> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Անձամբ չեմ տեսել, բայց շատ եմ լսել, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը շատ է սիրում կադրեր ցուցադրել, որոնցում երեւում է, որ Իսրայելի պետական դրոշը ծածանվում է Ազատության հրապարակի մեր հանրահավաքում, նույնիսկ հարթակում։ Չեմ կարող ժխտել. եղել է նման բան։ Այդ օրը հարթակում ծածանվել են նաեւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Եվրամիության, եթե չեմ սխալվում` նաեւ Լեհաստանի ու Լիբանանի դրոշները։ Ովքե՞ր էին այդ դրոշները Ազատության հրապարակ բերել եւ ինչո՞ւ. դրոշները հրապարակ էին բերել ՀՀ քաղաքացիներ, որոնք նշված երկրներում ապրող հարազատներ ունեն, եւ այդ հարազատները զանգել էին Երեւան եւ ասել, որ իրենք հայաստանցի մի շարք բախտակիցների հետ միանում են Համաժողովրդական շարժմանը. հենց սա էին խորհրդանշում այդ դրոշները. կոնկրետ Իսրայելի դրոշը հրապարակ էր բերել Երեւանի Զեյթունի համայնքի մի բնակիչ, որի որդին, ոստիկանության ապօրինություններից գլուխը ազատելու համար, մշտական բնակության է մեկնել Իսրայել։ Բայց սա էական էլ չէ. էականն այն է, թե ինչու է «Հայլուրըե»Իսրայելի դրոշով կադրերը անընդհատ ցուցադրում։ Պարզ է, թե ինչու` ապացուցելու համար, թե Համաժողովրդական մեր շարժումը «հրեամասոնական դավադրությունե է։ Անկեղծ ասած` այսօրինակ տեսություններին երբեք լուրջ չեմ վերաբերվել, եթե անգամ այդպիսի բովանդակությամբ խոսակցություններ եղել են ուրիշների մասին։ Բայց եթե անգամ գոյություն ունեն սիոնիստամասոնական մութ ու դավադիր ուժեր, ապա որպես Համաժողովրդական շարժման Կենտրոնական շտաբի անդամ հայտարարում եմ, որ ոչ մի արտաքին ուժ, ինչ էլ լինի նրա անունը` Սորոս, Սիոնիզմ թե չգիտեմ ինչ, չի կարող մեզ ղեկավարել, ուղղորդել, հովանավորել, որովհետեւ մենք ենք այդպես որոշել, այդպես որոշել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի նախանձախնդրությունը Հայաստանի ինքնիշխանության հարցում պատմելու առանձին թեմա է։ Մենք չենք էլ թաքցնում, որ մեր պայքարում միայն ու միայն մեկ ուժի հովանավորության կարիքը ունենք` Հայաստանի ժողովրդի։ Դառնանք, սակայն, հայ ժողովրդին «սիոնիստականե դավադրությամբ սարսափեցնողներին. ինչ-որ չեմ հիշում, թե նրանք անհանգստության նշաններ ցույց տված լինեն, երբ Հայաստանի հրեական համայնքը 2008 թվականի նախագահական ընտրություններում եւ ետընտրական շրջանում Սերժ Սարգսյանին աջակցելու մասին հայտարարություններ արեց. ինչո՞ւ, ուրեմն, «սիոնիստականե դավադրությունից սարսափողները աղմուկ-աղաղակ չարեցին։ Ես, ճիշտն ասած, մի քիչ վատ էլ եմ զգում, որ այս թեման ստիպված եմ շոշափել, բայց չեմ կարող չարձանագրել, որ քսենոֆոբիան անճարակ, հանցագործ, անգրագետ վարչախմբերի հուսահատ զենքն է։ Սեփական ժողովուրդներին ստորացնող, կեղեքող, կործանման տանող վարչախմբերը սովոր են հրեական դրոշները սեփական ժողովրդի աչքի առաջ թափ տալ` ցլամարտիկի կարմիր լաթի նման։ Ու հայլուրական կենդանիները որոշել են մեր ժողովրդին կենդանու տեղ դնել եւ նրան կառավարել պայմանական ռեֆլեքսների օգնությամբ։ Եւ եթե ՀՀ իշխանություններին դուր չի գալիս Իսրայելի պետական դրոշը, թող նրանք խզեն դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ եւ պետբյուջեից փող հատկացնեն` Ազատության հրապարակում Հիտլերի «հիշատակը հավերժացնողե հուշակոթող կառուցելու համար։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.