ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ
Սիրելի ժողովուրդ.
Երեւանի թիվ 10 ընտրատարածքում 2010 թ. հունվարի 10-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել: Այս ընտրատարածքում պատգամավորական մանդատը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ընտրված պատգամավոր, իմ բարեկամ Խաչատուր Սուքիասյանը վայր դրեց իր լրազորությունները:
Ընտրական այս գործընթացին մասնակցելու որոշումը կայացրել եմ` ի կատարումն հանուն օրինականության եւ արդարության, հանուն իշխանություն ձեւավորելու ժողովրդական իրավունքի, հանուն հայաստանցու արժանապատվության` բոլոր հասու միջոցներով պայքարելու իմ խոստման:
Առաջիկա ընտրությունները ՀՀ քաղաքացուն հնարավորություն են տալու ճեղքել օր օրի իրեն պարուրող ամենաթողության ու բռնության շղթան, եւ այդ հնարավորության իրացմանը ծառայելը իմ պարտքն եմ համարում` որպես «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի բանտ) պահվող քաղբանտարկյալ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Պատգամավորի թեկնածու առաջադրվելու այս քայլին դիմում եմ` հանուն 2008 թ. մարտի 1-ի տասը անմեղ զոհերի հիշատակի, հանուն բռնապետության զնդաններում պահվող քաղբանտարկյալների, հանուն բոլոր այն քաղաքացիների, ում իրավունքները ոտնահարված են, ում արժանապատվությունը խոցված է բեսպրեդելի կողմից: Այս քայլը անում եմ հանուն մեր երեխաների, ովքեր Ազատ եւ Երջանիկ Հայաստանում ապրելու մեր խոստումն ունեն:
Սույն ուղերձով նաեւ`
- եղբայրական ողջույններ եմ հղում Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամներին, այդ կուսակցությունների եւ Կոնգրեսի առաջնորդներին, ովքեր առաջիկա ընտրություններում իմ թեկանծությունը պաշտպանելու որոշում են կայացրել.
- իմ երախտիքն եմ հայտնում «Հանրապետություն» կուսակցությանը, նրա Քաղաքական խորհրդին, ՔաղԽորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին, ովքեր հնարավոր համարեցին իրենց սկզբունքների եւ արժեքների պաշտպանությունը` իմ թեկանոծությանը աջակցելու միջոցով.
- ակնկալում եմ, որ Հայ ազգային կոնգրեսի մաս չկազմող ընդդիմադիր ուժերը նույնպես հստակ դիրքորոշում կարտահայտեն սպասվող ընտրությունների վերաբերյալ.
- բարձր եմ գնահատում նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը` մեր հնարավոր համագործակցության մասին, եւ դրանք ընդունում եմ ի գիտություն:
Սիրելի ժողովուրդ.
Ես հավատում եմ մեր հաղթանակին ոչ միայն հունվարի 10-ի ընտրություններում, այլեւ` հանուն Սահմանադրության, օրինականության, ժողովրդի իշխանության մեր մղած պայքարում: Համոզված եմ, որ Հաղթանակը իրաղություն կդառնա այն պարագայում, երբ Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի երազանք ունեցող ամեն ոք` անկախ քաղաքական եւ քաղաքացիական դիրքից, հանուն հաղթանակի, իրենից կախված հնարավորը անի:
Եւ ուրեմն`
Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե´ Ազատությունը,
Կեցցե´ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
Աստված մեզ օգնական:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավորի թեկնածու
քաղբանտարկյալ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից












Նիկոլ, ես ողջունում եմ այս քայլը, միանշանակ շատ ճիշտ է եւ երկրորդ կարծիք լինել չի կարող:
+1000000000000000000000000000000000000
Նիկոլ ջան, ազգը քո կողքին է: Հաղթելու ենք, մաքրելու ենք:
Միևնույն է հաղթելու ենք…
payqar payqar minchev verj
NIKOL HAXTANAK
Nikol@ hay azgi parosna! ete Nikol@ chlner menk hastat korac enk!
Hamadzayn em Nikoli voroshman het.+1
Yete, inch-inch dzeverov ays @ntrutyan@ Nikol@ chancni, uremn mer azg@ prkvelu yelq chuni.Bolors mek mardu nman petq e anenq amen inch azniv @ntrutyan hamar! PAYQAR, PAYQAR MINCHEV HAXTANAK!
Nikoli @ntrutyunov verjapes kparzvi arje inch vor bani vra huys dnel ???ete Levoni hamar asum ein keghciqneri himq@ na e drel,Zurabyanin el te sandzardzakutyunne el irenic——–hima tesnenq -Nikoln el ho maqur e…..hima kereva Erevanum ovqer en aprum.Isk erevancin togh chmorana,vor MAYR qaghaqi bnakich e ev patasxanatu e bolor Hayeri arjev-lini marzic te spyurqic.
@Armen M.
+1