> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (ՀՅԴ-«Ժառանգություն»)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (ՀՅԴ-«Ժառանգություն»)

պոպոքՀՅ Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» հոկտեմբերի 9-ին համատեղ երթ են կազմակերպում դեպի նախագահական նստավայր` ՀՀ իշխանություններից պահանջելով չստորագրել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, որոնց ստորագրումը կարծես նախատեսված է հոկտեմբերի 10-ին: Խորհրդարանական երկու ուժերի հրավիրած ակցիան, ըստ էության, տեղավորվելու է ԱԳ նախարարի հրաժարականը պահանջելու տրամաբանության մեջ, եւ, ինչպես կազմակերպիչներն են հայտարարում, արձանագրությունների ստորագրումը կանխելու նպատակ է հետապնդելու: Այսինքն` ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջելու, այլ Սերժ Սարգսյանից պահանջելու են չստորագրել արձանագրությունները: Սա, ըստ էության, տեղավորվում է ՀՅ Դաշնակցության ընդդիմադիր գործունեության տրամաբանության մեջ, ըստ որի` Սերժ Սարգսյանը մի տեսակ սրբազան կովի կարգավիճակ է ստանում: ՀՅԴ-ն իր այս մոտեցումը բացատրում էր պոպոք ուտելու եւ ոչ թե պոպոքնուտի պահակին, տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանին «ծեծելու» ցանկությամբ: Այսինքն` ՀՅԴ-ի համար կարեւորը իր համար սկզբունքային հարցի լուծումն է, եւ ոչ թե հարակից քաղաքական պահանջների առաջադրումը: Այս դիրքորոշումը դեռ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում թափանցիկ ակնարկեց, որ անգամ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման եւ վավերացման պարագայում իրենք չեն պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մարգարյանի այդ հայտարարությունը, ըստ էության, նշանակում է, որ ՀՅԴ-ն քաջալերում է Սերժ Սարգսյանին` ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները, չնայած հրապարակային միջոցառումներում դա կործանարար է համարում ազգի համար: Եթե անգամ Սերժ Սարգսյանը մտավախություն ուներ արձանագրությունների ստորագրմանը ՀՅԴ հնարավոր արձագանքի հետ կապված, հիմա արդեն կարող է հանգիստ լինել, որովհետեւ հոկտեմբերի 10-ից հետո էլ Դաշնակցությունը պահանջելու է Էդիկ Նալբանդյանի հրաժարականը` պատճառաբանելով, թե ԱԳ գործող նախարարը Սերժ Սարգսյանից թաքուն է ստորագրել այդ արձանագրությունները: Հետո էլ ՀՅԴ-«Ժառանգություն» զույգը պահանջելու է խորհրդարանում չվավերացնել արձանագրությունները, վավերացումից հետո էլ` կպահանջեն դենոնսացիայի ենթարկել դրանք եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց որ երբեք էլ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին չեն հասնի, կարծում եմ` ակնհայտ է: Նման մոտեցման համար մի քանի պատճառ կա. նախ` «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն չափից շատ արիշվերիշներ ունեն իշխանության, իշխանական բուրգի հետ` վերջինիս փլուզումը ցանկանալու համար: Բացի այս` եթե պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը` Հայ ազգային կոնգրեսի հետ նույն դաշտում կհայտնվեն, եւ այս համադրությամբ` իշխանական բուրգի փլուզումը շատ ավելի կարագանա: Իսկ սա, ինչպես նշեցինք, պետք չէ ոչ «Ժառանգությանը», ոչ ՀՅԴ-ին: Հարց կարող է առաջանալ. այդ դեպքում ինչո՞ւ են այդ ուժերը հրապարակային միջոցառումներ անում, դատափետում հայ-թուրքական արձանագրությունները եւ դրանց ստորագրողներին: Սրա պատճառը շատ պարզ է. թե ՀՅԴ-ն, թե «Ժառանգությունը» արմատներ ունեն Սփյուռքում, ու այնտեղ բորբոքվող դժգոհության ու ցասումի ֆոնին այս կառույցները չեն կարող անտարբեր մնալ, այլապես Սփյուռքի աչքերում կկորցնեն իրենց ֆունկցիոնալ նշանակությունը: Այս է պատճառը, որ պահանջում են ոչինչ չորոշող Էդիկ Նալբանդյանի հրաժարականը, որ չստացվի, թե ոչ մեկի հրաժարականը չեն պահանջում:

ՀԳ. Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կամ այնտեղ տեղի ունեցած ինչ-ինչ իրադարձություններ տեսականորեն կարող են տապալել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Հենց սրա վրա են հույս դրել դաշնակցականները. նրանք հույս ունեն, որ Քիշնեւում կտապալվի հայ-թուրքական քիրվայությունը, եւ ազգս կտեսնի, որ արդյունքի կարելի է հասնել անշառ հացադուլներով:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Armen M.
    Հոկտեմբեր 3rd, 2009 at 23:31 | #1

    ays amen@ mi banov e lav,vor qaghaqakan dasht@ lav maqrvum e-parzvum…Sharqayin ev dashnakcakanner@ ev jarangutyan andamner@ gone hima petq e haskanan,vor BIROn kam frakcian arhamarhac unen kusakcakan strukturan,nranq dra goyutyan masin hishum en andamavcharneri mek el @ntrutyunneri jamanak-erku depqum el vorpes glxaqanak.

  2. Sevak
    Հոկտեմբեր 4th, 2009 at 19:32 | #2

    Armen M-in u Nikolin: Dashty shat “maqur” e txeq: Hima duq gortseq u mer azgin azateq patuhasic: Isk ete cheq karum dzennerd ktreq gone. Dzez amenshaty kajf a tlis hajhojely, mrotely, shantazh anely: edqan uzhex eq` Serzhic el maqreq dashty, inchi eq spasum, vor urishnery dzez “tsarajen?”

  3. Mleh
    Հոկտեմբեր 5th, 2009 at 11:09 | #3

    Otari koghmits finansavorogh Raffiyi “arrinqnogh” patehapashtutyunn ou Hayastan Petutyan geragouyn shaheri hashvin tarvogh carierism@ batsahaytvets, dra hamar shat ourakh em. Isk dashnakneri masin teman gone mez` arevmtahayots gitakits ou ankakh masi hamar, vaghouts sparvadz e. Lavn ayn e vor Hayastantsin e sksum kamats-kamats janachel dashnaksutyan dzhkhem eyutyun@` ir bolor yeresaknerov. Menq dashnaknerits lriv kousht enq.

  4. Armen M.
    Հոկտեմբեր 5th, 2009 at 18:00 | #4

    mi jamanak dashnakner@ asum ein,vor ishxanutyun vecnelu porc angam chen ani,qani vor irenq ashxarhum chanachvac en vorpes azgaynakan-teroristakan miavor ev voch KGB-n voch el CRU-n tuyl chen ta da…
    Hetaqrqir e hima inch kasen ?Hamenayn deps minch hima baci paraktum@,azgi hamar urish vochinch tesaneli chen arel.

  1. No trackbacks yet.