ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ՇՈՒԼԵՐԸ
Թե ինչ է գրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ԱԺ-ում նախօրեին լսված իր զեկույցում` լիովին անէական է դառնում խորհրդարանում նրա արտասանած երկու նախադասություն-մեկնաբանությունների ֆոնին։ Իր զեկույցի ներկայացման ընթացքում օմբուդսմենը բառացիորեն հայտարարեց. «Այն, ինչ անում է իշխանությունը, միշտ չէ, որ լավ է պետության համար, եւ այն, ինչ անում է ընդդիմությունը, միշտ չէ, որ վատ է պետության համար»։ Չվարժված ականջով մարդկանց նույնիսկ կարող է թվալ, թե ՄԻՊ-ը կպավ իշխանությանը եւ պաշտպանեց ընդդիմությանը։ Բայց երբ ուշադիր հետազոտում ենք մեջբերված նախադասությունը, ստացվում է, որ իշխանությունը հիմնականում, որպես կանոն, լավ բաներ է անում պետության համար, բայց նաեւ պատահում են առանձին բացթողումներ, իսկ ընդդիմությունը հիմնականում, որպես կանոն, վատ բաներ է անում պետության համար, բայց երբեմն, հազարից մեկ` նաեւ լավ արարքներով ու քայլերով է հանդես գալիս։ Որքանով է իրականությանը համապատասխանում այս պնդումը` տվյալ դեպքում էական էլ չէ։ Էականը խոսքի կառուցման, մտքեր արտահայտելու այս ոճն է, որը հատուկ է քաղաքական շուլերներին։ Արմեն Հարությունյանը չի կարող ուղիղ քծնել իշխանությանը, որովհետեւ նույն իշխանության կողմից նրան ընդդիմադիրոտ ծաղրածուի դերակատարում է վերապահված, բայց մյուս կողմից` օմբուդսմեն դառնալուց առաջ Դոլար Արմեն անունով հայտնի այս մարդը վախենում է իրեն ծնած եւ սնած իշխանական համակարգը լուրջ ընդունի իր ընդդիմադիր կեցվածքը ու դատախազ ախպորը բռնի, ասենք, կաշառքի գործի վրա։ Դրա համար էլ այնպիսի ձեւակերպումներով է հանդես գալիս, որ հեռուստացույցի առաջ դանթող հասարակությունը զարմանա իր համարձակության վրա, իսկ իշխանությունը քնքշորեն քորի իր հավատարիմ բոխախը։ Բայց այս եզրակացությունը միայն վերը մեջբերված նախադասությամբ չի հիմնավորվում. նույն լսումների ժամանակ Արմեն Հարությունյանը ԱԺ-ին էլ կպավ. թե` բա չե՞ք ասիլ, ինքը զեկույցը դեռ մարտին է ուղարկել խորհրդարան, իսկ վերջինս միայն հիմա է այն լսում։ Եւ քննադատելով այս իրողությունը` դրա սխալ լինելը օմբուդսմենը հիմնավորում է այսպես. «Այսօր մենք լրիվ ուրիշ իրականության մեջ ենք ապրում. դուրս ես գալիս փողոց` լրիվ ուրիշ իրականություն է»։ Այսինքն` քննարկվող զեկույցը, որի մեջ երեւի մի երկու քննադատական սեթեւեթանք կա, այլեւս ակտուալ չէ, որովհետեւ վսեմագույն իշխանության ջանքերի շնորհիվ մենք ուրիշ իրականություն ունենք, հիմնականում` պայծառ իրականություն։ Փաստորեն` ընդամենը երկու ամիս առաջ թռուցիկ բաժանող երիտասարդներին չեն ծեծել ու նրանց դեմ քրեական գործեր չեն հարուցել, երիտասարդների երթերը չեն խոչընդոտել, «Միացում» շարժման ստորագրահավաքի մասնակիցներին չեն ահաբեկել, մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան։ Կարճ ասած` կյանքը` ուրախ, ապրուստը` ձրի։ Դոլար Արմենի համար, իհարկե։
ՀԳ. Երբեմն ինձ թվում է` Արթուր Բաղդասարյանը, Արմեն Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Շավարշ Քոչարյանը, Սամվել Նիկոյանը հարազատ եղբայրներ են. ախր` շատ նման են, է…
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հոկտեմբերի 28, 2009














Zzveli caxu araracneri verj@ galu e.
Nikol jan , nax Shuller@ che ayl Shveller@, yerkrordn el, ova nran kurj @ndunum? Isk du hrashq es!!!!!!!
+1
ha, bayc iroq vor nmanutyun unen dranq…:):)
dranq robi “moska”-nen en,hima uzum en “zalum” ereval–va-bank,axr shat ban unen korcnelu,et dardzi &opan el chen toghel,kamurjner@ qandel en vorpes anverapah havatarmutyan drsevorum,dranov i cuyc dnelov voghnashari ispar bacakayutyun@.
Ombudsmen, ban, sagh nuyn bann en - avazakakhmbi masnik. Verjapes, ov e vjarum ombudsmenin?
Imijiayloc, yes der ays dimakavor mardkanc nkarnerin chem varjvel. Chgitem te inchu, dimakavor mardik im vra misht hancagortzneri u mardaspanneri tpavorutyun en toghnum.
Azniv mard@ yerbeq demq@ hasarakutyan mej taqcnelu khndir chuni.
ba vor nikolin daten u nstacnen inchenk anelu?
@nazarian
normal hasarakutyan paragayum da (dimak@) mijoc e xosapelu vrejxndrutyunic,hashvehardaric…isk mez mot da mijoc e qtsnoghneri banakic zerc mnalu.
mez mot vonc e ??morquris tghu horquri tghen inch vor oligarxi axrani petin mi angam dzerqov barevel a…
@Armen M.
Dimak@ kam tsankatsat nynatsman, taknvelu atributy@ hnaravorutyun e talis gortselu anmardkayin ararkner. Kani vor mard@ dadarum e mard lineluts ayn veratsvum e hagusti, tvanshani , anshunch mi bani
@Haik
isk ov asec vor dimak kareli e hagnel miayn hatuk tsarayutyunnerin,….ete tesnum es anmardkayin verabermunq,sovorakan lati ktorov karogh es darnal nuynqan an&anacheli ev hamarjeq pahvacq drsevorel.Isk ete menq patrast chenq dran–uremn sranq der erkar kmnan.