> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Աշխարհի ԶԼՄ-ները լցված են Ռադովան Կարաջիչի համար Հաագայում հատկացված բանտախցի նկարագրություններով։ Եւ բոլոր այդ նկարագրությունների մեջ ամենաուշագրավ մասն այն է, որ մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ կասկածվող Կարաջիչն անազատության մեջ ապրելու է հարմարավետ, լավ կահավորված բանտախցում։ Այն, որ այս ամենի մասին խոսում են աշխարհի տարբեր ԶԼՄ-ներ, դա հասկանալի է։ Բայց, մեղմ ասած, տարօրինակ է, որ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու պահանջով ընթացող ստորագրահավաքի ֆոնին նույն խանդավառությամբ այդ մասին խոսում է «Հայլուրը», ընդ որում` շեշտելով, թե բանտախցի հարմարությունները համեմատելի են բարձրակարգ հյուրանոցի հետ։ Հանրայինի նման խանդավառությունը, սակայն, ունի իր հիմնավոր պատճառները։ Ինչպես հայտնի է, Հանրայինի ղեկավար Ալիկ Հարությունյանը միշտ էլ եղել է Քոչարյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը։ Ու վերջինս, տեսնելով Հաագայի բանտախցերի հարմարավետությունը, անչափ ուրախացել է իր շեֆի համար։ Ախր սա փրկօղակ է Քոչարյանի համար։ Վերջինս իրականում կանգնած է ընտրության առաջ` դատվել ՀՀ-ում ու իր կյանքի երկար տարիներ անցկացնել Գորիսի «կռիտիում», որտեղ պահվում են առանձնապես վտանգավոր եւ ծանր հանցագործություններ կատարած անձինք, եւ որտեղ պայմանները պարզապես սարսափելի են, կամ դատվել Հաագայում, որտեղ ինքներդ արդեն գիտեք, թե ինչ պայմաններ են։ Ու Ալիկին, փաստորեն, ուրախացրել է, որ մեր ժողովուրդն այնքան բարի է, որ չի ուզում մարտի 1-ի գլխավոր մարդասպանին անպայման տեսնել Գորիսի «կռիտիում», այլ հնարավորություն է ընձեռում նրան «կռիտին» փոխարինել Հաագայով։ Ճիշտն ասած, մեր ժողովրդի մարդասիրությունը մեկ-մեկ զարմացնում է։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.