> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ («ջնջված է ԱԱԾ ցենզուրայի արդյունքում»)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ («ջնջված է ԱԱԾ ցենզուրայի արդյունքում»)

Մարտի 1. զոհերից մեկը` գետնին ընկածԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ով այդ պաշտոնը ստացավ Մարտի 1-ի արյունը պղծելու գնով, ի պատասխան ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի դիտարկմանը` թե «Մարտի 1-ի» հանձնաժողովի զեկույցը գրվել է ՀՔԾ-ում, իսկ հանձնաժողովականները միայն ստորագրել են, ասում է. «Բա ուրիշ բան հո չպիտի՞ ասի Արամ Կարապետյանը. Հայաստանում ընդունված է, որ ընդդիմություն լինելով` ամեն ինչ պետք է ժխտես»։ Ի գիտություն ընդունենք Նիկոյանի այս դիտարկումը եւ շարունակենք նրա միտքը. իսկ Հայաստանում այսօր հաստատված կանոնի համաձայն, ի՞նչ պիտի անի իշխանությունը եւ ինքը` Նիկոյանը` որպես իշխանության ներկայացուցիչ, որը օժտված է պեշկայի դերակատարմամբ։ Նախ, անպայմանորեն ու պարտադիր` պետք է լինի պնակալեզ, անսկզբունք եւ անբարոյական։ Եւ որ կարեւոր է` հարամ հաց պետք է ուտի։ Եթե Արամ Կարապետյանը, որպես ընդդիմության ներկայացուցիչ, խասիաթի համաձայն ժխտում է ամեն ինչ (Նիկոյանը սրանում համոզված է, որովհետեւ ավանդույթն է, իր ասելով, այդպիսին), ուրեմն ինքը` Նիկոյանը, որպես իշխանական սպասարկու, պնակալեզ է, անսկզբունք, անբարոյական, եւ նրա կերած հացը հարամ է ու նաեւ` արյունոտ։ Արամ Կարապետյանի փաստարկների մասին այդպես խոսելով` Նիկոյանը խոստովանել է իր ով լինելը։ Սրանով նաեւ ակնհայտ է դառնում, որ Նիկոյանը լավ էլ գիտակցում է, թե ինչ է անում, եւ նրա դեպքում կիրառելի չէ «Տեր, ներիր նրան, քանզի չգիտե, թե ինչ է անում» բանաձեւը։ Նույնը կարող ենք ասել էլի շատերի, այդ թվում եւ` ԱԽՔ-իկ Արթուրիկի մասին։ Էն օրը խոսում էր հեռուստացույցով` սարսափած աչքերով տեսախցիկի օբյեկտիվին նայելով։ Զգալի էր, որ հասկանում է, թե ալիք փոխելիս իր սֆաթին ռաստ եկած քանի~ հարյուր հազարավոր մարդ է online ռեժիմով ասում` «Ես քո (ջնջված է ԱԱԾ ցենզուրայի արդյունքում), Արթու~ր», «Արթու’ր (ջնջված է ԱԱԾ ցենզուրայի արդյունքում)», «(ջնջված է ԱԱԾ ցենզուրայի արդյունքում) «Պատվո լեգեոնի» շքանշանիդ (ջնջված է ԱԱԾ ցենզուրայի արդյունքում) էլ, էդ շքանշանը տվողի (ջնջված է ԱԱԾ ցենզուրայի արդյունքում) էլ, Արթու~ր, ա’յ (ջնջված է ԱԱԾ ցենզուրայի արդյունքում)»։ Մի տեսակ լավ էլ չստացվեց, որ այս խմբագրականը գրում եմ իմ գործընկեր Արամ Աբրահամյանի ասուլիսից ընդամենը օրեր անց, որտեղ նա ասում էր, թե մամուլի էջերում հայհոյելը լավ բան չէ, եւ էլի այսօրինակ բաներ։ Ճիշտ է ասված, խոսք չկա, բայց Արամ ջան, երբ շակալի գլխին ավետարան ու փաստարկ ես կարդում, ասում է` ախպեր, շուտ արա, գառները սարն անցան։ Ու հետո էլ` գլուխ է գովում` թաքուն-թաքուն, թե տեսա՞ր, ոչխարին ոնց խաբեցի։ (Ջնջված է ԱԱԾ ցենզուրայի արդյունքում)-ին պետք է ասես «(ջնջված է ԱԱԾ ցենզուրայի արդյունքում)», որպեսզի երբ ՀՀ շարքային քաղաքացին Նիկոյանին կամ ԱԽՔ-իկին տեսնի, ասի` «վա~յ, (ջնջված է ԱԱԾ ցենզուրայի արդյունքում)»։ Ի դեպ, Արամ ջան, քիչ առաջ Նոր Կտակարանն էի կարդում, եւ Մատթեոսի ավետարանի 3/7-ում գրված է, որ Հովհաննես Մկրտիչը սաղուկեցիներին ու փարիսեցիներին տեսնելով` նրանց ասել է. «Իժերի ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկությունից»։ Ժամանակակից լեզվով ասած, սա նշանակում է հետեւյալը` «(ջնջված է ԱԱԾ ցենզուրայի արդյունքում)»։ Իհարկե, Հովհաննես Մկրտիչը վաստակել էր սա ասելու իրավունքը. ինչպես ասում են` Quod licet Iovi, non licet bovi (այն, ինչ թույլատրված է Յուպիտերին, թույլատրված չէ եզին)։ Լավ եղեք, ախպերներ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հոկտեմբերի 1, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Չեխիայից
    Հոկտեմբեր 1st, 2009 at 05:28 | #1

    Ցավդ տանեմ Նիկոլ :]]]

  2. nono
    Հոկտեմբեր 1st, 2009 at 10:52 | #2

    Հիմա նույն զգացումը ես ապրում եմ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հանդեպ եւ արդեն հասկանալի է ժառանգության ակտիվությունը իշխանության կողմից համաձայնեցված էր,որպեսզի ժողովրդի մեջ վստահություն առաջացնեին եվ ինչ խոսք, իրենք լավ խաղացին եւ այս պատասխանատու պահին ժողովրդի հետ վարվեցին ինչպես՝ ԱԽՔԸ, ՎԱԶԳԵՆԸ եւ մյուսները: Դե ԴԱՇՆԱԿՆԵՐԻ մասին անգամ ժամանակն է ափսոս, որ խոսենք: Տեղին է ասել, ՈՂԲԱՄ ՄԵԶ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ: Այո՝, Նիկոլ, դու այսօր, ինչպես ՈՍԿԵ ՁԿՆԻԿԸ ՕՎԿԵԱՆՈՍԻ ՄԵՋ: Ներեցեք խնդրում եմ եթե ճիշտ չեմ, բայց այսօր ես շատ վրդովված եմ, կարծես լույս չեմ տեսնում, ամեն կողմից միայն հարված եմ տեսնում ժողովրդի վրա:

  3. Mleh
    Հոկտեմբեր 1st, 2009 at 11:31 | #3

    Amen aravot aghotum em ar Astvadz, vor bartsrayal@ pahi-pahpani qez, mer havatarim, mer havatatsyal, mer annkoun hye martik Nikol jan. +1
    Qani hishetsir nran` Aram Abrahamyan (Ջնջված է ԱԱԾ ցենզուրայի արդյունքում)-in el kasem: “Togh Astvadz neri qo anmeghsounak compromatakokh hokin, ‘koghm @llalov dem ou dem @llalov koghm’ shahadet, patehapasht ham salin-ham nalin argahateli liberal nkaragirt el bouzhi”.
    Mleh - Ջնջված է “Aravot”-i qnnarkumneri bazhnic Aram Abrahamyani ishkhanahajo complementar ցենզուրայի արդյունքում

  4. Mleh
    Հոկտեմբեր 1st, 2009 at 12:37 | #4

    Սերժ Սարգսյանի հրաժարականի ելույթը
    Այս օրերին, երբ ԼՂ խնդրի հանգուցալուծումը մոտ է գրեթե այնքան, որքան 98-ի սկզբին, երբ դրան գումարվել է նաեւ հայ-թուրքական փաստաթղթերի վավերացման անխուսափելիությունը, տխրադալուկ Սերժ Սարգսյանը հայտնվել է հրաժարական տալու հեռանկարի առջեւ:

    Մեր տեղեկություններով, նախապատրաստվում է հետեւյալ սցենարը. Սերժ Սարգսյանը առաջիկա օրերին հայտարարում է իր հրաժարականը, այդ կերպ խուսափելով թե ԼՂ հարցի կարգավորման փաստաթուղթը ստորագրելուց եւ ազատագրված տարածքները հանձնելուց, թե հայ-թուրքական արձանագրությունների բեռը սերունդներին պարտադրելուց եւ ցեղասպանված մեկուկես միլիոն հայերի արյունը սակարկության առարկա դարձնելուց: Որքան էլ ոմանց անհավանական թվա, ոմանց՝ պարզապես տհաճ, ոմանց էլ բարկացնի, սցենարի հաջորդ քայլը նախատեսում է վերստին ասպարեզ բերել Ռոբերտ Քոչարյանին, նրա միջոցով վերասառեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները եւ ԼՂ հարցում վերապահպանել ստատուս-քվոն: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանն այս օրերին մտմտում է իր հրաժարականի տեքստը: Նկատի ունենալով, որ վերջին 20 տարիների իր գիտակից կյանքում նա կամա թե ակամա, թաքուն թե աշկարա, փորձել է նմանակել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլերը (ոմանք նույնիսկ պնդում են, թե նա փորձում է իրագործել ՀՀ առաջին նախագահի գաղափարները), ինչպես նաեւ այն, որ նա խնդիրներ ունի ինքնուրույն մտքեր արտահայտելու, ստորեւ առաջարկում ենք հրաժարականի տեքստի տարբերակ հատուկ Սերժ Սարգսյանի համար:

    Սերժ Սարգսյանի ելույթը

    13.10.2009թ.

    ՙՍիրելի հայրենակիցներ.

    Ընդդիմության ձեզ հայտնի մարմինների եւ որոշ անհայտ ուժերի կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ. Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում համառելը հղի է իմ հոգեկան վիճակի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը:

    Զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ դաշնակցությանը էլ ավելի չբարկացնելու նպատակով: Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում ազատագրված տարածքների հանձնումը եւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված է իմ եւ Ռոբերտ Քոչարյանի անձնական անվտանգությունն ապահովելու հետ: Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել 1999թ. հոկտեմբերի 27-ին ու 2008թ. մարտի 1-ին եւ ով է իրականում ուզում մեզ հանձնել Հաագայի դատարան:

    Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Պարզապես մենք ուզում ենք նոկաուտ անել մեր հակառակորդներին: Բարդույթների մեջ չպետք է ընկնել. իրենց հակառակորդներին նոկաուտ են արել մեզնից շատ ավելի լավ քաղաքական գործիչները: Ինչպես օրինակ, Հակոբքյոխվյան Իսրայելը: Բայց եւ՜ Իսրայելը, եւ՜ մենք անցողիկ ենք:

    Միեւնույն է, վաղ թե ուշ մեր հակառակորդներից մեկը հարթելու է իր ճանապարհը:

    Շնորհակալություն եմ հայտնում բոլոր պնակալեզներին, որոնք գովերգել են ինձ: Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքն ինձ համար համարել եմ ավելի վտանգավոր:

    Եթե արել եմ ինչ-որ վատ բան, լավ եմ արել: Չարածիս եւ սխալներիս համար հայցում եմ ձեր երախտագիտությունը: Չոռը ընդ ձեզ՚:

  5. Mleh
    Հոկտեմբեր 1st, 2009 at 12:39 | #5

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ
    http://www.taregir.am/am/news/01_10_2009/1/1109

  6. nino
    Հոկտեմբեր 2nd, 2009 at 03:10 | #6

    NIKLO NIKOL… erb es durs galu et anteranoziz, gam mi hat patatvem qez……

  7. Հոկտեմբեր 12th, 2009 at 17:24 | #7

    Sireli Nikol Pashinyan qo shnorhiv shat,shat mardkanc mot cnvec mi nor huys.menq haskacanq vor amen inch kaxvac e meznic,kaxvac e ayn marduc vory sirum e ir hayreniqy,ayn marduc vory patrast e payqarel minchev haxtakan avarty ev vory klini verjy ays brnapetutyan ev skizby ayn hayastani vori masin erazel en ayn hay txerxy voronq hanun Hayastani irenc kyanqy zohecin…MER HAXTANAKY ANXUSAPELI E…

  1. No trackbacks yet.