> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Հարությունից

Նիկոլ Փաշինյան. Ազատության հրապարակ. 2007 թ.Nikol jan du hay joxovrti mets masi hamar shat sirvats es… Yes kasei avelin ov vor xelatsia nra mot aveli sirvats es… Yes hamozvats em vor du sirumes hay joxovrdin…. Kuzei imanai ayn tsaxvats martkants nuynpes sirumes te voch?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հարություն. ես քրիստոնյա եմ, ուրեմն սերը մերձավորի, այսինքն` իմ երկրի բոլոր քաղաքացիների, հայրենակիցների նկատմամբ ինձ համար հիմնարար արժեք է: Բայցեւ ուզում եմ ընդգծել. Սերը մերձավորի նկատմամբ չի նշանակում չնկատելու տալ նրա կողմից թույլ տրվող ապօրինությունները, լկտիությունը: Ի վերջո, մերձավոր են ոչ միայն նրանք, ովքեր ապօրինություն են թույլ տալիս, այլեւ նրանք, ովքեր զոհ են դառնում դրան: Սուտը, կեղծիքը այն ախտերն են, որ յուրաքանչյուր հանրության զրկում են ներդաշնակությունից, համերաշխությունից: Ապօրինությունը, բռնությունը, լկտիությունը մեր հանրությանը զրկում են միասնականությունից: Մեր պայքարը ընդդեմ բռնության է, ընդդեմ ապօրինության, ընդդեմ լկտիության, ընդդեմ ստի եւ կեղծիքի, եւ ուրեմն` հանուն համերաշխության, միասնության, հանրային ներդաշնակության: Ի՞նչը, եթե ոչ սերը հայրենիքի, յուրաքանչյուր հայրենակցի նկատմամբ մեզ պետք է ստիպեր պայքարի ելնել հանուն օրինականության եւ ընդդեմ բռնության եւ լկտիության: Եթե որեւէ մեկը մտածում է, որ մենք չենք գիտակցել, որ այդ պայքարը մեզ հասցնելու է բանտեր, որ տառապանք է պատճառելու մեր հարազատներին, մեր ընտանիքներին` սխալվում է: Բայց կշեռքի մյուս նժարին մեր քաղաքացիական պարտքն է եղել, եւ սերը` որպես այդ պարտքը կատարելու անխուսափելիություն: Ի վերջո, Ազատ եւ Երջանիկ Հայաստանը նույնքան սիրելի է ձեր նշած կատեգորիայի մարդկանց համար, նաեւ նրանց/մեր երեխաներն են ապրելու Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: Այսինքն` մեր պայքարը նաեւ այն մարդկանց երեխաների ապագայի համար է, ովքեր ստում են մեզ այսօր: Լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Հոկտեմբեր 12th, 2009 at 16:57 | #1

    Sireli Nikol Pashinyan es havatum em vor kga ayt ory ev menq kaprenq qo erazac Hayastanum.Surb grqum grvac e “takir ev qez hamar dur kbacvi,xndrir ev qez ktrvi”es havatum em vor mer payqary ankaseli e ev haxtanaky anxusapeli.1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1……..

  1. No trackbacks yet.