> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

100 օրը «Can I help youե»-ի նման մի բան է դարձել, ու երկրագնդի վրա պետական պաշտոն ունեցող ամեն մարդ` սկսած կլյուչնիկից, վերջացրած ինքնահռչակ բռնապետերով, ամփոփում են իրենց պաշտոնավարության հարյուր օրը։ Ռազ որ տենց ա, թույլ տվեք երկու ստռոչկա էլ ես ասեմ Սերժիկ-Միշիկի պաշտոնավարման հարյուր օրվա մասին։ Ի՞նչ կարող ենք ասել այդ հարյուր օրվա մասին։ Շատ բան։ Դե, գիտեք արդեն, որ Հայաստանը դառնում է տարածաշրջանի առողջապահական կենտրոն, Գյումրին` տարածաշրջանի մշակութային կենտրոն, Դիլիջանը` տարածաշրջանի ֆինանսական կենտրոն, Աղետի գոտին վերականգնվում է, արդեն երրորդ անգամ, երկրում քաղբանտարկյալներ չկան, մարտի 1-ի գործի նախաքննությունը նորմալ առաջ է գնում, Ղարաբաղի հարցում պրոբլեմ չունենք, ժողովրդին որոշել են շշերով արդարություն բաժանեն, որովհետեւ ժողովուրդը արդարության ծարավ է (որոշ տեղեկություններով, արդարության շշալցման տենդերը շահել է «Միկա-Ֆրոլովա» ընկերությունը)։ Կարճ ասած, առաջ ենք գնում, իմ ախպեր Հայաստան։ Բայց, ժողովուրդ ջան, այս բոլոր բաները իրագործելը կազինոյում 3 միլիոն դոլար կրվել չէ, որ հնարավոր լինի մի գիշերում անել։ Սրան «Ադիդասնե էլ չի օգնում, սրա համար երկար ժամանակ է պետք։ Ինչքա՞ն. չգիտեմ ինչքան, բայց հնարավոր է Սերժիկ Ազատովիչը չհասցնի այս ամենը վերջնական հանգրվանի հասցնել։ Գուցե նրա գործը ստիպված, ուշադիր եղեք, ստիպված լինի շարունակել Միշիկ Սերժիկովիչը, հետո` Սերժիկ Միշիկովիչը, հետո` մյուս Միշիկ Սերժիկովիչը, հետո` էն մյուս Սերժիկ Միշիկովիչը։ Այնպես որ, այս հարյուր օրը կարողա ընդամենը սկիզբն է հարյուր տարվա։ Ավելի լո՞ւրջ։ Լավ, փորձենք ավելի լուրջ։ Եւ ուրեմն, ինքներս մեզ հարց տանք` ինչի՞ շնորհիվ է Սերժ Սարգսյանը, նրանից առաջ էլ` Ռոբերտ Քոչարյանը հայտնվել Բաղրամյան 26-ում։ Ես ուղղակի թվարկեմ, առանց մանրամասների մեջ խորանալու, որովհետեւ ընթերցողը մանրամասները հաստատ գիտի։ Սերժը Բաղրամյան 26-ում հայտնվել է օլիգարխիայի շնորհիվ։ Օլիգարխիան ինքը ապօրինության, անարդարության, կոռուպցիայի, բեսպրեդելի, թալանի արդյունք է։ Է՞լ ինչի շնորհիվ է Սերժը հայտնվել Բաղրամյան 26-ում. այսօրվա ոստիկանության ու բանակի. ոստիկանությունն ու բանակը այսօր այսպիսին է ապօրինության, անարդարության, կոռուպցիայի, բեսպրեդելի ու թալանի շնորհիվ։ Հիմա դուք ուզում եք ասել, որ Սերժը պայքար է սկսել ապօրինության, անարդարության, կոռուպցիայի, բեսպրեդելի, թալանի դե՞մ։ Այսպես ասողները չեն էլ նկատում, որ պնդում են, թե Սերժ Սարգսյանը սկսել է կազմաքանդել ավազակապետությունը, այսինքն` իր պատկերացրած ու իր ստեղծած պետությունը։ Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ ինքը որոշել է կտրել այն ճյուղը, որին նստած է։ Սա էլ նշանակում է, որ ինքը որոշել է վերջ դնել սեփական իշխանությանը։ Է, եթե այդպես է, կարող է ուղղակի արտահերթ ընտրություններ նշանակել։ Լավ, կարող է գոնե հանրահավաք արտոնել։ Լավ, կարող է մոնոպոլիաներին վերջ տալ։ Լավ, կարող է «Ա1+»-ը բացել, լավ, կարող է մարտի 1-ի գործով կալանված անձանց խափանման միջոցը փոխել։ Բայց չի անում, որովհետեւ այս ամենը նրա համար չէ, որ ինքը կտրի այն ճյուղը, որի վրա նստած է, այլ նրա համար է, որ կտրի այն ձեռքը, հերոսական ձեռքը, որը բռնել է ժողովրդի արդարացի ցասումն արտահայտող ձողը. մետաղյա, թե փայտյա` թողնում եմ ձեր հայեցողությանը։ Երբ որ էդ ձողի հուշը մարեց նրա գլխում, թռնելու է Բադեն-Բադեն ու արդեն 6 միլիոն է կրվելու կազինոյում։ Խաչատրյան Գագոն էլ ստիպված է լինելու փող ղրկել շեֆին, որովհետեւ շեֆը կազինոյին 1 միլիոն պարտք է մնացած լինելու։ Եթե այսպես չէ, ինչո՞ւ ուրեմն այս հարյուր օրվա ընթացքում մաքսային ոլորտի կոռուպցիոների որեւէ անուն չհիշատակվեց։ Ասում եք, չէ՞, որ Մաքսայինում կոռուպցիա կար, հիմա էլ ասում են, թե էս 100 օրը չեն վերցնում։ Այսինքն` Սերժը ինքը հայտարարեց, որ կա կոռուպցիա. ինչո՞ւ ուրեմն քրեական գործ չի հարուցված, ինչո՞ւ գոնե մի քանի կոռուպցիոներ քաղաքական գործիչ մեր ընկերների կողքի կամերներում նստած չեն։ Որովհետեւ նրանք պետք են գալու` շեֆի համար Բադեն-Բադեն փող ուղարկելու համար։ Իսկ ընդհանրապես, Հայաստանում բարեփոխման մի թեմա կա, միայն մի։ Եւ այդ թեման հետեւյալն է. ո՞վ է Հայաստանում հզորը, ո՞վ է Հայաստանում իշխանության տերը։ Հայաստանում մի բարեփոխում կա, եւ այդ բարեփոխումը Սահմանադրության այն հոդվածին է վերաբերում, որտեղ ասվում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ուրիշ ցանկացած «բարեփոխում» պետք է փշրվի ժողովրդի ոտքերի տակ։ Ժողովուրդը պետք է դառնա իշխանություն, ժողովուրդը պետք է դառնա իշխանության իշխանություն, ժողովուրդը պետք է դառնա բարձրագույն իշխանություն։ Իսկ այն հզորները, որ իրենց ոտքերի առաջ կուչ են ածել ժողովրդին, իրենք պետք է կուչ գան ժողովրդի ոտքերի առաջ, այնպես, ինչպես կուչ են գալիս տիրակալի ոտքերի առաջ։ Տիրակալն էլ գովում է նրանց այդ հնազանդության համար։ Ահա քեզ եդինստվեննի ու նեպավտարիմի բարեփոխում։ Ու մենք պետք է այնքան ուժ ունենանք, որ հայտարարենք այսպիսի բարեփոխման մեկնարկի հետադարձ հաշվարկը։ Համենայնդեպս, իմ ընկերներն ու ես մեր կյանքը նվիրել ենք այս բարեփոխմանը, ու քանի դեռ այն իրականություն չէ, մեր կյանքը պայքար է, միմիայն պայքար։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.