> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 37.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 37.

37. Կուդաս` կուդամ

Արխիվից. Լ. Տեր-Պետրոսյան, Վ. Սարգսյան, Ս. ՍարգսյանՀայաստանի, Թուրքիայի, Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների` օգոստոսի 31-ին տարածած հայտարարությունը առաջին լուրջ ապացույցը դարձավ այն բանի, որ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում տեղի են ունեցել անշրջելի իրադարձություններ։ Ըստ ամենայնի, իրական են լուրերն այն մասին, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ինչ-որ փաստաթուղթ արդեն իսկ ստորագրվել է կամ նախաստորագրվել, եւ սա տեղի է ունեցել Սարգսյան-Ալիեւ հուլիսյան հանդիպման ժամանակ, որ կայացավ Ռուսաստանում։

Առաջին հայացքից, Հայաստանի, Թուրքիայի, Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների հայտարարությունը կապ չունի Ղարաբաղի հարցի հետ։ Հայ-թուրքական հարաբերությունների մասին է այդ փաստաթուղթը։ Ղարաբաղի անունը չի հիշատակվում նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից նախաստորագրված արձանագրությունների մեջ։ Եւ ուրեմն` ի՞նչ կապ ունի այստեղ Ղարաբաղը։

Խնդիրն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ղարաբաղի հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միջազգային քաղաքական օրակարգում դիտվում են որպես զուգահեռ պրոցեսներ։ Զուգահեռությունը, ինչ խոսք, ենթադրում է, որ երկու պրոցեսները չեն խաչվում։ Մյուս կողմից, սակայն, զուգահեռ պրոցեսները պետք է լինեն համընթաց, զարգանան նույն ուղղությամբ, ունենան նույն արագությունը։ Եւ ուրեմն` զուգահեռ պրոցեսներից մեկում արձանագրված տեղաշարժը ենթադրում է, որ տեղաշարժ կա նաեւ մյուսում, եւ տեղաշարժերը պետք է լինեն համարժեք։ Այս տրամաբանությունը, ահա, գալիս է վկայելու, որ հայ-թուրքական հարաբերություններում նախաստորագրված արձանագրությունների առկայությունը նշանակում է, որ նույնպիսի արձանագրություններ կան նաեւ Ղարաբաղի հարցում։ Եւ ի դեպ, հետաքրքիր է, որ այս գործընթացների համատեքստում փաստաթղթերը ստանում են «նախաստորագրված» անունը, ինչը ենթադրում է, որ կողմերը կարող են նաեւ հրաժարվել դրանցից։ Եթե այս կտրվածքով ենք դիտարկում հարցը, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցով փաստաթուղթ է «նախաստորագրել», որպեսզի Թուրքիան չհրաժարվի նախկինում նախաստորագրված պայմանավորվածություններից, իսկ Թուրքիան օգոստոսի 30-ի արձանագրությունները նախաստորագրել է, որպեսզի Սերժ Սարգսյանը չհրաժարվի ԼՂ հարցում ձեռք բերված պայմանավորվածություններից։

Այս պրոցեսի առանցքային շարժիչ ուժն, իհարկե, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, որը փորձում է մեկընդմիշտ ազատվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր նախընտրական խոստումից։ Սրա համար նա ճնշումներ է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս բացի Հայաստանի հետ սահմանը, Թուրքիան էլ, իր հերթին, առաջ է քաշում Ղարաբաղի եւ մասնավորապես` «Ադրբեջանի գրավյալ տարածքները» վերադարձնելու հարցը։ Այսպիսով ստացվում է, որ Թուրքիան ԼՂ հարցով Հայաստանի առաջ նախապայման չի դնում, բայց դա անում է ԱՄՆ-ի միջոցով, որն էլ, իր հերթին, այս հարցով համապատասխան ճնշումներ է բանեցնում Հայաստանի վրա։ Եւ հիմա, երբ թե Ղարաբաղի հարցը եւ թե հայ-թուրքական հարաբերությունները հասել են կարգավորման կարեւորագույն հանգրվանի, ժամանակն է վերլուծություններ անել, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները։

Չնայած` վերը նկարագրվածի համատեքստում կա մի հարց, որի ճակատագիրը, գոնե տեսանելի ապագայում, որեւէ կասկած չի հարուցում. խոսքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին է։ Ակնհայտ է, որ այդ հարցը առաջիկա` տեսանելի ժամանակներում դուրս է գալու օրակարգից, եւ դրա վերականգնումը հնարավոր է հայ-թուրքական բանակցությունների վերջնական տապալումից հետո միայն։ Եւ ուրեմն` իրականացված կարելի է համարել Հայ ազգային կոնգրեսում ներգրավված ուժերի` ժամանակին արված այն կանխատեսումը, որ եթե Հայոց ցեղասպանության ճանաչումը դրվում է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, անխուսափելիորեն դառնալու է միջազգային առեւտրի, սակարկությունների առարկա եւ որպես արդյունք` խարջվելու է որպես մանրադրամ։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է մնար միայն Սփյուռքի եւ Հայաստանի կազմակերպությունների օրակարգում, որպեսզի հարցի արծարծումը չտուժեր Հայաստանի արտաքին քաղաքական վայրիվերումների հետեւանքով։ Հիմա արդեն ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիր գոյություն չունի, եւ գոնե առժամանակ այդ թնջուկից ազատվել է ոչ միայն Բարաք Օբաման, այլեւ Թուրքիան։ Այս պահին հայ-թուրքական բանակցությունների արդյունքը սա է, եւ այդ կոնկրետ խնդիրը լուծված է Թուրքիայի օգտին։ Հայ-թուրքական սահմանի բացման պարագայում հարցը կփակվի առաջիկա տասնյակ տարիների համար, որովհետեւ, ըստ նախաստորագրված արձանագրության, ոչ միայն հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով պետք է ստեղծվի, որը ուսումնասիրելու է պատմական փաստերը, այլեւ կողմերը պարտավորվելու են ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց։ Հասկանալի է, որ Թուրքիան այս կետի տակ նկատի ունի առաջին հերթին ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը։ Ահա, ուրեմն` ցեղասպանության հարցը օրակարգից դուրս է գալիս, մնում են հայ-թուրքական սահմանի բացումն ու Ղարաբաղի հարցը։ Այն, որ Սերժ Սարգսյանը ազատագրված տարածքները վերադարձնելու է Ադրբեջանին, կասկած չկա։ Հարցն այն է, սակայն, որ նա ուզում է, որ սկզբում Թուրքիան բացի սահմանը, որից հետո հայկական զորքերը դուրս գան մեր հայրենիքը չհանդիսացող Աղդամից։ Թուրքերը` ընդհակառակը, ցանկանում են, որ նախ` հայկական զորքերը դուրս գան ազատագրված տարածքներից, հետո միայն տեղի ունենա սահմանի բացումը։ Ահա այս մրցակցության մեջ մանեւրելու տեղ ունենալու համար են կողմերը ներքաղաքական կոնսուլտացիաների եւ խորհրդարաններում վավերացման մասին կետեր մտցրել նախաստորագրված արձանագրություններում։ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու հարցը լուծելու համար սպասելու է Ղարաբաղի հարցում պրոցեսների զարգացմանը, եւ դժվար է հավատալ, որ կբացի սահմանը առանց ազատագրված տարածքների վերադարձման։ Համենայնդեպս, եթե անգամ սահմանի բացման պահին տարածքները վերադարձված չլինեն, կարելի է վստահաբար պնդել, որ գտնվում ենք այդ իրադարձության նախաշեմին։ Բայց մինչեւ տարածքների հանձնումը, սահմանի բացումը ռիսկային քայլ կլինի Թուրքիայի համար։ Ոչ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը կարող է «քցել» թուրքերին։ Պարզապես դժվար է ասել, թե Հայաստանում ինչպես կզարգանան իրադարձությունները, երբ Սերժ Սարգսյանը ազատագրված տարածքները վերադարձնելու հրաման ստորագրի։ Չի բացառվում, որ սրանից հետո իշխանափոխությունը Հայաստանում վերջապես իրականանա։ Իսկ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀՀ օրինական իշխանությունը չի ճանաչելու Սերժ Սարգսյանի իշխանության ստորագրած խնդրահարույց միջազգային փաստաթղթերը։ Թուրքերը, ահա, ուզում են սահմանը բացել այն ժամանակ միայն, երբ Հայաստանում սպասվող իշխանափոխությունը ոչինչ չփոխի Ղարաբաղի հարցում, եւ այդ ժամանակ արդեն Ադրբեջանը ետ ստացած լինի իր ակնկալած տարածքները։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 4, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. AG
    Սեպտեմբեր 4th, 2009 at 03:39 | #1

    YELEQ QAJER HAYKAZUN, HAYRENIQ@ MEZ @SPASUM!!!!!!!!!

    ANHAPAX ISHXANAPOXUTYUN!!!!!!!!!!!!!! DAVACHAN GYAVUR SHNER@ HAYSATN@ VACHARUM EN SEPAKAN GRPANNER@ LCNELU YEV SEPAKAN KEXTOT KASHINER@ PRKELU HAMAR.

  2. Հայկ–PL
    Սեպտեմբեր 4th, 2009 at 13:34 | #2

    Նիկոլ ջան, ոնց որ թե շաբաթն ուրբաթից շուտ ա գալիս …
    Քանի որ հենց ՍՍ–ն

    ՆՓ :
    ազատագրված տարածքները վերադարձնելու հրաման ստորագրի

    դա կլինի իր հրաժարականի ստորագրությունը։

  3. Սեպտեմբեր 6th, 2009 at 22:43 | #3

    Ժիրայր Սեֆիլյանը ասեց,որ Սերժիկը Թուրքիա գնա այն պայմանով,որ հետ չգա:Ես կավելացնեմ.Քոչարյանին էլ հետը թող տանի:Հետ չգան՜՜՜՜:Աղդամը իրենց հայրենիքը չէ,այլ մերն է,անկախ բոլորիս ծննդավայրից:Եվ մեր հայրենիցը չի վաճառվում,թող թուրքերն էլ,Օբամաներն էլ դա լավ իմանան:Ավելի լավ է մեռնենք,քան թուրքի տակ ապրենք,թե դրսի,թե ներսի:

  4. Anonymous
    Սեպտեմբեր 7th, 2009 at 02:52 | #4

    es sharzxman arajin oreric sharzxman sharqerum em ev chanachum em sharzxman bolor arancqain demqerin, chanachum em naev ishxanutyan vorosh kerparnerin……. ev giteq, mi ezrakacutyan em ekel… ete Hayk nahapety imanar, te irenic inch zxoxovurd e busnelu, apa Belin cher spani….

  5. Սեպտեմբեր 7th, 2009 at 11:39 | #5

    Հարգելի և սիրելի Նիկոլ՜:
    Խնդրում եմ, բացատրես ինձ, անհասկացողիս, ինչու՞ մենք, տալով ազատագրված հողերը, որ հավասար է, իմ կարծիքով, Հայաստանը տալուն, պետք է հանձնվենք թուրքին:
    Բավական է նայել քարտեզին, որ դա հասկանալի լինի: Քարտեզին նայելով, առանց իմանալու արցախյան պատերազմի պատմությունը, ամեն ինչ հասկանում ես: Հասկանում ես, որ այդ տարացքները եթե չլինեն մերը, և Հայաստանը, և Արցախը շատ շուտով կլինեն թուրքինը, կարող է օրերի ընթացքում: Նույն կարծիքը ունեն իմ արտասահմանցի պատմաբան, ոչ հայագետ ընկերներս: Ես իհարկե շատ եմ վստահում մեր առաջին նախագահին և նրա ռազմավարությանը, նույնիսկ տեղյակ չլինելով նրա բովանդակությանը: Բայց չե՞ս կարծում, որ շատ վտանգավոր պահ է, և մենք կորցնում ենք մեր սիրելի հայրենիքը, ավելի ճիշտ նրա մնացորդները:
    Եթե չպատասխանես, ես կհասկանամ քեզ, որովհետև դու այն եզակի մինչև վերջ պայքարող և չընկճվողներից ես, որ նույնիսկ բանտում մեզ կորով ես տալիս, և մենք ստիպված ենք, ոչ թե մխիթարել քեզ, այլ այդ մխիթարանքը ու ոգին ստանալ քեզանից, կներես:
    Հարգանքներով, Ռեգինա:
    Հ.Գ.Քեզ ջերմ բարևներ են ուղարկում ՀԱԿ պայքարողները:

  6. Armen M.
    Սեպտեմբեր 7th, 2009 at 23:40 | #6

    gisherayin banakcutyunnerum &shtel en irenc pashtonner@,(nerqini,sazandar,bey,wezir…) hima l&va& hangstacnum en joxovrdin,vor verjnaketi brnabarutyun@ cavot chi linelu…ay voghormeliner nerqin artadroghi shaher@ vonc eq pashtpanelu(Gyul@ handznarari ir gor&ararnerin vor “nerdrven” HH-um …patkeracreq inch teghi kunena(hashvi arnelov mer korumpacva& chinovniknerin)
    Sa verjn e,mi ban aseq anenq,spasel@ kor&anum e nshanakum…

  7. Չեխիայից
    Սեպտեմբեր 8th, 2009 at 03:46 | #7

    @Armen M.
    Մի հատ սնայպերը, սաղ պրոբլեմները տեղում կարա լուծի:

  8. Armen M.
    Սեպտեմբեր 8th, 2009 at 23:10 | #8

    @Չեխիայից
    mi jamanak N1 terorist leninn el er aydpes mta&um(carin xpi u verj,carizm@ ktapalvi),.Kar&um em ayd snayper@ karogh e darnal qaosayin anarxiayi start@..Hamakargayin popoxutyunner en petq.Hima arden amboghj ashxarh@ mez e nayum–menq petq e apacucenq -menq azg enq te bnazdnerov aprogh xachagogh,vor hanun tvacyal barekecutyan patrast enq vacharel AMEN inch…Hima el larva& spasum enq te dashnaknern inch kanen—nranq erbeve mi inch vor ban arel en???nranq kan(strukturayov handerz)vor arjeq unenan,rob@ gin talis er,sa der sakarkum e,bayc sranc tvum e pah@ shat shahekan e…tesnenq…

  1. No trackbacks yet.