> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (ՀԱԿ vs. ՀՅԴ)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (ՀԱԿ vs. ՀՅԴ)

Ցույց ԼիբանանումԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, հայ-թուրքական արձանագրություններին եւ «ֆուտբոլային դիվանագիտությանը» ՀՅԴ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի մոտեցումների տարբերություններն ընդգծելով` նկատեց, թե Կոնգրեսը, գիտակցելով, որ այս ճանապարհի շարունակության դեպքում իշխանությունը փոսն է ընկնելու, սպասում է, որ դա տեղի ունենա, ապա, վերջին հարվածը հասցնելով գործող իշխանությանը, տապալի վերջինիս։ Ի տարբերություն Կոնգրեսի, Վահան Հովհաննիսյանի ասելով, ՀՅԴ-ն փորձում է կանգնել իշխանության ճանապարհին եւ նրան կոչ է անում, հորդորում է փոսը ընկնելու ճանապարհից ետ կանգնել։ Մի կողմ թողնելով ՀՅԴ-ի դիրքորոշման նրբությունները` փորձենք հասկանալ, թե որքանով են արդարացված Վահան Հովհաննիսյանի կողմից Կոնգրեսին մեղսագրվող մեղադրանքները։ Այս հարցի պատասխանը ստանալու համար, ի դեպ, խուճուճ վերլուծություններ անելու կարիք չկա։ Պարզապես հարկավոր է ընթերցել ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած որոշ ելույթներ։ Խոսքը, մասնավորապես, 2008-ի հոկտեմբերի 17-ին ունեցած ելույթի մասին է, որով առաջին նախագահը Հայաստանի իշխանությանն ու հանրությանը նախազգուշացրել է այն բոլոր վտանգների մասին, որոնց առաջ եւ որոնց հանդիման մենք այսօր կանգնած ենք։ Այդ ելույթում Տեր-Պետրոսյանը ընդգծում է, որ Սերժ Սարգսյանը Արեւմուտքում իր լեգիտիմության ճանաչման խնդիր ունի եւ հանուն դրա` զոհաբերում է Հայաստանի պետական շահը, որը արտահայտվում է, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում զիջողականություն դրսեւորելով։ Նույն ելույթում առաջին նախագահը իշխանություններին նախազգուշացրել է ԼՂ հարցի կարգավորման գործընթացում Թուրքիայի ներգրավման վտանգի եւ դրա հնարավոր հետեւանքների մասին` ընդգծելով, որ ԼՂ հարցում տեղի ունեցող պրոցեսները տանում են ԼՂ հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների փաթեթային լուծման, ինչը հղի է լրջագույն հետեւանքներով։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կանխատեսվող վտանգները շրջանցելու համար, իշխանություններին գործողությունների հինգ կետանոց ծրագիր է առաջարկել, որի իրագործումը կբարելավի Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը։ Ահա նաեւ այդ օրն էր, որ Կոնգրեսի առաջնորդը հանրահավաքային պայքարի դադար հայտարարեց` Հայաստանի իշխանությանը հնարավորություն տալով կենտրոնանալ արտաքին քաղաքական մարտահրավերների վրա։ Հարկ է ընդգծել, որ Տեր-Պետրոսյանը նախազգուշացրել էր նաեւ, որ այս ողջ գործընթացում Թուրքիայի հիմնական խնդիրներից մեկը պատմաբանների տխրահռչակ հանձնաժողովի ստեղծումն է, որի մասին ինքը` Սերժ Սարգսյանը, խոսելու անզգուշություն ունեցավ` Գյուլին Հայաստան հրավիրելու մտադրության մասին հայտարարելիս. «Քանի որ, ինչպես ասում են, Սերժ Սարգսյանը այդ խայծը կուլ է տվել, նրա օձիքը բաց չեն թողնելու»,- ասել էր առաջին նախագահը` նույն ելույթում ընդգծելով, որ արտաքին մարտահրավերների դիմակայման կարեւորագույն նախապայմանը Հայաստանի ներսում առկա հարցերի լուծումն է, քաղբանտարկյալների ազատ արձակումը, օրինականության հաստատումը։ Հակառակ դեպքում` Հայաստանը ստիպված է լինելու գնալ աննախադեպ արտաքին քաղաքական զիջումների։ Այս ելույթը, ընդգծեմ, հնչել է մեկ տարի առաջ, երբ Դաշնակցությունը կոալիցիայի անդամ էր եւ չէր ընդունում անգամ, որ Տեր-Պետրոսյանի կողմից բարձրաձայնվող մարտահրավերները գոյություն ունեն։ Հիմա Դաշնակցությունը ընդամենը ուշացած «ոչ» է ասում նրան, ինչի գոյությունը կամ ինչի մասին Տեր-Պետրոսյանի` մեկ տարի առաջվա նախազգուշացումները չէր ընդունում։ Ինչ վերաբերում է վտանգավոր պրոցեսները կանխելուն, Հայ ազգային կոնգրեսը եւ առաջին նախագահը ընդգծել են, որ դա հնարավոր է անել միայն գործող վարչակազմը հեռացնելու միջոցով, եւ հենց սրա շուրջ համագործակցելու կոչ են արել իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերին։ Այն, որ դա միակ ճանապարհն է, ապացուցեց նաեւ Սերժ Սարգսյանը, ըստ էության` հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելով ի հեճուկս Սփյուռքում եւ Հայաստանում ծայր առած դիմադրությոան։ Նման գործելակերպի պատճառը այն է, որ ինչպես առաջին նախագահը նշեց, Սարգսյանը մտել է մի պրոցեսի մեջ, որից դուրս գալ չի կարող։ Սա նշանակում է, որ նա այս ճանապարհով գնալու է մինչեւ վերջ, եթե մենք ինքներս նրան չհանենք այդ պրոցեսից։

ՀԳ. ՀՅԴ-ն ՀԱԿ-ին մեղադրում էր նրանում, որ վերջինս իշխանափոխություն է ուզում եւ ուզում է ինքը գալ իշխանության։ Դաշնակցությունը դա անվանում էր աթոռակռիվ։ Հոկտեմբերի 9-ի ակցիայում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ իրենք իշխանափոխություն են անելու եւ գալու են իշխանության։ Իրենց, փաստորեն, կարելի է…

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Mleh
    Հոկտեմբեր 15th, 2009 at 12:00 | #1

    Michazgayin Masonutyan koghmits hayutyan dzotsum tsanvadz 3 “avandakanneric”` Otari amakatar Dashnakneri davajanutyan ou shahamol yerkeresaniyutyan hetevanqner@ menq tsmrour jashakel enq spyurqum. Art zhamn e vor mer hayastanabnak yeghpayrner@ janachel Ittihadakanneri ou Taleatneri nakhkin dashnak-its ou mason “yeghpayr” dashnakneri boun eyutyun@. Da katarvum e, dandaghoren; apsos vor Hayastann e andarnali koroustneri yentarkvum ayt “Tmbouki dzayn@ hervits anoush kou ga” skzbounqov dashnaknerin yerkrpagogh hayastantsineri anmeghsunakutyan patjarov.

  2. Mleh
    Հոկտեմբեր 15th, 2009 at 12:02 | #2

    Սարգսյանը մտել է մի պրոցեսի մեջ, որից դուրս գալ չի կարող։ Սա նշանակում է, որ նա այս ճանապարհով գնալու է մինչեւ վերջ… Eh, togh gna. DZER E TVEL` TOGH KHAGHA… Minchev verch! +1

  3. MM
    Հոկտեմբեր 15th, 2009 at 13:07 | #3

    Che, Mleh, iravunq chunenq handurjelu! Iharke inqn-ir hamar inch uzum e dzerq tal u xaxal, tox dzerq ta u xaxa, bayc voch mer joxovrdi anunic. naev hamadzayn chem Nikoli het” HAK vs. HHD” het. HHD-n edqan kshir (kshir voch te krish) chuni , vor HAK-i het hamematvi, kan el @ndem lini. @ndem linelu hamar DEMQ e harkavor unenal. Isk Hayastanum asum en V.Hovhannisyan, patkeracnum en sashik. U menq payqarelu enq minchev HAXTANAK!

  4. Սուրեն
    Հոկտեմբեր 15th, 2009 at 14:30 | #4

    MM :
    U menq payqarelu enq minchev HAXTANAK!

    +1

  5. Marianna
    Հոկտեմբեր 15th, 2009 at 16:01 | #5

    @MM
    +1

  6. Levon
    Հոկտեմբեր 15th, 2009 at 17:40 | #6

    Bolors spacum enq Ter petrosyani kochin.

  7. Armen M.
    Հոկտեմբեր 15th, 2009 at 22:14 | #7

    dashnakcakan vernaxav@ zbaghvac e ir “kusakcutyun”kochvogh biznes@ kargavorelov.Sharqayin kusakcakanner@ togh irenc harc tan–aysqan jamanak irenc kuskcutyun@ misht dzaxoghum e aprel,inchu mi angam vernaxavi popoxutyun chi eghel ? “karucoghakan” shirmayi tak irenc biznesn e bargavacel u hima amper en hava@vel,zgacvum e motaka jrhegheghi hot@ isk gin tvogh aydpes el chka,isk vor azgi apagayov ankeghcoren mtahogvac tekuz irenc sharqeri mardkanc en xabum - ayd masin verevnerum mtacogh ?? chem tesnum

  8. Haykk
    Հոկտեմբեր 16th, 2009 at 00:44 | #8

    vor dashnkaner takanq en da giti amen mi iskakan hayrenaser.

    Bayc harcstexayl e, te inchu HAK aysqanush ardzaganqec ays nor kexchndimadir axqerin.

    ev miayn verjin pahin hima sksec ardzaganqel sran.
    Arden mitari araj parz er, vor robi tev dashnak mashnkanerov sksel en xaxer u hatkapes aprilic ancan bacahayt xaxi, sevacnel HAK-in,vor himankanum anum ein husahatutyun qarozelu ev serjarobakan rejimi het nuynacnelov u propagandel nor hndimutyan , azgaynakan aliqi vra , eli shahreklov mer voxbergutyun-Cexaspanutyan harc.

    U da anum ein te irenc erkir mediayov, te internetov inchpes en varckan andranik tevanyani 7or sayti u blogi u ayl internet sayteri mijocov.
    Hnd vorum govazdvum ev skzbnakan hndimadir imij ein havaqum henc hndimadir mamuli-terteri mijocov.
    Kamerb HAk-ic gnum ein erkir media karces nenc tpavorutyun er, vor texyak chen vor robadashnaka proyekti mas kazmox aliqum en, vor takic qoxarkvac nor hndimutyanna reklamum u sevacnum HAK-in u chein zgum qoxarkvac erangner ev aydpisov antexyakutyan patcharov chein karoxanum hamrjeq ardzaganqel u kasecnel ed kextot xax.

    unaev Hatkapes jxaynacnum en en qich te shat mardik, ovqer jamanakin Sharjman mijocov arancSharjamn hzoranalun ognelu, baycpiki jamanak hndimadir kecavacq hndunelov,hima erb “handart ” voichak e kam HAK ayn pikin che, sksum en hakahndimadir xosal u sranq en mardik, vor jamanakin erbemn hraparkaynoren HAK-itesaketn ein nerkayacnum, vorpes hndimutyn demq ein.
    Baychima sksel en xax xaxal, qnnadatel, eli Ter-Petrosyani jamankic xosal haylurakan propagandayi vochic.

    MI xosqov nenc tpavorutyuna,vor HAk-um hstak informacion analiz chka, ed informacion volortum ashxatox tim chka(minchder naxhntrakan shrjanum karcem lurj tim kar uzgacvum er ashxatanq,”pr-i uinformacion paterazmi masov rejimi propagandayi dem”),ayl voxj ber mnacela HAykakan Jamanaki u Chorrordishxnautyan vra.
    Ay sravra petqa lurj ushadrutyun darcnel.

    Ev mek shat karevor ban,verjers mer payqaroxneris mej, te stex artahaytvox te urish tex , teHAk andam kusakcutyunnerum u anhatneri mot mitesak spasoxakan u mikoxm qashvac vichak lini, aysiqnn karces bolors tevners calel u spasum eqn te inch kani Levon Ter-Petrosyan, erb klini hajkord hanrahavaq vor gnanq lsenq u esqanov mer araqelutyun avartac hamarenq.
    Che cavnerd tanem, ekeq aktivananq, yuraqanchyurs naxadzernenq nor poqrik Sharjumner i ajakcutyun mer mec Sharjman, darnanq yuraqanchyurs Levon ter-Petrosyan u mer chapov mardaknc mejkayc varenq u mxenq payqarihanenq antarberutyunic,noricbolorin haskacneltanq vor Sharjum tevacuma yuraqanchyur vayrum, vor amen tex cankacac mek zga dra shunch.
    “Grgrenq” , “borboqenq” u aynpes vor hajord hanrahavqin gone 2 angam aveli shat linenq.

    Ev zugaher ekeq chteragnahatelov nor axqeri arakjacman hnaravorutyun himikvanic aktiv dzevovpatqarenq dradem kanxenq u henchima dranc dimakner patrenq , te che heto eli kpatrven tekuzev banchanenq , bayckaroxa mez chnchin bayc vnas tan.

    Payqar Payqar Minchev Verj

  9. Marianna
    Հոկտեմբեր 16th, 2009 at 12:39 | #9
  10. Karine
    Հոկտեմբեր 17th, 2009 at 21:12 | #10

    +1

  11. GAG
    Հոկտեմբեր 18th, 2009 at 15:10 | #11

    DASNAKNERI ARAJXAZACUM@ DURS CHI GALIS VTANGAVOR E, HARKAVOR E POSIACNEL NRANC KEXTOT QAYLER@,MIAYN LEVON@ KAROZ E DA ANEL

  12. MM
    Հոկտեմբեր 18th, 2009 at 20:51 | #12

    Haykk, qefs berum e qo aktivutyun@!Inch mec havat ev uj ka qo mech! Yete qez nman 100 hoqi liner Kongresi koxqin, menq vaxuc tonac klineinq mer haxtanak@. Chnayac nran, vor yerben viravorum en qez, du eli sharunakum es grel mec hamberutyamb u yerbeq che ancnum etikayi sahmanner@. Halal lini qez! Tak derjat’. U, PAYQAR, PAYQAR MINCHEV HAXTANAK!

  1. No trackbacks yet.