> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Արձանագրությունների մասին)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Արձանագրությունների մասին)

arm-turkԻշխանական հերթական ձեռնածության արդյունքում, հայ-թուրքական արձանագրությունների քննարկումները նույնպես նենգափոխվեցին։ Հանրային քննարկումների առանցքը ոչ թե արձանագրություններն են, դրանց բովանդակությունը, այլ տրիվիալ հարցը` պե՞տք է, արդյոք, բացվի հայ-թուրքական սահմանը։ Այսինքն` իշխանության կողմից կազմակերպվող քննարկումների մասնակիցները հայ-թուրքական սահմանի բացմանն են կողմ կամ դեմ արտահայտվում, այլ ոչ թե` նախաստորագրված արձանագրություններին։ Եւ այսպիսով` իշխանական քարոզչամեքենան տպավորություն է ստեղծում, որ նրանք, ովքեր կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը, կողմ են նաեւ նախաստորագրված արձանագրություններին, կամ ովքեր դեմ են արձանագրություններին, դեմ են նաեւ հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այս շիլաշփոթի արդյունքում է, որ շատերը Հայ ազգային կոնգրեսին մեղադրում են նրանում, որ վերջինս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակից լինելով` չի սատարում նախաստորագրված արձանագրությունների իրագործմանը։ Նման մեկնաբանությունը հարցերի գեղավարի-մոտավորապես ընկալման հետեւանք է. Հայ ազգային կոնգրեսը պայքարում է նաեւ քաղբանտարկյալների ազատության համար, բայց չի ողջունում ներման խնդրագրերի պրակտիկան, ոչ թե նրա համար, որ չի ուզում, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, այլ որովհետեւ չի ուզում, որ անմեղ մարդիկ իրենց վրա վերցնեն ուրիշների, ավելի կոնկրետ` իշխանությունների գործած հանցանքները` իրական հանցագործներին իրենց ետեւում թաքնվելու հնարավորություն տալով։ Մեծ հաշվով, հայ-թուրքական արձանագրությունները մի յուրօրինակ ներման խնդրագիր են, իսկ Հայ ազգային կոնգրեսը չի կարող կողմ լինել, որ Հայաստանը ներման խնդրագրով հանդես գա Թուրքիայի առաջ, եւ հարաբերությունների կարգավորումը տեսնում է առանց նախապայմանների։ Իսկ եթե հայ-թուրքական արձանագրությունները նախապայմաններ չեն պարունակում, պետք է ընդամենը երկու կետ պարունակեին։ Կետ 1. Երկու ամսվա ընթացքում Հայաստանը եւ Թուրքիան հաստատում են դիվանագիտական հարաբերություններ եւ դեսպաններ փոխանակում։ Կետ 2. Երկու ամսվա ընթացքում Թուրքիան բացում է Հայաստանի հետ սահմանը։ Ահա այն արձանագրության տեքստը, որ տալիս է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հնարավորություն։ Իսկ ներկա արձանագրության երկարաշունչ տեքստը այդպիսին է` նախապայմանները ի ցույց չդնելու համար։ Ըստ էության, այդ տեքստը երեք հիմնական կետ ունի. 1. պատմաբանների հանձնաժողովի ստեղծում, 2. սահմանի բացում, 3. Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում։ Արձանագրությունների մնացած մասերը, ըստ էության, քողարկում կամ սպասարկում են այս երեք կետերը։ Ի վերջո, Հայաստանը ստանում է սահմանի բացում, իսկ Թուրքիան` Ցեղասպանության միջազգային ճանաչման պրոցեսի կասեցում եւ ԼՂ հարցին ավելի գործուն եւ լեգիտիմ միջամտություն ցուցաբերելու հնարավորություն` որպես տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում եւ` Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ ունեցող երկիր։ Ու եթե հաշվի ենք առնում, որ այս ժեստերը Սերժ Սարգսյանը Թուրքիային անում է Հայաստանում իշխանությունը բռնազավթելու ֆոնին, պատկերը ավելի ամբողջական կդառնա։ Իր թիվ 1 քաղաքական հակառակորդին` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին թրքամետության մեջ հետեւողականորեն մեղադրած Սերժ Սարգսյանը չցանկացավ քաղբանտարկյալներին ազատելու գնով երկխոսություն սկսել հայաստանյան ընդդիմության հետ, բայց Ցեղասպանության ուրացման գնով թուրքերի հետ երկխոսության հաստատումը համարում է Հայաստանի պետական շահերից բխող քայլ։ Իսկ այս որոշման հիմնավորվածությունը ՀՀԿ-ի մամուլի խոսնակը փաստարկում է նրանով, որ Սերժ Սարգսյանը ժողովրդի կողմից ընտրված նախագահ է։ Այ, եթե ասեիք` ո՞ր ժողովրդի, վատ չէր լինի։ Հա՞յ, թո՞ւրք, թե՞ ասորի…

ՀԳ. Դիվանագիտական նրբագույն հարցերում դիրքորոշումների ամենաչնչին տարբերությունը էական է։ Սա հասկանալու համար դիմենք հրաձգության օրինակին. կես միլիմետրի տարբերությունը կրակագծում` նշանակետի մոտ մետրերի տարբերություն է տալիս։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Հայկ–PL
    Հոկտեմբեր 9th, 2009 at 20:50 | #1

    Նիկոլ ստեղ են ասել. Սևին սապոնն ինչ կանի, խևին խրատն ինչ կանի։
    Ինչքան ուզում ես բացատրի, մեկա՛, էսօրվա քաղաքական «էլիտան» ամեն գնով փորձելու ա «պոեզի ակները փչել»։ Իսկ Հ1–երն ու ՆվերՄնացականյանները ժողովրդին «կերակրելու» են իրենց ուզածով։

  2. Armen M.
    Հոկտեմբեր 9th, 2009 at 21:34 | #2

    erithanrapetakani dzaynov DVD-i kar H1i studyanerum sarqvac Levon Ter Petrosyanin varkabekogh————et nuyn studiayi spasarkoghner@,”gaghapar”tvogh@,taracogh@ aranc mec janqeri apacucecin vor turqic en servac….hima ho parz erevum e ov e anverapahoren turqi TAK@ mtnum…Sa haraberutyun che sa TRVEL e nshanakum..Inchu cheq @ndvzum??ashxatavardz@ shat avelin e qan zavakid vaghva arjanapativ apagan?Axr turq@ arden iravichaki tern e ev arajin@ dzer nmanneric e dzerbazatvelu(patmutyun@ vka)

  3. MM
    Հոկտեմբեր 9th, 2009 at 23:45 | #3

    Niol jan, meknabanutyund shat &isht e. Hay-turqakan sahmani bacum@, vorpes gaxapar - shat &isht e, bayc inch &anaparhov? Nuyn tramabanutyamb @ndimutyun@ payqarum e ays ishxanutyunneri dem, bayc dzgtum e ishxanapoxutyan miayn xaxax &anaparhov. Inchqan aracharkner exan - serjin veracnelov gnal ishxanapoxutyan, Ter-Petrosyan@ merjec. Aysor global harcer@ luceluc araj petq e hashiv tal, ardyoq patvov durs kganq? Guce @ndimanaq, aselov, “pativ@” qaxaqakan kategoria che. Hamadzayn em, bayc joxovrdi &akatagrakan harcerum petq e hashvi arnel joxovrdi avandakan baroyahogebanakan vorak@. chnayac shat arjeqneri xexatyurman@ mer AZGI hamar - PATIV@ arachnayin e. Uremn patvov ancnenq ays patmakan popoxutyunneri uxin! QEZ Nikol jan, aroxchutyun em maxtum, du patvov es ancnum Qo &anaparh@! Qo hamar enq axotum amen or!

  4. Anonymous
    Հոկտեմբեր 10th, 2009 at 19:48 | #4

    Հայկ–PL :
    Նիկոլ ստեղ են ասել. Սևին սապոնն ինչ կանի, խևին խրատն ինչ կանի։
    Ինչքան ուզում ես բացատրի, մեկա՛, էսօրվա քաղաքական «էլիտան» ամեն գնով փորձելու ա «պոեզի ակները փչել»։ Իսկ Հ1–երն ու ՆվերՄնացականյանները ժողովրդին «կերակրելու» են իրենց ուզածով։

  5. AG
    Հոկտեմբեր 10th, 2009 at 23:37 | #5

    ARZANAGRUTYUNNER@ STORAGRVAC EN……….

    IM 2 ZAVAKNER@ (6 YEV 7 TAREKAN) AYJM TXUR NSTAC, ARCUNQNER@ ACHQERIN, KRKNUM EN “HAYASTAN@ CAXECIN”. NRANQ HAYASTANUM CHEN CNVEL YEV CHEN EL TESEL HAYASTAN@, BAYC SRTI CAVOV EN @NDUNUM AYS TXRAHRCHAK ARZANAGRUTYUNNERI STORAGRUM@. NRANQ IHARKE CHEN HASKANUM TE INCH EN NERKAYACNUM IRENCIC ARCANAGRUTYUNNER@, BAYC MI BAN LAV GITEN VOR SA DAVACHANUTYUN E. ANGAM MEC TGHAS CANKUTYUN HAYTNEC GNAL HAYASTAN U PAYTOV XPEL serjiki GLXIN. JOGHOVURD VOTQI KANGNEQ!!!!!!! YETE YEREXANERN EN HASKANUM, INCHPES KAROX ENQ MENQ, MECERS CHHASKANAL U ANTESEL AYS AMEN@.

  1. No trackbacks yet.