> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 40.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 40.

40. Երբեք. ասում եմ` երբեք

Toyota logoՌոբերտ Քոչարյանի գրասենյակը, «ՀԺ»-ի հրապարակմանն ի պատասխան, առանց սեթեւեթանքի հայտարարեց, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը բաժնեմաս ունի «Տոյոտա-Հայաստան» ընկերությունում, որը «Տոյոտա» ավտոմեքենաների էքսկլյուզիվ ներկրողն է Հայաստանում։ Այս հայտարարության իրական նպատակը հերքելն էր լուրերն այն մասին, թե նշված ընկերությունը ամբողջությամբ է պատկանում Քոչարյանի որդուն։ Բայց որ Սեդրակ Քոչարյանի` միլիոնատեր լինելու փաստը պաշտոնապես հաստատվեց, դա արդեն սենսացիա էր, որովհետեւ նման պաշտոնական հաստատում չէր եղել երբեք։ Բանտային իմ տպավորությամբ, սակայն, հայ հանրությունը այդ լուրն ընկալեց այնպես, ինչպես եղանակի տեսությունն են ընկալում։ Հանրությունը, փաստորեն, ինքն իրեն հարց չտվեց. որտեղի՞ց է 10 տարի նախագահի պաշտոնում աշխատած մարդու որդին այնքան կարողություն կուտակել, որ կարողացել է 3-5 միլիոն դոլարի ներդրում պահանջող ընկերությունում բաժնեմաս ձեռք բերել, ըստ ամենայնի` խոշոր բաժնեմաս։ Խնդիրն այն չէ, թե հանրությունը չի ուզում կամ չպիտի ուզենա, որ Սեդրակ Քոչարյանը միլիոնատեր լինի։ Հանրությունը, պարզապես, պետք է հոգ տանի, որ դա տեղի չունենա իր հաշվին կամ իր շահերի հաշվին։ Տվյալ դեպքում, սակայն, գործ ունենք ակնհայտ իրողության հետ. ժողովրդին ծառայելուն ուղղված կարգավիճակում գտնվելու տասը տարվա ընթացքում Քոչարյանների ընտանիքը աներեւակայելի հարստություն է կուտակել եւ շարունակում է կուտակել պետական բյուջեի, այսինքն` հարկատուների հաշվին, որովհետեւ պետական բյուջեն շարունակում է շռայլվել Սեդրակի «Տոյոտաները» ձեռքբերելու վրա։

«Տոյոտան», սակայն, Քոչարյանների բիզնես-կայսրության երեւացող կամ, ավելի ճիշտ, պաշտոնապես հաստատված մասն է։ Իսկ եթե հաշվի ենք առնում, որ արդեն երկար ժամանակ մամուլում եւ ընդհանրապես համառ լուրեր են շրջանառվում, որ Քոչարյաններին է պատկանում «Փլեյ սիթի» զվարճանքների կենտրոնը, մի քանի էլիտար շենքեր Երեւանում, սրճարաններ, եթե հիշենք, որ Սեդրակ Քոչարյանը համարվում է «Նոկիա» հեռախոսների ներկրման բիզնեսի հիմնական փայատերը, պատկերը ավելի ամբողջական կդառնա։ Բանը հասել էր այնտեղ, որ պաշտոնական այցով Ֆինլանդիա այցելած Ռոբերտ Քոչարյանը Սեդրակին էլ հետն էր տարել, եւ նրանք երկուսով այցելեցին «Նոկիա» ընկերություն, թերեւս` ոչ առանց գործարար նպատակների։ Տարիներ առաջ էլ, երբ Սեդրակին պետք է անցներ բջջային հեռախոսների վաճառքի բիզնեսը, ԱԱԾ-ն բջջային հեռախոսների մաքսանենգության մեղադրանքով ձերբակալեց այն ժամանակ Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատախազ Համլետ Հովսեփյանի որդուն։ Հովսեփյանն էլ ազատվեց այդ պաշտոնից։ Ավելի ուշ` նրան արդեն տեսնում էինք Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնում, ըստ ամենայնի` քիթը Սեդրակի հետաքրքրությունների ոլորտ չխոթելու պարտավորության դիմաց։

Խնդիրը, սակայն, Սեդրակ Քոչարյանի անձը չէ, ոչ էլ` Համլետ Հովսեփյանի։ Խնդիրն այն ընկալումն է, որով առաջնորդվում են Հայաստանի իշխանական լծակների մոտ հայտնված մարդիկ, այն նպատակները, որ նրանք դնում են իրենց առաջ։ Իշխանությունը, պետական պաշտոնը Հայաստանում վերածվել է փող աշխատելու, հարստանալու տրիվիալ գործիքի։ «Բիզնես» բառը տվյալ դեպքում կիրառելի էլ չէ, որովհետեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաները ոչ թե բիզնես են անում, այլ հանցավոր ճանապարհով հարստություն կուտակում։ Իշխանությունն էլ նրանց անհրաժեշտ է օրենքը շրջանցելու եւ դատարանի առաջ չկանգնելու համար։ Այս պայմաններում բնական է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 2008-ի մարտի 1-ին ՀՀ քաղաքացիներին գնդակահարեցին Երեւանի կենտրոնում։ Մի՞թե այսպես չի վարվի ցանկացած ոք, ումից կփորձեն խլել նրա բիզնեսը։ Իշխանությունը Սարգսյանների, Քոչարյանների համար բիզնես է, եւ նրանք իրենց բնական իրավունքն են համարում ավտոմատավորների ու քիլերների միջոցով այդ բիզնեսը պաշտպանելը։ Հայաստանը, մեծ հաշվով, իրենց օբյեկտն է, եւ եթե ինչ-որ մարդիկ մտնեն որեւէ ռեստորան (օբյեկտ) եւ այնտեղ նստացույց ու միտինգ անեն, մի՞թե ռեստորանի (օբյեկտի) տերը կհանդուրժի դա։ Իհարկե` ոչ։ Հիմա հասկանո՞ւմ եք ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, որը պնդում էր, թե «Հյուսիսային պողոտան» այս իշխանության կառուցածն է, եւ Հայ ազգային կոնգրեսի համակիրները, եթե ցանկանում են զբոսնել, թող զբոսնեն նախկին իշխանության կառուցած տեղերում։ Եւ միայն երբ գլխի ընկավ, որ Հայաստանի կեսը Հայ ազգային կոնգրեսի անդամ ՀԺԿ-ի հիմնադիր Կարեն Դեմիրճյանի օրոք է կառուցվել` չքմեղացավ։ Բայց սրանից իրերի դրությունը չի փոխվում. Քոչարյան-Սարգսյան զույգը 10 տարի աշխատացրեց «Հայաստան» կոչվող օբյեկտը եւ տարբեր փորձագիտական գնահատականների համաձայն` 500 միլիոնից մեկ միլիարդ դոլարի կապիտալ կուտակեց։ Կաժդըմու։ Ու հիմա հասկանալի է, որ իշխող կլանի համար Հայաստանում իշխանությունը այլեւս չունի նախկին նշանակությունը, հիմա իշխանությունը նրանց համար բիզնես չէ։ Բիզնեսը այլեւս Նամիբիայում է` ադամանդի հանքերի տեսքով, Լոս Անջելեսում է` էլիտար բնակարանաշինության տեսքով, Խորվաթիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Բելգիայում եւ այլուր։ Եւ ահա այս պայմաններում, Հայաստանում իշխանություն ունենալը մեր ավազակապետերի համար հոբի է դարձել այլեւս։ Մեկ էլ` երեխեքի զբաղվելու, պարապ վախտի խաղալիք։ Հոբիի գաղափարը, ի դեպ, թող չափազանցված չթվա։ Օլիգարխների համար, օրինակ, պատգամավորական մանդատը կինոյի տոմսի պես մի բան է։ Գործից ազատ ժամերին նրանք խորհրդարան են գնում, մի քիչ խոսում-մոսում, հա-հա-հա, հի-հի-հի անում, ժամանակ սպանում։ Ռուսահայ մեծահարուստ Արա Աբրահամյանն էլ, օրինակ, երեք եղբայրների համար պատգամավորական մանդատ է գնել, որ նրանք չձանձրանան Մալիշկա գյուղում։ Կալուգայի Սամոն էլ եղբոր` Կարեն Կարապետյանի համար է բարձր պաշտոններ ապահովում, որ պարապ չմնա սիրելի եղբայրը` տաղտկալի Հայաստանում։ Այսպիսի օրինակների շարքը դեռ երկար կարելի է շարունակել. ուսումնասիրեք, թե վերջին տարիներին ովքեր են դառնում մանկապարտեզի վարիչներ, դպրոցի տնօրեններ։ Ովքե՞ր են տիրանում այսպիսի հանգիստ պաշտոնների. նրանք մեծահամբավ ավազակապետերի կանայք են, դուստրեր, մնացածի մասին` չխոսենք, որովհետեւ դա հարիր չէ մեր խիստ ազգային նկարագիր ունեցող իշխանությունների կերպարին։ Բայց սա է նրանց կողմից Հայաստանին պարտադրվող խաղի կանոնը. եթե դու իրենցից որեւէ մեկի եղբայրը չես, որդին չես, կինը չես, բոզը չես, թուլեն չես, քիլերը չես, լակեյը չես, թուլա-մտավորականը չես, սպասարկու-լրագրողը չես, սեղանների վրա իրենց մեծագործ կենացը խմող պնակալեզը չես, ուրեմն` դու երկրորդ սորտի մարդ ես, ուրեմն` դու իրենց ստրուկն ես։ Կան, իհարկե` կան մարդիկ, որ այս կանոնը ընդունել են հաճույքով, ոմանք, իրենց ասելով, ճարահատյալ։ Բայց էսօրվա Հայաստանը ուրիշ Հայաստան է, որովհետեւ այստեղ կան մարդիկ, ովքեր երբեք, երբեք` լսո՞ւմ եք, երբեք այդ կանոնը չեն ընդունի։ Ճանաչում եմ այդպիսի մարդկանց, տեսել եմ սեփական աչքերով, նրանց հետ պար եմ բռնել Ազատության հրապարակում։ Եւ պատիվ ունեմ ինձ այդպիսի մարդկանցից մեկը համարելու։ Եւ ի դեպ, մենք չենք ասում` ով մեզ հետ չի, մեր դեմ է։ Մենք ասում ենք` ով մեր դեմ չի, մեզ հետ է։ Իսկ մեզ դեմ կարող է լինել միայն նա, ով ուզում է, որ Հայաստանը լինի Սեդրակի ու Միշիկի օբյեկտը։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը օբյեկտ չլինի, մենք ուզում ենք, որ Հայաստանը հայրենիք լինի, ապահով տուն եւ տաք օջախ ոչ միայն Սեդրակի ու Միշիկի, այլեւ Տիգրան Առաքելյանի եւ Մարիամ Սուխուդյանի համար։ Եւ որ ավելի կարեւոր է` Գոռ Քլոյանի ու Համլետ Թադեւոսյանի երեխաների համար։ Մենք խոստացել ենք, որ այդպես լինելու է, եւ ուրեմն` այդպես լինելու է։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 10, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Հայկ–PL
    Սեպտեմբեր 10th, 2009 at 13:51 | #1

    +1
    Նիկոլ ջան հալալա քեզ, հալալա քո դուխին։

  2. Mleh
    Սեպտեմբեր 10th, 2009 at 16:39 | #2

    Menq qez het enq amen or, amen zham; +1

  3. AG
    Սեպտեմբեր 10th, 2009 at 17:32 | #3

    +1+1+1+1

  4. Չեխիայից
    Սեպտեմբեր 10th, 2009 at 18:59 | #4

    1+

  5. Levon
    Սեպտեմբեր 10th, 2009 at 19:22 | #5

    Menq qez het enq mer azniv axper.

  6. Marianna
    Սեպտեմբեր 10th, 2009 at 21:35 | #6

    1+

  7. USA
    Սեպտեմբեր 10th, 2009 at 21:35 | #7

    Shnorhakal em chshmarit khosqit hamar.

  8. Armen M.
    Սեպտեմբեր 10th, 2009 at 22:58 | #8

    1+

  9. Աշոտ
    Սեպտեմբեր 11th, 2009 at 02:05 | #9

    1+

  10. Mery
    Սեպտեմբեր 11th, 2009 at 04:05 | #10

    Menq qez het enq, qo yerazac Hayastanum! Qez shutapuyt AZATUTYUN! sireli barekam! +111111111111111111111

  11. Karine
    Սեպտեմբեր 11th, 2009 at 13:15 | #11

    NO COMMENT

  12. Սեպտեմբեր 11th, 2009 at 18:20 | #12

    +1
    APRES AXPER JAN, MER @NTACQN ANKASELI E, HAXTANAK@ ANXUSAPELI

  13. aper
    Սեպտեմբեր 13th, 2009 at 10:02 | #13

    apres Nikol jan laves asum bayc es es harci patasxan@ tenumem et sedrak medrakenc xpelov ha henc xpelov vor mer pogherov iranc hmar biznes chdnen

  14. Biayna
    Սեպտեմբեր 17th, 2009 at 15:13 | #14

    Togh tchshmartutyuny haghti!

  15. vardan
    Սեպտեմբեր 18th, 2009 at 02:31 | #15

    +1

  16. Varuj
    Սեպտեմբեր 18th, 2009 at 22:59 | #16

    Nikol jan qez azatutyun shutapuyt!! +1

  1. No trackbacks yet.