> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԵՐԻԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԵՐԻԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Մերիից

Sireli Nikol, naxapes nerexutyun en xndrum, ete harcs kaskacoxi tpavorutyun ktoxni( yes andava&an nvirvac em mer Sharjman@) , bayc qo karciq@ inc hamar shat karevor e! Hnaravor eq hamarum, vor inch-inch hangamanqnerum, mer arachnord@ gna ishxanutyunneri het voreve gorcarqi? (Qo patasxan@ shat kogni chkoxmnoroshvoxnerin u pateri tak bambasoxneri beran@ pakelu hamar). Kam, cheq karcum , vor incheve, Kongresi haytararutyun@ tuyl er Hay-turqakan protokoli veraberyal? Im andznakan karciqov ayn(haytararutyun@) grvac e shat barcr makardakov (ayn hnaravorutyun er azgzynakan ujerin aravelaguyns artahaytvelu), bayc hanrahavaqin ayn petq e hnchecver aveli kosht, qani vor joxovurd@ dra spasumn uner. Yes chem kaskacum Levon Ter-Petrosyani analitik mtqin, bayc banavor yeluytum xstutyun@ karcum em, spasvacic mexm er. Inchu em qez dimum? Vorovhetev QO bacakaytyun@ hanrahavaqnerin zgali e! Qez aroxchutyun em cankanum ev shutapuyt AZATUTYUN!

Նիկոլի պատասխանը - Թանկագին Մերի. եԵս հասկանում եմ, որ վերջին 10-11 տարում հայաստանցիները հաճախ են բախվել «ընդդիմադիր» կուսակցությունների ծախվելու ակնհայտ փաստի հետ, բայց ինձ համար, անկեղծ ասած, վիրավորական է անգամ ձեր հարցի համատեքստում Հայ ազգային կոնգրեսի եւ նրա առաջնորդի հնարավոր պահվածքի քննարկումը: Առաջին նախագահին վստահում եմ` ինչպես ինքս ինձ, եւ չեմ կարող հնարավոր համարել ձեր հարցի մեջ նշված որեւէ զարգացում: Բացառված է դա, եւ ինձ համար ակնհայտ է, որ այդ լուրերը տարածվում են «համապատասխան» մարմինների ակտիվ ջանքերով: Հայ ազգային կոնգրեսի, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը այնքան թափանցիկ եւ հրապարակային է, որ չի կարող տարընթերցման տեղիք տալ: Ըստ այդմ` քանի դեռ Հայաստանում գեթ մեկ քաղբանտարկյալ կա, ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ չի կարող լինել որեւէ երկխոսություն: Իսկ քաղբանտարկյալների ազատումից հետո երկխոսությունը հնարավոր է միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շուրջ: Երեւանի քաղաքապետի կեղծված ընտրություններից հետո առաջին նախագահը ավելի կարծրացրեց իր դիրքորոշումը` այս իշխանության հետ որեւէ խոսակցություն անիմաստ համարելով: Վերջին ելույթում նա վերստին արձանագրեց, որ թե´ տնտեսության, թե´ Ղարաբաղի հարցում, թե´ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի համար անբարենպաստ զարգացումները կանխելու միայն մեկ տարբերակ կա. Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այս պայմաններում ասել, որ սեպտեմբերի 18-ի ելույթում առաջին նախագահի քննադատությունը մեղմ էր, իմ կարծիքով, ճիշտ չէ: Տեր-Պետրոսյանը հստակ արձանագրեց, որ այս իշխանության գոյության ամեն օր անդառնալի բացասական հետեւանքներ է առաջ բերում Հայաստանի համար: Սրանից ավելի խիստ քննադատություն հնարավո՞ր է: Չեմ կարծում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին. առաջին նախագահը դրա վտանգների մասին, դրա անընդունելի կետերի մասին իր մի քանի ելույթներում բարձրաձայնել է դեռ այն ժամանակ, երբ Հայաստանում քչերն էին հավատում, որ նման փատաթուղթ կստորագրվի: Մյուս կողմից` չմոռանանք, որ ՀԱԿ-ը արտաքին քաղաքական հարցերի մասին խոսում է որպես պոտենցիալ իշխանություն, եւ չի կարող ասել բաներ, որ իշխանավարության ժամանակ արտաքին քաղաքական թակարդ դառնա իր համար:

Թանկագին Մերի, ամփոփելով ասածս, կրկնեմ. բացառում եմ, որ առաջին նախագահը մութ գործարքներ կնքի, ժողովրդի թիկունքում գործեր անի: Դա բացառված է: Եթե հիշում եք, 2008-ին էլ համառ լուրեր էին շրջանառվում, թե Տեր-Պետրոսյանը վերստին հեռանում է ակտիվ քաղաքականությունից: Համոզված եղեք` «այս հրապարակում դավաճան չկա, այս հրապարակում կասկածող չկա»: Տեր-Պետրոսյանը, իր խոստման համաձայն, կանգնած է մնալու մինչեւ վերջ, պայքարելու է մինչեւ վերջ: Լավագույն մաղթանքներս, թանկագին Մերի:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Mleh
    Հոկտեմբեր 2nd, 2009 at 11:40 | #1

    +1

  2. Սուրեն
    Հոկտեմբեր 2nd, 2009 at 13:03 | #2

    +1

  3. Mery
    Հոկտեմբեր 2nd, 2009 at 21:15 | #3

    Sireli Nikol, nax shnorhakal em patasxanid hamar! Yes el em vstahum mer arachnordin. Parzapes uzum em bambasanqneri u sadrich xosakcutyunnerin karoxananq jaxjaxich patasxan unenal. Blognerum taparum en sadrichner u taracum aynpisi lurer, vor mi qich antexyak mard@ karox e havatal. Yes inqs lcvel em sranc hrajarakan@ pahanjox akcianeri mech u hnaravor(naev anhnar) amen inchi kgnam. Astvac mez hajoxutyun ta, qez el aroxchutyun ev shutapuyt AZATUTYUN! +++1!

  4. MM
    Հոկտեմբեր 2nd, 2009 at 21:15 | #4

    +1

  5. Armen M.
    Հոկտեմբեր 2nd, 2009 at 21:16 | #5

    +1

  6. Mery
    Հոկտեմբեր 2nd, 2009 at 21:31 | #6

    Mi ditoxutyun evs: Kongresin, Ter-Petrosyani glxavorutyamb, yerbeq chenq karox hamematel caxvac kusakcutyunneri het. Tarber hamakargi mecutyunnern hamtexeli chen! 100%kaskacox chka!

  7. Kiano-Ispaniayiz
    Հոկտեմբեր 3rd, 2009 at 10:10 | #7

    vay Meri Meri. ba vor kaskazox chka, inchi es kaskazum :)
    Meri jan, amen angam anhavatneri u chkoxnoroshvazneri het xoselis, es haxtum em miajn ajn jamanak, erb 100 % anoz hamozvatsutyamb em xosum-qnnarkum…
    erb amen angam xosqizs heto asum em meka haxtelu enq… dranq gjvum en zxvum en… misht VSTAH>>>HAXTELU ENQ>>>>

  8. Mery
    Հոկտեմբեր 4th, 2009 at 13:47 | #8

    Hargeli Kiano-I es verevum nshel em, vor tarber blognerum tarber karciqner en grvum, dranc lavaguyn patasxani hamar dimeci sireli Nikolin. Guce banave&um es el karoxanum em &isht patasxan tal, bayc blognerum djvar e. Evs mi karevor hangamanq- yete es Nikoli nman karoxanayi meknabanel, apa indz Nikolic shut k&anacheiq (tariqis hamar). Bayc chkaskaceq, yes el qich chem ashxatum et uxxutyamb (nerox exeq anhamestutyan hamar). HAXTELU ENQ!

  1. No trackbacks yet.