> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՄԲԱՏԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՄԲԱՏԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Սմբատից

ՀԻՄԱ. 1+1+1+...

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բարև Նիկոլ ջան: Չեմ հարցնում` ինչպես ես, որովհետև դու պետք է լավ լինես, մենք պետք է ամուր լինենք, թուլացողը և պարտվողը լինելու է քոչարյանական բեսպրեդելը: Ճիշտ է դեռևս նրանք են կառավարում երկիրը, նրանք շարունակում են իրենց սև գործերը, բայց կարծում եմ գալու է այն օրը, քո օրը Նիկոլ, երբ կանգնելու ենք, ու սրանց տանք ժամանակ` 24ժ հեռանալու համար: Քո հոդվածը կարդացի և ուղղակի խոսքեր չունեմ, գրում եմ որովհետև, ես էլ կամ այդ նկարներից առաջինում, որտեղ դեղին վերնաշապիկով եմ, բարձրախոսը ձեռքիս, շատ ուրախ եմ, եթե ինձ ճանաչում ես, կամ անգամ չես էլ ճանաչում, որ հետևում ես երիտասարդների ամեն քայլերին, որ նրանց հետ ես, որ նրանց իսկապես համարում ես իսկական գիտակից քաղաքացի, ովքեր գիտեն` ինչպես պաշտպանել իրենց իրավունքները և ազատությունները: Այո, ես այն երիտասարդն եմ` Սմբատը, որը քեզնից խորհուրդներ էր հարցնում Ժուռնալիստիկայի հետ կապված: Հա, Նիկոլ ջան ցանկություն եմ հայտնում նաև մի հարց տալ, որը վերաբերում է Մայր բուհին, ուղղակի բոլորն ասում ասում են, որ մայր բուհը քեզ ոչինչ չի տվել լրագրության ասպարեզում, և բոլորն են ասում, որ հարցնեմ քեզ ու համոզվեմ դրանում: Դա ճի՞շտ է, դու ոչ մի բան չե՞ս սովորել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելու տարիներին:

ՀԳ. Քաջ առողջություն և շուտափույթ ազատություն քեզ Նիկոլ ջան կամ, ես կասեի` Հայ Ազգային Կոնգրեսի հրետանի…

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սմբատ. երբեք չեմ ասել, թե Երեւանի պետական համալսարանում ուսանելու տարիներին ոչինչ չեմ սովորել կամ ԵՊՀ-ն ինձ ոչինչ չի տվել: Քավ լիցի: Խնդիրն այն է, որ ԵՊՀ-ն շատ արագ սպառեց այն պաշարը, որ պետք է փոխանցեր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի իր ուսանողներին: Մեր պարագայում, կարող եմ ասել, որ ուսման փաստացի կուրսը ավարտվեց 1.5-2 տարվա ընթացքում: Ոչ թե այն պատճառով, որ մենք սովորելու բան չունեինք կամ համալսարանը մեզ տվել էր հնարավոր ամեն ինչ. պարզապես ժուռնալիստիկա կամ այլ առարկաներ հաճախ դասավանդում էին միջինից ցածր մակարդակ ունեցող եւ ասելիք չունեցող դասախոսներ: Նրանցից շատերը այսօր էլ աշխատում են ԵՊՀ-ում: Մյուս կողմից` չեմ կարող չխոստովանել, որ ինձ համար էական նշանակություն են ունեցել Լեւոն Ներսիսյանի (Արտասահմանյան գրականություն), Գագիկ Հովհաննիսյանի (Ժուռնալիստիկայի տեսություն), Արմեն Հովհաննիսյանի (Ժուռնալիստիկա) դասախոսությունները: Շատ օգտակար է եղել «Ժամանակակից հայոց լեզվի» կուրսը. ԵՊՀ-ում Հայոց լեզվի բարձրակարգ մասնագետներ կան: Այնպես որ, չի կարելի ասել, որ ԵՊՀ-ն ինձ քիչ բան է տվել: Խնդիրն այն է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ԵՊՀ-ն, ցավոք, ոչ միշտ է համապատասխանում այն մակարդակին ու բարձրությանը, որ ենթադրում է նրա բարձր անունը: Բայց ուրանալ, որ այնտեղ կան բարձրակարգ մասնագետներ, լուրջ մարդիկ, սկզբունքային մտավորականներ, չի կարելի: Ինչ վերաբերում է Ժուռնալիստիկայի բաժնին. որքան գիտեմ, հիմա այնտեղ հայտնվել են երիտասարդ, տաղանդավոր դասախոսներ, բացի այս` դասախոսական գործունեություն են ծավալել մի շարք հայտնի գործող լրագրողներ, ովքեր, համոզված եմ, շատ բան կարող են տալ ցանկացած ուսանողի եւ չեն թերանա իրենց մասնագիտական պարտքը կատարելիս: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` ԵՊՀ-ի հիմնական խնդիրը մնում է այն, որ այս բուհը, իր կոչմանը հակառակ, ավելի շատ նպաստում է հանրային կյանքի ամենաարատավոր երեւույթների խորացմանը, քան թե հակադրվում է դրանց: Ինքս կցանկանայի, որ ԵՊՀ-ն լիներ ազնվության, մաքրության, ազատության, ստեղծագործական եւ ինտելեկտուալ թռիչքի անմար փարոս: Այսօր Մայր բուհը այդպիսին չէ, բայց չի կարելի ասել, որ սպառել է այդպիսին դառնալու պոտենցիալը: Ի դեպ, սիրելի Սմբատ. ես նայեցի ուրբաթօրյա ակցիաների` ինձ մոտ եղած լուսանկարները, եւ կարող ենք արձանագրել, որ մենք արդեն ծանոթ ենք: Ինքս, փողոցում հանդիպելիս, կճանաչեմ ձեզ. Հույս ունեմ` դուք էլ ինձ: Լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Սմբատ
    Սեպտեմբեր 25th, 2009 at 15:32 | #1

    +1… իհարկե Նիկոլ ջան անպայման կճանաչեմ…

  2. hakop
    Սեպտեմբեր 26th, 2009 at 02:10 | #2

    Ցավոք , բայց հայաստանյան մի շարք բուհերում ուսման փաստացի կուրսը իրոք ավարտվում է 1.5-2 տարվա ընթացքում…

    Նիկոլ , երանի ինձ ել ճանաչես…. Ցավոք , ես ակցիաների չեմ գնում, մասնակցում եմ միայն միտինգներին, բայց դա կարևոր չի, քանի որ ես քեզ հաստատ կճանաչեմ….+1

  3. Anonymous
    Հունվար 10th, 2011 at 00:20 | #3

    չեմ ուզում ներկայանալ, քանի որ հիմա դեռ հանդիսանում եմ ԵՊՀ-ի ուսանող, Նիկոլի ասածներից շատերին վերաբերվում եմ ափսոսանքով ու ցավով, բայց ցավում եմ, ոչ թե այն բանի համար, որ Նիկոլը վատ բաներ է ասում ԵՊՀ-ի մասին ընդհանրապես, եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասին` մասնավորապես, այլ որ նա, ի դժբախտություն մեզ եւ հենց իրեն, ճիշտ է ասում, եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այժմ offline վիճակում է եւ 2-3 տարուց արդեն սպառում է ինչ-որ բան տալու իր առաքելությունը…

  1. No trackbacks yet.