> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ («պոեզդը քեցալ ա»)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ («պոեզդը քեցալ ա»)

Լոս Անջելես

Լուսանկարը` www.ianyanmag.com-ի

Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ իրենք չեն կարող պնդել, թե հաշվարկել են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների բոլոր հնարավոր հետեւանքները։ «Ֆուտբոլային դիվանագիտության ռահվիրայի» համար սա տարօրինակ եւ զարմանահրաշ խոստովանություն է. մի ամբողջ պետության եւ ժողովրդի ներքաշել մի խաղի մեջ` առանց դրա հնարավոր հետեւանքները հաշվարկելու, պարզապես հանճարեղ է։ Եւ Սերժ Սարգսյանի վերը նշված խոստովանությունը վրաց-ռուսական պատերազմի օրերին փողկապի ծայրը կրծելու Սահակաշվիլիի արարքն է հիշեցնում. Սահակաշվիլին էլ չէր հաշվարկել վրաց-օսական պատերազմի բոլոր հնարավոր հետեւանքները, որովհետեւ անգամ Բիլ Գեյթսի աշխատասենյակում չկա այնպիսի համակարգիչ, որ կարողանար անել այդ հաշվարկը։ Ահա նման ցավալի փաստն է պատճառը, որ չնայած տեխնոլոգիական աննախադեպ առաջընթացին, աշխարհի ոչ մի երկիր դիվանագիտական հաշվարկներում չի ապավինում համակարգչին. անգամ այնպիսի թվայնացված երկրում, ինչպիսին Ճապոնիան է, դիվանագիտական հաշվարկները շարունակում են մնալ բացառապես մարդկային ուղեղի մենաշնորհը: Ուրեմն` եթե հայաստանյան դիվանագիտությունը պրոբլեմ ունի, այդ պրոբլեմը կապված է իշխանավոր հանդիսացող մարդկանց ուղեղների հետ։ Եւ ի դեպ, առանց ԱԳ նախարար Էդիկ Նալբանդյանին նկատի ունենալու` ասեմ, որ միշտ չէ, որ քառակուսի գլուխների մեջ մեծ ուղեղներ են տեղաբաշխված լինում. որպես կանոն, հակառակն է պատահում։ Այսուհանդերձ, ակնհայտ է, որ ֆուտբոլային դիվանագիտության մեջ մտնելիս` Սերժ Սարգսյանը որոշակի հաշվարկներ արել է, եւ այդ հաշվարկի առանցքում որպես Հայաստանի նախագահ Արեւմուտքում լեգիտիմություն ստանալն էր։ 2008-ի խայտառակ նախագահական ընտրությունների եւ Մարտի 1-ի սպանդի արդյունքում իշխանության գալով` Սերժ Սարգսյանը տառապում է լեգիտիմության սովից` Հայաստանի ներսում, եւ լեգիտիմության խիստ դեֆիցիտից` Արեւմտյան քաղաքակրթության հետ հարաբերություններում։ Եւ ահա, հայ-թուրքական սիլիբիլիների արդյունքում, Սարգսյանը հույս ունի Հայաստանի ներսում լեգիտիմություն ձեռք բերել, Արեւմուտքում էլ` էականորեն լրացնել լեգիտիմության պակասը։ Այս նպատակների իրագործման ճանապարհին ահա, երբ դեռ հայտնի էլ չէ, թե ինչ արդյունքներ կտա «ֆուտբոլային դիվանագիտությունը» Հայաստանի ներսում, Սերժ Սարգսյանը արագ տեմպերով կորցնում է լեգիտիմությունը սփյուռքահայության շրջանում։ Սփյուռքահայությունը, որ Մարտի 1-ին եւ դրանից հետո բերանը ջուր էր առել` Հայաստանի իշխանությանը անկախ ամեն ինչից պաշտպանելու իր քաղաքականության ծիրին մեջ, հիմա արդեն սկսել է հիշել Սերժ Սարգսյանի չընտրված լինելու պարագան, նրան սկսել է դիմավորել «Սերժիկ, դավաճան», «Սերժիկ, մարդասպան», «Վախկոտ Սերժիկ» եւ այսօրինակ ոչ շինիչ կարգախոսներով։ Իսկ այս պրոցեսը ստիպում է մտածել, որ Հայաստանում լեգիտիմություն ձեռքբերելուն ուղղված թուրքական ջանքի մեջ խրվելով` Սերժ Սարգսյանը կարող է լեգիտիմությունը կորցնել նաեւ Սփյուռքում, այսպիսով Հայկական աշխարհի երեք ֆորպոստերից (Հայաստան, Ղարաբաղ, Սփյուռք) լեգիտիմություն ունենալով միայն Ղարաբաղում, սա էլ` անորոշ հեռանկարով։ Երբ Սարգսյանը միայնակ մնալիս քահ-քահ ծիծաղում է, թերեւս դա անում է նախաստորագրված «Մադրիդյան սկզբունքները» կարդալուց հետո։ Նա քահ-քահ ծիծաղում է այն մարդկանց վրա, ովքեր փորձում են իրենից պաշտպանել Ղարաբաղը։ Ախր «Մադրիդյան սկզբունքների» ընդունումից հետո մտածել Ղարաբաղը իրենից պաշտպանելու մասին` ուղղակի անիմաստ է. ուշ ա լի~, պոեզդը քեցալ ա։ Հի-հի-հի-հի-հի-հի, վուուո~ւուույ, հորս արեւ, քահ-քահ-քահ…

ՀԳ. Սերժ Սարգսյանը օրերս մի զարմանահրաշ առաջարկ արեց սփյուռքահայությանը. նա առաջարկեց ցույցերի ժամանակ հայ-թուրքական արձանագրություններին իրենց անհամաձայնությունը լռությամբ արտահայտել։ Աշխարհում չկա անգամ մի դպրոցական, որ չիմանա, որ լռությունը համաձայնության նշան է, եւ այդպիսով անհամաձայնություն արտահայտել հնարավոր չէ, մանավանդ որ` «Հայլուրը» այդ լռությունը կներկայացնի որպես համաձայնություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. AG
    Հոկտեմբեր 7th, 2009 at 20:34 | #1

    “XNDAM VRET” serjik, QANI VOR VOXBI ARJANI CHES.

  2. yervand
    Հոկտեմբեր 7th, 2009 at 22:35 | #2

    berek xostovanenk vo menk azg chenk. chenk el exel..vonc kayink tenc el mnacel enk. zarmanlia vor der goyatevum enk minchev ors. ay da e hetaqrqir te inchpes enk goyatevel.

  3. Armen M.
    Հոկտեմբեր 7th, 2009 at 22:39 | #3

    inch hashvarki masin e xosq@????????Togh 1-hogu anun tan ov Haykakan koghmic nerka e eghel protokoli kazmman@.Aznavur@ gnac moskva ich vor hyuraxagheri,dranic heto darzav HH despan SHvecariayum,hima el Hay-turqakan jan- jigyari qavor@ shvecarian e…ban chem haskanum -kbacatreq??

  4. AG
    Հոկտեմբեր 7th, 2009 at 23:38 | #4

    UMIC UMIC AZNAVURIC CHEI SPASUM NMAN VERABERMUNQ. YES NRAN MISHT HARGEL EM YEV SIREL EM TE VORPES YERGCHI, YEV, TE VORPES HAYORDU. BAYC IR LRUTYAMB YEV KARAVARUTYAN@ SATARELOV, NA INQN IREN VARKABEKEC HAZARAVOL HAYERI ACHQERUM.

  5. MM
    Հոկտեմբեր 8th, 2009 at 01:14 | #5

    Nikol jan, ete ediki glux@ qarakusi e, gone dra mech inchvor hamachaputyun ka, serji glux@ , tekuz qarankyun e, bayc yerkrachapakan sexani tesq uni(ayn e - uni 4 koxm, 4 ankyun , koxmeric 2 @ zugaher, 2n el Astvac giti, ankyunneri masin xoseln avelord e). Inchpes misht voch hayacqov es vripum, voch mtqov, voch el xosqov! Astvac Qez pahapan!

  6. MM
    Հոկտեմբեր 8th, 2009 at 01:31 | #6

    AG-in: Aznavuri varqic arachin orvanic em hiastapvac, bayc ashxatum ei chxosel ed masin. Verlucelov ancyal@ hetevutyun@ toxnum em dzez. Skzbum serj@ nran aracharkec ayd pashton@, voric Aznavur@ hrajarvec, pat&arabanelov tariq@, heto hamadzaynvec, heto el i hayt yekav es pastatuxt@. Hima el, Parizi xaytarak ayci @ntacqum , es takanq@ noric handipec Aznavurin. Tarorinak e! Tarorinak e? Miqani tari arach Aznavur@ Losum ir hrajeshti hamergneri shrjanakum hrashali yeluyt e unecel, ispanalezu handisatesi hamar - ispaneren yergel, voch mi xosq hayeren kam hayerin, chnayac handisatesi 80%-@ hayer en yexel. Menq nranov hpartanum enq, na hpart e hay linelu hamar?

  7. Marianna
    Հոկտեմբեր 8th, 2009 at 11:39 | #7

    @MM
    mejberum` “Menq nranov hpartanum enq, na hpart e hay linelu hamar?” shaat chisht harc tvecir. es mtacum em vor inq@ erbemn hishuma vor haya, bayc hpart vor hay e……chem karcum. chishtn asac es Aznavurin erbeq el chem sirel, isk ira koxmic es tesak qayleric heto mi tesak indz el vat chem zgum vor iran chem sirel, qani vor naxkinum erb tenc karciq ei artahaytum, mi tesak hay mardik zarmanum, shshmum ein` vonc kareli e Aznavuri nman ergchin, Aznavuri nman HAY ergchin chsirel…pastoren kareli e…

  8. Aram
    Հոկտեմբեր 8th, 2009 at 12:14 | #8

    “Սփյուռքահայությունը, որ Մարտի 1-ին եւ դրանից հետո բերանը ջուր էր առել` Հայաստանի իշխանությանը անկախ ամեն ինչից պաշտպանելու իր քաղաքականության ծիրին մեջ, հիմա արդեն սկսել է հիշել Սերժ Սարգսյանի չընտրված լինելու պարագան, նրան սկսել է դիմավորել «Սերժիկ, դավաճան», «Սերժիկ, մարդասպան», «Վախկոտ Սերժիկ» եւ այսօրինակ ոչ շինիչ կարգախոսներով։”
    Sireli Nikol, ev ays toxeri hexinak@ du es? Mard, vorn aysor voch miayn hayastancineri, aylev shat u shat “beranner@ jur arac” spyurqahayeri hamar lusatu paros e handisanum. Aydpes kosht u anzgusoren @ndhanracnel spyurqahayutyan@, mard, vori +1 kargaxosn amen or noranor +1er e avelacnum mer ardar payqarin… karox es indz bacatrel, te inchpes stacvec, vor grchi mek harvacov menq, +1ers aydpes heshtutyamb dzulvecinq “beranner@ jur arac” spyurqahayeri xaytarak anvan tak? Chem karcum, vor qez hamar spyurqahayutyun@ miayn “miamit” dashnaknern en.

  9. Marianna
    Հոկտեմբեր 8th, 2009 at 12:25 | #9

    @Aram
    Aram jan bayc henc spurqahayeri MEC MASN er, vor Marti 1-ic heto iskapes
    berany jur er arel minch es pah@.ete du +1 kargaxosi kroxn es et depqum Nikoli xosqer@ qez chen veraberum…

  10. MM
    Հոկտեմբեր 8th, 2009 at 13:16 | #10

    Mariannain: I tarberutyun Dzez, yes Aznavurin misht el sirel em, nmanapes Piafin, Dasenin, Kaasin , @ndhanrapes fransiakan yergarvest@(hatkapes shanson@) inc shat harazat e. Sharl@ yurahatuk tex e unecel, bayc da kap chuni nra andzi het. ……………………………………. Aramin: Mi viravorvir , barekam! Xosq@ henc dashnaknerin e verabervum, vor Marti 1 in dzaynner@ ktrac, der mi ban el harcakvum ein “Levonakanner”i vra, hima haskacan, serj@ qxxx e.

  11. Սուրեն
    Հոկտեմբեր 8th, 2009 at 14:25 | #11

    @Aram
    Արամ ջան, պարզ չի՞, որ Նիկոլը բոլորին նկատի չունի: Նկատի չունի ազնիվներին, հայրենասերներին: Ձեր տրամաբանությամբ եթե մտածենք, ես էլ պիտի նեղանամ, երբ ասվում է, որ “հայը ազգ չի, պատմությունից դասեր չքաղեց” և այլն: Բայց ես ինձ վրա չեմ վերցնում, որովհետև գիտեմ, որ այդ ասողը նկատի ունի տականքներին, ոչ թե ազնիվ հայերին:

  12. AG
    Հոկտեմբեր 8th, 2009 at 18:15 | #12

    @Aram

    ZARMANALI E, VOR +1 KARGAXOSOV ARAJNORDVOGH@ VIRAVORVUM E VER@ NSHVAC TOGHERIC. YES INQS HAYASTANCI SPYURQAHAY EM ARDEN 10 TARI E, YEV INZ DAVACHANNERI U LROGHNERI DASIN CHEM DASUM. DA VERABERVUM E AYN MARDKANC OVQER HAYKAKAN HERUSTAALIQNEROV YELUYTNER EIN UNENUM LOS ANGELOSUM, YEV LTP-IN MEGHADRUM EIN MARTI 1 I ARHAVIRQ@ SADRELU MEJ. NRANQ ARANC AMACHELU VOXJUNUM EIN QOCHARYANI KAZMAKERPAC JARD@ YEV HAYTARARAC “ARTAKARG IRAVICHAK@”. ISK HIMA OR U GISHER QNNARKUM EN ARZANAGRUTYUNNER@ YEV VAY VUYER@ DREL EN. AYSOR SPYURQ@ (YES I NKATI UNEM AMN UM APROGHNERIN) ZULVUM E. AYD SPYURQ@ VOR AYDQAN TARAPUM E HAYOC CEXASPANUTYAN CHANACHMAN HARCOV, IREN HASHIV CHI TALIS VOR NRA SERUND@ MECANUM E AMERIKACVAC. NRANC ZAVAKNER@ TAN@ HAYEREN CHEN XOSUM, CHEN KARDUM, CHEN GRUM, HAYOC PATMUTYUNN EL CHGITEN BACARZAKAPES. AYO KAN @NTANIQNER VORONQ PAHPANEL EN HAYI AVANDUUTNER@ YEV NRANC ZAVAKNER@ ISKAKAN HAYORDINER EN MECANUM, SAKAYN NRANQ POQRAMASNUTYUN EN KAZMUM. AY TE VORTEGHIC E SKSVUM SPYURQI LRUTYUN@ YEV ANTARBERUTYUN@. BAYC YEV ASEM VOR MEC HPARTUTYUN APRECI, TE FRANSIAYI, TE NEW YORKI U LOSI, YEV TE BEYRUTI HAYUTYAN KAZMAKERPAC AKCIANEROV.

  1. No trackbacks yet.