> ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Պայքար, պայքար մինչեւ վերջՄարտի 1-ին եւ դրանից հետո պաշտոնական լրատվությանը հետեւող մարդիկ միայն մի եզրակացություն կարող էին անել. մարտի 1-ին Երեւանի Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածները ոստիկանության ցեղասպանության փորձ էին իրականացնում: Իսկապես ահասարսուռ տեսարաններ էին դուրս հորդում հեռուստատեսային էկրաններից, թե ինչպես ինչ-որ զինված խմբեր ավտոբուսների ետեւից կրակում էին խեղճ ոստիկանների վրա, նրանց վրա նռնակներ շպրտում:

Ու ոստիկանական այս սպանդը կանխելու համար` հարկավոր էր արտակարգ դրություն մտցնել: Սրանից հետո էլ հաղորդվում էր հարյուրավոր վիրավոր ոստիկանների մասին: Ճիշտ է, պաշտոնական մարմինները այդպես էլ չկարողացան կողմնորոշվել, թե ի վերջո քանի ոստիկան է վիրավորվել, եւ անընդհատ հակասական թվեր էին հրապարակում, բայց էականն այն էր, որ այդ վիրավորների մեջ տասնյակ հրազենային եւ բազմաբեկորային վնասվածքներ ստացած անձինք պիտի լինեին` ըստ պաշտոնական հաղորդագրությունների: Եվ ահա, դատախազության հրապարակած թվերը` հրազենային եւ բեկորային վնասվածք ստացած ոստիկանների մասին, եկան ապացուցելու, որ այդ ամենը սուտ էր, լկտի սուտ: Հրազենային վնասվածք չի ստացել ոչ մի ոստիկան, իսկ բեկորային վնասվածք ստացել է մեկ զինծառայող:

Ավելին` ոստիկանական վահանների վրա չկան հրազենային կամ բեկորային վնասվածքներ, ինչը նշանակում է, որ ցուցարարների կողմից հրազենի եւ պայթուցիկի օգտագործման դեպք չի եղել: Որ իրականությունը այսպիսին է, պարզ էր ի սկզբանե: Զարմանալին ուրիշ բան է. ինչո՞ւ է դատախազությունը այսպիսի պաշտոնական փաստաթուղթ հրապարակում, մի՞թե Խոզի մռութը չէր կարող մի քանի տասնյակ դատաբժշկական փորձաքննություն հնարել: Առաջին տպավորությունն այն է, թե գործող իշխանությունը այս փաստաթղթով ապտակ է հասցնում Ռոբերտ Քոչարյանին, որը իշխանության զինված յուրացման վարկածի հեղինակն է: Սա, իհարկե, տարբերակ է: Բայց չպետք է նաեւ բացառել, որ այս եզրակացության հրապարակումով իշխանությունը փորձում է վստահության որոշակի ռեսուրս ապահովել ԱԺ ժամանակավոր խայտառակ հանձնաժողովի եւ Խոզի մռութի կանտորայի համար. թե իբր տեսեք` փորձագետները նաեւ պաշտոնական վարկածին հակասող եզրակացություններ են տալիս: Իսկ նման իրավիճակը իշխանությանը թերեւս կարող է հարկավոր լինել «Ա1+»-ի կողմից արձանագրված այժմ արդեն հայտնի ծնոտի, մարմնի այլ մասերի, արյան լճակի հետ կապված պաշտոնական վարկածի առաջացրած սկանդալը ինչ-որ կերպ հաղթահարելու համար: Այդ ծնոտը թերեւս իշխանությունների ամենամեծ պրոբլեմն է, որովհետեւ այն ուղղակի եւ աներկբա ապացույցն է այն բանի, որ մարտի 1-ի զոհերի թիվը շատ ավելի մեծ է եղել, քան պաշտոնապես հայտարարվածը: Ի դեպ, հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել նույն մարտի 1-ին «Ա1+»-ի նույն օպերատորի արձանագրած այն կադրերին, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է ջրցան մեքենան ջրի ուժգին շիթով մաքրում այն տարածքը, որտեղ ընկած են ծնոտը եւ մարմնի մյուս մասերը: Հասկանալի է, որ սա չէր կարող լինել ջրցան մեքենայի վարորդի անձնական նախաձեռնությունը, այլ դրա համար պետք է հատուկ հրաման արձակված լիներ: Եւ եթե ճիշտ է Խոզի մռութը, եւ ինչ-որ մարդիկ, սղոցելով խոզի ծնոտ եւ կտրտելով ոչխարի լեզու, այն նետել են դեպքի վայրում` ինչ-ինչ նպատակների հասնելու համար, ուրեմն ոստիկանությունը ոչ թե պետք է մաքրեր, լվանար տեղանքը, թաքցներ հետքերը, այլ ընդհակառակը` պետք է այդ արյան փորձանմուշները, խնդրո առարկա ծնոտը կցված լինեին քրեական գործին: Եւ ԱԺ խայտառակ հանձնաժողովը այն աստիճան է լծվել իշխանական հանցանքները թաքցնելուն, որ «Ա1+»-ի հասցեին մուննաթ է գալիս, թե ինչու արյունը չեք ուղարկել փորձաքննության: Դհոլի արբանյակը, ի դեպ, քննիչին չի հարցնում, թե ինչու է ոստիկանությունը լվացել տեղանքը, ինչու է մաքրել հետքերը, ինչու դեպքի վայրում նորմալ տեղազննություն չի իրականացրել: Ու ընդհանրապես, չգիտեմ էլ` ճի՞շտ ենք անում, որ այս թեմաները քննարկում ենք:

Հայաստանում մի իրավիճակ է ստեղծվել, որ բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու, գիտեն սեփական հինգ մատների պես, բայց ինչ-որ լուրջ դեմք ընդունած մարդիկ «ճշմարտություն են փնտրում»: Բայց այսուհանդերձ. վերը նշված վիճակագրությունը վկայում է, որ ցուցարարները զենք չեն օգտագործել: Դե, հիմա եզրակացրեք, թե ում գործողությունների արդյունքում են զոհվել երկու ոստիկանները: Գոնե նրանց սպանությունների բացահայտումը պետք է պատվի հարց դառնար մեր իրավապահ մարմինների համար: Բայց նման բան չկա. ոչ միայն այն պատճառով, որ մեր ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, ՀՔԾ-ն պատիվ չունեն, այլեւ այն պարզ պատճառով, որ սպանված երկու ոստիկանները ոչ մի բանով չեն տարբերվում մարտի 1-ի մյուս զոհերից. նրանք ռեժիմի նույնպիսի զոհեր են, ինչպիսիք մնացած տղերքը: Եվ այս տասը զոհի արձանը, որ պետք է տեղադրվի Գր. Լուսավորիչ-Պարոնյան փողոցը կապող էստակադայի հենց կենտրոնում, պետք է լինի տասը հարազատի, տասը եղբոր, տասը արյունակցի հիշատակը հավերժացնող կոթող. ժողովրդի հարազատ զավակների հիշատակը հավերժացնող:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
27.10.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1


  1. Հունվար 22nd, 2009 at 19:25 | #1

    Թողնելով մի կողմ մեղադրանքի անհեթեթությունը, որ մարդիկ պատասխանատու են համարվում անկարգություների համար, որոնք եղել են իրենց «կազմակերպած» հանրահավաքից շատ հեռու, ցանկանում եմ փաստել ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆԸ կամ ՍՍերժանտների ու հաբՌԿիսների ՄԵՂԱՅԱԿԱՆԸ.
    փաստորեն հայտարարում են, որ բավական է Հայաստանում 7 հոգով 1000 քառակուսի մետր տարածքում հանրահավաք կազմակերպել ու անկարգություններ հրահրել, հնարավոր է 60 հազար քառակուսի կիլոմետր Հայաստանի վրա իշխանությունը ՅՈՒՐԱՑՆԵԼ։

    Ակընհայտ է, դեռ Մարտին հատուկ դրություն մտցնելով, ցույց էր տրվել թե ինչքան վախեցած ու տկար է ՍՍերժանտական ու հաբՌԿիստական իշխանությունը։

    Ազատամիտ մարդկանցից ուղղակի սարսափում են - քանի որ կառավարել ազատ ազգաբնակչությանը ունակ չեն։
    ԱՊԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒԸ ու ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆԸ տիրել է Հայաստանին հուսամ, ոչ հայ ժողովրդին, այլապես Հայաստան պետության վրա կարելի կլինի խաչ քաշել։

  2. ananun
    Փետրվար 19th, 2009 at 05:23 | #2

    hargeli xmbagrutyun.vorosheci grel dzez imanalov vor havanakan e duq ushadrutyun darcneq im tvac informaciain.
    Marti 1-ic ancel e arden mek tari yev yes inchqan vor texyak em ZLM-neric,grvum e vor “Cheryomuxaic” mahacel en 3 hogi.yes dzez karox em asel,vor nuyn tipi gazain pampusht,vor hanvel e Qloyan Gori marmnic(dzax achukayin hatvacic),hanvel e nayev zohvac vostikan Hamlet Tadevosyani marmnic(2 hat porti storin hatvacic).dranq haneluc nuynisk mer achqern ein arcunqakalel.sut en ayn texekutyunner@,te Hamlet Tadevosyan@ marmnov parkel e nrnaki vra.yes shat em cankanum,vor chshmartutyun@ haxtanaki,ayd amenn im achqeri araj e texi unecel.inqnutyuns chem nshum,vorovhetev karox e problemner unenam.bayc indz tvum e gracics khaskanaq te vortexic karox e linel ays informacian.lavaguyn maxtanqnerov….
    P.S. ays informacian aveli manramasn im canotneri mijocov hascrel em naev Hay Azgain Kongresin

  1. No trackbacks yet.