> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

2008-06-27_xmbagrakan1Օրերս Տիգրան Սարգսյանի մոտ մի ցնցող հանդիպում տեղի ունեցավ։ Հանդիպումը այնքան ցնցող էր, որ ավելի ցնցող չի լինում։ Սարգսյանի մոտ էին գնացել մեծ թվով խոշոր գործարարներ, որոնք պատվիրակված էին այլ գործարարների կողմից։ Գործարարները նախապես գծված սցենարով թատրոն էին խաղում, բայց ցնցողը հենց սցենարն էր։ Ուրեմն սցենարը հետեւյալն էր. գործարարները վարչապետին ասում էին` դուք մեզ ուզում եք օրինականության դաշտ բերել, բայց դա բոլորի՞ն է վերաբերելու, թե՞ կարող ա մենք գանք օրինականության դաշտ ու քաշվենք։ Տ. Սարգսյանն ասում է, որ վարյանտ չկա, բոլորը գալու են օրինականության դաշտ։ Սա ոգեւորում է գործարարներին, բայց նրանք իբր չեն ուզում տեղի տալ եւ վարչապետին դիմում են տարօրինակ խնդրանքով. լավ, էլի, թողեք մի քիչ էլ ապօրինի աշխատենք, այսինքն` լեւի։ Վարչապետը անդրդվելի է. չէ, ասում է, չեմ թողնի լեւի աշխատեք։ Մինչեւ հիմա լեւի եք աշխատել, հիմա պետք է փաստաթղթերով աշխատեք։ Ու այնպես է ստացվում, որ ե՛ւ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ գործարարները բաց, առանց սեթեւեթանքների ընդունում են, որ բոլորը, այդ թվում եւ ներկաները, բիզնես են անում օրենքի անթաքույց խախտումներով։ Եւ ուրեմն, այս ամենի ֆոնին հարց է ծագում. ինչո՞ւ են ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բանտում։ Եթե անգամ ընդունենք, որ նրանց առաջադրված մեղադրանքները ճիշտ են, նրանք պետք է ազատության մեջ լինեն, այնպես, ինչպես ազատության մեջ են մյուս ընկերությունների աշխատակիցները, որոնց ապօրինի գործունեության, հարկերը թաքցնելու փաստը ընդունվում է պաշտոնապես, թե՛ ընկերությունների եւ թե՛ կառավարության կողմից։ Բայց ամենակարեւորն այն է, որ «Կառավարությունը պայքարում է ստվերի դեմե մյուզիքլի մասնակիցներից ոչ ոքի մտքում այս զուգահեռը չի ծագել։ Բնական է, նրանց գլխում ծագում են միայն այնպիսի մտքեր, որ թույլ են տրվում վերեւների կողմից։ Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, պետք է սպասել, որ նա առաջիկայում կընդունի մարդասպանների, մաքսանենգների, գանձագողերի, կաշառակերների, կավատների եւ այսօրինակ այլ խմբերի ներկայացնող պատվիրակների եւ հրապարակայնորեն նրանց կարգելի խախտել Քրեական օրենսգիրքը։ Վարչապետ չի, կրակի կտոր ա։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.