> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Սերժ Սարգսյանի թիմակիցները, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսություն սկսելու` միջազգային հանրության կոչերին, տարակուսում են. «Ինչպե՞ս կարելի է երկխոսություն սկսել այն ուժի կամ գործչի հետ, որը իշխանավորներին համարում է ավազակ, նրանց համեմատում մոնղոլ-թաթարների հետ»։ Իզուր են զարմանում սերժանտները. իրենց ղեկավարը Արտաշես Գեղամյանին անվանեց «դատարկ դհոլ», նրան ծախու ապրանքի հատկանիշներ վերագրեց, եւ ինչպես տեսնում ենք, Արտաշն ու Սերժը ախպեր են դարձել, Արթուր Բաղդասարյանին անվանեցին պետական դավաճան, հաճախորդ, եւ հիմա Արթուրիկը պառկած է Սերժի ոտքերի տակ, Սերժը Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանեց, եւ դա, փաստորեն, շոյել է Մանուկյանին։ Այս իրավիճակի գաղտնիքը թերեւս այն է, որ Սերժիկը Վազգեն Մանուկյանին լավ իմաստով է «իդիոտ» անվանել, Արթուրիկն էլ լավ իմաստով է դավաճան ու հաճախորդ։ Գեղամյանին էլ «դատարկ դհոլ» ասելով` նկատի է ունեցել նրա «ընդգծված ազգային բնույթը»։

2-րդ դիտարկում

Սերժ Սարգսյանը ակնհայտորեն մտադիր է ճոռոմ ձեւակերպումների ծխածածկույթի տակ մոռացության մատնել քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդիրը եւ նրանց գլխին Վիշինսկի-Բերիայի ոճով աղվանասերժական դատավարություններ սարքել։ Եթե վարչախումբը անկեղծ է ճգնաժամը հաղթահարելու մասին իր ճամարտակությունների մեջ, պետք է րոպե առաջ փոխեր բոլոր կալանված քաղաքական գործիչների խափանման միջոցները` առնվազն։ Այսինքն` այդ մարդիկ վաղուց պետք է լինեին ազատության մեջ։ Եւ Սերժ Սարգսյանը պետք է իմանա, որ այդ մարդկանց հետապնդման, կալանքի ամեն ժամը ավելի է մեծացնում հավանականությունը, որ ինքն ու իր վարչախումբը կմնան «անհասկացողության պատի» փլատակների տակ, որը ժողովուրդը կքանդի առանց իշխանության օգնության եւ ի հեճուկս նրա։

3-րդ դիտարկում

Մանկական զբոսայգու հանրահավաքը ցույց տվեց, որ համաժողովրդական շարժումը իսկապես հաղթող շարժում է։ Այդ հանրահավաքի մասին հայտարարությունը հրապարակվեց միայն միջոցառման նախորդ օրը, ընդ որում` այն չէր կապվում Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ ընդդիմության լիդերներից որեւէ մեկի անվան հետ։ Փաստորեն, հանրահավաքը կազմակերպվեց մեկ օրվա ընթացքում։ Արդյունքում ստացվեց տպավորիչ մասշտաբային ակցիա եւ դեռ հաշվի չառած վերջին ամիսներին Հայաստանում ծայր առած ստալինյան ռեպրեսիաները։ Այսուհանդերձ, ներկա պայմաններում իսկապես շատ հրատապ է դառնում ինֆորմացիայի բերանացի փոխանցման համակարգի մշակումը։ Որքան էլ զավեշտական հնչի, ընդդիմության տասնյակհազարավոր ակտիվ կողմնակիցներ հանրահավաքի մասին տեղեկացել են դրա տեղի ունենալուց հետո` երեկոյան «Հայլուրից»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.