածդ շատ դիպուկ կերպով մերկացնոիմ ա իշխանություններին:
Հ.Գ. Ամեն դեպքում Լ.Տ.Պ.-ին էլ չէր խանգարի կարդալ սա
Никол! Руснеры касеин “Сравнил Х.й с пальцем”!? Миттеран не был президентом и проиграл ,а боролся и выиграл! А твой ЛТП там уже был и слава богу не все вымирли ,помнят кем он был есть и никогда не будет.
Բարև Նիկոլ ջան, քեզ շատ հարգում եմ նախ որպես մարդ, հոտո որպես քաղաքական իրատես գործիչ: Ես Գրիգորն եմ Արթիկից,վստահ եմ` հիշում ես: Քո բոլոր հոդվածներն ուսանելի են ինձ համար: Իսկ այսօրվա բայղուշներն, ի վերջո, հեռանալու են մեր հետևողական պայքարի միջոցով:Պայքար, պայքար մինչև վերջ, Հաղթելու ենք:
Ճիշտը միշտ ջրի երես է դուրս գալի.
Պայքար Պայքար Պայքար մինչեվ սրանց վերջ…
@касап
слава богу как раз очень много людей помнят кем был и остается Левон Тер Петросян,по сей день единственный лидер нации,а для тех у кого национальная принадлежность забытая категория-он ЛТП.
Единственное,в чем не прощу я его–это то ,что он позволил почувствовать себя людьми тому мусору,который истребляет пригревшему себя.
@касап
Yndhanrapes &isht klini inch vor ban aseluc chnmanvel zakaznoy ergichnerin, LTP-n es arec LTP en arec, rusaxos txa jan aveli paycar mtqery misht vogjuneli en, ed nuini krknutyunic arden bnakan pahanjner en arajanum, xndrum em mi qich poxel laci u vainasuni dzainy arden epac havn a nman xosqeri vra tqum…
Вообще то очень странные люди участвуют в этой в этой вакханалии влюблённости, похожий на фашизм
Նիկոլ ջան ցավդ տանեմ,մեզ “դուխ” ես տալիս,իսկ ոմանք էլ տակները լցնում են… մենակ մի քիչ մեղմ գրի թե չէ արդեն էս հոտերից մեռնում ենք: