> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Եկեք հեքիաթների չհավատանք)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Եկեք հեքիաթների չհավատանք)

Ցյուրիխյան ուրացումԵնթադրենք` Հայաստանի իշխանությունները ճիշտ են ասում, եւ հայ-թուրքական սահմանը բացվելու է առանց ԼՂ հակամարտության գոտում հաստատված ստատուս-քվոյի փոփոխության։ Այսինքն` թուրքերը բացում են սահմանը, Գյումրի-Կարս երկաթուղին, հայ-թուրքական ավտոճանապարհները սկսում են աշխատել, եւ ազատագրված տարածքները շարունակում են մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո` Սարգսյան-Ալիեւ տափակ ու անվերջանալի բանակցությունների ֆոնին։ Պետք է խոստովանել` սա երանելի վիճակ կլինի հայկական կողմի համար, որովհետեւ մեզ այլեւս հարկավոր չի լինի մտածել ԼՂ հարցի կարգավորման մասին։ Մեզ կմնա ընդամենը ապահովել ներքին համախմբում, բանակի մարտունակ վիճակ եւ արձանագրել, որ մերն է ոչ միայն Ղարաբաղը, այլեւ ազատագրված տարածքները։ Մեծ հաշվով, իշխանական խոսնակները հենց այսպիսի սցենար են մեր առաջ ուրվագծում Ցյուրիխյան ուրացման ֆոնին։ Եւ պետք է խոստովանել. սա հեքիաթային սցենար է։ Բայց Ցեղասպանություն եւ հայրենազրկում տեսած երեքհազարամյա ժողովուրդը նման հեքիաթների հավատալու իրավունք չունի, որովհետեւ հենց այն ժամանակ է աղետը մեր գլխին պայթել, երբ հավատացել ենք հեքիաթներին։ Երբ Սերժ Սարգսյանը ասում է, որ Թուրքիայի կողմից ոչ կառուցողական քայլերի դեպքում միջազգային հանրությունը իր խոսքը պիտի ասի, ես հիշում եմ Խրիմյան հայրիկին եւ թղթե շերեփի մասին նրա հայտնի արտահայտությունը։ Ես հիշում եմ այն ժամանակները, երբ Սեւրի պայմանագրի ստորագրման առիթով հայոց լրագրերը տոնական գլխագրերով էին լույս տեսնում։ Պայմանագիրը ստորագրված էր, միջազգային հանրությունը ասել էր իր խոսքը, թղթի վրա գրված էր, որ Հայաստանը պետք է լինի մի քանի տասնյակ հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող անկախ պետություն, այնպես, ինչպես հայ-թուրքական արձանագրություններում գրված չէ ԼՂ հարցի եւ հայ-թուրքական սահմանի բացման փոխկապակցվածության մասին։ Բայց հավատալ, որ հայ-թուրքական սահմանի բացումը բանակցային այս իրավիճակում, այսպիսի արձանագրություններով, ուժերի այսպիսի հարաբերակցությամբ չի հանգեցնելու ԼՂ հակամարտության գոտում հաստատված ստատուս-քվոյի` մեզ համար ցավալի փոփոխությունների, կնշանակի միջազգային հարաբերությունների, ռեալպոլիտիկի հորձանուտը մտնել Ձմեռ պապիկի կանխավարկածով։ Եթե Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում ուզում էր ասել այն, ինչ մենք ենթադրում ենք, Թուրքիան, ուրեմն, կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, եւ երբ վավերացրեց, նշանակում է` գործի է դրվել ազատագրված տարածքների վերադարձի ժամանակացույցը։ Մեծ ժողովուրդ ենք, եկեք հեքիաթների չհավատանք։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հոկտեմբերի 24, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Marianna
    Հոկտեմբեր 24th, 2009 at 15:08 | #1

    +1

  2. Աշոտ
    Հոկտեմբեր 24th, 2009 at 17:43 | #2

    +1

  3. AG
    Հոկտեմբեր 24th, 2009 at 20:11 | #3

    +1

  4. Armen M.
    Հոկտեմբեր 24th, 2009 at 20:38 | #4

    mer igit@ asum er indz &nshogh chka,mi harcnogh lini–ed kazmov inchi es moskva gnacel ???

  5. Marianna
    Հոկտեմբեր 25th, 2009 at 22:37 | #5
  6. Mleh
    Հոկտեմբեր 26th, 2009 at 15:06 | #6

    +1

  7. MM
    Հոկտեմբեր 26th, 2009 at 20:47 | #7

    +1 el u + 1000000 el…Inchqan el gumarvenq Nikoln avelin e arjani! Isk xexkatakner@ der sharunakum en dat@….

  8. Armen M.
    Հոկտեմբեր 26th, 2009 at 21:49 | #8

    sranq hstak katarum en hrahang (evro,amerika,rus)vochnchacnel tvacyal ardarutyan verjin hamakarg@-datairavakan hamakrg@,npatak@–Qaosayin iravichak,erb tnic durs galn angam klini riskayin,ur mnac miting,ert…Ardyunqum zorqn el durs kbervi,sahmannern el kchanachven,genosidn el kuranan …verjum el” xndranqov” kdimenq “mets” eghbor@ vor prki mez bnajnjumic vori patcharov el haytnvel enq ays vichakum…dashnak-mashnakneri tatron@ ed scenaric e-eracogh “katsayic”golorshi bac toghnelu hamar…
    Joghovurd menq petq e mer harcer@ lucenq,Haykakan HarcQ hzorneri kokordin e,nranq shat arag lucelu en mer harc@ u hastat voch mer ogtin-mezanic stanalu vochinch chka…

  9. yervand
    Հոկտեմբեր 27th, 2009 at 01:39 | #9

    erkatya sherep uennalu zmankna! bajc avax sparapetn u ira sur@ chkan!

  10. Mleh
    Հոկտեմբեր 27th, 2009 at 13:44 | #10

    Aysor lranum e Hayoc Patmutyan amenasahmrkecucich vojragordzutyan` “Hokember 27″-i 10 tarin. Otari Putinyan kamakatarner Robik Kocharyan@, Serzhik Sargsyann ou Ho-Hi-Da Byuron kangnadz eyin ayt ahasarsour hakahye davadrutyan yetin, vori nranq neroum chounen. Nranc patizh@ galou e oush kam shut, qanzi nranc meghq@ vaghemutyan zhamket` “expiry date” chouni. +1

  11. MM
    Հոկտեմբեր 27th, 2009 at 14:32 | #11

    Yete menq ha&ax hishecneinq sranc(serjik u rob) irenc vo&ragorcutyan masin guceev marti 1 el chliner. Xul u hamri nman dzaynners ktrecinq, dra hamar el esor irenc harazat turq yexbayrneri het AZGi hogekann en xangarum. Sa FASHIZM e! Husanq , vor Astco datastani arach gone kmexanchen…

  12. Mleh
    Հոկտեմբեր 27th, 2009 at 15:50 | #12

    Iskakan Martn ou Tghamard@ Aram Z. Sargsyann e. Hayrenaser, Havatatsyal ou Havatarim. Chnayadz atenoq medzapes skhalvets HH varchapeti pashton@ @ntounelov ou @nknelov “27″-i terrroismi glkhavor kazmakerpichneric Robiki laradz dzoughak@. Anports gyughatsi tgha er…
    8 Nahatakneri harazatnerin: “Inchpes kareli e “Hoktember 27″-i glkhavor davadir-kazmakerichneric meki` KGB-i boss Serzhiki nerkayutyamb masnaktsel houshardzani batsman araroghutyamb. Kam vrrndeyiq, kam el lour heranayiq. Aytpisi dzour hayelineri mech artatsolvadz baroyakanutyun yes chem haskanum.
    Et apoush Anna Israyelyanin el kasem` 10 che, 110 tarin el bavakan che vor mer Petutyan dem irakanatsvadz vojragordzutyan patjaradz tsav@ spiana. Ay da lav imatseq, Israyelian yev @nkerutyun…

  13. nono
    Հոկտեմբեր 27th, 2009 at 20:52 | #13

    ՄԼԵՀ-ԻՆ—Ես ձեզ հետ համամիտ չեմ: Վազգենի արյունը դեռ տաք էր այն բազկաթոռի վրա, որը մատուցեցին Վազգենի եղբայր՝ Արամին նրան սպանողները եւ Արամը բազմեց այդ եղբոր արյունով բազկաթոռին եւ հաջորդ օրը մազերը ժելեյեց: Որից հետո Արամը հարցազրույցի ժամանակ լրագրողի հարցին, թե ինչ էք մտածում ձեր եղբոր սպանության համար, Արամը պատասխանեց, որ հետաքննություն է ընթանում եւ ես վստահում եմ հետաքննությանը: Երբ Արամին հեռացրին , նա դադարեց վստահել հետաքննությանը եւ դարձավ ընդդիմադիր: Իսկ Արամի մայրը, նույն լրագրողի հարցին, թե չեք՝ վախենում, որ Արամին էլ կվերացնեն, նա պատասխանեց, ոչինչ երրորդն էլ ունեմ: Այսինքն էս մարդկանց համար պաշտոնը վեր է ջիգյարից ու թասիբից: Իմ համոզված կարծիքով Հայաստանի ապագան պետք է վստահել՝ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ, ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ: Բայց իմ երեխաների ապագան ես վստահում եմ միմիայն ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ:

  14. MM
    Հոկտեմբեր 27th, 2009 at 23:11 | #14

    Ov harazati anjamanak mah chi tesel -na chgiti , vor ayn krum es , qani kendani es, cav@ yerbeq chi dadarum, parzapes dadarum es trtnjal. Da nuynn e , vor dzerqd kam votqd ktren u 10 tari heto chzgzs dra bacakayutyun@… 10 tari sharunak menq asum enq “ishxanutyun@ glxatvec” … Yete dzerqi u votqi bacakayutyunn anveradarc cav e, inchpisin e glxatvac vi&ak@? Inchpes kareli cexaspanutyun aprac azg@ inqn iren kotori… 99- hoktemberi 27, marti 1… Mazoxizm? Che menq edpisin chenq! Sa bnutyan anomalianeri pes mi ban e… Kam el vomanq &isht en-turqi dzerqn e yerkarac, menq zgacmunqayin joxovurd enq, menq cheinq karox… Incheve, cavn zgalu enq, qani der kanq…

  15. Mleh
    Հոկտեմբեր 28th, 2009 at 12:32 | #15

    @nono
    Sireli Nono, hamadzayn em dzer het Arami masov; bayts Zhirayr Sefilyani masov` VOCH! Zhamanak@ derr petq e parzi dashnak Zhiroyi derakatarutyun@ “Dro” ahabekchakan karouytsi gordzov, inchpes nayev “Hoktember 27″-i petakan heghashrjman mech. 2000-i mayisic heto na Beirutic krkin haytnvec yerevanum. Dashnak kov@ ir kashin chi pokhum, hisheq!
    Mleh (Beirutahye)

  16. Mleh
    Հոկտեմբեր 28th, 2009 at 12:34 | #16

    @nono
    Isk Nikol@ Hayastanov ou Hayastani hamar aprogh hayastanci nviryal e, oum vstahum em, inchpes vstahum em Levon Ter-Petrossianin ou manavand Vanoyin.

  17. nono
    Հոկտեմբեր 28th, 2009 at 16:21 | #17

    ՄԼԵՀԻՆ–ԻՆ—Ժիրայրի մասով համոզեցիք ինձ, ցավալի է: Այնպես չէի ուզի այդ տղաին կասկածել:

  18. Mleh
    Հոկտեմբեր 29th, 2009 at 19:59 | #18

    @nono
    Nono jan, “Hoktember 27″-ic 10 tari ants kartalov Aram Z. Sargsyani hartsazrouyts@ http://www.7or.am - um, http://www.7or.am/hy/news/2009-10-27/7841/ , verchnakanapes hamozvetsi dzer asadzi iravatsiutyan mech. Aramn anmeghsunak e? Moushegh Saghatelyani chap el chka, vor qajutyunn ounena hraparakav artahaytvelou ir harazat yeghpor spanutyan iskakan kazmakerpichneri masin` “Albanatsi” Robik, “Narimanov” Serzhik, ARF-dashnaktsutyun` handzins petagloukh Hranti. Aynouhetev inch ases zoheri harazatneri masin, manavand tkn. Rima Demirjiani, vor amousnou spanutyan glkhavor kazmakerpichneric meki` Serzhik narimanovi nerkayutyan der sirt el ouni ougherts kartalou… Heto, Sparapeti yeghpayr Aram@ dzevatsnum e 7or.am-i het hartsazrouytum, te Vazgenin chen markareabar zgoushatrel galiq arhavirqi masin… ref. “Vanoyi namak@ Vazgenin…” “Ես կարող եմ մի բան ասել՝ եթե Հոկտեմբերի 27 տեղի չունենար, այո՛, Վազգեն Սարգսյանը ճիշտ կլիներ։ Հոկտեմբերի 27-ը կասեցրեց այդ գործընթացը”, artaratsnum e Aram@ ir yeghpor jakatagrakan skhalner@. Shat em tsavum.

  1. No trackbacks yet.