> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԷՍ ՎԱՐՈՒՅԹԻ «ՔԱՎՈՐԸ» ԵՍ ԵՄ

ԷՍ ՎԱՐՈՒՅԹԻ «ՔԱՎՈՐԸ» ԵՍ ԵՄ

Նիկոլ Փաշինյանը դատարանում

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

«Իմ պաշտպանները շատ հստակ արձանագրեցին, թե այս միջնորդության հիմքերը որոնք են։ Միանալով նրանց` ցանկանում եմ ընդգծել հետեւյալը. երբ նախորդ անգամ իմ խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց, դատավորը մերժեց` այն հիմքով, որ ես կթաքնվեմ քրեական վարույթը իրականացնող մարմնից։ Չնայած մեկ անգամ ասել եմ, բայց պատեհ է եւս մեկ անգամ ընդգծել, որ դատարանի դահլիճում գտնվող բոլոր մարդիկ արձանագրեն, որ տվյալ վարույթը տեղի է ունենում միայն այն բանի շնորհիվ, որ ես ցանկացել եմ, որ այն տեղի ունենա։ Եթե ես չուզենայի` այս վարույթը տեղի ունենար, ապա տեղի չէր ունենա ընդհանրապես։ Եթե իմ ընդհատակում գտնվելու ժամանակահատվածը մեկնաբանենք որպես մի շրջան, որ ես չեմ ցանկացել, որ այս վարույթը տեղի ունենա, չնայած դա այդպես չէ, բայց միեւնույն է` նույնիսկ այդպես մեկնաբանելու դեպքում, ոչ մի պետական մարմին ի վիճակի չեղավ այնպես անել, որ ի հեճուկս իմ ցանկության` այս վարույթը տեղի ունենա։ Տնավարի ասած` այս վարույթի «քավորը» ես եմ. որեւէ մեկը թող չփորձի այդ «քավորությանը» իմ փոխարեն տեր կանգնել։ Հարգելի դատարան, ես հասկանում եմ, որ դուք լիազորություն չունեք այս հարցը քննարկելու եւ լուծում տալու, ոչ էլ լիազորություն ունեք շատ հաճախակի զանգել եւ կապ հաստատել այն մարդկանց հետ, ովքեր ունեն այդ լիազորությունը։ Բայց քանի որ դուք նստած եք ՀՀ զինանշանի եւ դրոշի հարեւանությամբ, ես միջնորդում եմ, որ ձեր որոշումները հիմնավորեք այնպես, որ դա վիրավորական չլինի ոչ ՀՀ դրոշի, ոչ զինանշանի եւ ոչ էլ ՀՀ քաղաքացու համար։ Ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ որեւէ մեկը ՀՀ քաղաքացու ինստիտուտին չվերաբերվի որպես տրամաբանությունից զուրկ սուբյեկտի։ Ես միջնորդում եմ, որ ձեր որոշումները հիմնավորեք այնպես, որ չստացվի, որ որեւէ մեկը ցանկանում է ՀՀ քաղաքացուն անգիտակից եւ տրամաբանությունից զուրկ սուբյեկտի տեղ դնել»։

Այս խոսքից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկ ժամով անցավ խորհրդակցական սենյակ եւ վերադառնալով` մեկ շնչով եւ հեւալով կարդաց դատարանի որոշման եզրափակիչ մասը, այն է` միջնորդությունը մերժվում է։ Մնացական Մարտիրոսյանը խոստացավ հիմքերը ներկայացնել դատավարական կողմերին։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Armen M.
    Նոյեմբեր 4th, 2009 at 19:11 | #1

    mer petutyan chinovnikner@ @ndhamen@ poqrik ptutakner en evropakan “globalizacia” kochvogh amenakul meqenayi,vortegh antesvum en poqr azger@,manavand nranq,ovqer hakvac en azgayin arjeqner@ zohaberel inch-vor mtacacin “veh gaghaparneri” vorin henc heghinakner@ chen havatum.Kar& asats henc evropan e uzum vor mer mot ayspes lini.

  2. MM
    Նոյեմբեր 5th, 2009 at 20:24 | #2

    Nikol jan, inchqan el dem lines, HH qaxaqacun drsum nerkayacnum e serjik kochecyal@, vori cankacac yeluyt apacucum e nra 3rd dasarani krtakan makardak@, ankax qani farmanyanner en dra vra ashxatel u srbagrel. Dranic nerqevi oxaknerum aveli vat , 1kam 1,5 farmanyanneri ognutyamb en ashxatum, lavaguyn(kam cayrahex) depqum- Sadoyanin en varcum, ba…

  1. No trackbacks yet.