> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 47.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 47.

47. Ձե՛զ տեսնենք, պարոնայք

Իմպիչմենթ պաստառՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 18-ի ելույթի հիմնական շեշտադրումն այն էր, որ առանց իշխանափոխության` երկրում ստեղծված իրավիճակի շտկում հնարավոր չէ։ Ճիշտ է, հիմնադիր նախագահը Սերժ Սարգսյանի հեռացումը հրատապ համարեց, հատկապես` Ղարաբաղի հարցի կապակցությամբ, բայց ելույթի տրամաբանությունից բխում է, որ առանց իշխանափոխության հնարավոր չէ շտկել ոչ տնտեսական վիճակը, ոչ օրինականություն հաստատել, ոչ էլ բարելավել բարոյահոգեբանական դրությունը։ Այսպիսով, իշխանափոխությունը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի թիվ 1 քաղաքական խնդիրը։ Իշխանափոխության հարցն ըստ էության այն ճամփաբաժանն է, որով պետք է ընդդիմադիր ուժերին տարբերակել ոչ ընդդիմադիրներից։ Ոմանք իշխանափոխությանն ուղղված քաղաքականությունը ծայրահեղ մոտեցում են համարում, բայց մյուս կողմից` ցույց չեն տալիս այն բանաձեւը, որի կիրառմամբ Հայաստանը կարող է հաղթահարել համակողմանի ճգնաժամը։ Այսօր գրեթե բոլորն ընդունում են, որ, ասենք, ընտրությունների արդյունքները կեղծված են, բայց եւ չեն ասում` երբ եւ ինչպես է այս խնդիրը լուծվելու, երբ եւ ինչպես են Հայաստանում անցկացվելու իրոք ազատ եւ օրինական ընտրություններ։ Բոլորը ընդունում են, որ դատաիրավական համակարգը կոռումպացված է եւ չի ծառայում օրինականությանը, բայց ոչ ոք չի ասում, թե երբ եւ ինչպես է Հայաստանը արդար դատաիրավական համակարգ ունենալու։ Բոլորը խոսում են տնտեսական մոնոպոլիաներից ու հարկային անարդարություններից, բայց ոչ ոք չի ասում, թե երբ եւ ինչպես է կարգավորվելու այս խնդիրը։ Զույգ Սարգսյանների` մեկամյա վաղեմության խոստումները` արդարություն հաստատելու, օլիգարխներին հարկային դաշտ բերելու մասին, չհաղթահարեցին «Հայլուրի» ռեպորտաժի կարգավիճակը` այդպես էլ իրագործման որեւէ ձգտում չցուցաբերելով։ Հեռուստատեսային շոուի ֆորմատից դուրս չի գալիս նաեւ այսպես կոչված կառուցողական ընդդիմության գործունեությունը։ Այս ասպարեզի մեծագույն ռեկորդը պատկանում է դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանին, ով վերջերս «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում պարզաբանեց, թե իրենք ԱԳ նախարար Է. Նալբանդյանի եւ ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում, որովհետեւ հնարավոր է` Էդվարդ Նալբանդյանը հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունը Սերժ Սարգսյանի համար ճիշտ չի թարգմանել, իսկ Սերժ Սարգսյանը անգլերեն լավ չգիտի, եւ ուրեմն` հնարավորություն չի ունեցել ըմբռնել արձանագրությունների հրեշավոր էությունը։ Այս պայմաններում հույս ունենալ, որ ՀՅԴ վերնախավը Սերժ Սարգսյանի համար տհաճ որեւէ բան կանի, ուղղակի հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այս պահին նշված կուսակցությունը հստակ տեղավորված է 2007 թ. նմուշի «Օրինաց երկրի» տրամաբանության մեջ։ Այսինքն` գործում է իշխանության հետ համաձայնեցված եւ իշխանության նպատակների շրջանակներում, ու եթե այս կուսակցությունում շրջադարձային փոփոխություններ տեղի չունենան` նրա ախքացումը շատ արագ կդառնա անշրջելի իրողություն։ Եւ պետք է խոստովանել` այս պահին տեսանելի չեն այն գործոններն ու գործիչները, որ «Ժառանգությանը» պետք է ետ դնեն արթուրիկագեղամյանական ճանապարհից։

Այս ֆոնին, ահա, հատուկ մեկնաբանության կարիք է զգում ՀՀ առաջին նախագահի անհասցե ուղերձը, որով նա արձանագրեց, որ սպասում է մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը եւ անգամ ժամանակավորապես ասպարեզը տրամադրում է նրանց։ Որքան էլ տարօրինակ հնչի, սա ճիշտ ժամանակին արված առաջարկ է։ Ընդամենը օրեր առաջ ՀՅԴ լիդերները «ապացույց» էին ձեռք բերել, որ իրական ընդդիմությունը իրենք են. «քաղաքապետարանը ՀՅԴ-ի ակցիաներ չի արտոնել, իսկ ՀԱԿ-ին միանգամից 6 հանրահավաք անցկացնելու թույլտվություն է տվել»,- բողոքում էին դաշնակցականները` ակնարկելով, որ հենց ՀԱԿ-ն է կեղծ ընդդիմություն։ Տեր-Պետրոսյանը, ահա, հայտարարեց, որ չի օգտվում Երեւանի քաղաքապետարանի արած լավությունից եւ այդ հնարավորությունը թողնում է ՀՅԴ-ին։ Վերջինս, ի դեպ, ինքը կարող էր անցկացնել ՀԱԿ-ի հանրահավաքները, բայց չշտապեց օգտվել այդ հնարավորությունից։ Ու եթե առաջիկայում ակտիվանա, հանդես գա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով եւ այլ քաղաքական ուժերի Ի՛ր այս պահանջին միանալու կոչ անի, կարծում եմ` ՀԱԿ-ը կարձագանքի անմիջապես, եւ ՀՅԴ-ն կենտրոնական գրասենյակում չի թաքնվի պլատֆորմ գրելու դարակազմիկ պատճառաբանությամբ։ Նույնը վերաբերում է «Ժառանգությանը», որն ընդամենը երկու-երեք ամիս առաջ ՀԱԿ-ին համարում էր չկայացած քաղաքական ուժ։ Երեւի կայացած քաղաքական ուժն այն է, որի ղեկավար կազմի անդամները իրենց լիդերի գտնվելու վայրի մասին խոսելիս ասում են. «Մեր տեղեկություններով, նա գտնվում է Հայաստանում»։ Ինչեւէ, «Ժառանգությունը» նույնպես կարող է «անձնական» եւ «ազգային» շարժառիթներով իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը. կարծում եմ` ՀԱԿ-ը կմիանա Սերժ Սարգսյանի պահանջով պայքար սկսելու` «Ժառանգության» առաջարկին։ Հենց սրանում է Տեր-Պետրոսյանի առաջարկության քաղաքական իմաստը. առաջին նախագահը հստակ ցուցադրեց, որ Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է զիջել ընդդիմության լիդերի դերը, եւ հիմա, որպեսզի Կոնգրեսի այդ պատրաստակամությունը արդյունք ունենա, հարկավոր է, որ Հայաստանում գտնվի մի քաղաքական ուժ, ով պատրաստ է եւ ի զորու է նման դերակատարման։ Ասպարեզը, ըստ այդմ, ազատ է. հարցը հիմա հետեւյալն է` ո՞վ կզբաղեցնի այն։ Դաշնակցությո՞ւնը. շատ լավ, մենք էլ մեր համեստ ուժերով կաջակցենք աշխարհասփյուռ հայությանը` օրինական իշխանություն հաստատելու համար։ «Ժառանգությո՞ւնը». ուղղակի հոյակապ է, եւ աննախադեպ շանս` այդ խոսակցության համար` ապացուցելու, որ այն Քոչարյանի ու Սերժի դաբրոյով չի հայտնվել ԱԺ-ում։ «Նոր Ժամանակնե՞րը», որ ՀԱԿ-ին մեղադրում էր վճռական գործողությունների չդիմելու մեջ. դիմենք, ուրեմն, վճռական գործողությունների` ՆԺԿ առաջնորդությամբ եւ փակենք, ի վերջո, Փարաքարը։ Կարճ ասած, հայաստանյան ցանկացած քաղաքական ուժ կարող է գլխավորել ապօրինի իշխանության հեռացմանը, Ղարաբաղը փրկելուն, Ցեղասպանության ուրացումը կանխելուն ուղղված պայքարը։ Այս դեպքում ՀԱԿ-ը կաջակցի այս ուժերին, սեւագործ բանվոր կդառնա նրանց համար։ Իսկ եթե չեն վերցնում նախաձեռնությունը եւ իրենց ընդդիմադիր են համարում, թող ուրեմն իրե՛նք աջակցեն ՀԱԿ-ի պայքարին։ Ու եթե ոչ մեկն են անում, ոչ` մյուսը, թող ուրեմն խոստովանեն, որ ընդդիմություն են ոչ թե սկզբունքների եւ համոզմունքների, այլ Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմադիր նշանակված լինելու բերումով։

ՀԳ. Մեծ է հավանականությունը, որ ՀԱԿ-ի` ժամանակավորապես ազատած ասպարեզը այդպես էլ ոչ մի քաղաքական ուժ չի փորձի զբաղեցնել։ Սա, իհարկե, այնքան էլ լավ չէ։ Մյուս կողմից` քաղաքական իրավիճակն ավելի կհստականա ոչ միայն հանրության, այլեւ իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունների շարքերի համար։ Նման պայմաններում, ահա, ՀԱԿ-ը պետք է կարողանա ուղիղ հանրությանը եւ ընդդիմադիր համարվող կուսակցությունների շարքերին դիմել։ Այս իմաստով հատուկ կարեւորություն են ստանում ոչ զանգվածային ակցիաները, ինչպես նաեւ` քաղաքական ակտիվացման ցանկացած առիթ օգտագործելու ունակությունը։ Կարեւոր է նաեւ, որ հանրության համար պարզ լինի, որ իշխանափոխությունն ինքնին դրական փոփոխություններ չի երաշխավորում, բայց որ առանց իշխանափոխության դրական փոփոխություններ չեն լինի` կարելի է երաշխավորել։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
շարունակելի
Սեպտեմբերի 23, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Չեխիայից
    Սեպտեմբեր 23rd, 2009 at 06:54 | #1

    … եւ փակենք, ի վերջո, Փարաքարը …
    Փակենք Նիկոլ ջան, բայց մի պայմանո՛վ ….. Սեռժիկ Էֆենդին իմնա:)

  2. Armen M.
    Սեպտեմբեր 23rd, 2009 at 09:43 | #2

    sharqayin dashnakcakanner@ gone hima petq e haskanan,vor BIRO-i ays kazmov irenq @ndamen@ “glxaqanak”en anorosh efekti hamar.Kam el verjnakanapes kapacucen,vor pnakalezutyunic baci vochnchi i vichaki chen.
    Isk @nker Vahan@ mec-mec xoseluc araj togh @ntrutyunneri ardyunqner@ nayi(tekuz henc koaliciayi kazmakerpac).

  3. Սեպտեմբեր 23rd, 2009 at 12:23 | #3

    chishtn asac voch mi kerp chem karoxanum hamakerpvel jarangutyan nor kargavichaki het ( Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այս պահին նշված կուսակցությունը հստակ տեղավորված է 2007 թ. նմուշի «Օրինաց երկրի» տրամաբանության մեջ։ Այսինքն` գործում է իշխանության հետ համաձայնեցված եւ իշխանության նպատակների շրջանակներում)……. Es arumov shat xosakcutyunner en exel, bayc mievnuynn e chei spasum jarangutyunic.

  4. Marianna
    Սեպտեմբեր 23rd, 2009 at 17:11 | #4

    mejberum` “Կարեւոր է նաեւ, որ հանրության համար պարզ լինի, որ իշխանափոխությունն ինքնին դրական փոփոխություններ չի երաշխավորում, բայց որ առանց իշխանափոխության դրական փոփոխություններ չեն լինի` կարելի է երաշխավորել”։ es naxadasutyun@ arji taracel erkrov mek……

  5. MM
    Սեպտեմբեր 24th, 2009 at 21:18 | #5

    Nikol jan, shnorhakalutyun! ays karevor harceri lusabanman hamar! BAYC! liarjeq chi… Liarjequtyan hamar mez anhrajesht e, vor DU AZATUTYAN mech lines, vor QO XOSQ@ mez naev LSELI lini! Nikol jan, menq QO kariqn unenq odi u jri pes! AZATUTYUN QEZ SIRELI YEXBAYR!

  6. Armen M.
    Սեպտեմբեր 24th, 2009 at 22:42 | #6

    @MM
    +1

  1. No trackbacks yet.