> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ» ՏԵՍԼԱԿԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

«ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ» ՏԵՍԼԱԿԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

17-07-2008_errord-beveri-teslakani-kortsanumy

Ստեղծված ներքաղաքական իրավիճակում գործող իշխանության համար փրկության խիստ տեսական տարբերակներից մեկը, այսպես կոչված, «երրորդ բեւեռիե ստեղծումն է։ Այսինքն` մի այնպիսի քաղաքական միավորի, որն իբր թե ընդդիմություն է, սակայն իրականում ջլատելու է միակ ընդդիմության ուժերը եւ գործող վարչախմբի համար հանգիստ գոյատեւում ապահովի։ Սակայն սա, մեղմ, շատ մեղմ ասած, ընդամենը տեսական տարբերակ է։ Ճիշտն ասած, եթե հնարավոր լիներ այդ բեւեռի ստեղծումը, այն արդեն վաղուց պետք է ստեղված լիներ։ Հիմա արդեն ուշ է. օգոստոսի 1-ին` Համաժողովրդական շարժման հրավիրած հանրահավաքին, չափազանց քիչ ժամանակ է մնացել, եւ նույնիսկ հաշվի առնելով իշխանության քարոզչական անսպառ ռեսուրսները` այս մի քանի օրվա ընթացքում հնարավոր չի լինելու այդ ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկել. գնացքն արդեն գնացել է։ Եւ այնուամենայնիվ, ի՞նչ պատահեց, ինչո՞ւ այդ «երրորդ բեւեռը» չստեղծվեց։ Չնայած այդպիսի բեւեռ ստեղծելու Սերժ Սարգսյանի մեծ ցանկությանը, այդ իդեան ի սկզբանե դատապարտված էր անհաջողության։ Ու դա ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառն այն է, որ այդ բեւեռը ստեղծելու գործն իրենց վրա են ուզում վերցնել, ըստ էության, հիմնահատակ վարկաբեկված «գործիչներե, երիտասարդության լեզվով ասած` «հոգնած» կերպարներ, որոնք հանրության մեջ զավեշտի մարմնավորումներ են։ Եւ այդպիսին դառնալու գործում շատ մեծ է հենց Սերժ Սարգսյանի դերը։ Խնդիրն այն է, որ այդ կերպարների ռեսուրսը Սերժ Սարգսյանը ստիպված էր անմնացորդ օգտագործել նախագահական ընտրությունների շրջանում. գեղամյանասադոյանաշավարշախոսրովախառը բոմժանոցը չափազանց արագ գաղտնազերծվեց, իսկ Արթուր Բաղդասարյանի ԱԽՔ-ացումը խաչ քաշեց Սերժի հետագա հնարավոր մանեւրների վրա։ Ի՞նչ արած, իրավիճակն էր այդպես թելադրում։ Այդուհանդերձ, իշխանության խոսափողը հանդիսացող որոշ լրատվամիջոցներ դեռ շարունակում են փրփուրը բերաններին խոսել «երրորդ բեւեռի» անհրաժեշտության մասին ու նույնիսկ այդ ուղղությամբ ինչ-որ գործողությունների մասին լուրեր են տարածում։ Իրականում ուշադրության արժանի որեւէ նման գործընթաց հիմա չկա եւ չի էլ կարող լինել, ու սա էլ ունի սուբյեկտիվ պատճառներ։ Մի քանի «գործիչներե որոշել են, որ «երրորդ բեւեռըե պետք է իրենք լինեն, բայց հանրային որեւէ պահանջարկ չունեցող բեւեռ ձեւավորելու համար փող է պետք` շատ փող։ Փողը, բնականաբար, պետք է տա Սերժ Սարգսյանը։ Վերջինս էլ ուզում է համոզված լինել, որ փող ստացողները կարող են գոնե մի կարճ ժամանակ շոշափելի էֆեկտ ստեղծել։ Սերժը ոչ մի կերպ չի համոզվում, որովհետեւ իր հաճախորդներին շատ լավ է ճանաչում։ Եթե այդ «բեւեռը» կարողանար տպավորություն ստեղծել, թե իրենից ինչ-որ բան է ներկայացնում, ապա փորձ կաներ սկզբնական փողը ճարել որեւէ այլ աղբյուրից։ Բայց օլիգարխները նախ իրենց ունեցած ազատ ֆինանսական միջոցներն արդեն հեռացրել են Հայաստանից եւ իրենց մոտ են պահում միայն, պատկերավոր ասած, օրվա գործարքների համար անհրաժեշտ գումարը, եւ երկրորդ` որեւէ օլիգարխ իր փողերը չի դնի քաղաքական հանգուցյալներին կենդանացնելու նախօրոք տապալված «բիզնեսիե մեջ։ Ու այսպես էլ «երրորդ բեւեռըե մեռավ` դեռ չստեղծված։ Այլ կերպ լինել չէր էլ կարող լինել։ Ակնհայտ է, որ օգոստոսի 1-ին մեկնարկող նոր ալիքի միայն սպասումն արդեն իսկ սրբել է «երրորդ բեւեռ» ստեղծելու Սերժ Սարգսյանի մտադրությունն անգամ։ Իսկ ինքը` ալիքը, սրբելու է նաեւ իշխանության բեւեռը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Anonymous
    Սեպտեմբեր 9th, 2011 at 03:22 | #1

    nikol sa amen meg@ kide vor gnoch anun e

  1. No trackbacks yet.