> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 44.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 44.

44. Եղբայր եմք մեք

Ժիրայր Սեֆիլյանի որդին Ազատության հրապարակում. փետրվար, 2009 թ.Վերջին մեկուկես տարվա ընթացքում Համաժողովրդական շարժման, ապա եւ` Հայ ազգային կոնգրեսի հասցեին պարբերաբար հնչում են պասիվության մեղադրանքներ։ Այդ մեղադրանքները հաճախ անհիմն են եղել, երբեմն` հիմնավոր։ Կա նաեւ գլոբալ հիմնավորում. հանրությունը հենց Կոնգրեսի հետ է կապում փոփոխության հույսերը, ու եթե որեւէ բան Հայաստանում չի փոխվում, նշանակում է` ինչ-որ բան ճիշտ չի արվում։ Նման մեղադրանքների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ դրանք էմոցիոնալ դրդապատճառներ ունեն։ Հասկանալի է, որ սթափ մտածող ամեն քաղաքացի այս իշխանության գոյության յուրաքանչյուր օրը ծանր փորձություն է համարում Հայաստանի համար։ Եւ ուրեմն` փափագում է, որ Կոնգրեսը փոխի, արագ փոխի իրավիճակը։ Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անշուշտ գիտակցում է այս պահանջարկը, սակայն նրա քաղաքական թիմի օրակարգում առաջնային տեղ զբաղեցրել են ոչ միայն փոփոխությունները, այլեւ դրանց որակը։

Եթե ավելի խորքային վերլուծության ենք ենթարկում վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած զարգացումները, հասկանալի է դառնում, որ Կոնգրեսը զարմանահրաշ փոփոխություններ է հարուցել մեր երկրում։ Մանավանդ «Ժառանգությունում» տեղի ունեցող խմորումները ակնհայտ դարձրին, որ դեռեւս երկու տարի առաջ սկսված քաղաքական պրոցեսները հասնելու են իրենց տրամաբանական ավարտին։ Խոսքը քաղաքական դաշտի հստակեցման մասին է. գործընթաց, որի արդյունքում հասկանալի է դառնում, թե ով ով է, ով է իշխանամետ եւ ով` ընդդիմադիր։ Ընդ որում, հասկանալի է դառնում ոչ միայն փորձագետներին, այլեւ հանրությանը, յուրաքանչյուր ընտրողի։ Տարընթերցումների տեղիք չտալու համար ընդգծեմ, որ Կոնգրեսը այս մաքրման գործընթացը հարուցում է ոչ թե ինչ-որ դավադրությունների, պայմանավորվածությունների միջոցով, այլ իր գոյության փաստով. ընդամենը։ Սա նշանակում է, որ անկախ ակտիվության չափից, սեփական գոյությամբ իսկ ՀԱԿ-ը լուրջ փոփոխություններ է հարուցում երկրում, եւ այդ պրոցեսը ոչ մի րոպե կանգ չի առել այս ընթացքում։ Ազդեցությունը, սակայն, ծնում է հակազդեցություն, եւ Դաշնակցության չկայացումը` որպես ընդդիմադիր, ու նման հեռանկարի բացակայությունը, ինչպես նաեւ «Ժառանգության» հետ տեղի ունեցողը լուրջ անհանգստություն է պատճառելու իշխանությանը, եւ հիմա ուժեր են կենտրոնացվելու ՀԱԿ-ում դեստրուկտիվ պրոցեսներ հարուցելու համար։ Այդ ուղղությամբ իշխանությունը էն գլխից էլ աշխատում է, բայց հիմա, երբ միակ ընդդիմության կարգավիճակում Կոնգրեսը վերջնական լեգիտիմություն է ստանում, իշխանական ջանքերը եռապատկվելու են։

Այս իմաստով խիստ հատկանշական է, որ մամուլում վերստին ակտիվացել է Կոնգրեսի գաղափարական բազմազանության թեման։ Կոնգրեսին մեղադրում են գաղափարական միավորում չլինելու մեջ եւ անգամ կանխատեսում նրա փլուզումը գաղափարական տարաձայնությունների պատճառով։ Ոմանք անգամ կանխատեսում են, թե ինտեգրացիոն պրոցեսների մեջ ներքաշվելով` իշխանությունները ՀԱԿ-ին զրկում են գաղափարական հենքից եւ վերջինիս ընդդիմադիր գոյությունը դարձնում անիմաստ, քանի որ եթե գլոբալ գաղափարական տարբերություններ չկան` ՀԱԿ-ը չի կարող ընդդիմադիր լինել ՀՀԿ-ին։ Այս մոտեցումը, ըստ էության, դատարկամտության արգասիք է` թե՛ տեսության եւ թե՛ պրակտիկայի մակարդակում։ Եթե անգամ մի պահ ընդունենք, թե ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ գաղափարական տարաձայնություններ չկան, կրկնում եմ` եթե ընդունենք, ապա դա ոչինչ չի փոխում, որովհետեւ ԱՄՆ-ում, օրինակ, Հանրապետականներն ու Դեմոկրատները ոխերիմ հակառակորդներ են` չունենալով որեւէ խորը գաղափարական հակամարտություն։ Հանրապետական կամ դեմոկրատ լինելը ԱՄՆ-ում ինքնին գաղափար է, եւ անգամ կենցաղում երբեմն արտահայտվում է այնպես, ինչպես Հայաստանում Լեւոնականությունն ու Սերժականությունն են արտահայտվում։

Եւ ընդհանրապես` գաղափար, գաղափարականություն, գաղափարակից հասկացությունները, դրանց հայաստանյան ընկալումները որոշակի ճշգրտման կարիք ունեն։ Եթե հետեւենք Հայաստանում իշխող ընկալումներին, ստացվում է, որ եթե, կներեք անհամեստության համար, ես էլ եմ մտածում, որ ԼՂ հարցում որոշ փոխզիջումները հնարավոր են, Սամվել Նիկոյանն էլ, ուրեմն մենք գաղափարակից ենք Սամվել Նիկոյանի հետ։ Կամ եթե Ժիրայր Սեֆիլյանը ասում է` ոչ մի թիզ հող թշնամուն, իսկ ես փոխզիջումը հնարավոր եմ համարում, ուրեմն ես ու Ժիրայր Սեֆիլյանը գաղափարական հակառակորդներ ենք։ Անկեղծ ասած` ես էլ, Ժիրայր Սեֆիլյանն էլ երկար ժամանակ հենց այդպես էլ մտածում էինք։ Չգիտեմ` ինքը երբ, բայց ես իմ ու Ժիրայր Սեֆիլյանի գաղափարակից լինելը հասկացա, երբ ճանաչեցի նրա որդուն եւ անսպասելիորեն արձանագրեցի, որ իմ տանն ու Ժիրայր Սեֆիլյանի տանը նույն տեսակի մարդիկ են մեծանում, մեր որդիների աչքերի արտահայտությունը շատ նման է մեկմեկու։ Հրանտ Բագրատյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի գաղափարակից լինելը հասկացա, երբ Սեֆիլյանի որդու` 2008 թ. փետրվարին Ազատության հրապարակում ունեցած ելույթի ժամանակ ինձ համար էլ անսպասելիորեն տեսա, որ Հրանտ Բագրատյանը լուռ արտասվում է` հարթակում գտնվող մարդկանց ետեւում թաքնված։ Սա ասում եմ` ընդգծելու համար, որ գաղափար, գաղափարախոսություն հասկացությունները շատ ավելի խորն են եւ ավելի շատ հոգեւոր, բարոյական, մարդկային ոլորտին են պատկանում։ Եւ որքան էլ Ղարաբաղի հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը առանցքային, շրջադարձային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, այսօրվա եւ ապագայի իմաստով, այդ հարցերի նկատմամբ մեր վերաբերմունքի նույնությունն ու տարբերությունները դեռեւս չեն կանխորոշում մեր գաղափարակից կամ հակառակորդ լինելը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 16, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Mery
    Սեպտեմբեր 16th, 2009 at 01:49 | #1

    KECCESSSSSSS!!!!!!

  2. Levon
    Սեպտեմբեր 16th, 2009 at 02:54 | #2

    Apres Nikol jan.

  3. AG
    Սեպտեմբեր 16th, 2009 at 04:54 | #3

    +1

  4. Չեխիայից
    Սեպտեմբեր 16th, 2009 at 05:17 | #4

    +1

  5. Marianna
    Սեպտեմբեր 16th, 2009 at 11:01 | #5

    +1

  6. Mleh
    Սեպտեմբեր 16th, 2009 at 11:45 | #6

    +1

  7. Mleh
    Սեպտեմբեր 16th, 2009 at 11:58 | #7

    Nikol jan, ayo, bayc Sefilyani nerka @nddimadir ketsvadzq@ chi azatum nran “Dro” ahabekchakan karouyci shrjanaknerum ounetsadz pataskhanatvutyunic. dashnak k…@ ir kashin chi pokhum, havata. Da apagayi Azat ou Yerjanik Hayastani Artar dataran@ kapatsoutsi (kam voch). Avelin asem, our er Sefilyan@ Hayastan Petutyan dem oughvadz amenaaharkou harvadzi` “Hoktember 27″-i vaghordaynin? HAK-in harkavor e nayev inqnamaqrvel Marxisti nman kheghkatakneric. Nra nmanner khaytarrakum Congress@.

  8. Mleh
    Սեպտեմբեր 16th, 2009 at 12:05 | #8

    Hamenayndeps yes Sefilyanic chem lsel meghayakan khosq ir “Dro”-akan gordzuneyutyan veraberyal; angam “Hoktember 27″-i Nakhjirin ir hohida-akan kousakitsneri apatsutsman kariq chounetsogh masnaktsutyan veraberyal. Chem vstahum nman martoun, angam yete Dashnak Zhiroyi nman Artsakhyan paterazmum avand ounetsadz mart e.

  9. Markos
    Սեպտեմբեր 16th, 2009 at 15:19 | #9

    Duq aveli lav e mtaceq, inchpes eq mard havaqelu amsi 18-in: Inch vor kanxagushakum ei, mi 4 amis araj, katarvum e. Sharzhumy verjacac e, poxeq dzer arajnordin, vori miak gorcoxutyuny angoructyunn e.
    Nikoln e aystegh mexq, na hima bantum e, ev parz che, te erb durs kga. Teev ete durs ga, apa hastat petq e glaxavori nor Sharzhumy. Vorovehetev na gorci mard e, ayl voch te angorcutyan inchpes nra ev HAK-i arajnordy

  10. Edgar Babayan
    Սեպտեմբեր 16th, 2009 at 15:28 | #10

    Nikol jan voxchuyn.hiacac em aper es qo verlucutyunneric,meknabanutyunneric,,,inchqan uj u korov ka qo mej tox erapatkvi vorovhetev du varaqum es mez qaxaqaciakan partqi,erkrin ter linelu ev apagayi vra tqac chunenalu ayn drakan energiayov vorn aysor shat karevor e…aroxchutyun qo @ntaniqin u cnoxnerin vor qo nman zavak en pargevel Hay joxovrdin,,,
    PS,

  11. Armen M.
    Սեպտեմբեր 16th, 2009 at 17:18 | #11

    kriminal@ ishxanutyun@ zavteluc heto xosum e “qaghaqakan”shirmayi etevic “qaghaqakan” hamemunqov…Kongresin chhamematenq sranc het.
    Iharke bazmakar&utyun@ voghjuneli e,ardyunqum misht &isht v&irner en kayacvum-shahum e joghovurd@

  12. ԴԱՎԻԹ
    Սեպտեմբեր 16th, 2009 at 23:17 | #12

    Անիմաստ է խոսել Ժիրայրի, Նիկոլի, Սուրենյանցի պատկերացումների տարբերության մասին Արցախյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, քանի որ իշխանափոխությունից հետո մենք ունենալու ենք ՈՒրիշ Հայաստան, այնպիսի Հայաստան որտեղ զիջումների մասին խոսելը կարող է լրիվ անիմաստ լինել, իսկ այսօրը կարեվորն այն է, որ նրանք երեքն էլ( և մյուսները Կոնգրեսում) համակարծիք են մի հարցում` պետք է իրականացնել իշխանափոխություն և ունենալ ՈՒրիշ Հայաստան

  13. Marianna
    Սեպտեմբեր 17th, 2009 at 11:15 | #13
  14. Սուրեն
    Սեպտեմբեր 17th, 2009 at 14:02 | #14
  15. Mleh
    Սեպտեմբեր 17th, 2009 at 15:13 | #15
  16. AG
    Սեպտեմբեր 17th, 2009 at 18:08 | #16
  17. ԴԱՎԻԹ
    Սեպտեմբեր 17th, 2009 at 22:21 | #17

    200 տարուց ավելի մեր զինվորը ազատագրել է մեր հողերը, դիվանագետ իշխանավորը հանձնել է դրանք, որովհետև արդեն 200 տարի է, ինչ մենք չունենք ժողովրդի իշխանանության վրա հիմնված, հետևաբար ժողովրդի ու նրա զինվորի հզոր ուժն իր մեջքի վրա զգացող իշխանություն, որն այդպիսով իր գոյության միակ երաշխիքը համարել է դրսի աջակցությունը ու գնացել է բոլոր այն զիջումներին, որ պարտադրել են դրսի մեծ
    ՈՒրեմն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրականություն տեսնել սկզբունի կենսագործումը, պետք է միավորվեն մեր երկրում իշխանափոխություն իրականացնող միակ մարմնի` Կոնգրեսի շուրջ

  18. payqar
    Սեպտեմբեր 18th, 2009 at 01:36 | #18

    +1, Nikol!!! du azgi hpartutyunn es!!!!

  19. Haykk
    Հոկտեմբեր 1st, 2009 at 20:31 | #19

    Mleh jan Jirayri pahov sxalvum es.

  1. No trackbacks yet.