> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 36.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 36.

36. Իշխանափոխություն` պարբերաբար

Նիկոլ Փաշինյան. Ազատության հրապարակ. փետրվար, 2008 թ.Ավանդաբար իշխանություններին աջակցող մամուլի էջերում անգամ, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս երկրում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին շեշտադրումներ։ Գրեթե բոլորը, անկախ նրանից` այդ մասին բարձրաձայն արտահայտվում են, թե` ոչ, զգում են, համոզված են, որ ինչ-որ բան սխալ է, ինչ-որ բան անհրաժեշտ է փոխել։ Եւ այս զգացողությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համակում է օրվա մեջ մի քանի անգամ, ընդ որում` ամենատարբեր առիթներով։ Դա կարող է տեղի ունենալ շուկայում առեւտուր անելու ընթացքում, քաղաքային տրանսպորտից օգտվելիս, «լույսի մարդու» հերթական այցի արդյունքներով։

Սա կոչվում է ճգնաժամի զգացողություն. ճգնաժամը, տվյալ պարագայում, տնտեսականը չէ։ Ճգնաժամի զգացողությունը մեր երկրին, նրա քաղաքացիներին համակել է վաղուցվանից եւ բխում է այն գիտակցումից, որ մենք դոփում ենք տեղում, տեղապտույտի վիճակի մեջ ենք եւ որպես արդյունք` խրվում ենք։ Եւ ահա, նույնիսկ իշխանություններին դոշով պաշտպանող մամուլի էջերից դուրս է պրծնում ճգնաժամի զգացողությունը, եւ հնչում ամենեւին ոչ հռետորական հարցը. ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից։

Իդեաների առատություն, ըստ էության, չկա։ Եւ սա նույնիսկ բնական է, որովհետեւ ստեղծված վիճակից ելքը միակն է. երկրում պետք է ներդրվի ազատ ընտրությունների, այսինքն` օրինական իշխանության ձեւավորման մեխանիզմը։ Իսկ սրա մասին այսօր միայն Հայ ազգային կոնգրեսն է խոսում, այսինքն` իրական ընդդիմությունը, մնացածը, ըստ էության, որեւէ կերպ չեն պատասխանում իրենց իսկ առաջ քաշած հարցերին, որովհետեւ տվյալ պարագայում ստիպված են լինելու մտնել իշխանության բոստանը։ Իսկ սա մի մասի համար վտանգավոր է, մյուս մասի շահերից էլ չի բխում։ Արդյունքում, ռեալ պատասխան պահանջող հարցը դառնում է հռետորական։ Հայաստանը նմանվում է ալարկոտ զրուցակիցների հավաքատեղիի, երբ վանող լռությունը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է հոգնած մի հարցով. «Բա ինչ անե՞նք»։ Ու երբ հնչում է միակ արդյունավետ պատասխանը` պետք է սկսել իշխանության փոփոխությունից, սկսվում է վայնասունը աթոռակռվի մասին։ Այն, որ քաղաքականության հիմքում ընկած է իշխանության համար պայքարը, բանավեճի թեմա չէ։ Իշխանության համար պայքարը քաղաքականության իմաստն է, եւ քաղաքական գործունեությամբ զբաղվող ամեն ոք ձգտում է իշխանության։ Բայց այս պայքարը աթոռակռիվ անվանելը, ավելի ճիշտ` դրան բացասական երանգ հաղորդելը արվում է միայն մեկ նպատակով. հանրության ենթագիտակցության մեջ ներարկել, թե արդեն իսկ աթոռների տիրացածներին դրանցից պոկելու փորձերը հանցանք են, անբարոյական դրսեւորում։ Եւ այս ընկալումն այնքան է խորացել, որ վաղուց դուրս է եկել քաղաքական գործունեության սահմանից։ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, օրինակ, իր` ՀԳՄ նախագահ լինելը վիճարկողներին այնպես վստահ էր մեղադրում աթոռակռվի մեջ, կարծես ՀԳՄ նախագահի աթոռը իր կողբեցի պապից է ժառանգություն ստացել։ Ու եթե պապի բուշլաթը այդ աթոռին գցած չլինի, հայ գրականությունը կկործանվի։ Իրականում` Հայաստանի գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, ժուռնալիստների միությունների նախագահների կերպարները ամփոփ պատկերացում են տալիս այդ կազմակերպությունների մասին` անկենդան, աննպատակ, անհեռանկար։ Նույնպիսի իրավիճակում է նաեւ սերժանտական Հայաստանը… Երբեմն, իշխանափոխության անհրաժեշտության մասին պնդումներին ի պատասխան` հարց է հնչում` եթե Պողոսին Պետրոսով փոխարինենք, դրանից բան կփոխվի՞։ Այս հարցին պետք է նախեւառաջ պատասխանել հարցով` իսկ եթե Պողոսը մնա, բան կփոխվի՞։ Անձերի փոփոխությունն, ըստ այդմ, ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է` համակարգային փոփոխությունների հասնելու համար։ Մարդկության պատմության ողջ ընթացքում անձերը վճռորոշ դերակատարություն են ունեցել, եւ ուրեմն` հաղթող են դուրս գալիս այն ժողովուրդները, որ կարողանում են իրենց միջից լավագույններին վստահել պետության կառավարումը։ Իսկ նոր անձերի, նոր ու լավագույն իշխանության ձեւավորման պրոցեսը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում որթատունկի էտից կամ էլ` պտղատու ծառի պատվաստումից, առանց որոնց հնարավոր չէ ապահովել ցանկալի բերքատվություն։ Եւ ուրեմն` ի՞նչ անել, որ պետության ղեկին հայտնվեն լավագույնները։

Սրա համար մեկ, միայն մեկ մեխանիզմ կա, որ կոչվում է ազատ ընտրություններ։ Միայն այդ մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտա, որ ժողովուրդը, քաղաքացին լուրջ վերաբերվի ինքն իրեն եւ իր ընտրությանը, միայն այս մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտա, որ թատերաբեմում մնան միայն լուրջ քաղաքական գործիչներ, ովքեր կկարողանան հավասարության պայմաններում ժողովրդին համոզել, որ իրենք, հատկապես իրե՛նք են ի վիճակի երկիրը հասցնել զարգացման նոր մակարդակի։ Հենց այս մեխանիզմը ժողովրդին կձերբազատի իշխանության հարցում սխալվելու վախից, որովհետեւ ազատ ընտրությունների միջոցով մարդկանց ոչ միայն իշխանության են բերում, այլեւ` հեռացնում են իշխանությունից։ Քանի դեռ այս մեխանիզմը գործարկված չէ, Հայաստանը չի հաղթահարելու ճգնաժամի զգացողությունը, քանի որ ընտրությունների արդյունքները կանխորոշող կրիմինալը իր հետ իշխանության է բերելու կրիմինալին, եւ բեսպրեդելը շարունակելու է մնալ քաղաքացիական հարաբերությունների միակ բանաձեւը։

Փաստն այն է, սակայն, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը լավ չի ընկալում իշխանությունների ձեւավորման կերպի եւ իր շուրջ տեղի ունեցող` երբեմն կենցաղային նշանակության իրադարձությունների կապը։ Քաղաքացին շատ դեպքերում չի հասկանում, որ իր հարեւանը հենց իր մուտքի մոտ չուլան կառուցելու թույլտվություն է ստացել ընտրությունների կեղծման համար անհրաժեշտ, ասենք, 100 անձնագրային տվյալ հավաքագրելու եւ ՀՀԿ-ի շտաբին հանձնելու համար։

Երկրում հանցավորության աննախադեպ աճը փորձում են պատճառաբանել հաշվառման կարգի խստացմամբ կամ սոցիալական իրավիճակի սրացմամբ։ Փաստն այն է, որ 2008-ի մարտի 1-ին իշխանության ղեկին գտնվող անձանց հրահանգով հավաքագրված, ՀՀ ՊՆ-ից ցուցակով հագուստ եւ զենք-զինամթերք ստացած կրիմինալը իրեն այլեւս իրավիճակի տեր է զգում, եւ ոստիկանությունը չունի այլեւս կրիմինալի դեմ պայքարելու համար անհրաժեշտ քաշը։

Եւ ընդհանրապես` հանրային ցանկացած պրոբլեմի ուսումնասիրությունը, խորքային ուսումնասիրությունը մեզ կհանգեցնի միեւնույն եզրակացության. այդ խնդիրը չի լուծվի, քանի դեռ երկրում չի գործարկվել ազատ ընտրությունների մեխանիզմը, որովհետեւ այդ պրոբլեմը գոյացել է ազատ ընտրությունների համակարգի բացակայության հետեւանքով։

Այսպիսով, Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունների օրակարգի առաջին կետում պետք է լինի իշխանության փոփոխությունը եւ ազատ, արդար, օրինական ընտրական համակարգի գործարկումը, որը պարբերական իշխանափոխությունն անխուսափելի կդարձնի` ժողովրդի որոշմամբ։ Եւ այն ժամանակ, երբ իշխանությունը, Սահմանադրությամբ նախատեսված ձեւով, հասանելի կլինի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, ՀՀ քաղաքացիների ամբողջությունը, որ կոչվում է ժողովուրդ, իր պետականության որթատունկը էտելու, իր այգու ծառերը պատվաստելու հնարավորություն կունենա, եւ Հայաստանը ինքն իրեն եւ աշխարհին կներկայանա բոլորովին այլ տեսքով։ Իսկ մինչ այդ, մեր պետական այգիները լցված են լինելու մոլախոտով եւ պարազիտներով։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Սեպտեմբերի 3, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. MM
    Սեպտեմբեր 3rd, 2009 at 01:45 | #1

    PAYQAR, PAYQAR MINCHEV HAXTANAK!!!!!!!!PAYQAR PARAZITNERI U MOLAXOTERI DEM!!!!!!!!!!

  2. Հայկ_PL
    Սեպտեմբեր 3rd, 2009 at 01:55 | #2

    ՆԻԿՈԼ ՋԱՆ ԱՍԱԾՆԵՐԻԴ ՀԵՏ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ԲԱՅՑ ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ ԹԵ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ և ԿԱՄՔ ԿԴՐՍԵՎՈՐԻ։
    ՑԱՎՈՎ ԵՄ ԱՍՈՒՄ։
    ԱՍՏՎԱԾ ՏԱ ՍԽԱԼՎԵՄ։

  3. Levon
    Սեպտեմբեր 3rd, 2009 at 05:25 | #3

    yerazum em tesnel orinakan azat Hayastan.

  4. Սեպտեմբեր 3rd, 2009 at 12:40 | #4

    Նիկոլ ջան, այս պահին իմ մոտ ժամը 9-ն է: Երազիս քեզ ու Աշոտին եմ տեսա: Վանդակապատ պարսպով ինչ որ դպրոց էր, դու դուրս եկար ու գրկախառնվեցինք: Հենց այդ պահին էլ արթնացա…
    Եթե մի ուրիշ ժամանակաընթացք լինե, ասենք երկար ժամանակ քեզանից լուր չլիներ, կմտածեի որ հաստատ քեզանից լուր պիտի ստանամ, բայց հիմա, երբ ամեն օր կարդում ու տեղեկություններ ենք ստանում քեզանից, այս պարագայում տեսածիս իմաստը չեմ կարողանում հասկանալ: Քեզ մի-քանի անգամ առիթ ունեցել եմ դրանց մասին պատմելու, ու կարծում եմ ինքդ էլ համոզվել ես, որ իմ մոտ դրանք ավելի հաճախ իրականություն են դառնում… Փարք Աստծուն, որ վատ բան չեմ տեսել.

  5. MM
    Սեպտեմբեր 4th, 2009 at 21:38 | #5

    Vahagn Xukasyanin: Yerazd &isht er, Xachatur Suqiasyanin azat arcakecin!! Hajord@ NIKOLN e!!!!!

  6. Սեպտեմբեր 4th, 2009 at 23:26 | #6

    MM-ին

    Աստված ձայնդ լսի

  7. Սեպտեմբեր 4th, 2009 at 23:48 | #7

    MM-ին
    Ճիշտն ասած ես երազս ավելի շատ կապում եմ «ԵՊՀ դասախոսները պահանջում են ազատել Նիկոլին»Հ տեղեկատվության հետ…

  8. MM
    Սեպտեմբեր 5th, 2009 at 01:19 | #8

    Vahagn jan ayd haytararutyun@ indz el vogevorec, aravelevs yerb kardaci im shat lav mi @nkeroch anun@. Tox Astvac nranc dzayn@ lsi! Isk yerazid naxord meknabanutyun@ humorov er, porceci mi lav lur kapel yerazid het..

  9. Սեպտեմբեր 5th, 2009 at 13:03 | #9

    Uzum em bolorin mi harc uxxel, isk dzez tarorinak chi tvum Xachatur Suqiasyanin azat ardzakely,cheq gtnum vor dra tak inch vor ban ka taqnvac…. Xndrum em patsaxaneq

  1. No trackbacks yet.