> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ («տնտեսական հրաշքի ծրագիր»)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ («տնտեսական հրաշքի ծրագիր»)

ՇքանշանՉնայած պաշտոնապես հայտարարվում է, թե տնտեսական անկումը կանխելուն ուղղված ամենակարեւոր կառավարական ձեռնարկումը շինարարության խթանումն է, իրականում Հայաստանի իշխանությունները շատ ավելի խորամանկ բան են մտածել, եւ այդ ծրագրի իրագործումն է, որ վերականգնելու է մեր փլուզված տնտեսությունը: Ինչպես նկատել եք, զույգ Սարգսյանները էքսկավատորի կովշով են մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, երախտավորագրեր, կոչումներ, աստիճաններ բաժանում: Ոմանք, իհարկե, կարող են մտածել, թե սա հնարավորինս շատ մարդու շողոքորթելու, առնելու, կաշկանդելու` իշխանական գործելակերպի սովորական դրսեւորում է: Իրականում սա մի ամբիցիոզ տնտեսական ծրագիր է, տնտեսական հրաշքի ծրագիր, որ Երիցյան Նեսոն կազմել է Չու Խույ Բումի հետ ունեցած երկարատեւ խորհրդակցությունների ընթացքում: Բանն այն է, որ պետական պարգեւների բաժանումը, համատարած բաժանումը կինեմատոգրաֆիական էֆեկտ է ունենում տնտեսության վրա. է~, կներեք` մուլտիպլիկատիվ էֆեկտ: Նախ, մեդալներ արտադրող գործարանները սկսում են աշխատել ոչ միայն ամբողջ թափով, այլեւ` երեք հերթափոխով. սա ձեզ` աշխատատեղերի եռապատիկ աճ: Բնականաբար` եռապատիկ աճում են նաեւ մեդալ արտադրող գործարանների հարկային վճարումները, թեթեւացնելով մեր ճկռած պետական բյուջեի բեռը: Բայց սրանք միայն ծաղիկներն են. ինքներդ եք հասկանում, որ ոչ մի իրեն հարգող հայ մեդալակիր մեդալը դոշին խփած չի գնա տուն` զոքանչի հետ վերմիշելի փլավ ուտելու: Հասկանալի է, որ ազգուտակին հավաքում է ու հայդե` մոտակա ռեստորան, մեդալը «թրջելու»: Կառավարության խելամիտ քաղաքականության արդյունքում ահա` սպասարկման ոլորտը սկսում է շնչել, սրա հետ նաեւ` ոգելից խմիչքի, կալբաս-սուջուխ-բաստուրմայի արտադրությունը, նաեւ` չալաղաջի արտադրությունը. անասնապահությունը` կարճ ասած: Եթե հաշվի ենք առնում, որ այս քեֆերի արդյունքում օգտվում են ոչ միայն դզող-փչողներն ու բժիշկները, այլեւ ողջ դատաիրավական համակարգը, ծրագրի մասշտաբը ավելի հասկանալի կլինի: Բայց այս քաղաքականությունը չի պարփակվում Հայաստանում. մեր իշխանությունները բերման են ենթարկում ու մեդալավորում նաեւ այնպիսի արտասահմանյան քաղաքացիների, ինչպիսիք են Ջոն Լենոնը եւ Լյուդմիլա Զիկինան: Դե սրանք էլ հո մենակ չե՞ն գալիս մեդալ ստանալու. ախրանա բան, հորքուրի տղա, մորքուրի աղջիկ հավաքում են իրենց հետ ու բերում: Այսպես էլ ճգնաժամից դուրս է գալիս զբոսաշրջությունը: Էլ չենք խոսում ծաղկեփնջերի արտադրության շեշտակի աճի մասին: Ինչ վերաբերում է մեդալների եւ պետական այլ պարգեւների տեղական սպառողներին, նրանց դեպքում պետք է նկատել, որ մեդալ ստանալու նրանք հո հին շորերով չե՞ն գնում. գնում են նախ յարմըրկա ու ոչ միայն կաստյում ու դերյա առնում, այլեւ, ինքներդ եք հասկանում, թազա կաստյում-դերյայի հետ հո հին էն իքից չե՞ն հագնելու: Բա, ախպերներ: Բա ձեզ թվում է, թե հայրենի իշխանությունը ո՞նց է 18 տոկոսանոց տնտեսական անկում ապահովել: Ձեզ թվում է, թե իշխանությունը շարիկ է գլորում` տնտեսությունը փլուզվո՞ւմ է: Աշխատում են մարդիկ: Հա, բայց դրականի կողքին` պետք է հիշատակել նաեւ բացասականը. Սերժ Սարգսյանը ամբողջ օրը ստիպված է նվիրել մեդալ-մուդուլ շնորհելու մասին հրամանագրեր ստորագրելուն: Եվ օգտվելով նրա այս աննախադեպ զբաղվածությունից` էն Էդիկ Նալբանդյանը թուրքերի հետ տակից խաղեր է տալիս: Լավ բան չստացվեց, կարճ ասած, չնայած` մակրոտնտեսական ցուցանիշների անալիզը ցույց է տալիս, որ պատվոգրերի, շնորհակալագրերի, պագոնների, մեդալների արտադրությունը այն ողնաշարն է, որի վրա հիմնված է մեր ողջ տնտեսությունը: Եվ Հայաստանը դարձել է մեդալների արտադրության տարածաշրջանային կենտրոն: Կատակ չեմ անում. գյաջ ըլնի խաբողը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Հոկտեմբեր 6th, 2009 at 04:19 | #1

    Nikol jan, asecir um het er ericyan@ xorhrdakcum?

  2. Չեխիայից
    Հոկտեմբեր 6th, 2009 at 07:06 | #2

    MM :Nikol jan, asecir um het er ericyan@ xorhrdakcum?

    :)))

  3. Քաղաքացի
    Հոկտեմբեր 6th, 2009 at 09:03 | #3

    Հայաստանը իսկը “Ստրադիա” է դառնում. http://lib.ru/INPROZ/DOMANOWICH_R/stradia.txt

  4. Armen M.
    Հոկտեմբեր 6th, 2009 at 09:28 | #4

    ishxanutyunnerin xorhurd–ashxarh@ (gone ayn hatvac@ ,vor hetevum e sranc varqin)mec tapov kgni latexsi pahpanakner haykakan artadrutyan,chnayac dra heghinakayin iravunq@ patkanum e konkret andzi….
    Medalner kbajanven sahmanapak qanaki mardkanc,isk hla patkeracreq pahpanakner@ inchpes kbajanven…Nikoli asac chyugherin kavelana sex industrian,sahmann el hesa kbacen-turqern el vor lcvecin HH……el inch chgnajam.

  5. Mleh
    Հոկտեմբեր 6th, 2009 at 11:37 | #5

    Nikol jan, hokepes qez het enq amen or ou amen zham. +1

  6. Neliko
    Հոկտեմբեր 6th, 2009 at 14:28 | #6

    es mera…..qah qah tsitaxum em …..

  7. Հոկտեմբեր 7th, 2009 at 02:04 | #7

    hox handnox@ davachana

  8. Հոկտեմբեր 7th, 2009 at 02:05 | #8

    serj sarksyan@ turkakan agenta hay azgin variya talu

  9. MM
    Հոկտեմբեր 8th, 2009 at 01:34 | #9

    serj@ turqakan agent chi, na turqica servac….

  1. No trackbacks yet.