ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՋԱՎԱԽՔ` ՂԱՐԱԲԱՂԻ ԴԻՄԱՑ
Հրանտ Տեր-Աբրահամյանի «Չուժոյ պախմել» հոդվածաշարը ըստ էության փակեց հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման շուրջ կառուցվող վերլուծությունների շղթան: Հեղինակը համոզիչ կերպով փաստարկում է, որ այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկը տվել է Ռուսաստանը` նպատակ ունենալով Հայաստանը օգտագործել Վրաստանի մասնատման իր ստրատեգիական պլանի իրագործման համար: Մինչեւ օրս Ռուսաստանը չի կարողանում Հայաստանը իր համար ցանկալի չափով ներքաշել իր հակավրացական քաղաքականության հորձանուտ, որովհետեւ հենց Վրաստանով է անցնում Հայաստանը սնուցող կյանքի ճանապարհը: Այսպիսով, ռուս-թուրքական մերձեցման արդյունքում փորձ է արվում նոր «կյանքի ճանապարհ» բացել «ռուսական ֆորպոստ» Հայաստանի համար: Եւ երբ բացված կլինի հայ-թուրքական սահմանը, կաշխատեն երկաթուղին եւ ավտոճանապարհները` Ռուսաստանը Հայաստանից հակավրացական կոնկրետ գործողություններ ակնկալելու հնարավորություն կունենա: Այդ գործողությունների սխեման չափազանց պարզ է եւ բնականաբար` կապվելու է Ջավախքի հարցի արծարծման հետ: Բայց դրա իրագործումը որոշակի հավելյալ բարդությունների հետ է կապվում: Մասնավորապես` եթե Հայաստանի թուրքական զարկերակը բացվի ԼՂ հակամարտության գոտում հաստատված ստատուս-քվոյի պայմաններում, այսինքն` առանց դրա փոփոխության, Հայաստանի ներքաշումը վրացական արշավի հորձանուտ կշարունակի մնալ ստրատեգիական առումով խոցելի մտադրություն, որովհետեւ կնշանակի երկրորդ ճակատ բացել Հայաստանի համար: Այսինքն` Վրաստանի հետ հակամարտության մեջ մտնելով` Հայաստանը ղարաբաղյան ճակատում կարող է ադրբեջանական հարձակման թիրախ դառնալ: Ու եթե Թուրքիան սրան արձագանքի ոչ վաղ անցյալում բացված սահմանը փակելով` Հայաստանի վիճակը կդառնա ոչ նախանձելի: Այսինքն` Հայաստանին Վրաստանի դեմ գործողությունների մղելու պայմաններ ստեղծելու համար Ռուսաստանին հարկավոր է ոչ միայն հայ-թուրքական սահմանի բացմանը հասնել, այլեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը, ընդ որում` այնպիսի կարգավորման, որ կապահովի թուրք-ադրբեջանական կողմի չեզոքությունը հակավրացական նոր արշավի ժամանակ: Սա էլ նշանակում է, որ Ռուսաստանը նվիրված է լինելու ԼՂ հակամարտության կարգավորման «Մադրիդյան սկզբունքներին», որ ենթադրում են «Ադրբեջանի 7 գրավյալ շրջանների» վերադարձ ալիեւյան հանրապետությանը: Այս ամենը, ահա, հիմք է տալիս ենթադրել, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության փաթեթային կարգավորման կողմնակից են ոչ միայն Թուրքիան եւ Ադրբեջանը, այլեւ Ռուսաստանը: Եւ ինչպես անձեռոցիկի վրա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարին ուղղված հանձնարարական գրեց` ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները, այդպես էլ «Մադրիդյան սկզբունքներին» համաձայնելու հանձնարարական է տրվելու` ազատագրված տարածքները լքելու հանձնարարական: Ռուսաստանի տեսակետից` այդպիսով հայերը ոչինչ չեն կորցնում. հեռանում են ազատագրված տարածքներից եւ գուցե` Ղարաբաղից, փոխարենը ստանում են Ջավախքը, եթե, իհարկե, դեպի Թիֆլիս գրոհելու վճռականություն ունենան:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Մեր նաղդը թողնենք, ընկնենք նիսիայի հետևի՞ց …
Iskakanic vor Hayastani vichak@ CANRA……
GHarabagh@ azatagrvec—inch unenq hima,da Hayastani xagh@ cher,andrkovkasum ir mshtakan nerkayutyunn apahovelu hamar “mets eghbayrn” aydpes uzec,zinec,strkacrec…hima el javaxq@…
Esh@ vor esh e–cexic durs galuc heto………..menq der naxord cexic durs chenq ekel.
Թքելա պետք Ռուսաստանի վրա։
Մեր դարավոր հարևան ու բարեկամ Վրաստանի հե՛տ պետք է ավելի ու ավելի սերտացնել հարաբերությունները! Ոչ թե երկերեսանու նման վարվել։
Եթե Հայաստանն ու Վրաստանը ուժերը համախմբեն ու միավորված գործեն կարծում եմ Կովկասում թելադրող ուժերի ազդեցությունը զգալիորեն կպակասի։
@Հայկ–PL
rus@ aynpisi &ahi& e sarqel mez hamar,vor hnaravor che nranic azatvel, aravel evs ays kompromatnerov zombiacvac “ishxanutyan” arkayutyamb.HH -i poqr i shate arjeq nerkayacnogh amen inch TRVEL e inch vor anhayt partqi dimac…isk ashxarhn aysor aynpisin e ,vor ete “grpannert datark “en kam vacharelu ban chunes—djvar te mardu tegh dnen,manavand vor ayd vichaki ekel es bolori achqi araj.
@Armen M.
+1