ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (New հոգեբանություն)
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղն ավարտվեց, հեռուստացույցի ալիքը փոխեցի։ «Հ2»-ով մի կին էր խոսում, տիտրերում գրած էր` հոգեբան։ Ասածն էն էր, որ ցյուրիխյան հայտնի արարողության ժամանակ Էդիկ Նալբանդյանի` էշից ընկած վիճակը հոգեբանական առավելության վկայություն է, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ճնշվածությունից էր ինքնագոհ ժպտում։ Զուգահեռ` Ցյուրիխի կադրերն էին ցուցադրում. նայում եմ` Նալբանդյանը` մեր քութիկի օրին է, հոգեբանի ձայնը ասում է` դա հոգեբանական առավելության նշան է։ Հետո ցույց են տալիս ժպտացող Դավութօղլուին ու խնդացող Նիկուլինին` «Կովկասի գերուհին» ֆիլմից։ Իբր Դավութօղլուի ժպիտն ու Նիկուլինի հերոսի խինդը նույն հոգեբանական վիճակն են արտահայտում։ Ժպիտն ու «բարձր տրամադրությունը», ըստ նեոհայկական հոգեբանության, անվստահության նշան են, համարյա` խուճապ։ Կամ էլ, ծայրահեղ դեպքում, ցանցառության վկայություն։ Էս նոր տեսությանն էլ կհարմարվեինք, բայց ընդամենը քիչ առաջ ազգս տեսավ, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը ծափ զարկում ու հրճվալից ծիծաղում` Թուրքիայի խփած ամեն գոլից հետո։ Էս արարքը ոչ հին հոգեբանությամբ է լավ բան նշանակում, ոչ էլ` նոր։ Մեկ էլ հիշեցի, թե ինչպես էին հուլիստասնյոթյան հանդիպումից հետո հայկական հեռուստաալիքները տարփողում, թե Սերժ Սարգսյանի տրամադրությունը շատ բարձր է եղել, իսկ Իլհամ Ալիեւը` Նալբանդյանի օրի։ Ինքս կադրերը չեմ տեսել, այդպես փոխանցում էին պատասխանատու լրագրողները։ Ու հիմա, new հայկական հոգեբանական գիտությամբ հարստացած, ետ նայելով Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումից հետո առաջինի բարձր տրամադրության մասին պաշտոնական հաղորդագրություններին` սկսում ես մտածել, որ բարձր տրամադրության մասին նոր հիպոթեզը առաջացել է հուլիսի 17-ին Սերժ Սարգսյանի ունեցած բարձր տրամադրությունից հետո։ Բայց գիտական այս նոր թեզը շատ հարցերի պատասխան է տալիս. օրինակ` ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները գոլ խփելուց հետո ուրախանում, տոնում, շնորհավորում էին իրար, որովհետեւ ահավոր անվստահ էին զգում իրենց, ահավոր ճնշված էին, համարյա` խուճապահար։ Դրա համար էլ երկրորդ գոլը խփեցին` ի նշան իրենց հոգեբանական անվստահության։ Իսկ մեր ֆուտբոլի հավաքականի տղերքը դաշտում ոչ թե կզել էին, այլ պպզել` ի նշան իրենց վստահության, հոգեբանական վստահության։ Իրենք վաբշե հարց չունեն, որովհետեւ Նեմեցի նման մեծ ախպեր ունեն։ Ու էս պատճառով էնքան վստահ են` հոգեբանորեն, որ պալոժ չեն համարում ֆուտբոլ խաղալ. թող լոխ թուրքերը խաղան ֆուտբոլ։ Իսկ իրենք հազիվ Թուրքիա են հասել` գործ-մործ կկպցնեն։ Ի դեպ, շատ հետաքրքիր էր հետեւել, թե ինչպես է ՀՖՖ նախագահը իր գործող շեֆին համարյա մի կողմ բրդելով` սեղմում Աբդուլլահ Գյուլի ձեռքը։ Որ պրոցեսները այսպես գնան, Գյուլը կարող է դառնալ հայ օլիգարխների նոր շեֆը. այնպես որ, հիմիկվանից հարաբերություններ սադավորելը վատ բան չի։
ՀԳ. Նյութի սկզբում հիշատակված հոգեվերլուծության ընթացքում մեր new հոգեբանը այդպես էլ չանդրադարձավ Նալբանդյանի թշերի հետ կապված հռչակավոր դրվագին։ Նեոհայկական հոգեբանությունը առայժմ չի գտել այս ֆենոմենի բացատրությունը։ Իսկ դիվանագիտական շրջանակներում այլեւս չի հիշատակվում Էդվարդ Նալբանդյան երկարաշունչ արտահայտությունը։ Երբ խոսք է գնում ՀՀ ԱԳ նախարարից, խոսողը ասում է` «Պոնչը», եւ բոլորը հասկանում են, թե ում մասին է խոսքը։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Խմբ. կողմից - Նեոհայկական հոգեբանության կարեւորագույն ձեռքբերումներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում իրականացված դատահոգեբանալինգվիստական փորձաքննությունն է, որից բխում է, որ Փաշինյանը մարդկանց հոգեխանգարմունքի մեջ գցելու ընդունակություն ունի։ Թերեւս սա է պատճառը, որ սպասվող դատավարության ժամանակ իշխանությունները որոշել են Փաշինյանին եւ նիստերի դահլիճը իրարից բաժանող զրահապատ ապակի ունենալ։ Մտահոգության տեղիք է տալիս միայն այն, որ դատավոր Մացոն եւ դատախազ Փիլոյանը անպաշտպան են մնալու Նիկոլի առաջ։ Չի բացառվում, սակայն, որ նրանք կասկաներով ներկայանան դատական նիստին։














“PONCH”-@ serjiki hertakan qavutyan noxazn e. Isk dashnakner@ kut@ kerel en, imacyal te voch, karevor chi.
spanec! NIKOL es vercheri verchn er! xndaluc mera!!!!!!! isk xmbargutyan gracn el lriv spanec! KASKANEROV!!!!!!!!!!!!!!!!!
Նիկոլ ջան սպանում ես, ես մեռա՜ …. :):):)))))))))))))))))))))))
Anhamber spacum em datavarutyan hertakan xexkatakutyan@.
ov erbeve nerka e eghel tghamard pchacnelu procesin(erb pchacvoghi katarac sxal@ inq@ @ndunum e ev hashtvum iren spasvogh patji het)bayc gorc@ “qselun” chi hasnum,paymanov vor iren petq e ardaracni ….
hima aseq haskanam sranq inchov en tarbervum im nshac der chqsvacic ???
@MM
Lav el imacyal… Ayt Otari kamakatar, Masonutyunic hayutyan srtum tsanvadzner@! +1
Zrahapat apaki…lurj eq asum….. Che et verjna …..
Նիկոլ ,ջան,սրտիցս ես խոսում:Ես էլ նայում էի ու ինքս ինձ խոսում ,թե,սրանք այնքան են հաբռգել /կներեք խոսքի համար,իրենց համապատասխանում է/,որ մարզվել էլ չեն ուզում:
Այսինքն,ինչու ենք զարմանում այդ փաստի վրա,ինչպիսին երկիրն է,այնպիսին էլ իր ֆուտբոլիստներն են:Նիկոլ,ջան ,ես քեզ ցանկանում եմ առողջություն:Քանի դու կաս,մեր դուխն էլ տեղն ա:
Yes aghotum em Astdzoun, vor na pahi-pahpani Nikoli aroghchutyun@. Noric em harts bartsracnum, artyoq geradaseli cher vor Nikol@ mnar @nthatakum, qan masher ir jahel kyanqn ou aroghchutyun@ ir yeghoung@ charzhogh ays martakerneri zndanum? +1
-հպարտ եմ, որ սեփական իրավունքների եւ արժանապատվության համար վճռական պայքարի ընդունակ ոգեղեն ժողովրդի զավակ եմ. - Nikol jan, mer sireli yeghpayr, yes el emq hpart vor dou kas, vor dou mer koghqin es, aytpes vokeshounch, Azat ou Hpart. Yes vstah em vor vagh@ dou kharanelou es vojragordz ishkhanutyunneri negh jakat@. Menq bolors qez het enq. +1
Նիկոլ ջան, խմբագրականի կապակցությամբ կասեմ` այստեղ են ասեմ` մեկնաբանուրյուններն ավելորդ են: Լուսանկարն էլ` ամեն մի խոսքիդ վրա դրված պեչատ:
Ինչ վերաբերվում է, «ՀԺ»-ի կողմից գրված հետգրությանը, կարծում եմ սպասելի էր, չէ որ սա «7-ի գործով» դատավարություն-խեղկատակության շարունակությունն է…
Նիկոլ ջան, հավատում եմ, որ անկախ նրանից, թե սերժանտները ապակյան պատ կսարքեն, դատարանու հնչած ձայնդ կաղավաղեն թե կխլացնեն, կամ` դեռ չկիրառված նոր օյինբազություններ մոգոնած լինեն, միևնույն է, հավատում եմ, որ այս փուլում էլ, կրկին դու ես հաղթելու…
1+
+1
@Հայկ–PL
+1
Nikol jan, menq el hpart enq qezanov, Du - MARD mecatarov, arjani es aprelu AZAT U YERCHANIK HAYASTANUM! Menq qez sirum enq u axotum qez hamar! Uremn PAYQAR , PAYQAR MINCHEV HAXTANAK!
@Վահագն Ղուկասյան +1
Meknoumek@ khntrum em indz batsatri inchou e “Aravot” terti “liberal” khmbagir Aram Abrahamyan@ kataghutyunic kaptum, angam “”Aravot”-i website-n e “teghapokhum depi aveli apahov tegh”, i hetevanq ayn bani vor aracharkum enq aveli active bartsratsnel Nikoli harts@, ch@khaghal ishkhanutyunneri khagh@, kam ham nalin-ham salin ch@khpel ir khmbagrakannerum. Inchn e ays martou pori tsav@. Artyoq ishkhanakan compromatner@? Te pogh@? Khntrum em indz lousabaneq. Shapat orva khmbagrakanum lriv iren kortsradz, “HAK-i activistner”, “masochistner”, tsnoramitner, el inch aseq cher vorakum iren qnnadatoghnerin. Shnorhakalutyun. +1