> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԸՆՏՐՅԱԼԻ

ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԸՆՏՐՅԱԼԻ

Անկեղծ ասած, այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ինձ շատ է օգնել։ Անգամ այն մարդիկ, ովքեր առանձնապես գլուխ չեն հանում ներքաղաքական իրավիճակից, ասում են. «Եթե Քոչարյանը քո մասին վատ բան է ասում, նշանակում է` դու նորմալ մարդ ես»։ Երեւի այս երեւույթի մասին Քոչարյանին էլ զեկուցել են, ու վերջին անգամ նա իմ մասին խոսեց առանց անուն տալու։ Նա ասում էր, որ եթե որեւէ մեկը Գերմանիայում զինվորներին կոչ աներ չծառայել, չկատարել իրենց պարտքը, հինգ տարի ազատազրկման կարժանանար։ Նախ ասեմ, որ խնդրո առարկա հայտարարությունը «Հայլուրի» եւ իր ճուտերի կողմից ներկայացվում է կրճատված։ Ես զինվորներին կոչ եմ արել չծառայել քոչարյանասերժական հանցավոր վարչախմբին, այսինքն` չկրակել ժողովրդի վրա։ Բայց խնդիրը ոչ թե սա է, այլ Գերմանիայի հետ Քոչարյանի արած հոգեցունց զուգահեռը։ Եթե մենք Գերմանիայում լինեինք, Քոչարյանը վերջին տասը տարիները կանցկացներ ոչ թե նախագահի նստավայրում, այլ ուղղիչ աշխատանքային գաղութում։ Ասենք` Պողոս Պողոսյանի սպանության համար, ասենք` ՊՆախարար Վաղարշակ Հարությունյանին առանց վարչապետի միջնորդության պաշտոնանկ անելու համար։ Ասենք` ընտրություն կեղծելու համար, ասենք` բնակության վայրի մասին կեղծ տեղեկանք ներկայացնելու համար։ Եթե մենք Գերմանիայում լինեինք, Քոչարյանը վաղուց իշխանությունից հեռացված կլիներ` բազմաթիվ գռեհիկ, հակահիգիենիկ արտահայտությունների համար, որդու խմած հազար դոլարանոց շամպայնի համար, բջջային հեռախոսների բիզնեսը որդու ձեռքում կենտրոնացնելու համար։ Բանը հասավ այնտեղ, որ Ֆինլանդիա կատարած այցելության ժամանակ Քոչարյանն իր որդի Սեդրակին էլ հետը տարավ, նրանք այցելեցին «Նոկիա» ընկերություն եւ հերուտղա գին գցեցին իրենց կողմից ներմուծվող հեռախոսների համար։ Եթե մենք Գերմանիայում լինեինք, Քոչարյանը պարտկոմից բարձր պաշտոն չէր ունենա։ Եւ մեր պայքարը հանուն այնպիսի Հայաստանի է, որի նախագահն ունի գոնե միջին գրագիտություն։ Այսպիսի նախագահ կարող է լինել միայն ընտրյալը։ Մեր պայքարը այնպիսի Հայաստանի համար է, որի նախագահին ընտրում է ժողովուրդը։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.