> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (միայն գնդակի դերում)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (միայն գնդակի դերում)

SWITZERLAND TURKEY ARMENIA«Գնդակը թուրքերի դաշտում է»,- այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտության գործարկման ընթացքում Սերժ Սարգսյանը առնվազն մի քանի անգամ բարձրաձայնել է այս նախադասությունը: Ինչ-որ չեմ հիշում, որ նույն ժամանակահատվածում որեւէ մեկը արտասանած լինի «Գնդակը Հայաստանի դաշտում է» արտահայտությունը: Եթե անգամ հիշողությունս դավաճանում է, եւ ինչ-որ մեկը կեսբերան նման բան ասել է, սրանից իրերի դրությունը չի փոխվում, որովհետեւ այս ընթացքում գնդակը Հայաստանի դաշտում չի հայտնվել, եւ մշտապես եղել է թուրքերի մոտ: Տպավորությունն այնպիսին է, նույնիսկ, թե Հայաստանը այս խաղին չի էլ մասնակցում եւ կատարում է ընդամենը արարողակարգային դերակատարում: Սերժ Սարգսյանը Աբդուլլահ Գյուլին Երեւան հրավիրեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից մի քանի ժամ անց եւ Թուրքիա մեկնելուց առաջ կրկին Մեդվեդեւի մոտ է հրավիրվում, որպեսզի իմանա` ինչպես պահի իրեն: Խավիեր Սոլանան «բուրչիկ» է անում Էդվարդ Նալբանդյանին, Սերգեյ Լավրովը անձեռոցիկի վրա հանձնարարական է տալիս նրան, Հիլարի Քլինթոնը իր BMW-ի բեռնախցիկն է նետում Հայաստանի ԱԳ նախարարին ու բերման ենթարկում, իսկ Սերժ Սարգսյանն ասում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: Գարնանն էլ էր գնդակը Թուրքիայի դաշտում, ամռանն էլ, ու այդ իրավիճակը շարունակում է պահպանվել անգամ արձանագրությունների ստորագրումից հետո: Հիմա էլ` ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանի ԱԺ-ն չի վավերացնի արձանագրությունները, մինչեւ դա չանի Թուրքիան: Տարօրինակ է. եթե այդ արձանագրությունները այդքան լավն են եւ չեն ներառում որեւէ նախապայման, ինչո՞ւ նախ Հայաստանը չի շտապում այն վավերացնել: Թե՞ Սերժի ողջ հույսն այն է, որ թուրքերը չեն վավերացնի այդ թղթերը` իրեն ազատելով աշխարհի բոսերի առաջ ունեցած պատասխանատվությունից: Թուրքիան, ըստ էության, հենց այդպես էլ վարվում է սերժանտական իշխանության հետ եւ իրականում բանակցում է ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Եթե հիշում եք, հայ-թուրքական արձանագրությունները պետք է նախաստորագրվեին դեռեւս մայիս-հունիսին, բայց Թուրքիան հրաժարվեց եւ նախաստորագրեց միայն օգոստոսի 31-ին: Ի՞նչը փոխվեց այդ ընթացքում. շատ պարզ մի բան. հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի նախագահները հանդես եկան ԼՂ հարցի կարգավորմանն առնչվող հայտարարությամբ, բարձրաձայնեցին «Մադրիդյան սկզբունքները», որոնցով հստակ ամրագրվում է, որ ազատագրված տարածքների վերադարձը այլընտրանք չունի: Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին, ու հիմա դրանք վավերացնել-չվավերացնելը Թուրքիան կապում է ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների դիրքորոշումների հետ: Թուրքիան գիտի, որ եթե անգամ Սերժ Սարգսյանը ուզենա հայկական զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից, դա չի կարող անել առանց Օբամա-Սարկոզի-Մեդվեդեւ եռյակի համաձայնության: Իսկ եթե այդ եռյակը հանձնարարի ետ քաշել զորքերը, Սերժ Սարգսյանը չի կարող ասել` ոչ: Խնդիրը Սերժ Սարգսյանը չէ, այլ այսպիսի երկրի` այսպիսի ճանապարհով իշխանության հասած ղեկավարը, որ կարող է միայն գնդակ լինել դիվանագիտական, աշխարհաքաղաքական ֆուտբոլում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. MM
    Հոկտեմբեր 14th, 2009 at 08:40 | #1

    Nikol jan, tuyl tur chhamadzaynvel qo verchin naxadasutyan het; XNDIR@ HENC serjn e.Na ir arnot yeraxov chi karox yerkir xekavarel…

  2. Հոկտեմբեր 14th, 2009 at 13:47 | #2

    Ինչ-որ չեմ հիշում, որ նույն ժամանակահատվածում որեւէ մեկը արտասանած լինի «Գնդակը Հայաստանի դաշտում է» արտահայտությունը:

    Չե, չես սխալվում Նիկոլ ջան, առայժմ միայն իր, ու իր` մարիշ բոզիկյանատիպ սերժանտներից ենք լսել

  3. Mleh
    Հոկտեմբեր 14th, 2009 at 14:18 | #3

    Khntirn@ qajnazar Serzhik@ el che, voch el marishbozikyanatip serzhant takhtabitineri kam galstukstahakyanneri ishkhanahaj vohmak@; ayl` HYE HASARAKUTYUN@ ir hayastanabnak, spyurqahye ou artsakhahye hatvadznerov, vor anmeghsounak hamarrutyamb ou martnchogh tkaramtutyamb handourzhum e ays amen@. neraryal dashnakneri ou yeritzharangakanneri hrahangavorvadz bemakanatsumner@. btamtutyun@ hasel e ayn astijani, vor Beirutum tsouyts en anum turkakan despanatan archev, kardzes turkn e meghavor ays amen inchi mech. +1

  4. Armen M.
    Հոկտեմբեր 14th, 2009 at 23:06 | #4

    @Mleh
    anaraki hamar inch tarberutyun ov iren kvchari…manavand nayelov ayd anaraki tariqin,ev vor@ miayn noghkanq e arajacnum,sparel e erbemni tvacyal parqn u hmayq@……..chnayac evropan el e nuyn vichakum(anarakutyan ansahman pordzov)mek el tesar mi or petq ekan irar.

  1. No trackbacks yet.