> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի ժողովուրդ.

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակումԱյսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008-ի մարտի 1-ից առաջ եւ հետո Հայաստանի Հանրապետության Քաղաքացու, նրա իրավունքների դեմ ծավալված ապօրինի հետապնդումների հերթական դրսեւորումն է։ Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները, որոնց արդյունքում քրեածին եւ մաֆիոզ անձանց մի խումբ յուրացրել է ՀՀ Սահմանադրությամբ բացառապես ժողովրդին պատկանող իշխանությունը եւ դա արել է Հայաստանի Հանրապետության իրավատեր քաղաքացիների արյունալի ջարդի միջոցով։ Այս ճշմարտությունը ուրվագծված է անգամ իմ դեմ հարուցված քրեական գործի նյութերում, եւ առաջիկա դատավարության ընթացքում մենք պետք է ընդգծենք հենց այս հանգամանքը։ Գիտակցելով այս անհրաժեշտությունը, վերլուծելով իմ յոթ ընկերների դատավարության փորձը` դատավարության ընթացքում պահպանելու եմ ֆորմալ դատավարական կանոնները` իշխանական ուժերին զրկելով բովանդակային խոսակցությունը տեխնիկական հարցերի շուրջ աղմուկի վերածելու հնարավորությունից։

Դատավորի մուտքը նիստերի դահլիճ կդիմավորեմ ոտքի վրա, բայց ոչ` հոտնկայս։ Ճառերով, ելույթներով, ռեպլիկներով հանդես կգամ հոտնկայս, որովհետեւ իմ խոսքի հասցեատերը ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Կօգտագործեմ «Հարգելի դատարան» դիմելաձեւը, որովհետեւ այդպիսով դիմելու եմ ոչ թե Մնացական Մարտիրոսյանին, այլ Հայաստանի Հանրապետությանը, նրա դրոշին եւ զինանշանին։

Որեւէ մեկը թող չփորձի իմ այս գործելակերպը մեկնաբանել որպես իմ ընկերների դեմ ապօրինի վճիռներ կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանին մատուցվող պատիվ. ապօրինի վճիռներ կայացրած, կոռումպացված որեւէ դատավորի չեմ հարգել ու չեմ հարգի եւ իմ քաղաքական գործունեության նպատակներից մեկը համարում եմ այդպիսիներին Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավունքից եւ հնարավորությունից մեկընդմիշտ զրկելը։

Սիրելի ժողովուրդ.

2008-ի փետրվարյան լուսավոր օրերին մենք հաղթահարեցինք մեր վախերն ու հակասությունները եւ ամուր կանգնեցինք ազգային-քաղաքացիական պարտքին հավատարմության դիրքերում։ Մեր դեմ գործում էր ստի, կեղծիքի, ապատեղեկատվության, ստորության ավազակապետական մեքենան, բայց ի հեճուկս սրա` ՀՀ Քաղաքացու զարթոնքը տեղի ունեցավ։

2008-ի մարտի 1-ին իր սահմանադրական իրավունքները իրացնող ՀՀ Քաղաքացին դարձավ ոստիկանական վերնախավի, կրիմինալի, օլիգարխ-սափրագլուխների դավադիր եւ ապօրինի հարձակման թիրախ։ Հրեշավոր հարձակման նպատակը ժողովրդին պատկանող իշխանության յուրացումն էր, ՀՀ Քաղաքացուն իրավազուրկ հպատակ դարձնելը, հայաստանցու կամքն ու ողնաշարը ջարդելը։ Որպես Մարտի 1-ի իրադարձությունների անմիջական մասնակից` հարկ եմ համարում ընդգծել.

- հպարտ եմ, որ սեփական իրավունքների եւ արժանապատվության համար վճռական պայքարի ընդունակ ոգեղեն ժողովրդի զավակ եմ.

- հպարտ եմ, որ 2008-ի մարտի 1-ին ինձնից կախվածը արել եմ` ՀՀ Քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, հայաստանցու արժանապատվությունը պաշտպանելու համար։

Մարտի 1-ի առնվազն տասն անմեղ զոհերի`

Տիգրան Աբգարյանի,
Գրիգոր Գեւորգյանի,
Համլետ Թադեւոսյանի,
Տիգրան Խաչատրյանի,
Սամվել Հարությունյանի,
Զաքար Հովհաննիսյանի,
Հովհաննես Հովհաննիսյանի,
Դավիթ Պետրոսյանի,
Գոռ Քլոյանի,
Արմեն Ֆարմանյանի

սուրբ հիշատակի առաջ երդվում եմ` իմ կյանքը նվիրել այնպիսի Հայաստանի կերտմանը, որն ապահով տուն եւ տաք օջախ է սեփական զավակների համար եւ չի փափագում նրանց արյունը։

Դիմում եմ քաղաքացիական պայքարի ելած հարյուր հազարավոր հայաստանցիներին. գլուխներդ` բարձր, դուխներդ` տեղը. պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հաղթելու ենք։

Մեր ընթացքն անկասելի է, մեր հաղթանակը` անխուսափելի. եւ ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ…

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

Նիկոլ Փաշինյան
քաղբանտարկյալ
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. nono
    Հոկտեմբեր 20th, 2009 at 09:21 | #1

    Այո, շատ ճիշտ է, այսպիսով դու հակառակորդին զրկում ես իր հնարավորություններից: Անձամբ ես ողջունում եմ:

  2. yervand
    Հոկտեմբեր 20th, 2009 at 21:39 | #2

    Ayn or@ vor Nikol@ klini azatutyan meg klini mer haxtanaki skizb@!

  3. Armen M.
    Հոկտեմբեր 20th, 2009 at 21:58 | #3

    joghowurd dzez chi tvum vor sranq voch te tqac unen evropayi “pahanjneri” vra AYL katarum en henc evropayi paymanner@…verjin hashvov voch mi anarakanoc nman aylaservacutyun cher drsevoei inchpes evropan iren pahec HH i joghovrdi nkatmamb…inchin huys dnenq ??Nuyn evropan sranc &anachec ishxanutyun,srancic stanalu e hnaravor maximum@,verjum el achqer@ kpaki chtesnelu hamar te inchpes en turqer@ hoshotum HH-n rusi antarber hayacqi araj…
    Nikoli datavarutyan @ntacqum parz klni inchqanov em sxalvum.

  4. MM
    Հոկտեմբեր 20th, 2009 at 22:13 | #4

    Nikol jan , ankax nranic, te inch kbemadren sranq, mievnuna - sa fars e, aym el anhajox. Yete ays antaxand derasanner@ (maco ev piloyan) irenc xax@ xaxayin, bayc vat, eli ed shown mi krp knayver. Bayc vat derasannerov u hushararnerov nerkayacum@ en el mer Hay tatronum chi nayvum! MENQ QEZ HET ENQ, NIKOL!

  5. Marianna
    Հոկտեմբեր 21st, 2009 at 00:46 | #5

    @yervand
    lriv hamadzayn em qez het.

  6. Marianna
    Հոկտեմբեր 21st, 2009 at 00:48 | #6

    @nono
    +1

  7. HAYER
    Հոկտեմբեր 21st, 2009 at 01:47 | #7

    SIRUM ENQ QEZ>>>>>

  8. MM
    Հոկտեմբեր 21st, 2009 at 13:31 | #8

    Sirel@ vorn e? Shnchum enq qezanov!

  1. No trackbacks yet.