> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (հայ-ավազակապետական պաշտոնյայի ֆոտոռոբոտ)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (հայ-ավազակապետական պաշտոնյայի ֆոտոռոբոտ)

reptileԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը առաջվանը չէ այլեւս։ Մարտի 1-ի կոծկման հանձնաժողովի հայտնի զեկույցից հետո ոչ միայն նրա դեմքի արտահայտությունն է փոխվել, այլեւ հագուկապը։ Բայց նախ` դեմքի արտահայտության մասին. այդպիսին դառնում է այն մարդկանց դեմքի արտահայտությունը, ովքեր «լայն ժողովրդականություն» են վայելում, եւ նրանց սֆաթը մի տեսակ անտարբերություն է արտահայտում։ Ասել կուզի` իրենք անտարբեր են, թե հանրությունը, անգամ յուրայինները, բոլորը ինչ են մտածում իրենց մասին։ Իրենք անտարբեր են, իրենք փաթթած ունեն, թե իրենց նայող ամեն մարդու ուղեղում ինչպիսի ձեւակերպումներ են ծագում։ Համապատասխանաբար փոխվել է նաեւ Նիկոյանի հագուկապը. նա հիմա կրեմըվի կաստըմով է ԱԺ նախագահությունում նստում` «խամիլիոն» գալստուկը վզից կախված։ Ու երբ Նիկոյանը տեղից շարժվում է «խամիլիոն» գալստուկը «ցվետամուզիկայի» էֆեկտ է ունենում։ Էս էլ` չուզողների աչքը հանելու համար է։ Էս գալստուկը հաստատ ՊՆ իրային պահեստներից 2008 թ. մարտի 1-ին հանդերձանք ստացած օլիգարխների նվերն է Նիկոյանին։ Վերջինիս երեւի համոզել են, թե իր նոր «զմեյ» գալստուկը մի քանի հազար դոլար արժի. իրականում Բանգլադեշի յարմըրկայում այն վաճառվում է մի քանի հարյուր դրամով, եւ ոչ այնքան գալստուկ է, որքան ռեկվիզիտ` կրկեսային խեղկատակների վզից կախելու համար։ Պետք է հուսալ, որ եվրոչինովնիկների հերթական պատվիրակությանը Սամվել Նիկոյանը կընդունի իր նոր «զգուշոննի մալակո» կաստումով եւ «զմեյ» գալստուկով, եւ եվրոպացիների համար ամեն ինչ պարզ կլինի։ Առաջվանը չէ նաեւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը. նա ձեռքերը ցուցադրաբար դնում է ԱԺ ամբիոնի եզրերին, մեջտեղի երեք մատները ծալում, ճկույթն ու բութ մատը ցից անում։ Այսպես ելույթ է ունենում, բայց խոսողը ոչ թե ինքն է, այլ իր ճկույթն ու բութ մատը. մնում է` ճկույթի եղունգն էլ երկարացնի, եւ սրանով կամբողջանա նրա կռուտոյ կերպարը։ Առաջվանը չի նաեւ Մետաքսի Չոռնի Գագոն։ Նա հիմա Երեւանի քաղաքապետ է եւ համապատասխանաբար` այլեւս Իշխան Զաքարյանի նման ճկույթն ու բութ մատը ցից արած չի խոսում։ Բայց այ` ծուռ բերանով խոսելու երբեմնի սովորությունը թարգել չի կարողանում. «Եկեք սիրենք իրար» արտահայտությունը, որ Մայրաքաղաքի 2791-ամյակի առիթով արտասանում է Երեւանի քաղաքապետը, պաբլատնոմու ծռած բերանից բոլորովին այլ կերպ է հնչում, մանավանդ, որ քաղաքապետը խոսելիս գլուխը թեթեւ ճոճում է` ավտոյի մագնիտաֆոն գողցողների հետ ռազբորկաների երբեմնի ոճով եւ ի նշան վստահության։ Այս դրվագները պատահական չնկարագրեցի. ժամանակակից հայ-ավազակապետական պաշտոնյայի ֆոտոռոբոտ եմ կազմել ու այդ կերպարը ամբողջացել է վերը նշված երեք պաշտոնյաներից վերցված «խարակտերներով»։ Ահա ուրեմն` այդ կերպարը խոսում է Գագիկ Բեգլարյանի նման` բերանը ծուռ, գլուխը ճոճելով, Իշխան Զաքարյանի նման ճկույթն ու բութ մատը ցից արած, եւ Սամվել Նիկոյանի նման «զգուշչոնկա» կաստում է հագնում եւ «զմեյ» գալստուկ կապում։ Կարճ ասած` Ապարանի կարտոշկի քոլ, որ դարձել է իմ հեռու, հեռու, հեռու Նաիրյան դալար բարդի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Isabelle
    Հոկտեմբեր 10th, 2009 at 11:27 | #1

    +1

  2. MM
    Հոկտեմբեր 10th, 2009 at 12:16 | #2

    Nikol jan, spanum es! Pastoren qo fotorobotn el mi PATETAYIN tarberak e, bayc es depqum, joxovurd@ dranc pattac uni…

  3. Anonymous
    Հոկտեմբեր 11th, 2009 at 13:09 | #3

    Վերջինիս երեւի համոզել են, թե իր նոր «զմեյ» գալստուկը մի քանի հազար դոլար արժի. իրականում Բանգլադեշի յարմըրկայում այն վաճառվում է մի քանի հարյուր դրամով, եւ ոչ այնքան գալստուկ է, որքան ռեկվիզիտ` կրկեսային խեղկատակների վզից կախելու համար։

    :) Axr vonc karox em chasel` NIKOL JAN DU VERJN ES….

  4. Հոկտեմբեր 11th, 2009 at 13:10 | #4

    Վերջինիս երեւի համոզել են, թե իր նոր «զմեյ» գալստուկը մի քանի հազար դոլար արժի. իրականում Բանգլադեշի յարմըրկայում այն վաճառվում է մի քանի հարյուր դրամով, եւ ոչ այնքան գալստուկ է, որքան ռեկվիզիտ` կրկեսային խեղկատակների վզից կախելու համար։
    :)Axr vonc karox em chasel` NIKOL JAN DU VERJN ES……

  5. Armen M.
    Հոկտեմբեր 11th, 2009 at 18:49 | #5

    gayl@ esh utelis ays hnarqn e banecnum — motenum e eshin,sa aqaci e gcum,gayl@ ibr vaxenalov “paxchum e”esh@ vogevorvac ir hajoghutyunic hetapndum e nran minchev gayli hamar anvtang tegh u aystegh gayl@ chashakum e eshin…
    hima sranq vogevorwel en turqiayi @nddimutyan haytararutyunic ibr Hayer@ cughak en larel turqeri hamar…arevmutq@ ir spaseliqner@ kstana kverjacni u ayn jamanak mezanov el voch voq chi hetaqrqrvi(turqi hamar apahov tegh).
    Nalbandyan Edon hetevutyun togh ani,vor storagreluc anmijapes heto mnacl er men menak kangnac nayelov jptalov u hrchvanqov heracogh zuygvac pashtonyaneri etevic…

  6. nono
    Հոկտեմբեր 11th, 2009 at 20:54 | #6

    ԽՆԴՐՈՒՄ ԵՄ Ա1ՊԼՅՈՒՍ ԲԼՈԳԸ ԿԱՐԴԱՑԵՔ, ԷՍ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ ՍՏՈՐԱԳՐԵՆ, ՎԵՐՋԱՑՆԵՆ ՀԵՏՈ ՄՏԱԾԵՆ ԻՐԱՐ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ: ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐՆ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՊԱՀԱԿՈՒԹՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ, ՈՐ ԻՍԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՉԱՆԵՆ: ԻՍԿԱԿԱՆԻՑ ԽՈՏ ԵՆՔ ՄԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ: ԱԶԳՈՎԻ ՊԵՏՔ Է ՄԻ ՄԱՐԴՈՒ ՆՄԱՆ ՈՏԻ ԿԱՆԳՆԵՆՔ, ԱՅ ԷԴ ԲԵՐԴԻ ԴՌՆԵՐԸ ՋԱՐԴԵՆՔ, ՆԻԿՈԼԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԼԵՒՎՈՆԻՆ ԲԵՐԵՆՔ ՀՐԱՊԱՐԱԿ: ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ԱՅՍՕՐ ՊԵՏՔ Է ՄԵՆՔ՝ ԺՈՂՈՎՈՒՐԴՍ ԿԻՐԱՌԵՆՔ ՋՈՒՆԳԼԻԵՆՐԻ ՕՐԵՆՔԸ: ԱՅՈ, ՄԵՆՔ ԽՈՏ ԵՆՔ, ԴԱՆԱԿԸ ՄԵՐ ԵՐԵԽԵՔԻ ՍՐՏԻ ՎՐԱ ՊԱՀԱԾ, ՄԵՆՔ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՉԽՓԵՆ, ԵՐԲ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՅԴ ՁԵՌՔԸ ՕԴԻ ՄԵՋ ՋԱՐԴԵԼ: ԽՓԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԷԼ ՎԱՅՆԱՍՈՒՆ ԵՆՔ ԴՆՈՒՄ, ԹԵ ՄԵՆՔ ԽՆԴՐՈՒՄ ԵԻՆՔ, ՈՐ ՉԽՓԻ, ԲԱՅՑ ՆԱ ՇԱՏ ՆԱԳԼԻ ԷՐ, ՍՐՏԻ ՓՈԽԱՐԵՆ ԳԼԽԻՆ ԽՓԵՑ: ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, ԱՅՈ ՔԱՆԱԿ Է ՊԵՏՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ ՄԻ ՄԱՐԴՈՒ ՆՄԱՆ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵԼ, ԱՅ ԷԴ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՂԵՂՆԵՐՆ ԵԼ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸ ԿԱՆԵՆ : ՄԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ԲՈԼՈՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՈՎ ԱՆԶՈՐ ԿԼԻՆԵՆ, ԿՏՐՈՐԵՆՔ, ԿՔԱՅԼԵՆՔ ԻՐԱՆՑ ՎՐԱՅՈՎ: ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՑ, ԱՅՍԻՆՔՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ: ԿՆԵՐԵՔ, ՍԱ ԵՐԵՎԻ ԻՄ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ Է, ԻՐՈՔ ԱՆԼԵԶՈՒ ՀԱՅՎԱՆ ԵՆՔ, ԲԱՅՑ ԲՈԼՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ԵՍ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՄ, ԵՍ ԻՐԵՆՑ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ:

  7. Mleh
    Հոկտեմբեր 13th, 2009 at 11:44 | #7

    Nono, mi qich el spasenq minchev es tkaramit hye azg@ ir spyurqov ou Artsakhov handerts haskana te “irakanum ov e dzakhel ou dzakhum Gharabagh@.” Bayts voch aynqan, vor oyinbaz dashnakner@ seroundneri glkhin hajoghatsnen patatel mi nor Alexantropoli dashnak-ir.

  8. Mleh
    Հոկտեմբեր 13th, 2009 at 11:46 | #8

    +1

  1. No trackbacks yet.