> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 43.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 43.

43. Հոհիդա եւ Հոհիժա

«Ժառանգություն». լոգոտիպԻր հանրահայտ հոդվածի վերնագրում արդեն Հովհաննես Թումանյանը խտացրել էր 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի աղետաբեր հայ իրականության առանձնահատկությունը։ «Անկեղծ չենք». վերնագրված էր հոդվածը։ Այսօր արդեն 21-րդ դարասկիզբն է, եւ սարսափելի է մտածել, որ հայ վերնախավը առաջադիմել է առայժմ միայն կեղծելու վաղնջական իր սովորության մեջ։ Երբեմն զարմանում ես, թե ազգային հոգնած ջոջերին որտեղի՞ց այդքան կեղծելու եռանդ, եւ ինչու նրանք ճլորած եւ ոչ թե եռանդուն են ծառայության եւ զոհողության հարցերում։ Խաբեբա, ցուցամոլ, շինծու, նենգ, ստորաքարշ, շահամոլ. ահա այն հատկությունները, որոնց մասին վկայում է հեռուստաէկրանների, այսինքն` հանրային կյանքում ներկա դեմքերի զգալի մեծամասնությունը։ Եւ կար ժամանակ, երբ թվում էր, թե մեր հանրությունը վերջնականապես է կորցրել կեղծիքը իրականությունից տարբերակելու հատկությունը։ 2007-08 թթ. քաղաքական իրադարձությունների ժամանակ, սակայն, հայաստանցիներին դաժան «դաս» մատուցվեց` «Ազգային Միաբանություն», «Օրինաց Երկիր», ԱԺՄ եւ այս կարգի քաղաքական կոչվող մյուս խմբավորումների կողմից, որոնք չդիմանալով Համաժողովրդական շարժման առերեսմանը` խոստովանեցին սերժանտական հաճախորդների իրենց կարգավիճակը, մինչդեռ ժողովրդի առաջ հանդես էին գալիս որպես ընդդիմադիր` կատաղած ընդդիմադիր։ Այն, ինչ տեղի ունեցավ վերը նշված ուժերի հետ, մեծ հաշվով անակնկալ չէր. այդ ուժերի խամաճիկային լինելը մամուլում կանխատեսվել էր բացահայտումից շատ ու շատ առաջ։

Մեծ հաշվով` անակնկալ չէր նաեւ այն, ինչ այս օրերին տեղի ունեցավ եւ շարունակում է տեղի ունենալ «Ժառանգություն» կուսակցությունում։ Խնդիրն ամենեւին էլ «Ժառանգության» պահվածքի վերաբերյալ մեր անձնական մոտեցումները չեն։ Խնդիրն այն է, որ արդեն երկար, բավականին երկար ժամանակ «Ժառանգությունը» շատ հազվադեպ է ունենում հստակ դիրքորոշումներ, եւ կուսակցության ընդհանուր գործունեությունը կարելի է բնորոշել երկու բառով. «Խաղեր եւ խաղիկներ»։ Եւ եթե կշեռքի մի նժարին դնենք հիմնադրման օրից «Ժառանգության» արտահայտած հստակ, իսկ մյուս նժարին` լղոզված դիրքորոշումները, վերջին նժարը, անշուշտ, ավելի ծանր կգտնվի։ Նույնիսկ կարելի է ասել, որ անհստակությունը, երկիմաստությունը, լղոզվածությունը «Ժառանգության» գործունեության հիմնական բնորոշիչն էր վերջերս։ Չնայած` այսպես եղել է գրեթե միշտ։ Այս իմաստով, «Ժառանգությունում» տեղի ունեցած պայթյունը կանխատեսելի էր, որովհետեւ ընդհանուր լղոզվածության ֆոնին աչքի էին ընկնում իրենց դիրքորոշումներում եւ գործունեության մեջ հստակ կուսակցական գործիչներ։ Պատահական չէ նաեւ, որ հենց հիմա են տեղի ունենում «Ժառանգությունում» ծայր առած գործընթացները. քաղաքական դաշտի հստակեցման գործընթացը, որ սկիզբ է առել 2007 թվականին, գագաթնակետին է հասել եւ ուրեմն` հասել է «կամ այս կողմ, կամ այնկողմ»-ի ժամանակը։ Ի դեպ, այս քննությունը ի վիճակի չեղավ հանձնել ՀՅ Դաշնակցությունը, որն իր դիրքորոշումների լղոզվածության պատճառով քաղաքական մայրամուտ է ապրում։ Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», այստեղ պրոցեսները ավարտված համարել չի կարելի, չնայած այս պահին ակնհայտ է, որ կուսակցության վերնախավում դոմինանտ են խաղերի եւ խաղիկների ուղեգծի կողմնակիցները։ Եթե այս ուղեգիծը «Ժառանգությունում» վերջնական հաղթանակ տանի, կուսակցության ախքացումը կդառնա անխուսափելի։

Ի դեպ` ամենեւին էլ պատահական չէ, որ «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցողի համատեքստում հաճախ է շոշափվում է Հայ ազգային կոնգրեսի անունը։ Ասել, որ Կոնգրեսը այս պատմության հետ կապ չունի` ճիշտ չի լինի։ Կապը, սակայն, այնպիսին չէ, ինչպես փորձում են ներկայացնել «Ժառանգությունում» մնացածները։ Ըստ վերջիններիս` ՀԱԿ-ը «Ժառանգությունում» ապակառուցողական պրոցեսներ է հարուցել իր համակիրների միջոցով։ Նման բան լինել չէր կարող ուղղակի։ Մյուս կողմից, սակայն, այսօր այդ կուսակցության ներսում տեղի ունեցող պրոցեսները ուղղակիորեն կապվում են Կոնգրեսի, ավելի ճիշտ` նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 2008-ի հունիսին առաջարկած 12 կետանոց պլատֆորմի հետ։ Տեր-Պետրոսյանը ձեւակերպել էր 12 սկզբունք եւ իրենց ընդդիմադիր համարող կուսակցություններին առաջարկել համախմբվել այդ սկզբունքները, կետերը կյանքի կոչելու շուրջ։ Այդ կետերը վերաբերում էին ինչպես հայ-թուրքական հարաբերություններում եւ ԼՂ հարցում նշմարվող բացասական գործընթացների կասեցմանը, այնպես էլ ներքաղաքական կյանքում հանրային վստահությունը վերականգնելուն։ Սրա համար, ըստ Տեր-Պետրոսյանի առաջ քաշած պլատֆորմի, անհրաժեշտ է հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Պլատֆորմի հրապարակումից հետո Տեր-Պետրոսյանը ընդդիմադիր ուժերին կոչ արեց մինչեւ սեպտեմբեր խորհրդակցություններ անցկացնել եւ համագործակցության եզրեր գտնել։

«Ժառանգությունը», սովորականի նման, լղոզեց այս պարզ առաջարկը եւ ի պատասխան` 4 թե 5 կետանոց իբր պլատֆորմ առաջարկեց, որը ոչնչով դուրս չէր Տեր-Պետրոսյանի առաջարկների շրջանակից։ Դեռ ավելին` առաջին նախագահի առաջարկած պլատֆորմի մի չնչին մասն էր ընդգրկում։ Ակնհայտ էր, որ «Ժառանգությունը» խնդիր ունի Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հետ, չի ուզում, որ ընդդիմադիր դաշտում համախմբում տեղի ունենա, բայց եւ փորձում է դրա մեղքը գցել Կոնգրեսի վրա։ Ահա այս պրոցեսները, որ մեծ հաշվով սկսվել էին Երեւանի քաղաքապետի ընտրությունների շրջանում, հանգեցրին «Ժառանգության» ընդդիմադիր եւ կարիերիստ-հարմարվողական հատվածների բախման։ Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ավելի ակնհայտ դարձավ, որ նա իր կուսակցության ներսում տիրող վիճակը չի վերահսկում եւ լուռ սպասում է, թե հակամարտությունն ում հաղթանակով կավարտվի` ուժեղի կողմը անցնելու համար։ Այսպիսով` «Ժառանգությունը» հայտնվեց ՀՅԴ-ի կարգավիճակում, որը «Դեմ ըլլալով` կողմ է, եւ կողմ ըլլալով` դեմ»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 15, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. nono
    Սեպտեմբեր 15th, 2009 at 02:46 | #1

    Լիովին համամիտ եմ Նիկոլի հետ:

  2. AG
    Սեպտեմբեր 15th, 2009 at 02:52 | #2

    MIANGAMAYN IRAVACI GNAHATAKAN. EGOIST RAFFIN STACAV AYN, INCHI ARJANI ER. NRA EGON AYNQAN MEC ER VOR AZGAIN SHAHER@ NA SEPAKAN SHAHIC CACR ER DASUM. ISK HIMA SPASM E HARMAR ARITI VOR TESNI TE UM NJARN E AVELI CANR. INCHPES ASUM EN “OPYAT VLAST MENYAYETSA”.

  3. MM
    Սեպտեմբեր 15th, 2009 at 08:31 | #3

    iharke tha& yerevuyt e. Poxaren ambicianer@ mi koxm dnen u mianan arajarkac platformin, pahanjen serjiki hrajarakan@, vor@ aveli kbarcracner irenc varkanish@ joxovrdi mot, @nkel en irar gzelu hetevic… Amot e, verchapes graget mardik kan Jarangutyunum..

  4. Հ
    Սեպտեմբեր 15th, 2009 at 11:16 | #4

    Նիկոլը մի հարցում սխալ է: Այդ խաղիկները կամ խաղերը միշտ էլ եղել են Ժառանգությունում: Պարզապես Րաֆֆին վատ հաշվարկ արեց )ինչպես մը շարք այլ մարդիկ) աջակցելով Լևոն Տեր-Պետրոսյանին: Դրա ապացույցը այն է, որ նա շտապեց մասնակցեց Սեռժիկի այսպես կոչված ինագուրացիային, որը ներողություն խնդրելու նման մի բան էր, հույս ունենալով, որ իրեն կամ ԱԽք կսարքեն կամ՝ Նալբանդյան կամ՝ էլ Վազգեն ու Տիգրան: Չսարքեցին:

  5. Marianna
    Սեպտեմբեր 15th, 2009 at 11:41 | #5

    @AG
    iroq vor Raffin geradasum e ir isk sepakan shaher@ azgayin shahic…..vonc em sxalvel vor 2007-in dzayns iran em tvel….apsos im dzayn@….

  6. Mleh
    Սեպտեմբեր 15th, 2009 at 12:53 | #6

    Otar@ (USA) g@ finansavore Raffiyin, ayt nouyn Otarn al (USA) g@ patvire raffinerou “tohmik” խաղիկներն ու խաղերը: Yes yerpeq al chem vsdahadz Raffiyi arrerevouyt “arrinqnogh” kerpari angeghdzutyan@. Yerits jisfd er Medzn Toumanyan@ derevs 1907 tvin gradz «Անկեղծ չենք»-um; Toumanyani jich@ aravel qn ayzhmeagan e nayev aysor. Hayasdantsi yeghpayrner ou qouyrer, henvetseq miyayn tser vra.

  7. Mleh
    Սեպտեմբեր 15th, 2009 at 12:55 | #7


    Hedaqrqragan tidargum er tser goghme.

  8. Mleh
    Սեպտեմբեր 15th, 2009 at 13:01 | #8

    “Hayasdani Hanrabedutyun” yergi heghinag, dashnakneroun mshdabes dourq dvogh ou setevetogh Richard Hovhannissyan@ aritov m@ badmadz e vor vortin` Raffin, manoug zhamanag, yeraz desadz e vor or m@ bidi tarna Hayasdani nakhakah. geri mnalov ayt yerazakhaputyan@, michotsnerou archev ganq charav. Hamenayntebs, ir iragan temq@ tsouyts dvav hamabedagan 2 @ndrutyunnerou zhamanag (nakhakahagan yev yerevani qaghaqabedi), khaghalov yergagi (double-standard) խաղիկներն ու խաղեր: Verchum sdatsav ayn, inchin arzhani er angeghdzutyan deficiti badjarov. +1

  9. Armen M.
    Սեպտեմբեր 15th, 2009 at 18:37 | #9

    joghovurd@ lav giti te um orern en 40…erb @nddimadir hatva&ic dzayneri goghutyamb ein zbaghva&—mamul@ bazmics hishecrec,isk hima inch eghav -iran hasnum e.Raffin lrum e,bayc inqn iren harc ta -hima “xaghikneri”jamanakn e???Sa aveli shat naman e tikunqic harva&i…
    Mieh@ &isht e huysners miayn mer vra…+1

  10. AG
    Սեպտեմբեր 15th, 2009 at 18:38 | #10

    RAFFII HAYR@, RICHARD KIRAKOSYAN@, USA CIA GORCAKAL E, HENC HAY TURQAKAN HARCEROV. NA UCLA HAMALSARANUM DASAVANDUM AREVELAGITUTYUN, YEV ARIT EM UNECEL SHPVELU NRA HAY USANOGHNERI HET, VORONQ VICHABANEL EN NRA HET HAYOC CEGHASPANUTYAN YEV @NHANRAPES HAY PATMUTYAN XEGATYURMAN TEMANERI SHURJ. RICHARD@ PNDUME, YEV NUYNISK GRQER UNI GRAC, VOR 1915 TVIN CEGHASPANUTYUN CHI YEGHEL, AYL YEGHEL E TEGHAHANUTYUN, MEC KORUSTNEROV. NA SHAT MEC QAROZCHAKAN MEQENA E HANDISANUM, VOR@ DEM E HANVEL HAY LOBBISTNERI YEV @NDHANRAPES HAYOC CEGHASPANUTYAN HARCOV ZBAGHVOGH BOLOR ANHATNERIN. CAVALIN AYNE VOR UCLA HAMALSARAN@ HAMARVUM E AMN I LAVAGUYNNERIC MEK@, YEV AYNTEGH SOVORUM EN TARBER AZGERI NERKAYACUCICHNER VORONC YEV DASAVANDU E RICHARD KIRAKOSYANN@. CAVOQ SRTI NA MIAK@ CHE.

    AHA XNDREM HETEVEQ AYS KAYQIN YEV INQNERT KHAMOZVEQ.

    http://rutube.ru/tracks/1462659.html?v=78f5986d57c8db8dd312e17afd63774a

  11. Սեպտեմբեր 16th, 2009 at 03:31 | #11

    Hamacayn em cer hed!

  12. Mleh
    Սեպտեմբեր 16th, 2009 at 11:45 | #12

    Inch e grel Raffin “Zharangutyan” varchutyan@ oughadz ir khorhrtavor namakum?

  13. AG
    Սեպտեմբեր 16th, 2009 at 17:30 | #13

    NA GREL E VOR DURS E GALIS QAGHAQAKANUTYUNIC.

  14. aper
    Սեպտեմբեր 17th, 2009 at 03:05 | #14

    @AG
    RICHARD KIRAKOSYAN CHI HOVHANISYANA ba ete eti chishta khi cheyin et davachannerin hraparakum manavand hor u tghun.

  15. Marianna
    Սեպտեմբեր 17th, 2009 at 13:35 | #15

    @Mleh
    +1

  16. Armen M.
    Սեպտեմբեր 17th, 2009 at 23:44 | #16

    hima arden parz e darnum te 2008-i aprilin Richard Hovhannisyan@ inchu er koch anum moranal marti 1 ev ancnel araj.Mite ???Raffin eghel e ays davadrutyan masnakic ev sa e nra beran@ pakum???(tekuz ir dem)Jarangutyun@ “vric taran”-isk na der lrum e.

  17. Gag
    Սեպտեմբեր 21st, 2009 at 00:50 | #17

    minchev verj payqar

  1. No trackbacks yet.