> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր` ժամը 12.00-ին, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում կկայանա Նիկոլ Փաշինյանի գործով երրորդ դատական նիստը, որը երեկ ընդմիջվեց` Նիկոլ Փաշինյանի պաշտպաններին Փաշինյանի հետ առանձնատեսակցության հնարավորություն տալու համար։ Իրականում նիստը կարող էր եւ չընդմիջվել մինչեւ այսօր, քանի որ պաշտպանները Փաշինյանի հետ իրենց դիրքորոշումը համաձայնեցնելու համար ընդամենը 10 րոպեով էին առանձնատեսակցություն խնդրում, որը կարող էր տեղի ունենալ հենց դատական նիստերի դահլիճում։ Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախընտրեց տասը րոպեի պատճառով դատը հետաձգել մեկ օրով։ Երեկվա նիստի ընթացքում Փաշինյանի պաշտպանները հանդես եկան քրեական գործը կարճելու միջնորդությամբ։ Պաշտպանները եւ Նիկոլ Փաշինյանը միջնորդեցին նաեւ գործի վարույթից հեռացնել մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանին։ Ստորեւ ներկայացնում ենք Փիլոյանին բացարկ հայտնելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը.

Հարգելի դատարան.

Մեղադրող Կորյուն Փիլոյանը չի կարող մասնակցել սույն վարույթին, քանի որ այս գործով նրա անկողմնակալության մեջ ողջամիտ կասկածներ կան։ Դատախազ Կորյուն Փիլոյանը կանխակալ վերաբերմունք ունի այս վարույթին որպես կողմ մասնակցող իմ համեստ անձի նկատմամբ եւ շահագրգռված է տվյալ գործի ելքով, ինչը արտահայտվել է «Մարտի 1-ի» քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի նրա գործունեության ընթացքում։

Կորյուն Փիլոյանի գործուն մասնակցությամբ ունենք կիսատ-պռատ, ցաքուցրիվ, հատվածական գործ։ ՀՀ գլխավոր դատախազությունը, Կորյուն Փիլոյանը «Մարտի 1-ի» գործից անջատված տասնյակ գործեր են ուղարկել դատարան, նրանցով հրապարակվել են դատավճիռներ։ Չնայած սրան, մինչեւ օրս Հայաստանի եւ միջազգային հանրությունը շարունակ բարձրաձայնում է մեկ հարց. ի՞նչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ին։ Եթե վերը նշված գործերի նախաքննությունը տեղի ունենար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան` կպատասխաներ հանրությանը հուզող հարցերին, մինչդեռ` առայժմ միայն նորանոր հարցեր է հարուցում, այդ թվում եւ տվյալ գործի ելքով դատախազ, մեղադրող Կորյուն Փիլոյանի ուղղակի կամ անուղղակի շահագրգռության վերաբերյալ։ Այդ կասկածները հիմնավորվում են նաեւ հետեւյալով.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 27-ը վերնագրված է այսպես. «Քրեական գործ հարուցելու եւ հանցագործությունը բացահայտելու պարտականությունը»։ Այդ հոդվածի առաջին մասում մասնավորապես ասված է. «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար»։

Մարտի 1-ի սպանդից մեկուկես տարի անց դեռեւս բացահայտված չեն Մարտի 1-ի մարդասպանները` հրաման տվողները եւ կատարողները։ Նահատակների սեւազգեստ մայրերը, համոզված լինելով դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի անգործության մեջ, ստիպված են հրապարակային ակցիաներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձեր անել։ Կորյուն Փիլոյանի աչալուրջ հսկողության ներքո, հետաքննության մարմինը չի կարողանում կամ, ավելի ճիշտ` չի ցանկանում պարզել, թե «Չերյոմուխա-7» հատուկ միջոց գործածած 4 ոստիկաններից ովքեր են իրականացրել Մարտի 1-ի առնվազն տասը զոհերից երեքի սպանությունը, իսկ մնացած 7-ի մահվան հանգամանքները պարզելու մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։ Կոռումպացված դատախազական համակարգի կարկառուն ներկայացուցիչ Փիլոյանի` մարտիմեկյան սպանությունները չբացահայտելու շահագրգռվածությունը բացատրվում է կոռուպցիոն բուրգի ավելի բարձր սանդղակներում գտնվող իր ղեկավարների առնչությունը մարտիմեկյան սպանդին թաքցնելու կանխակալությամբ։

Այս է պատճառը, որ Փիլոյանը եւ իր գործընկերները, դարակներում պահելով, կոծկելով մարտիմեկյան իրադարձություններին վերաբերող ակնհայտ փաստերը, ՀՀ գլխավոր դատախազի խոստովանությամբ, քրեական մեղադրանքներ են ստեղծագործում` քրեական աբսուրդի ժանրով։
Ելնելով վերը նշվածից, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ վերը նշված գործողություններով Կորյուն Փիլոյանը խոչընդոտել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումը` դատարանին միջնորդում եմ` մեղադրող Կորյուն Փիլոյանին բացարկել եւ հեռացնել տվյալ վարույթից։

Երեկվա քննարկումների ոճին հետեւելով` կանխատեսում եմ, որ Կորյուն Փիլոյանը առարկություն կներկայացնի, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 91 հոդվածի 2-րդ մասը ասում է, որ դատախազի մասնակցությունը քրեական գործի քննությանը, ինչպես նաեւ դատական նիստում նրա կողմից մեղադրանքը պաշտպանելը համապատասխան քրեական գործով վարույթին որպես դատախազ նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ։ Հարկ եմ համարում նշել, որ իմ բացարկի հիմքում ոչ թե նրա մասնակցությունն է ընկած, այլ նրա կողմից մինչդատական վարույթում ցուցաբերված ապօրինությունները, ինչպես նաեւ այն անգործությունը, որի արդյունքում տեղի չի ունեցել գործի, տվյալ դեպքում` Մարտի 1-ի իրադարձությունների բազմակողմանի, համակողմանի, օբյեկտիվ քննություն։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Հոկտեմբեր 22nd, 2009 at 03:45 | #1

    Nikol jan, miangamic piloyani hamar gndakaharutyun pahanjeir, ham inq@ kprcner(ed xex&n el e ir dzerq@ krakn @nkel) ham menq!

  2. Armen M.
    Հոկտեմբեր 22nd, 2009 at 10:20 | #2

    irenc tereri “dabro”n unen ,dra hamar el arhamarhum en bolor mijnordutyunner@.Verjapes inchu chenq @ndunum,vor ashxarhn e mer dem durs ekel,”mijazgayin hanrutyan” kokordum HH-n e ir problemnerov (qaghbantarkyalner,GHarabagh,Genosid).Ayd nuyn “hanrutyan” hamar jamanakn e mek@ndmisht verjacnel haykakan harc@.

  3. Mleh
    Հոկտեմբեր 22nd, 2009 at 11:41 | #3

    Nikol, parkesht ou hayrenaser hayastantsou marmnavorumn es mer nman Hayastan Petutyan shaherov shahagrgir poqrativ arevmtahayeri hamar.
    Mleh (Libananahye) +1

  4. Mleh
    Հոկտեմբեր 22nd, 2009 at 11:48 | #4

    Yerpeq bidi chnerenq 98-i heghashrchmamp, “Hokdemper 27″-ov, “Abril 12-13-ov”, “March 1″-ov hayasdan Bedutyan vra tserq partsartsoutsadz Yeghernakordzner Robikgin, Serzhigin ou verchinnerous bnagalez nayirihounanyanagan dashnaknerun, horinadznerun, ou mnatsyal dodatsvadz, robotatsvadz ou serzhantatsvadz bnagalezneroun.
    (Beiruti mech Serzhigin DAVAJAN kharanadz ou meqenayi vra cellphone shbrdadz angousagtsagan tsoutsarar)

  5. MM
    Հոկտեմբեր 22nd, 2009 at 11:49 | #5

    +1 Mleh jan, naev mer nman Hayastani hayeri hamar! Nikol@ Hayastani qaxaqacu idealakan kerparn e! U arjani e na aprelu yerchanik u AZAT Hayastanum!Astvac ixdzerd i katar aci, sireli Nikol!

  6. Mleh
    Հոկտեմբեր 22nd, 2009 at 12:24 | #6

    http://www.a1plus.am/am/politics/2009/10/21/haykakan-zhamanak
    Payloun meghadrakan er hantsagordz Koryun Piloyani ou nra sheferi dem. +1

  7. Mleh
    Հոկտեմբեր 22nd, 2009 at 12:40 | #7

    Shoutov vartsou Matsonern ou Pissoyanner@ @nknelou en HOKEKHANGARMOUNQI mech.

  8. Mleh
    Հոկտեմբեր 22nd, 2009 at 15:12 | #8

    http://www.a1plus.am/am/politics/2009/10/22/nikol-pashinyan
    «ԱԱԾ-ն հրաման էր տվել ֆիզիկապես ոչնչացնել Փաշինյանին» - Hye-tourqakan Sahman@ batselouc heto teseq inch himar vijaki mech e haytnvelou hayreni “parrapandz” KGB-n, i dems Yevropayi amenakazmakerpvadz gaghtni gordzakalutyunneric meki` turqakan MIT-i. Qanzi es corrupt hayvanner@ (Otari` russakan KGB-i dzernasounner@) pokhanak tarinerov patrastveyin Hayastan Ashkharhi artaqin martahraverner@ dimagraveloun, zbaghvadz en batsarrapes @nddimadirner haladzelov, journalistner physicapes vochnchatsnelou oughiner mogonelov, sepakan zhoghovrtin dznki berelov, businessov ou maqsanenqutyamb.

  9. Armen M.
    Հոկտեմբեր 23rd, 2009 at 23:14 | #9

    entadrenq sahman@ bac e u xaxtvum e mi hayi IRAVUNQ…ov e pashtpanelu ayd mardu iravunqner@ ???AAC-n??dataranner@??….sranq aysor lcvac en ayn gorcin ,vor veracnen verjin huys handisacogh ayd oghak@ (dataran@)vor mard@ hashtvi ir anzorutyan,anelaneli vi&aki het…(ete Nikoli nman var anhatin “paken” irenc uzac dzevov,myusneri shans@ zroyakan e).

  1. No trackbacks yet.