> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՑԱՆԱԾԸ ՀՆՁԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՑԱՆԱԾԸ ՀՆՁԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՑավոքԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, եվրոպական շրջագայությունից վերադառնալով, արժեքավոր տպավորություն փոխանցեց հայ հանրությանը։ Ըստ նրա, Թուրքիան եվրոպական կառույցների որոշակի թողտվությամբ է հայ-թուրքական սահմանի բացումը կապում Ղարաբաղի հարցի կարգավորման հետ։ Ու չնայած` Սաֆարյանը չի կոնկրետացնում, թե ինչ շրջանակի հետ հանդիպումներից է նման տպավորություն ստացել, նրա ասածը հետաքրքրական է, որովհետեւ հիմնավոր լինելու պարագայում հօդս է ցնդեցնում իշխանական այն տեսակետը, ըստ որի, եթե Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացումը կապի ԼՂ հարցի կարգավորման հետ, «միջազգային հանրությունը իր խոսքը կասի»։ Հայաստանի պաշտոնյաները բազմիցս են կրկնել, որ հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ հարցը իրար հետ կապ չունեն, եւ սա ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլեւ միջազգային հանրության տեսակետն է։ Եւ ի հեճուկս սրա` ՀՀ ԱԺ խմբակցության ղեկավարը եվրոչինովնիկների հետ շփումների ընթացքում բոլորովին այլ տպավորություն է ստանում։ Մեծ հաշվով, սա անակնկալ համարել չի կարելի, որովհետեւ անգամ Հայաստան այցելած եվրոպացիները իրենց հայտարարություններում խոսում են հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցի միջեւ ուղղակի կապի բացակայության, այլ ոչ թե` կապի բացակայության մասին` ընդհանրապես։ Գրեթե բոլոր եվրոչինովնիկները նշում են, որ հարցերից մեկի կարգավորումը դրական ազդեցություն կունենա մյուսի վրա։ Ասել է թե` հարցերից մեկի չկարգավորումը կհանգեցնի նաեւ մյուսի չկարգավորմանը։ Սա արդեն այնքան պարզ է, որ այլեւս իմաստ չկա նույնիսկ քննարկել. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ԼՂ հարցի լուծումը միջազգային օրակարգի նույն փաթեթի տարբեր բաղադրիչներ են, եւ այդ փաթեթին վերաբերող բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանը գրավում է ետին մի տեղ։ Փոխարենը, Թուրքիան է խցկվել Ղարաբաղի հարցի քննարկումների հորձանուտ, եւ դա` «ֆուտբոլային դիվանագիտության» շնորհիվ։ Թուրքական գործոնը ԼՂ հարցում ավելի ու ավելի վստահ է սկսում երեւալ, եւ դա տեղի է ունենում հետեւյալ կերպ. ասենք` Բարաք Օբաման Ռեջեփ Թայիփ Էրդողանին հորդորում է բացել Հայաստանի հետ սահմանը։ Էրդողանը ասում է, որ ինքը պատրաստ է դա անել ցանկացած պահի, թեկուզ հենց հիմա։ Բայց եթե նման բան տեղի ունենա առանց «Հայաստանի կողմից գրավված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու», Թուրքիայում ներքաղաքական ցնցումներ տեղի կունենան, եւ ինքը, այսինքն` Էրդողանը, կզրկվի իշխանությունից։ Եւ ուրեմն` Էրդողանը Օբամային հորդորում է միջոցներ ձեռնարկել «օկուպացված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ»։ Այս խոսակցությունը Էրդողանը ունենում է թե Ռուսաստանի, թե Ֆրանսիայի եւ թե ԵՄ ղեկավարության հետ շփումներում, եւ ամեն նման խոսակցության հետ ԼՂ հարցն ու հայ-թուրքական սահմանի բացումը ավելի են կապվում` անքակտելի կապով։ Ու դա տեղի է ունենում` ի հեճուկս ՀՀ իշխանությունների եւ «ֆուտբոլային դիվանագիտության»։

ՀԳ. Երբ Սերժ Սարգսյանին գերտերությունների ներկայացուցիչները ասում են ազատագրված տարածքներից դուրս գալու անհրաժեշտության մասին, նա, անշուշտ, փորձում է ասել, որ Հայաստանի ժողովուրդը այդ լուծումը չի ընդունի։ Այստեղ եվրոչինովնիկները զարմացած տեսք են ընդունում ու հարցնում Սերժին. «Էդ երբվանի՞ց ես սկսել ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստել։ Եթե կարողացել ես ի հեճուկս ժողովրդի ինքդ քեզ նախագահի կարգավիճակ շնորհել, ուրեմն կարող ես նաեւ, ի հեճուկս ժողովրդի` Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքները»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Նոյեմբերի 5, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. yervand
    Նոյեմբեր 5th, 2009 at 01:05 | #1

    tenc chi e , asuma vor hanem zorqer@ haystanum hexapoxutyun klini, nrank el asum en e marti mekin el er hexapoxutyun linum ba vonc aragn arar eli nuyn dzevi karnes.

  2. Marianna
    Նոյեմբեր 5th, 2009 at 23:53 | #2

    +1….manavand P.S.@….

  3. yervand
    Նոյեմբեր 6th, 2009 at 00:47 | #3

    aysink eli te rusneri te evropaneri te amerikayi dobroyov kgarden mardkanc! ete arag da anum ein turqer@ hima arden el nrank karik chunen anhangstanalu! naranc poxaren serzik pashan ena kotoruma hayerin hayastanum!

  1. No trackbacks yet.