> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Երբ 2006 թվականին Սերգոն, Բուլկին եւ մյուսները դուրս էին գալիս «Օրինաց երկիր» կուսակցությունից, մենք բոլորս շտապում էինք արձանագրել, որ նրանք դավաճանում են Արթուրիկ Բաղդասարյանին ու իրենց գործընկերության սկզբունքներին։ Սերգոն եւ մյուսները, սակայն, որ ի տարբերությունը ԱԺ նախագահի պաշտոնը լքող Արթուրիկի` նախընտրեցին մնալ իշխանության մեջ, ուրիշ բան էին ասում. նրանք պնդում էին, որ Արթուր Բաղդասարյանն է դավաճանել իրենց գործընկերության սկզբունքին։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերգո Երիցյանը, Բուլկի Արամը եւ մյուսները իսկապես ճիշտ էին ասում։ ՕԵԿ-ը ստեղծել է Սերժ Սարգսյանը` որպես Վազգեն Սարգսյանի դեմ պայքարելու գործիք։ Եւ ՕԵԿ-ական վերնախավի գործընկերային սկզբունքը մեկը կարող է լինել` հավատարմություն մեծ արարիչ Նարիմանովին, նույն ինքը` Սերժիկի անմեռ գործին։ Եւ ուրեմն, իշխանությունից հեռանալով` Արթուրիկը, ըստ Երիցյանի եւ մյուսների տրամաբանության, դավաճանում էր մեծն Նարիմանովին։ Բայց Երիցյանը եւ մյուսները պարզամիտ տղերք են, նրանք չէին կռահում, որ ընտանեպղծության դեմ տոտալ կռիվ տվող Նարիմանովը այնքան լծակ ունի Արթուրիկի վրա, որ վերջինիս ընդդիմացումը կարող է տեղի ունենալ միայն հրահանգով, շեֆի հրահանգով։ Ու եթե այն ժամանակ Սերժն ասել էր` գյադա` ընդդիմություն, հիմա ասում է` գյադա` իշխանություն։ Ահա եւ ողջ պատմությունը։ Եւ ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ ծառայություն մատուցեց հայ հանրությանը` քաղաքական դաշտը մաքրելով, այսպես կոչված, կեղծ ընդդիմությունից։ Հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերը Հայաստանի միակ ընդդիմությունն են, իսկ այսպիսի ընդդիմություն լինելն անհրաժեշտ քայլ է իշխանություն դառնալուց առաջ։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.