> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 45.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 45.

45. Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես

Նիկոլ Փաշինյան. 1+1+1+...Իմ կայքէջի այցելուներից մեկը մեկնաբանությունների բաժնում կարծիք էր արտահայտել, թե մեր ժողովուրդը դժվար թե մոտ ապագայում քաղաքացի դառնալու կամք եւ ցանկություն դրսեւորի։ Նմանօրինակ կարծիքները ոչ միայն նորություն չեն մեր իրականության մեջ, այլեւ տարածված են բավականաչափ։ Դեռ ավելին` եթե սթափ վերլուծենք, ակնհայտ կդառնա, որ Հայաստանում դժվար է գտնել որեւէ անհատ, ով վերջին տարիներին չի արտասանել այդօրինակ հայտնի նախադասություններից որեւէ մեկը. «Այս ժողովուրդը ժողովուրդ չի դառնա», «Այս ժողովուրդը ժողովուրդ չի» եւ այլն։ Նման ձեւակերպումները հայաստանցիների լեզվամտածողության անբաժանելի մաս են։ Ու երբ արձանագրում ենք սա, աբսուրդ վիճակ է ստեղծվում. ստացվում է, որ բոլորը բողոքում եւ դժգոհում են այն ժողովրդի բարոյական, քաղաքական, քաղաքացիական նկարագրից, որի ներկայացուցիչն են հենց իրենք։ Պատկերավոր ասած` 3 միլիոն հայաստանցիներից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ զանազան մեղքերի մեջ մեղադրում է մնացած 2 միլիոն 999 հազար 999 հայրենակիցներին։ Այսինքն` այս տարօրինակ շրջապտույտի մեջ մեզնից յուրաքանչյուրը թե մեղադրողի եւ թե մեղադրվողի կարգավիճակում է հայտնվում։ Արդյունքում, ոչ միայն մեղավորներ ի հայտ չեն գալիս, այլեւ վիճակը չի փոխվում։ Չի ձեւակերպվում անգամ պրոբլեմը, որովհետեւ ամեն ինչ սահմանափակվում է անհասցե, անորոշ արտահայտություններով եւ դատարկ քննադատության կարուսելը պտտվում է, հա~ պտտվում։ Ի՞նչ անել, ուրեմն, ինչպես կանգնեցնել այս շրջապտույտը, որի հետեւանքը հուսալքված եւ թեւաթափ եղած քաղաքացին է, որը կարծում է, թե ժողովուրդը, այն ժողովուրդը, որի մասնիկն է ինքը, չի փոխվի այլեւս։ Շատերը նույնիսկ հանրության վերափոխումը, ժողովրդական մտածողության փոփոխությունը անհնար են համարում, ուտոպիստական խնդիր։ Նույնիսկ փաստարկում են այս տեսակետը` պնդելով, թե մի քանի միլիոն մարդու վերափոխումը հեշտ խնդիր չէ, այդ խնդիրը չի կարող լուծել ոչ մի շարժում, ոչ մի առաջնորդ, ոչ մի կուսակցություն։ Այսպես ահա, քաղաքացիական, հանրային վերափոխումների թեման մտնում է փակուղի։ Այն գաղափարախոսությունը, սակայն, որ դրված է մեր Շարժման հիմքում, հօդս է ցնդեցնում փակուղու զգացողությունը, որովհետեւ մենք մերժում ենք միլիոնավոր մարդկանց մտածողությունը, վերաբերմունքը, վարքը փոխելու անհրաժեշտության մասին շեշտադրումները։ Խնդրի նման ձեւակերպումն իսկ վախեցնում է իր ծավալներով, թույլ չի տալիս այն լուծելի համարել։ Ահա, ուրեմն` մենք մերժում ենք միլիոնավոր մարդկանց ընկալումը` որպես ամբողջական օբյեկտ եւ միլիոններին ընկալում ենք որպես առանձին անհատների գումարելիություն։ Որպես հետեւանք` մենք ոչ թե հանրությանը կամ ժողովրդին ենք դիմում, այլ նրա մաս կազմող անհատին, եւ նրան կոչ ենք անում երբեք ու երբեք չխոսել ուրիշների մասին, պատասխանատվությունը չթողնել ուրիշների վրա եւ ժողովրդին վերագրվող ցանկացած արատի ակունքը փնտրել սեփական, անհատական վարքի, մտածողության, հոգեբանության ընդերքում։ Այս բանաձեւը թույլ է տալիս միլիոնների վարքի փոփոխության անլուծելի խնդիրը վերաձեւակերպել անհատի վարքի փոփոխության` շատ ավելի հեշտ լուծելի խնդրի։ Ընդ որում, մեզնից յուրաքանչյուրի վերափոխման, վերածննդի գործը մեզնից յուրաքանչյուրի գործն է։ Մեզնից յուրաքանչյուրը զբաղվում է ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վարքի, մտածողության, ապրելակերպի փոփոխությամբ։

Դուք հայաստանցիներին մեղադրում եք շողոքորթ ու քծնող լինելու մե՞ջ. ուրեմն` նախ ինքներդ դադարեք այդպիսին լինել եւ այդ վերափոխման մեջ եղեք հետեւողական, անկախ նրանից, թե դա որքանով է համապատասխանում ձեր միջավայրում ընդունված կանոնին։ Բողոքում եք արդարության պակասի՞ց, վրդովվում եք անարդարությունների՞ց. ուրեմն` դադարեք լռել, դադարեք հանդուրժել եւ ինքներդ դարձեք անարդարության դեմ պայքարի առաջամարտիկ։ Զարմանում եք, թե ինչու են ուրիշները այդքան վախկո՞տ. նախ ինքներդ դադարեք այդպիսին լինել, ինքներդ ձեզ եւ ուրիշներին ապացուցեք, որ կարելի է վախկոտ չլինել։ Ժողովրդին մեղադրում եք մորթապաշտ ու շահամոլ լինելու մե՞ջ. ուրեմն` դուք ինքներդ մի եղեք այդպիսին, որովհետեւ ժողովուրդը ձեր, ձեր հարազատների, ընկերների, ծանոթների, հարեւանների, գործընկերների հանրագումարն է։ Ու եթե դուք ինքներդ դադարեք լինել այնպիսին, ինչպիսին լինելու մեջ մեղադրում եք նրանց, նրանց նույնպես փոխվելու, վերափոխվելու շանս կտաք։ Կօգտվե՞ն նրանք այդ շանսից, թե ոչ` էական էլ չէ։ Որովհետեւ փոփոխությունների լինելիության համար անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը, հանուն նպատակի` իրենից կախված առավելագույնը անի, ինչը նշանակում է, որ քո բաժին առավելագույնը նախ դու ինքդ պետք է անես։ Ահա եւ ողջ բանաձեւը։
Ընդ որում, սա տեսություն չէ միայն, այլ գործնականում կիրառված մոտեցում։ Երբ փորձում էինք Հայաստանում քաղաքացիական նոր շարժում ձեւավորել եւ այս թեմայով խոսում էինք մարդկանց հետ, շատ հաճախ այսպիսի մի փաստարկի առաջ էինք կանգնում. «Ժողովուրդը ոտքի չի կանգնի, չի պայքարի»,- ասում էին մեզ` պատճառաբանելով ձեռնարկի անիմաստության մասին իրենց համոզմունքը։ Մեր գաղափարներին այսպես արձագանքող ամեն անհատի հետեւյալ կերպ էինք արձագանքում. «Եկեք մի կողմ թողնենք ուրիշներին, ժողովրդին. դուք ինքներդ, անձամբ պատրա՞ստ եք պայքարել, պատրա՞ստ եք քաղաքացի լինել»,- յուրաքանչյուր անհատի հարցնում էինք մենք։ Որպես կանոն, հնչում էր հետեւյալ պատասխանը.

- Ես պատրաստ եմ, բայց ուրիշները…

Մենք թույլ չէինք տալիս, որ այս նախադասությունն ավարտվի։ Ընդհատում էինք եւ ասում.

- Գործ չունե´ք ուրիշների հետ, ուրիշների հետ մենք ինքներս կխոսենք։ Դուք ասացեք ձեր, միայն անձամբ ձեր մասին եւ ուրիշ ոչ ոքի. գալի՞ս եք մեզ հետ, թե՞ չեք գալիս։

Զգում եմ, ահա, որ այս շեշտադրումը վերհիշելու անհրաժեշտություն է առաջացել, եւ ուզում եմ կոչով դիմել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Մի՛ խոսեք այն մասին, թե ինչ չե՛ն պատրաստ անել ուրիշները, խոսեք այն մասին, թե ինչ եք պատրաստ անել դո՛ւք։ Մեզնից յուրաքանչյուրի արածը շատ ավելի արժեքավոր է, քան հազարավորների, միլիոնավորների անտարբերությունը։ Եթե մեզնից յուրաքանչյուրը իրեն դուրս դնի ճահիճից, ճահիճը կսկսի նահանջել` առնվազն մեր չափով։

Ճահիճը Հայաստանում ետ է նահանջում, եւ եթե այդ նահանջի տեմպերը մեզ չեն գոհացնում, դա չի նշանակում, թե ինքներս մեզ պիտի ետ շպրտենք տիղմի մեջ։ Ընդհակառակը, մեր օրինակով պետք է փարոս դառնանք դեռեւս ճահճում գտնվողների համար։ Մեզնից յուրաքանչյուրը ինքը պետք է փորձի դառնալ ամենավառ փարոսը, եւ ոչ թե ուրիշներին մեղադրի, որ նրանք լավ չեն լուսավորում։ Կարճ ասած` ապագան կախված է միայն մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես, սիրելի ընթերցող, որ հիմա կարդում ես այս տողերը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 18, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Չեխիայից
    Սեպտեմբեր 18th, 2009 at 05:31 | #1

    Այո, ե՛ս եմ … 1+

  2. Mleh
    Սեպտեմբեր 18th, 2009 at 11:27 | #2

    Nayev yes em… 1+

  3. Marianna
    Սեպտեմբեր 18th, 2009 at 12:24 | #3

    nayev es em.+1

  4. Սուրեն
    Սեպտեմբեր 18th, 2009 at 13:45 | #4

    +1

    Շատ ճիշտ ես գրել, Նիկոլ ջան:

  5. Սմբատ
    Սեպտեմբեր 18th, 2009 at 14:29 | #5

    +1

  6. +1
    Սեպտեմբեր 18th, 2009 at 16:53 | #6

    +1

  7. AG
    Սեպտեմբեր 18th, 2009 at 22:17 | #7

    NAYEV YES EM +1

  8. ԴԱՎԻԹ
    Սեպտեմբեր 18th, 2009 at 23:34 | #8

    ԳԻՏԵՍ ՀԻՄԱ ՄԻՏԻՆԳԱ
    Էսօր ել չխոսացիր հետս հուսով եմ գոնե այս ձևով կշփվես հետս ես քեզ ասելու շատ բա ունեմ
    համոզված եմ որ կարթացել ես
    խնդրում եմ պատասխանի

  9. hakop
    Սեպտեմբեր 19th, 2009 at 19:46 | #9

    ES EL EM ….

  10. Vanik
    Սեպտեմբեր 20th, 2009 at 02:21 | #10

    Menk unenk en inchin arzhanienk, u ete da mez dur chi galis uremn petke gtnenk patjarner@ mer mej, vochte meqadrenk bolorin. Mer qekavarner@ mer nman mardiken ev nuyn tulutyunnerov; agah, vaxkot, goroz, ev ayln. Es kpoxem im mt&elakerP@, du kon@, na iran@ nrank irenc … Ev tenc 3 million mard ev avelin.
    ESEL +1

  11. mard, eli mard
    Սեպտեմբեր 20th, 2009 at 12:13 | #11

    ԵՐԲ???

    ՀԻՄԱ??? Դե դուրս եկեք!!!

    թե սպասենք …միանգամից վեց, այն էլ անընդմեջ հանրահավաքների մեկնարկին???

    թե չներքաշվենք …ինչ-որ ստոր խաղի մեջ… ???

    բա ԵՐԲ???

  12. Lusine
    Սեպտեմբեր 20th, 2009 at 13:01 | #12

    shat chisht eq, amen ban henc mezanica sksvum, nax menq petqa poxvenq, mer mtacelakerp@ poxvi, ev heto menq mer chisht aprelakerpov darnanq orinak mez shrjapatox mardkanc hamar

  13. Սեպտեմբեր 20th, 2009 at 19:37 | #13

    ev ayd mek amrdy naev yes em

  14. Armine
    Սեպտեմբեր 20th, 2009 at 22:30 | #14

    mianshanak naev es em :) +1

  15. Karine
    Սեպտեմբեր 21st, 2009 at 00:45 | #15

    Ես եմ:Պայքար,պայքար մինչև վերջ:
    +1

  16. Հոկտեմբեր 13th, 2009 at 20:43 | #16

    +1

  1. No trackbacks yet.