ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 50.
50. Գաղտնագրեր եւ ծածկագրեր
Հայրենի հեռուստաընկերություններին ուղղված մեղադրանքները, թե նրանք օբյեկտիվ տեղեկատվություն հայաստանյան իրականության մասին չեն ապահովում, այնքան էլ հիմնավորված չեն։ Այս մասին սկսեցի մտածել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի իմ խցում` հայրենի հեռուստատեսության եթերին հետեւելիս։ Մեր հեռուստատեսությունը, իրականում, հաղորդում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը` երկրում ստեղծված վիճակի մասին, բայց դա անում է ոչ թե բաց տեքստով, այլ` կոդավորված, գաղտնագրերով ու ծածկագրերով։ Այդ տեղեկատվությունը հնարավոր չէ ընկալել էկրանի առաջ ընդարմացած փռվելով. մեր եթերին պետք է հետեւել ակնապիշ, լարված, ձեռքի տակ թուղթ ու գրիչ, ցանկալի է` համակարգիչ ունենալով` շպիոնական ֆիլմերի ոճով էկրաններից հորդող ծածկագրերն ու գաղտնագրերը վերլուծելու համար…
Վերջերս, օրինակ, լուրերի բոլոր թողարկումները ռեպորտաժ էին հեռարձակում Կոտայքի մարզի Արամուս գյուղից։ Ռեպորտաժներից տեղեկացանք, որ ասֆալտ փռող մեքենա է ներմուծվել Հայաստան։ Սա մի դարակազմիկ իրադարձություն է Հայաստանի համար, այնաստիճան, որ երկրիս փոխվարչապետը, կապի եւ տրանսպորտի նախարարը, մի քանի տասնյակ չինովնիկներ, լրատվական թողարկումների առաջատար լրագրողներ հավաքվել էին` տեխնիկայի հրաշքը սեփական աչքերով տեսնելու։ Մի ինչ-որ ուժեղ մասնագետ բացատրում էր, թե ինչպես է աշխատում այս տիեզերանավը, պաշտոնյաների խոսքից բխում էր, որ Արամուսը այլեւս դառնում է մեխանիզացիայի տարածաշրջանային կենտրոն։ Այսպիսի խրախճանք մեկ էլ աֆրիկյան մբուտու ցեղախումբն էր կազմակերպել, երբ 20-րդ դարի երկրորդ կեսին իրենց արեալ էր ներմուծվել տեխնիկայի վերջին եւ դարակազմիկ ճիչը, որ կոչվում է ունիտազ…
Նոր սերիալ է հեռարձակում «Արմենիա» հեռուստատեսությունը, եւ անոնսներից տեղեկանում ենք, որ գլխավոր հերոսը` Սպարտակ Աֆոյանը, ուժեղ դեմք է, միլիոնատեր եւ հայրենասեր։ Հեռուստատեսային անոնսից տեղեկանում ենք նաեւ, որ Աֆոյանը իր գործունեության մեջ երբեք հանցավոր դաշտ չի մտնում, նա հանցագործ չէ` կարճ ասած։ Լայնորեն գովազդված ֆիլմի առաջին իսկ սերիաներից ակնհայտ է դառնում, որ Աֆոյանը անտիֆրիզի անվան տակ սպիրտ է ներմուծում ԱՄՆ, նաեւ վերջերս ինչ-որ մեկի սպանել է տվել Լաս Վեգասում։ Չնայած սրան, անոնսները շարունակում են ավետել, որ Աֆոյանը հայրենասեր է եւ չի մտնում հանցագործ դաշտ։ Այսինքն` մարդասպան է, բայց հանցագործ չէ, մաքսանենգ է, բայց հանցագործ չէ։ Դե իհարկե` Աֆոյանը հանցագործ կլիներ միայն այն դեպքում, երբ թռուցիկ բաժաներ փողոցներում, հանրահավաք աներ կամ էլ ընդդիմադիր հայացքներ ունենար։ Բայց եթե դու «հայրենասեր» ես այնպես, ինչպես հայաստանյան օլիգարխներն են հայրենասեր, կարող ես եւ մարդասպան լինել, եւ մաքսանենգ։ Միայն պիտի կարողանաս նաեւ սեփական ժողովրդին քութիկի տեղ դնել, նրանից իսկ գողացածի փշրանքը խաղացնես քթի տակ, որ քո իսկ ձեռքով թալանված հայրենակիցդ քութիկի նման կանգնի ետեւի ոտքերի վրա, պոչն ու դեմի թաթիկները խաղացնի քո առաջ։ Ընդհանրապես, հայրենի հեռուստաեթերին հետեւելիս հասկանում ես, որ պետական մակարդակով գովազդվում եւ քարոզվում է մարդկային այն կերպարը, որ կոչվում է «բոզի տղա»։ Նաեւ սրա իգական տեսակը, որ քիչ է մնում իր սեռական պրոբլեմներին հագուրդ տա «Արմենիա» հեռուստատեսության ուղիղ եթերում…
Իսկ հայտնի գաստրալյոր Վարդան Պետրոսյանը «Հայ սուպերսթարի»` Գյումրիի լսումներից հետո փրփրել էր գյումրեցիների վրա։ «Ինչո՞ւ ձեր երեխաների մեջ կրակ չկա, էներգիա չկա, ըմբոստություն չկա»,- վրա էր պրծել նա գյումրեցիներին։ Որովհետեւ, Ապե ջան, ոչ բոլոր երեխաները կարող են Վարդանիկ Ղուկասյանի` նաղդ խփող տղերքի կռուգից լինել. ցանկացողները շատ են, ընտրյալները` քիչ։ Իսկ կրակ-մրակ, էներգիա եւ լկտիությամբ գերակշռվող ըմբոստություն միայն Վարդանիկի կռուգը պըտի ունենա։ Սրանք ուխտագնացության ժամանակ դաժե մարդ են մատաղ անում։ Զգույշ եղիր, քեզ էլ հանկարծ մատաղ չանեն։ Իսկ թե կրակոտ ու ըմբոստ երիտասարդ ես ուզում տեսնել, ասեմ տեղը. Տիգրան Առաքելյան, «Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց» ՔԿՀ։ Երկու կիլո խնձոր առ, գնա տեսության։ Մեկ ուրիշին էլ վերջերս դատեցին։ Գնայիր` դատարանո՛ւմ բորբոքվեիր եւ ոչ թե` տեսախցիկի առաջ` րոպեն հինգ հազար դրամով…
Ինչ ուզում եք` ասեք. հեռուստատեսությունը պատմում է, պատմում է բացարձակապես ամեն ինչի մասին, եւ եթերին հետեւելիս` կարող ես միանշանակ հետեւություններ անել, թե ինչ վիճակում է Հայաստանի Հանրապետությունը, ինչ է իրենից ներկայացնում նրանում իշխող էլիտան։ Նվեր Մնացականյանը անկեղծորեն ուզում է հասկանալ հայ-թուրքական արձանագրությունների էությունը։ Հայերեն հարց է տալիս եւ ստանում Ալեքսանդր Իսկանդարյանի ռուսերեն պատասխանը, հայերեն հարց է տալիս եւ ստանում Ռիչարդ Գիրագոսյանի անգլերեն պատասխանը, հայերեն հարց է տալիս եւ ստանում Ռուբեն Սաֆրաստյանի ճապոներեն պատասխանը։
Ռիչարդ Գիրագոսյանը, ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարումը մանդատից համարում է պետական եւ ազգային գործչի արժանապատիվ արձագանք հայ-թուրքական արձանագրություններին, արժանապատիվ բողոք դրանց դեմ ու հաջորդիվ սկսում է գովաբանել հայ-թուրքական արձանագրությունները։ Կարելի է հասկանալ մարդուն. ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին պատկանող Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենն է, հազար ու մի արիշվերիշ ունի իշխանության հետ, համ էլ` Ամերիկայի քաղաքացի է։ Կարճ ասած` պարտադրված է առաջնորդվել «խելոք գառը երկու մոր ծիծ է ծծում» հին հայկական ասացվածքով։ Էս էլ ձեզ` եզան տակի հորթը, որին փնտրում, փնտրում ու չէր գտնում Էդիկ Նալբանդյանը։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 29, 2009














Ցավդ տանեմ, Նիկոլ
Apshecucich e.. Nikol jan, ka mi bnagavar , vor du ches karox verlucel? Du hrashq es!!!!!!Aroxch exir!
Vay Nikol jan cavt tanem!
Nikol jan ,es hakvac em mtacel,vor HH-um sranc xelq@ cher hasni nman hogebanakan grohi ancnel sepakan joghovrdi vra(herustatesutyamb- serialneri tesqov)Sa erevi ewropa kochvogh ayd qyavtar anarakanocum cnvac globalizacia vijvacqi drsevorumnern en+ haykakan hnaramtutyun@ qo nshac kerparneri anmijakan masnakcutyamb…
Yes el em hakvadz Armen M.-i kardziqin. Nranc gernpatakn e` ‘pchatsnel-pchatsnel minchev verch’, vorpeszi hesht lini baroyalqvadz ou baroyazrkvadz nor seroundin hakakshri tak pahel2. Hin ou portsvadz sionistakan hnarq e - kartatseq “Sionizmi Yeretsneri Protocilner@” yev amen inch parz klini dzer hamar. Sranq michazgayin sionizmi khghjouk gordziqner en parzapes. +1
Ռիչարդ Գիրագոսյանն ou Րաֆֆի Հովհաննիսյանը snvum en nouyn geo-polytic hyusis-amerikyan kentronic, aynpes vor zarmanalou ban chka ayntegh.
isk globalizacian im @nkalmamb da ayn “hreshavor katsan” e vortegh azgayin inqnutyun@ bnoroshogh arjeqner@ antesvum,arhamarvum en,ev MARD@ ver e acvum SPAROGHI…Hima togh mer “petakan Ayrer@” mtacen,vor sparum en verjin “resurs@”-hpartoren HAY kochvelu ev dranic zrkvelu en evs 12 mln mard…
Nikoly misht tiezerakan %shtutyamb nkaragrum e mer hasarakakan kianqy, inqy nman e en haskacox mtavorakkanneric vor processy zgum en cocorakov, der bnum chncvac vichakum, ail voch te hayi verjin xelqi nman tarberakov.
karox em hstak asel gracnery dary irakanutyun en u esenc jurnalistneri ev herustatesutyan masnagetneri apikar serund e mecanum naev, txur e txur
Hargeli @nkerner
Tuyl tveq arajarkel` amen voq handes ga ir anun- azganunov, aysinqn ir irakan demqov. Indz tvum e qaghaqaciakan hasarakutyan arajin qayl@ sepakan demqov nerkajanaln e:
Vardges Gaspari
Vardges jan, urax em , vor duq el eq kardum Nikolin. Mi qich @mbrnumov motenanq ananun nerkayanalun. Asem miayn, vor quyrikid-Sedayi het dzer azatutyan hamar poxocum orer enq anckacrel. Urax em , vor masnakcum es bolor akcianerin(yes misht hetevum em lratvutyan@). Aroxch yexir sireli yexbayr!!
@Vardges Gaspari
Vardges jan, jerm voghchouynner qez. Asem qez vor es aryinakhoum zhamishkhanneri nengutyan@ sahman chka, aynpes vor arayzhm touyl tour “nickname”-erov handes gal. Arayzhm.
Mleh - Haykakan Zhoghovrtayin Sharzhman NAKHKIN antam
+1
@Vardges Gaspari
+1
@Vardges Gaspari
+1
Armine Galstyan
Hargeli Nikol! Nax uzumem kez cenkanal kaj aroxchutyun tox bantain orert linen amena vat orert kyankum! Inc tvume ko amen hodvace kardaluc heto mer ishxanavor apushnere glxinen talis vor “promoxen” tvel, ev hamozvacem vaxvanic KGBn bajin kbaci herustaetere hskox kodavorvac bactoxumneric, ev verj i verjo hasnelue nran voir mi or zardneluenk u bolor aliknerov “Lenedinoe Ozero” baletne linelu. Pind mna du lav mard es…
Nikol jan qo cav@ tanem mi xosqov…