> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ («New ընդդիմություն»)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ («New ընդդիմություն»)

ՀՅԴ ստորագրահավաք

Լուսանկարը` Ֆոտոլուրի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելու իրենց գործելակերպը փաստարկեց նրանով, թե իրենք դեմ են ձեւական պահանջներ ներկայացնելուն։ Նույնը, ըստ էության, կրկնեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` պատճառաբանելով, որ եթե իրենք պահանջեն անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականը, դա դեռ չի նշանակում, թե նա հրաժարական կտա։ Եւ ուրեմն` ի՞նչ իմաստ ունի նման պահանջի առաջադրումը։ Այս տեսակետը հասկանալի կլիներ, եթե Դաշնակցությունը բացատրեր, թե ինչու է շարունակում պահանջել ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հրաժարականը, չնայած ոչ վերջինս է պատրաստվում այդ պահանջը կատարել, ոչ էլ, առավելեւս, նրա վերադասը։ Ինչո՞ւ «ձեւականորեն» կարելի է պահանջել ԱԳ նախարարի հրաժարականը, իսկ նրա ղեկավարինը` ոչ։ Նույնը վերաբերում է նաեւ «Ժառանգությանը», ու եթե պահանջների քաղաքական իմաստը գնահատենք ըստ դրանց կատարման վիճակագրության, կստացվի, որ ստեղծման օրից «Ժառանգությունը» ձեւական գործունեություն է ծավալել, որովհետեւ նրա պահանջներից եւ ոչ մեկը չի կատարվել, չնայած` Րաֆֆի Հովհաննիսյանի անհոդաբաշխ ձեւակերպումներից հաճախ դժվար է կռահել, թե ինչ է պահանջում այս գործիչը եւ ինչ` չի պահանջում։ Կարելի է, իհարկե, ազգի ճաճանչափայլ միասնական ուխտի` ի սփյուռս աշխարհի եւ ի Հայաստանս խիզախումի կոչնակով ասուլիսների շարքը շարունակել, եւ սատանան անգամ գլուխ չի հանի, թե որն է բարբառածի իմաստը։ Բայց ապօրինի եւ ապազգային բռնակալի հրաժարականի պահանջը առաջին հերթին քաղաքական դիրքորոշման արտահայտում է, որ տարընթերցումների տեղիք չի տալիս։ Հականալբանդյանական ընդդիմությունը, ի դեպ, ընթացիկ արտաքին քաղաքականությունը կործանարար է համարում պետության եւ ազգի համար, բայց եւ, փաստորեն, չի պատրաստվում այդ քաղաքականությունն իրագործողին համապատասխան լծակներից զրկել` պատճառաբանելով, թե նման փորձերը ձեւական կլինեն։ Իրականում, եթե Նալբանդյանին պաշտոնանկ անելու հրաժարականի շուրջ համախմբվածները հստակ ձեւակերպեն Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, Հայ ազգային կոնգրեսը ողջ թափով կսատարի այդ պահանջին, եւ այն, ինչ ձեւական է թվում դաշնակցականներին, շատ արագ կդառնա իրականություն։ Երբեմն տպավորություն է ստացվում, թե հենց սրանից են վախենում հականալբանդյանական ուժերը։ Ամեն դեպքում, «New ընդդիմության» թեմայի շուրջ երկար ծավալվելու կարիք չկա, որովհետեւ այդ ֆորմատի վազքը մինչեւ հոկտեմբերի 10-ն է։ Եթե Հայաստանը ստորագրի հայ-թուրքական արձանագրությունները, եւ ՀՅԴ-ն ու իր արբանյակները չպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, դա կնշանակի անթաքույց ախքիկադհոլիզմ։ Իսկ եթե Հայաստանը չստորագրի արձանագրությունները, հականալբանդյանական ընդդիմության պահանջարկը կվերանա։ Այնպես որ, պետք է սպասել եւս մի քանի օր եւ նստել քաղաքական ռազբորկայի։

ՀԳ. «Հայլուրը» լայնորեն քարոզում է ընդդիմադիր նոր ֆորմատի ձեւավորումը եւ նրա կողմից կազմակերպվող առաջիկա ակցիան։ Սա էլ, թերեւս, ԵԽԽՎ պահանջների կատարմանն ընդառաջ` իշխանության համար «սաստիկ վտանգավոր» տեղեկություններ են տարածում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. nono
    Հոկտեմբեր 8th, 2009 at 06:07 | #1

    Նիկոլ, ես մի քանի անգամ շեշտել եմ, որ ես քաղաքականությունից դատարկ եմ, բայց տրամաբանությունից ոչ: Ես կարծում եմ, որ ԴԱՇՆԱԿՆԵՐԸ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՍԵՐԺԸ պայմանավորվել են մինչեւ ստորագրումը ժողովրդին համոզեն, որ պատասխանատուն ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ Է, իսկ ստորագրելուց հետո Սերժը Նալբանդյանին գործից կազատի, ասելով , որ նա ՝ Նալբ-ը ազգի դավաճան է, այսինքն Նալբանդյանը այս բանդաի ԶՈՀՆ է լինում: Այսպիսով, ԺԱՌԱՆԳ-Ը ԵՒ ԴԱՇՆ-Ը ՍԵՐԺԻՆ ՄԱՔՈՒՐ ՀԱՆՈՒՄ ԵՆ , հետո էլ իրենք միասին հանրահավաք կանեն եւ իրենք իրենց հերոս կճանաչեն: Հանրահավաքում կգոռան, որ մենք՝ ազգի հերոսներս, հասանք ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ՝ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ: ԵՒ ԽՆԱՄԻՆԵՐՈՎ կմնան , որպես Հայաստանի տիրակալ, իսկ ՐԱՖՖԻՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ԿԵՂՏՈՏ ԹԱՇԿԻՆԱԿ: ՐԱՖՖԻՆ ՄԱՆԴԱՏԸ ՀԵՏ ՎԵՐՑՐԵՑ , ՔԱՆԻ ՈՐ ՆՐԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ: ՍԵՐԺԸ ՆՐԱՆ ԱՍԵԼ Է, ՄԻԱՅՆ ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԿԱՐՈՂ ԵՍ ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆ: ՍԱ ԻՄ ԿԱՐԾԻՔՆ Է:

  2. Armen M.
    Հոկտեմբեր 8th, 2009 at 10:18 | #2

    verjin hashvov Nyu @nddimutyun@ amboghj pnjov chi karogh dzerq berel ayn sern u hamakranq@ vor uner axqik@,na hima gone qich e erevum ekrannerin…
    sranq katarum en hstak patver-”golorshi bac toghnel”vrdovvac joghovrdi,axr dranc hancharegh tvacogh qayler@ shaaat primitiv en…amenasovorakan hachaxord,der avelin,gravchutyan bolor limitner@ sparac..

  3. MM
    Հոկտեմբեր 8th, 2009 at 13:32 | #3

    Yekeq es nor miavorum@ hamarenq “qaxaqakan miavor” u tesnenq qani hogi e gnalu ayd miavori hetevic, aravelevs, vor “short term”(kar&ajamket) tevoxutyun(kyanq) e unenalu…Chapazancutyun chlini, bolor@ miasin orugisher el ashxaten, Kongresic hajox lucum chen gtni. Minchev serj@ chverana dashtic, yelq chen gtni….

  4. Սուրեն
    Հոկտեմբեր 8th, 2009 at 14:46 | #4

    Կոնգրեսին են ուզում հաղթե՞լ: Վահան Հովհաննիսյանո՞վ, Հրանտ Մարգարյանո՞վ: Ժառանգությունո՞վ:

    Աթոռին են ձգտում, դա հասկանալի է: Բայց հասկանալի չի, թե ինչպե՞ս չեն հասկանում, որ շանս չունեն: Դաշնակցությունն այսօր այնքան է վարկաբեկված, որ…

  5. Marianna
    Հոկտեմբեր 8th, 2009 at 20:23 | #5

    @nono
    bayc iskapes, Dzer asac@ heru che irakanutyunic…..shaaat hnaravora….

  6. nono
    Հոկտեմբեր 9th, 2009 at 01:35 | #6

    ՍՈՒՐԵՆԻՆ–Ինչ ՝ է նշանակում վարկաբեկված, իսկ ով է հաշվի առնում ժողովրդի կարծիքը, որ մտածեն վարկաբեկվելու կամ չվարկ-ու մասին: Ռոբերտը վարկ-ած չեր՝, որ տաս տարի մեզ քայքայեց: Հոկտեմբերի քսանյոթը բավական էր, որ ՍԵՐԺԸ այսօր չպետք է լիներ, թե դա վարկաբեկվել չի: Օրենքը չի գործում, իսկ սրանց դեմ մտածել խոսել օրենքով, ես վստահ եմ , որ մենք ականատեսը կլինենք Սերժի հաջորդ ընտրվելուն, որից հետո Ռոբերտի տղուն: Միմիայն զինված պայքարով կարելի է սրանցից պրծնել: Գիտեմ հեսա վրա էք տալու, իբր մենք քաղաքակիրթ մարդիկ ենք, իսկ դու արյունահեղություն ես ուզում: Ասեմ նախօրոք, նայեք ձեր շուրջը, օր չկա որ բանակում մեկին չսպանեն, օր չկա որ մեկին անտեղի չվիրավորեն ու չստորացնեն: Լոմի դեմ ուղեղը ոչինչ է, որի վառ ապացույցն է Ռոբերտը, Սերժը, Ախք-ը, Դհոլը,Վազգենը, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, մանր-մունուրների մասին չեմ ասում:

  7. Mleh
    Հոկտեմբեր 9th, 2009 at 14:30 | #7

    Shat tramabanakan e, hargeli Nono. Hayereni jorrom barrapasharov pajoujvadz Raffiyi “Arinqnogh hayrenasirutyun@” irakananum inqnasiraharvadz carieerism e. Im kardziqov` keghdzavorutyun; da kyanq@ tsouyts tvets. Yete na iroq mtadzer ir Petutyan ou hayastantsineri shahi ou barorutyan masin, nman kaskadzeli verivayrumnerov cher satari hantsagordz clani ishkhanutyabn yerkaradzqman@. Fresnoyi mech aradzadz dashnak kov@ ir kashin chi pokhum. +1

  8. Marianna
    Հոկտեմբեր 9th, 2009 at 14:46 | #8

    @Mleh
    +1

  9. AG
    Հոկտեմբեր 9th, 2009 at 17:30 | #9

    @Mleh
    +1

  10. Armen M.
    Հոկտեմբեր 9th, 2009 at 21:45 | #10

    @Mleh
    +1
    aveli e nyutakananum ayn mitq@,te METSER@ uzum en Haykakan Harc@ verjacnel-kovkas@ dardznelov turqi bostan…isk mer “mec axper@”beran@ jur arac spasum e te turq@ iran kqci te che…

    Obaman Nobelyan@ tarav,achqis Serj@ chi storagrelu.

  11. Սուրեն
    Հոկտեմբեր 12th, 2009 at 01:16 | #11

    @nono
    Iharke Qocharyann el er varkabekvac. Bayc Qocharyann u Serj@ arden unein ishxanutyun Hoktemberi 27-in, isk ishxanutyun unecoxi hamar ayn pahel@ aveli hesht e. Dashnakcutyun@ aysor ishxanutyan glxin chi, chuni ayn lcakner@, vor anhrajesht en @ntrutyunner kexcelu hamar. Chuni naev joxovrdi ajakcutyun.
    Dra hamar em asum, vor HAK-i dem nranq chen karox payqarel.

  1. No trackbacks yet.