> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 51.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 51.

51. Վաղվա Հայաստանի օրակարգը

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

2008 թ. նախագահական ընտրությունների շրջանում եւ հատկապես` Մարտի 1-ի սպանդից հետո, իշխանությունները հանրության ուղեղը առատորեն լցոնում էին սարսափազդու մի բացահայտմամբ, ըստ որի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ընդդիմությունը ֆինանսավորվել է Արեւմուտքից` ներքաղաքական իրավիճակը Հայաստանում ապակայունացնելու նպատակով։ Այս զառանցանքը մի որոշ ժամանակ իշխանության նույնիսկ թիվ 1 ասելիքն էր եւ «հիմնավորվեց» փաստով, որ Ավետիք Իշխանյանի ղեկավարած իրավապաշտպան կազմակերպությունը գումար է ստացել արեւմտյան ինչ-որ հիմնադրամից։ Այս միակ փաստը երեւի լրջորեն տպավորվեց «հայրենասեր» բազմաթիվ ուղեղներում, բայց շատ թե քիչ տեղեկացված ցանկացած ոք գիտե, որ Ա. Իշխանյանը ճանաչված լեւոնատյացների թվին է պատկանում, եւ, թող ներվի ընտանեկան կապերին այս անդրադարձը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի աներորդին է։ Այս փաստը արդեն բավարար է` նրա բանկային հաշիվների եւ Համաժողովրդական շարժման միջեւ որեւէ կապի հնարավորությունն իսկ բացառելու համար։

Եւ ուրեմն, ժամանակին մեծ թափով լուսաբանված «դավադրության տեսությունը» նույնպիսի թափով էլ մոռացության մատնվեց։ Արտերկրից ֆինանսավորման թեմային այդպես էլ չանդրադարձավ «Մարտի 1-ի» գործը քննող ՀՔԾ-ն։ Վերջինս, փաստորեն, զլացավ բացահայտել պետության դեմ ուղղված դավադրությունը։ Ընդդիմության` արտերկրից ֆինանսավորվելու թեմային չանդրադարձավ նաեւ կուրտիզանուհիների նիկոյանական հանձնաժողովը եւ բնականաբար` գնահատական չտվեց այն փաստին, որ պետական քարոզչամեքենան ամբողջ թափով ստահոդ մեղադրանքներ էր ուղղում ընդդիմությանը, իսկ երբ հանրության ուղեղը բավականաչափ լվացված համարեց, փակեց խոսակցությունը, կարծես այն չի էլ եղել երբեք։ Իսկ ճշմարտությունն այն է, որ եվրոյոնջաների եվրոպական համքարությունը ի սկզբանե վիզ էր դրել Սերժ Սարգսյանի՛ համար, որովհետեւ մոնտեկառլոներում եւ բադենբադեններում եվրոպական հատուկ ծառայությունների աչալուրջ հայացքի ներքո միլիոնավոր դոլարներ տանուլ տված եւ չգիտեմ թե ինչեր արած այդ մարդը նախագահի պաշտոնում գտածո է` եվրոպական շահերը սպասարկելու իմաստով։ Հայաստանյան ընդդիմության հետ հարաբերություններում, ի դեպ, եվրոչինովնիկները կատարում են նրա ականջներից լապշաներ կախելու եւ ընդդիմության գլխի տակ փափուկ բարձ դնելու դերակատարում, որպեսզի իրենց հլու հնազանդ ծառայող իշխանությունը հնարավորինս քիչ պրոբլեմ ունենա։

Վերադառնալով, սակայն, Արեւմուտքի կողմից Համաժողովրդական շարժումը ֆինանսավորելու` իշխանական երբեմնի վայնասունին, պետք է ընդգծենք, որ այն ուներ հստակ տրամաբանություն։ Ըստ այդ վարկածի` քոչարյանասերժական իշխանության ստեղծած վարկածի, Տեր-Պետրոսյանը փորձում էր Արեւմուտքի փողերով Հայաստանում իշխանության գալ, որպեսզի իրագործի իր «թրքամետ» քաղաքականությունը եւ հանձնի Ղարաբաղը։ Հիշեցնենք, որ 2008 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում սերժանտները Տեր-Պետրոսյանին բացահայտ եւ առանց սեթեւեթանքի թրքամետ էին անվանում, իսկ երբ առաջին նախագահը ընդդիմությանը համախմբման կոչ արեց եւ պատրաստակամություն հայտնեց ղարաբաղյան կլանին իշխանությունից հեռանացնելուց, այսինքն` իր նախագահ ընտրվելուց երեք տարի անց հրաժարական տալ, Սերժ Սարգսյանը այդ ելույթին անձամբ արձագանքեց, ասելով, թե` ուրեմն Տեր-Պետրոսյանին երեք տարի է հարկավոր` Ղարաբաղը հանձնելու համար։ Արձանագրենք այս ամենը եւ տեսնենք, թե նույն հարցերի համատեքստում ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը 2008-ից ի վեր։ Եւ ինչ է արել Արեւմուտքը` նույնպես։ Նախ` եվրոյոնջաները չնկատելու են տվել 2008-ի նախագահական ընտրություններում տեղ գտած մասշտաբային կեղծիքները։ Սերժ Սարգսյանը Արեւմուտքի լռության պայմաններում սեփական եղբայրների եւ օլիգարխների գրպաններն է մղել Հայաստանի արտաքին պահուստները։ Եվրոյոնջաները Հայաստանին տոկոսով գումարներ են տվել, որ Սերժ Սարգսյանը շարունակի արտաքին պահուստները մսխելու, վարկերը փոշիացնելու իր գործը։ Տեր-Պետրոսյանին թրքամետ անվանող Սերժ Սարգսյանը ընդունել է 17 տարի անընդմեջ Հայաստանի առաջ դրվող բոլոր թուրքական նախապայմանները. սա արդեն արձանագրում է նույնիսկ Սերժին իշխանության բերած պետական հեղաշրջման մասնակից Վարդան Օսկանյանը։ Հասանք Ղարաբաղին. Սերժ Սարգսյանը ինքն իրեն ներշնչել էր, որ Տեր-Պետրոսյանը պլանավորում է երեք տարում հանձնել Ղարաբաղը։ Ու որպեսզի, իր պատկերացմամբ, ազատվի առաջին նախագահի մրցակցությունից, թերեւս, Արեւմուտքին խոստացել է այդ գործը գլուխ բերել երկու տարվա ընթացքում։ Անալիզը ցույց է տալիս, որ հասցնում է։ Չի բացառվում անգամ, որ տարի եւ ութ ամսվա մեջ տեղավորվի։

ՀԳ. Արեւմուտքից ֆինանսավորման թեման, կարծես, ընդդիմությունը, այսինքն` Հայ ազգային կոնգրեսը, նույնպես մոռացել է։ Կարծում եմ պատեհ կլինի, որ սա դատական քննության առարկա դարձնելու ուղիներ փնտրենք, որպեսզի պնդումների հեղինակները, թե մենք արեւմտյան դավադրության մասնակից ենք, նաեւ իրավական պարզաբանումներ տան, թե նման մեղադրանքի համար ի՞նչ հիմնավորումներ են ունեցել։ Սա սկզբունքորեն կարեւոր հարց է, որ պետք է պատասխան ստանա, եւ այդ մեղադրանքների հեղինակները պետք է պատասխան տան ամեն խոսքի համար։ Իսկ ավելի հեռահար ծրագրերի մեջ պետք է ունենանք հետեւյալ կետը. 2006 թ. Սահմանադրական հանրաքվեի, 2007 թ. խորհրդարանական ընտրությունների, 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդներով զբաղվելու հարցը։ Իհարկե, նման բան նախաձեռնելու համար հարկավոր է, որ Հայաստանը միջազգային ասպարեզում հեղինակություն դառնա։ Բայց այսօր արդեն վատ չի լինի մտածել նաեւ այդ Հայաստանի օրակարգի մասին։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 30, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Չեխիայից
    Սեպտեմբեր 30th, 2009 at 03:32 | #1

    Տղե՛րք …, ավելի շուտ հայրենակիցներ ջան, մի թե՞ չեք տեսնում, որ սահմանադրական ճանապարհով, այս հանցագործ ռեժիմի դեմ ոչինչ անել հնարավոր չէ՛:
    Այ ես համոզված եմ, որ Բեյրութում “Ճանապարհորդ Գորտին” …. չէ՛, “Ճանապարհորդ Չիբուռաշկին” սնայպերով կսատկացնեն: Լիբանանում սովոր են հարցերը արագ և որակով լուծելու տարբերակին: Դե ձեզ տեսնեմ Սփյուռքահայ ախպերներ, էլի թե ձեր մեջ թասիբ ու նամուս մնացած լինի:

  2. Հայկ–PL
    Սեպտեմբեր 30th, 2009 at 13:37 | #2

    …հեռահար ծրագրերի մեջ պետք է ունենանք հետեւյալ կետը.
    …Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդներով զբաղվելու հարցը…
    ——————————
    Նիկոլ ջան ըստ իս սա պետք է ոչ թե հեռահար, այլ ամենամոտ քայլերից մեկը լինի, որպեսզի հաջորդ ընտրություններում ոչ մի եվրոյոնջա այլևս իրեն այդպես լկտի չպահի։

  3. Armen M.
    Սեպտեմբեր 30th, 2009 at 21:14 | #3

    Hayastani qartez@ turqakan droshov cackogh en antrash anarak@ hima zbaghvac e kerakratashtic lizelu makeres muralov…apsos ayn od@ vor shnchum e…shutov erazanq@ kirakanana.

  4. Vardges Gaspari
    Սեպտեմբեր 30th, 2009 at 23:01 | #4

    PL - Ed vonts es du hayerenov tpum? grir menq el ajdpes anenq.
    Vardges

  5. yervand
    Սեպտեմբեր 30th, 2009 at 23:18 | #5

    darnum enk akantes te inchpes e exel vor hayer@ misht partvel en u tanul tvel! aha chosht ayspes- azgi lavaguyn zavakner@ banterum en exel u halacvel dzayn bardzracnelu hamar, isk anarzannern u talanchiner@ lci tak pahelov sepakan zoxovrdin irenc andznakan shah@ geradaselov azgyinic caxel u davachanl en nch karoxacel en. dra hamr el es orin enk. erkir azg u zoxovurd darnalu ahamr petk e amen mek@ akroxana ir meg uz gtni payqarelu hamr hanun ardarutyan u havasarurtyan . ete da charvi vochinch chi stacvi u kstacvi chisht aynpes inchpes vor misht! aysinkn eli tanul ktank!

  6. Vardges Gaspari
    Սեպտեմբեր 30th, 2009 at 23:47 | #6

    г »ë ³ñ¹»Ý ·ï³ áÝó ïå»Ù:
    γé³ç³ñÏ»Ç ¹áõù ¿É ѳۻñ»Ý ï³é»ñáí ïå»ù. ³Ûëå»ë ³í»ÉÇ Ñ»ßï ¿ ϳñ¹³óíáõÙ:

  7. Հոկտեմբեր 1st, 2009 at 01:30 | #7

    Vardges-ին
    Հարգարժան բարեկամ, հայերեն տառատեսակով գրելու Ձեր 2-րդ փորձը չստացվեց, որովհետև ըստ երևույթին գրելու համար Դուք օգտագործում եք ArmNLS ծրագիրը: NLS ծրագրով դուք կարող եք միայն Armenian Phonetic (Arial Armenian, Arial AM, Arial LatArm, Times Armenian, Times LatArm և այլն) տառատեսակները օգտագործել, որոնք հայկական տառատեսակները չունեցող համակարգիչներով չեն կարող կարդալ:
    Խորհուրդ եմ տալիս Ձեր համակարգչում տեղադրեք KDWin ծրագիրը, և այդ դեպքում Դուք կարող եք գրել ոչ թե Armenian Phonetic, այլ Armenian Unicode Phonetic տառատեսակներով, որը կարդացվում է ցանկացած երկրում և ցանկացած համակարգչով:
    Հարգանքներով Վահագն

  8. Հայկ–PL
    Հոկտեմբեր 1st, 2009 at 01:33 | #8

    @Vardges Gaspari
    Եթե քո մոտ Windows XP է, ապա կարող ես այստեղից կարդալ հայերեն գրելու մասին.
    http://www.armtown.com/writearmenian.php
    իսկ եթե Windows Vista է, ապա e-mail–դ գրի, ես ծրագիրը կուղարկեմ։

  9. Հայկ–PL
    Հոկտեմբեր 1st, 2009 at 01:39 | #9

    @Վահագն Ղուկասյան
    Հարգելի Վահագն, հայերեն տառատեսակները Windows XP –ից սկսած բոլոր օպերացիոն համակարգերում կա, պետք է միայն նրանց «ակտիվացնել»։
    Ինչպես տեսնում եք ես նորմալ կարողանում եմ գրել հայերեն տառատեսակներով առանց KDWin ծրագրի։
    Հարգանքներով՝
    Հայկ

  10. Վարդգես
    Փետրվար 7th, 2010 at 00:38 | #10

    @Հայկ–PL
    Հարգելի Հայկ
    Շնորհակալ եմ քո օգնության համար (նաև Վահագնի). ինչպես երեվում է արդեն ստացվեց:

  1. No trackbacks yet.