> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԻԼՈՅԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԻԼՈՅԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Vilo-ից

Նիկոլ Փաշինյան. ասուլիսԲարև Նիկոլ ջան! Իմ հարցը շատ կարճ ա, բայց շատ փիլիսոփայական և շատ ակտուալ (քանի որ շատ մարդիկ կան չունեն Կյանքի իմաստի պատկերացում)!
Ինչու՞մ է Քո համար Կյանքի իմաստը:
Էս հարցը տալիս եմ ոչ թե նրա համար, որ ես դրա պատասխանը իմ համար չգիտեմ, կամ ինչ որ կասկածներ ունեմ, որ դու գիտես (ՔԱՆԻ ՈՐ ԴՈւ ԱՊԱՑՈւՑԵԼ ԵՍ, ՈՐ ՈՎ ՈՎ, ԲԱՅՑ ԴՈւ ՇԱՏ ԼԱՎ ԵԼ ԳԻՏԵՍ), այլ նրա համար, որ ես քո պատասխանը և իմ պատկերացումը այդ հարցի շուրջ միացնեմ իրար (քանի որ վստահ եմ, որ քո պատասխանի մեջ կգտնեմ իմ այդ հարցի պատասխանի կորած մասնիկները) ու ԱՅԼԵՎՍ ՉՇԵՂՎԵՄ ԱՅԴ ՈւՂՈւՑ ԵՐԲԵՔ!!!!
Ցանկանում եմ, որ դու ժամ առաջ լինես ազատության մեջ - Ու ԿԼԻՆԵՍ ՄԻԱՆՇԱՆԱԿ!!!!!!!!!!!!!, քանի որ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ԱՆԿԱՍԵԼԻ Է!!! ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԽՈւՍԱՓԵԼԻ Է!!!!!!!! և ուրեմն` ՀԱՂԹԱՆԱԿ ՔԵԶ ՆԻԿՈԼ ՋԱՆ ՔՈ ԱԶՆԻՎ ԳՈՐԾԻ ՄԵՋ !!!!!!!!!!!!!!!!

Նիկոլի պատասխանը -Սիրելի Վիլո. ես հավատում եմ, որ ամեն մարդու հետ առաքելություն է ծնվում: Եվ քանի որ Մարդը ծնվում է Աստծո կամքով, առաքելությունը, մարդու հետ ծնվող առաքելությունը աստվածատուր է: Եվ ուրեմն` մարդկային կյանքի իմաստը սեփական առաքելությունը ճանաչելն ու նրան հավատարիմ մնալն է: Այսօր աշխարհը հեռու է կատարյալ լինելուց, եւ համոզված եմ` սրա պատճառը այն է, որ մարդիկ սիրում են դավաճանել իրենք իրենց, դավաճանել ի վերուստ իրենց տրված առաքելությունը: Այստեղից է ահա սկսում այլասերումը: Իմիջիայլոց, մենք երբեմն ճիշտ չենք ընկալում «դավաճանություն» տերմինը` օբյեկտի իմաստով: Մարդը երբեք, երբեք չի դավաճանել ուրիշների. մարդը բոլոր, բացարձակապես բոլոր դեպքերում դավաճանում է ինքն իրեն: Միմիայն:

Հաջորդ հարցը կարող է ծագել. ինչպե՞ս ճանաչել սեփական առաքելությունը: Սրա միակ ձեւը, միակ եղանակը ճշմարտության հետ հաշտ լինելն է, ճշմարտության եւ կեղծիքի հանդիպելիս` առաջինի օգտին ընտրություն կատարելը, անկախ ամեն ինչից: Սա, իհարկե, միշտ չի ստացվում, եւ ոչ ոք չի կարող պարծենալ, թե կարողացել է այսպես վարվել իր ողջ կյանքի ընթացքում: Բայց կան բեկումնային պահեր, երբ կատարված ընտրությունը անշրջելի է եւ անուղղելի: Ահա, բեկումնային այս պահերին մեր կատարած ընտրությունը իմաստավորում է մեր կյանքը, կամ էլ այն զրկում բովանդակյությունից եւ դարձնում ժամավաճառություն: Մարդկային կյանքի իմաստը, ըստ այդմ, գիտակցելն է, թե ինչու ես ապրում, սեփական առաքելությանը հավատարիմ մնալն է: Ու եթե այսպես վարվի յուրաքանչյուրը, աշխարհը կդառնա կատարյալ: Լավագույն մաղթանքներս, սիրելի Վիլո:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. MM
    Սեպտեմբեր 8th, 2009 at 23:05 | #1

    Nikol jan @ndunum em asacnerd, bayc uzum em im karciq@ artahaytel. Im karciqov, ameninch kataryal e es kyanqum;or. Du kataryal azniv es, serjik@- katryal takanq, rob@ kataryal char, Levon@ kataryal divanaget, ev aydpes sharunak…mek@ kataryal hayrenaser, myus@ kataryal dava&an, kataryal apush, himar ,kax, tget ev ayln… Astvac amenin ev ameninch kataryal e stexcel!

  2. Սեպտեմբեր 9th, 2009 at 10:53 | #2

    …. կան բեկումնային պահեր, երբ կատարված ընտրությունը անշրջելի է եւ անուղղելի: Ահա, բեկումնային այս պահերին մեր կատարած ընտրությունը իմաստավորում է մեր կյանքը, կամ էլ այն զրկում բովանդակյությունից եւ դարձնում ժամավաճառություն:….
    Inchpes misht shat original patasxan er Nikol jan…. Karevory haskanal pahi lrjutyuny ev chsxalvel. MM-in - dzer meknabanutyuny shat hetaqrqir er.

  3. Marianna
    Սեպտեմբեր 9th, 2009 at 20:59 | #3

    @MM
    indz tvuma kataryal mard chka.

  4. MM
    Սեպտեմբեր 10th, 2009 at 00:01 | #4

    Mariannain: Isk Nikol@?…

  5. nono
    Սեպտեմբեր 12th, 2009 at 06:18 | #5

    Նիկոլ,այս նկարդ շատ սիրեցի!!! Հեքիաթների վերջում ճշմարտությունը, արդարությունը հաղթում է եվ իմ մայրական սիրտը, որը միշտ տրոփում է իր երեխեքի համար, զգում է, որ այդ հեքիաթը շուտով թակելու է մեր դուռը ,եվ վստահ եմ,որ դուռը ԴՈՒ կբացես: Իհարկե իմ կյանքում ես համոզվել եմ,որ հեքիաթները իրականությունն են պատմում: Եվ շատ եմ խնդրում այս նկարդ դուռը բացելուց հետո դիր այստեղ,այս նկարի ՆԻԿՈԼԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ինձ մեծ ցավ է պատճառում:Մենք քեզ շատ,շատ սիրում ենք:

  1. No trackbacks yet.