> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

դիտարկում առաջին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը եւս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ բոլորս էլ գիտեինք. հաղթում է նա, ով պայքարում է մինչեւ վերջ։ Ընդ որում` միջանկյալ, ոչ վերջնական հաղթանակները, դրանցից առաջացած ոգեւորությունը շատ հաճախ բացասական դեր են խաղում։ Մինչեւ վերջ պայքարելու համար անհրաժեշտ է մանր հաղթանակներից չոգեւորվել եւ մանր պարտություններից չհուսահատվել, այլ մշտապես լինել նպատակամղված, տրամադիր` մինչեւ վերջ պայքարելու։ Իսկ մինչեւ վերջ նշանակում է մինչեւ հաղթանակ. ի վերջո, փլեյ-օֆֆ փուլում խաղը չի ավարտվում այնքան ժամանակ, մինչեւ կողմերից մեկը վերջնական հաղթանակ չի տարել. մենք գտնվում ենք հենց փլեյ-օֆֆ փուլում։
դիտարկում երկրորդ

Մարտի 1-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի անդամները զարմանում են, որ իրենց նկատմամբ ավանսով անվստահություն կա. «Մենք դեռ ոչինչ չենք արել, բայց արդեն մեր օբյեկտիվությունը կասկածի տակ են առնում»,- զարմանում են նրանք։ Թվում է` իրավացիորեն են զարմանում։ Բայց մի հեռավոր գյուղում այսպիսի մի ասացվածք կա. «Ճուտը ծյըվի միջին ա մյաշյուր անըմ»։ Գեւորիկի անունով փառաբանված հանձնաժողովի անդամները չեն էլ նկատել, որ իրենք վաղուց արդեն «ուսումնասիրել» եմ մարտի 1-ի դեպքերը, եզրակացություններ արել եւ այդ եզրակացությունները հրապարակել ասուլիսներում եւ հարցազրույցներում։ Մնում է միայն դրանք ձեւակերպեն թղթի վրա։ Դրա բովանդակությունը հիմա արդեն կասկած չի հարուցում. հարցն այն է, թե հանձնաժողովի անդամներից ով ինչքան «հոնորարե կստանա` Գյուլնազ տատի հեքիաթների մարտիմեկյան վարկածը գրելու համար։

դիտարկում երրորդ

«ՎիվաՍել» ընկերությունը շարունակում է աշխարհով մեկ եթեր թողարկել իր գովազդային հոլովակը, որի մեջ մի ջահել տղա «Նիվաե մեքենայով ճամփորդում է սարերով։ Եւ ահա` մեքենայի անվադողը ծակվում է։ Երիտասարդ վարորդը բացում է բեռնախցիկը, ու` վա՛յ քու, արա՛, ո՛չ պահեստային անվադող կա, ո՛չ դամկրատ։ Օգտվելով «ՎիվաՍելիե ծառայությունից` նա օգնության զանգեր է անում։ Զանգը` զանգ, բայց այդ «Նիվայով» տղային ուզում եմ ասել. «Ապե՛ր, «Նիվայիե զապաս պագրիշկան ու դամկրատը ոչ թե բեռնախցիկում են լինում, այլ կապոտի մեջ. կապոտը բաց, ու զանգելու կարիք չի լինիե։
դիտարկում չորրորդ

Սերժի թիմը նորից սկսել է գործի դնել իր հին զենքը` մուտիլովկան։ Մամուլում կաթացնում են առաջին հայացքից աննշան լուրեր, որոնց նպատակը Համաժողովրդական շարժման տարբեր թեւերի մեջ հակասություններ գցելն է։ Բայց, ինչպես իրավիճակը մեկնաբանեց իմ ծանոթ Ժոռիկը, իրանք, այսինքն` Սերժի թիմը, չգիտեն, որ ըտենց պրիմիտիվ կտերը մենակ հավերն են ուտում։

դիտարկում հինգերորդ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե ինքը չի բացառում, որ արտահերթ նախագահական ընտրություններում Համաժողովրդական շարժման կողմից նախագահի թեկնածու կարող է առաջադրվել ոչ միայն ինքը, այլեւ շարժման լիդերներից որեւէ ուրիշ գործիչ, հերթական ապտակն էր բոլոր նրանց, ովքեր աղաղակում են, թե Տեր-Պետրոսյանի այս փուլի գործունեության շարժառիթը իշխանության մոլուցքն է։ Առաջին նախագահը վերը նշված հայտարարությամբ եւս մեկ անգամ ապացուցեց, որ պայքարում է ոչ թե հանուն սեփական, այլ հանուն հանրային ամբիցիաների։ Ես չեմ կասկածում, որ շատ շուտով առաջին նախագահը նորից կընտրվի ՀՀ նախագահ եւ կստանձնի այդ պաշտոնը։ Բայց դա տեղի կունենա ոչ թե այն պատճառով, որ նա ինքն է այդպես ուզում, այլ այն պատճառով, որ այդպես է ուզում ՀՀ քաղաքացիների 50+1 տոկոսը։

Հ.Գ. Ցավով իմացա, որ Վայոց ձորում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Տ.Մ.-ի հարեւան Շուշիկը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը տված ցուցմունքում նշել է, թե Կոնդոլիզա Ռայսը իր ամուսին Շմավոնին փող է տվել` Հայաստանում իշխանափոխություն անելու համար։ Քաշվանք։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.