> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Լեքսուս Գուգո)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Լեքսուս Գուգո)

քարտերՕրեր առաջ ԱԺ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը ելույթ էր ունենում հեռուստատեսությամբ։ Ավելի ճիշտ, ոչ թե ելույթ էր ունենում, այլ մասնակցում էր «Մաֆիա» հայտնի խաղի հիման վրա պատրաստվող «Կարմիր եւ սեւ» հեռուստախաղին։ Խաղը շատ պարզ է. այն խաղացողները, որոնց սեւ խաղաքարտ է բաժին հասնում, «մաֆիոզներ» են, նրանց խնդիրը խաղի ընթացքում կարմիր խաղաքարտովներին, այսինքն` ազնիվ քաղաքացիներին շարքից հանելը, սպանելն է, կարմիրներին իրար դեմ հանելը, նրանց մոլորեցնելը։ Կարմիրներն էլ պետք է գլխի ընկնեն, թե ովքեր են սեւերը, այսինքն` մաֆիոզները, ու քվեարկությամբ նրանց հեռացնեն խաղից։ Բայց պատահում է, որ սեւերին հաջողվում է մոլորեցնել կարմիրներին, ու նրանք քվեարկում են ազնիվ քաղաքացիներին, այսինքն` իրենցից մեկին խաղից հեռացնելու օգտին։ Արդյունքում` սեւերը հաղթող են դուրս գալիս, որովհետեւ կարողանում են խաղընկերներին համոզել, որ իրենք ոչ թե սեւ են, այլ կարմիր, որ սեւը ոչ թե իրենք են, այլ կարմիրները, այսինքն` ազնիվ քաղաքացիները։ Այդ օրը հեռարձակված խաղում Գուրգեն Արսենյանը սեւ էր, ու սեւերը հաղթեցին։ Արսենյանը, սեւ խաղացող լինելով, իրեն ճղում, ներկաներին համոզում էր, որ կարմիր է, եւ կարողացավ այնպես անել, որ մի քանի կարմիրի կարմիրները զոհեցին` մտածելով, թե նրանք սեւ են։ Այս խաղը հետաքրքիր էր Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում Գուրգեն Արսենյանի ծավալած գործունեության ֆոնին։ Արսենյանը գնաց ստուգեց ՊՆ իրային պահեստները, եկավ ավետեց բոլորին, որ Հայ ազգային կոնգրեսի հրապարակած տեղեկությունները, թե օլիգարխների սափրագլուխները 2008-ի մարտի 1-ին այդ պահեստներից զինվորական հանդերձանք են ստացել` չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ԱԺ ամբիոնից Արսենյանը նույնքան համոզված էր խոսում, որքան որ` հեռուստախաղի ընթացքում, սեւ լինելով` համոզում էր, որ ինքը կարմիր է։ Տարիներ առաջ էլ Արսենյանը ԱԺ ամբիոնից նույն համոզվածությամբ պնդում էր, թե հայոց լեզուն «հարատեւ դերբայ» ունի։ Հայերենը, ցավոք, հարատեւ դերբայ չունի, վերը հիշատակված խաղի ընթացքում Գուրգեն Արսենյանը սեւ էր, եւ համոզում էր բոլորին, թե օլիգարխների սափրագլուխները ՊՆ-ից հանդերձանք չեն ստացել։ Գուրգեն Արսենյանը, փաստորեն, լավ է մաֆիա խաղում։ Եւ սա հասկանալի է. ով էլ որեւէ գործում ամենօրյա պրակտիկա ունենա, այդ գործը լավ կանի։ Գուգոն ու իր նմանները կենաց ասելիս էլ են մաֆիա խաղում, հյուր գնալ-հյուր ընդունելիս էլ, ընկերություն անելիս ու ընկերությունը դադարեցնելիս էլ։ Էլ ուր մնաց` դա չանեն քաղաքականության մեջ. կարեւորը` սուտը որպես ճշմարտություն առաջ բրթելու բնատուր ընդունակությունն է։ Հենց այսպիսի բնածին տաղանդներն են այսօր Հայաստանում իշխում, եւ քաղաքական էլիտայից դուրս շպրտված Գուգոն բոլոր հնարավոր ձեւերով փորձում է Դոն Սերջիոյին եւ մյուսների համոզել, որ ինքը դեռ ի վիճակի է լապշա կախել լայն հանրության ականջներին, որ ինքը դեռ ի վիճակի է ծառայել մաֆիային, որ ինքը կարող է սեւը սպիտակեցնել եւ հակառակը։ Գուգոն, սակայն, մի նրբություն հաշվի չի առնում. երբ մի ապրանքից շուկայում շատ է լինում, դրա գինը ընկնում է։ Ու հիմա իրենից Հայաստանում էնքան շատ կա, որ իր մաֆիոզ սֆաթին նայողներ կարող են եւ չգտնվել։ Բայց հուսահատվել պետք չէ. սրա համար էլ Գուգոն առայժմ ավելի շատ հեռուստախաղերի է մասնակցում` սեփական գոյությունը մոռացության չտալու եւ խաբելու իր բնատուր ընդունակության գնորդներ հայթայթելու հույսով. «Ձեզ հարկավոր է կեղծել իրականությո՞ւնը, դուք դա ուզում եք անել ուրիշի ձեռքերո՞վ. Լեքսուս Գուգոն սեւը կդարձնի սպիտակ. իրան էլ` ինչ կտաք, կտաք»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Mleh
    Հոկտեմբեր 2nd, 2009 at 13:19 | #1

    Գուգո - martou anoun tour, jan@m! +1

  2. Kiano-Ispaniayiz
    Հոկտեմբեր 2nd, 2009 at 15:11 | #2

    shat lav analiz er, iroq kiraki orn er, nayum ei Karmir te Sevy u zgazi te gugon inch lav er xaxum, chnayats vor kayin karmirner, ovqer iran chein havatum… de dranq menq enq eli…, meka liqy mardu ches karox xabel….

  3. MM
    Հոկտեմբեր 2nd, 2009 at 21:55 | #3

    Nikol jan, Gugon , Marti 1yan lsumnerin masnakceluc arach haytararec, vor inq@ shahagrgrvac e ardarutyan hastatman hamar, qani vor uni qaxbantarkyal @nkerner. U, yete hishoxutyuns chi davachanum, na nkati uner qez(?).Isk Gugoyi ov linel@ shat lav gitenq! Na shat nyutakan arjeqner(naev arachin Lexsus@ Hayastanum) dzerq berec minchev qocharyani haytnvel@, ev korcrec henc nra oroq, u haskanum e, yete uzenan cankacac pahin ksnankacnen. Nra axqi mafioz prototipn e.Zarmanali chi.

  4. Armen M.
    Հոկտեմբեր 3rd, 2009 at 09:15 | #4

    PN pahestneri masin zekuyc@ …Ira akanjner@ gotii takn arac madkanc e eshi tegh dnum???nuynn el sran em cankanum-Leo-Lusavorich poghocneri aryan lchakner@ sra hayatic anpakas linen.

  5. Aram
    Հոկտեմբեր 3rd, 2009 at 14:39 | #5

    SIRELI HAYRENAKICNER, FRANSAHAY HAMAYNQE ARAJIN SHESHTAKI APTAKE HASCREC serzhantikin KOMITASI ARDZANI MOT PARIZUM, INCHQAN EL VOR FRANSIACI VOSTIKANNERY PORCECIN CHNSHUM GORCADREL MER AZNIV HAYRENAKICNERI VRA! KECCEQ!!! AMERIKAHAY HAYRENAKICNER, HERTE MERN E, NAYEQ AYS KADRERE, MENQ EL PITI AYNPES ANENQ, VOR HOXN AYRVI AYD TAKANQI VOTQERI TAK EV DER ERKAR ZHAMANAK AKANJNERUM ARDZAGANQEN ANECQNERN U HAYHOYANQNERE!

    http://www.hairenik.com/HairenikTV/HA_TV_Clip091002_01.htm

    http://www.a1plus.am/am/politics/2009/10/2/france

  6. MM
    Հոկտեմբեր 3rd, 2009 at 22:50 | #6

    +1

  7. Հոկտեմբեր 4th, 2009 at 20:27 | #7

    Erbeq chem morana Serjiki demqi artahaytutyuny Komitasi ardzani mot……..Shat cicaxeli tesq uner

  8. Karine
    Հոկտեմբեր 4th, 2009 at 20:44 | #8

    Նիկոլ ջան,ոնց որ իմ մտքերը շարադրես:Սիրտս հովանում է հոդվածներդ կարդալիս:
    Աստված քեզ հետ:Շուտ միացիր մեզ:

  9. tikin pajqar
    Մարտ 7th, 2010 at 18:37 | #9

    ES TQAC UNEM GUGONERI ,dh olneri,axqeri vra karevor@ vor shat linen NIKOLNER@

  1. No trackbacks yet.