> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 32.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 32.

32. Լիկբեզ` ՀՔԾ ՀԿԳ-ի համար

nikol-pashinyan_rally_2007
Լուսանկարը` Գ. Շամշյանի

«Մարտի 1-ի» գործը քննող ստեղծագործական խմբի ղեկավար` ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը 2009-ի օգոստոսի 21-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն ներկայացրեց իմ կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին։

Այդ միջնորդության տեքստի հպանցիկ ընթերցումն իսկ ակնհայտ դարձրեց, որ Հարությունյանը իրավական բեսպրեդելի եւ անգրագիտության հերթական գլուխգործոցն է ստեղծել։ Ուղղակի զարմանում ես, թե 30-35 տարեկան այս քննիչի մեջ երբ եւ ինչպես է ծնվել Լավրենտի Բերիան եւ ինչպես է հասցրել ամբողջովին համակել ՀՔԾ այս ՀԿԳ-ին։ Չնայած` եթե մարդը ձեւավորվել է W-ների միջավայրում, որեւէ մուտացիա զարմանալի թվալ չի կարող։

Կալանքիս ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը Հարությունյանը այլոց շարքում հիմնավորել է ապշեցուցիչ մի նախադասությամբ։ Դատարանին ուղղված միջնորդության մեջ նա գրել է, որ մեղադրյալը, այսինքն` ես, նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Թվում է` փաստերի տրիվիալ շարադրում է։ Բայց ՀՔԾ ՀԿԳ-ն վերջակետ է դնում փաստերի շարադրումից հետո, այլ շարունակում է նախադասությունը, եւ որ հատուկ կարեւորություն է ստանում` շարունակում է մի այսպիսի արտահայտությամբ` դեռ ավելին։

Դեռ ավելին, գրել է քննիչը, մեղադրյալը խոչընդոտել է քննչական գործողությունների իրականացմանը։ Այսինքն` քիչ չի` ցուցմունք չի տվել, քիչ չի` իրեն մեղավոր չի ճանաչել, դեռ մի բան էլ խոչընդոտել է քննչական գործողությունների իրականացմանը։ Սա մի ձեւակերպում է, որ մենք պարտավոր ենք լինգվիստահոգեբանական համալիր փորձաքննության ենթարկել` հասկանալու համար, թե այս ո՞ւմ հետ գործ ունենք, հասկանալու համար, թե ո՞վ են սրանք։

Հարությունյանին, ուրեմն, անհրաժեշտ է եղել հնարավորինս բացասական լույսի ներքո ներկայացնել ինձ, բացահայտել իմ «հանցավոր» էությունը։ Եւ ահա, բռնել եւ որպես այդ մասին վկայող հանգամանք է ներկայացրել այն, որ ես ինձ մեղավոր չեմ ճանաչել եւ հրաժարվել եմ ցուցմունքներ տալուց։ Հարությունյանը դա մեկնաբանել է որպես ինձ կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորում, ցուցմունք չտալս, ինձ մեղավոր չճանաչելը մի շարքում է դրել քննչական գործողությանը խոչընդոտելու հետ, եւ սա ակնհայտ է դարձնում նրա գրած` «դեռ ավելին» արտահայտությունը։ Ըստ այդմ, քննչական գործողությանը խոչընդոտելը բացասաբար է բնութագրում անձին։ Սա` միանշանակ. բայց սա մեր մեղադրյալին բացասաբար բնութագրող միակ հանգամանքը չէ. կա եւս երկու փաստ, որոնք ճիշտ է` պակաս բացասական են (քննչական գործողությանը խոչընդոտելը ավելի բացասական է, ավելին է, «դեռ ավելին»), բայց վկայում են կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտության մասին։ Այդօրինակ առաջին փաստն այն է, որ մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչել, եւ երկրորդը` հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Այ, եթե իրեն մեղավոր ճանաչեր եւ ցուցմունք տար` զղջման խոսքերով եւ Սերժին ուղղված դիֆերամբներով, գուցե թե կալանքը երկարացնելու անհրաժեշտություն չլիներ։ Ողբամ ձեզ…

Բայց սա հարցի քաղաքական կողմն է։ Տվյալ պարագայում շատ ավելի կարեւոր է իրավական կողմը։ Խնդիրն այն է, որ իր մեղավորության կամ անմեղության մասին հայտարարելը մեղադրյալի անքակտելի իրավունքն է, որ սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։ Նույն հոդվածի նույն մասի 6-րդ կետը սահմանում է, որ մեղադրյալը իրավունք ունի ցուցմունքներ տալ եւ հրաժարվել ցուցմունքներ տալուց։ Տվյալ համատեքստում շատ ավելի կարեւոր է ՔԴՕ նույն հոդվածի 3-րդ մասը, որտեղ հստակ ասված է (մեջբերում եմ). «Մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա եւ նրա համար առաջացնի որեւէ անբարենպաստ հետեւանք». մեջբերման ավարտը։ ՔԴՕ վերը նշված հոդվածների համադրումը անառարկելի է դարձնում մի պարզ իրողություն. եթե Վահագն Հարությունյանը 4-րդ դասարանցու մակարդակի իրավագիտակցություն ունենար, իր միջնորդության մեջ ցուցմունք չտալս չէր ներկայացնի որպես կալանքս երկարացնելու հիմք։ Խնդրո առարկա ձեւակերպումների տակից, սակայն, դուրս են պրծնում W-ի ականջները, որը, եթե հիշում եք, ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգին բողոքել էր, թե կալանքի տակ գտնվող պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը չեն համագործակցում նախաքննության մարմնի հետ։ Ոչինչ, կգա ժամանակը` դու, Վահագն Հարությունյանը, Վաղինակ Մկրտչյանը, մյուսները` ակտիվորեն կհամագործակցեք նախաքննության մարմնի հետ…

Անցնենք առաջ, սակայն, եւ փորձենք հասկանալ, թե ինչ նկատի ունի Վահագն Հարությունյանը` ասելով, թե ես խոչընդոտել եմ քննչական գործողությունների իրականացմանը։ Այդ պատմությանը ընթերցողը ծանոթ է արդեն, եւ դրան «Բանտային օրագրի» առանձին գլուխ եմ նվիրել։ Խոսքը «Հայլուրի» համար նկարահանվող առերեսումների մասին է։ Քննիչները խոսուն դեմքով վկաներ էին բերում, որ ինձ հետ առերես հարցաքննեն տեսախցիկի առաջ։ Տեսախցիկը միացնելուն պես սկսում էի քաղաքական ելույթ ունենալ եւ խոսքս չէի ընդհատում, մինչեւ այն չէին անջատում։ Դե տղա եք` տարեք «Հայլուրով» ցույց տվեք. որպես հավելում` խորհուրդ էի տալիս ես։ Քննիչները արձանագրություն էին կազմում, թե ես խոչընդոտում եմ քննչական գործողությանը, հավաքում էին իրենց փասափուսեքը, վկաներին եւ ռադ լինում։ Բայց սա էլ է հարցի քաղաքական կողմը։ Իրավական կողմը այս պարագայում էլ շատ կարեւոր է։

Արդեն գրել եմ, որ ՔԴՕ 216-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքում է տեղի ունենում առերես հարցաքննություն։ Սրա համար անհրաժեշտ է, որ գործով հարցաքննված այդ երկու` առերեսվող անձանց ցուցմունքներում լինեն էական հակասություններ։ Հարությունյանին մանրամասն բացատրեցի, որ ես ցուցմունք չեմ տվել, ուստի իմ եւ որեւէ մեկի ցուցմունքներում չեն կարող էական հակասություններ լինել, ուստի չեմ կարող որեւէ մեկի հետ առերես հարցաքննվել։ Վահագն Հարությունյանի պատասխան բացատրությունը շշմեցուցիչ էր։ Նա արձանագրեց, թե քանի որ մեղադրյալը իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ վկաներն, ըստ էության, հաստատել են առաջադրված մեղադրանքը, դա էական հակասություն է, առերեսում անելու հիմք։
Սա ուղղակի ցնցող անգրագիտություն է, եւ եթե լինգվիստական վերլուծության ենթարկենք այն, կստացվի, որ ես ինձ մեղավոր չեմ ճանաչել, բայց Հարությունյանի վկաներն են մեղավոր ճանաչել ինձ։ Այսինքն` ՀՔԾ ՀԿԳ-ն իր վկաներին դատարանի գործառույթ է վերապահել, այնքանով, որ նրանց ցուցմունքները մի հարթության վրա է դրել իմ` ինքս ինձ մեղավոր չճանաչելու հետ։ Սրա հակառակը մեղավոր ճանաչելն է, ինչը եւ արել են ՀՔԾ ՀԿԳ-ի վկաները, փաստորեն` դատարանի փոխարեն վճիռ կայացնելով։ Բայց սա դեռ ամենը չէ։

Երբ Հարությունյանին բացատրում էի, որ իր ձեռնարկած առերեսումները բացահայտ ապօրինի են եւ հակասում են ՔԴՕ-ին, նա ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազի (W-ին նկատի ուներ) հրաման կա, որ մեղադրյալի դեմ ցուցմունք տված անձը, անկախ ամեն ինչից, պետք է առերես հարցաքննվի մեղադրյալի հետ, որպեսզի վերջինս իր դեմ ցուցմունք տված անձին հակադարձելու հնարավորություն ունենա։ «Սա արվում է ձեր իսկ իրավունքների պաշտպանության համար»,- բառացիորեն ինձ բացատրում էր ՀՔԾ ՀԿԳ-ն։ Ու եթե հիմա այս տեսանկյունից ենք մոտենում խնդրին, ստացվում է, որ առերեսում կոչվող քննչական գործողության իրագործումը թույլ չտալով` ինքս իմ իրավունքի իրացմանն եմ խոչընդոտել։ Այսինքն` իմ իրավունքից օգտվելուց եմ հրաժարվել։ Եւ ուրեմն` այդ փաստը, ՀՀ ՔԴՕ 65-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, չպետք է մեկնաբանվի ի վնաս ինձ եւ ինձ համար որեւէ բացասական հետեւանք չպետք է առաջացնի։ Մինչդեռ` ՀՔԾ ՀԿԳ-ի համար դա դարձել է կալանքի ժամկետս երկարացնելու միջնորդություն հարուցելու հիմք։ Սա արդեն ոչ թե իրավական անգրագիտություն է, այլ` իրավական դեբիլություն։ Իր արեւին` ՀՔԾ ՀԿԳ-ն կալանքիս ժամկետը երկարացնելու նախաձեռնությամբ ինձ պատժում է ցուցմունք չտալու, ինքս ինձ մեղավոր չճանաչելու, «Հայլուրի» ռեպորտաժը տապալելու, իրեն ու իր շեֆերին մի երկու բան ասելու համար։ Մինչդեռ, ՀՀ օրենսդրությամբ կալանքը ընդամենը խափանման միջոց է եւ չի կարող պարունակել պատժի տարրեր։

Հույս ունեմ` այս հոդված-լիկբեզը ՀՔԾ-ՀԿԳ-ները ուշադիր կկարդան։ Ոչ թե իմ, այլ իրենց համար, որպեսզի երբ առաջիկայում հայտնվեն մեղադրյալի կարգավիճակում, գոնե իրենք իրենց պաշտպանելու համար անհրաժեշտ գիտելիքներ հասցրած լինեն ստանալ։ Այս հոդվածի միակ նպատակը Վահագն Հարությունյանին եւ մյուսներին իրավական գիտելիքներ փոխանցելն է։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 27, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Չեխիայից
    Օգոստոս 27th, 2009 at 08:06 | #1

    Թեմայից դուրս՝ … Նիկոլ ջան, երեկվա “ՀԺ” թերթում տպագրված “ԱՎԱԶԱԿԱՊԵՏԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ” հոդվածի թեմայով մի քանի լրացումներ ունեմ, որը կարող եք փոխանցել “ՀԺ” խմբագրությանը:
    Այսպես՝ բոլորովին վերջերս Չեխիայում, միասին հանգստանում էին Երվանդ Զախարյանը և Աշոտ Գիզիրյանը:
    Մեկ ամիս առաջ էլ այստեղ հանգստանում էր ՏԱՇԻՐ-ի Սուրիկը, ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սեռժիկի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի քրոջ ամուսինը, ոսկե ատամներով մի անգրագիտության տիպար, որը նաև Ազգային Ժողովի պատգամավոր է:
    Սույն թ-ի հունիս ամսին այստեղ էր հանգստանում Ազգային Ժողովի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայում ՀՀ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:
    Продолжение следует … :)))

  2. Չեխիայից
    Օգոստոս 27th, 2009 at 08:11 | #2

    @Չեխիայից
    Կներեք՝ քիչ էր մնում Չարենցավանի Մարզպետ, Կավալի կնոջը մոռանայի:)

  3. Օգոստոս 27th, 2009 at 12:18 | #3

    “Դեռ ավելին, գրել է քննիչը, մեղադրյալը խոչընդոտել է քննչական գործողությունների իրականացմանը։ Այսինքն` քիչ չի` ցուցմունք չի տվել, քիչ չի` իրեն մեղավոր չի ճանաչել, դեռ մի բան էլ խոչընդոտել է քննչական գործողությունների իրականացմանը։ ”
    Iroq voxbam zdzez….. Nikol jan es hodvacd djvar el ir npatakin hasni.(Այս հոդվածի միակ նպատակը Վահագն Հարությունյանին եւ մյուսներին իրավական գիտելիքներ փոխանցելն է։)hyly mi ban el prprac urish tgitutyunner kanen.

  4. Սուրեն
    Օգոստոս 27th, 2009 at 13:36 | #4

    Nikol jan, de sranq mexk en, uxxaki mexk en…

    HAXTELU ENQ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  5. Հայկ–PL
    Օգոստոս 27th, 2009 at 16:34 | #5

    Նիկոլ ջան ԴՈՒ այնպիսի ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ես, որ իրենք քո կողքին զգալով իրենց ոչնչություն ու ճղճիմ արարածներ, ամեն գնով փորձելու են ՔԵԶ ծնկի բերել։
    Ինչը երբեք ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ, ավելի քան համոզված եմ։
    Հըլը դրանց նայեք։
    Պինդ կաց Նիկոլ ջան։

  6. MM
    Օգոստոս 27th, 2009 at 20:58 | #6

    Nikol jan, vstah em, vor du patrast eir ays amenin, erb voroshumd kayacrecir, aynpes , vor dimacir exbayr! Chnk&ves, i na nashey ulice budet svat’ba! Hatucman jam@ galu e! PAYQAR, PAYQAR MINCHEV HAXTANAK!

  7. Edgar
    Օգոստոս 28th, 2009 at 01:27 | #7

    mi qani or araj moskvayi srcharanneric mekn er aycelel rusastanum haykakan ekexecu nerkayacucich@ EZRAS@` ARCAXYAN gorcarar levon hayrapetyani het,i dep asem vor Ezrasin uxekcum er 3 hat toyota l-c 200 maknishi jip ev maybax maknishi limuzin,,,,,,HUSOV EM HASKANALI E INCHU MOSKVAYI HAYKAKAN EKEXECU SHINARARUTYUN@ CHI AVARTVUM ARDEN 15 TARI,,,,,

  8. Edgar
    Օգոստոս 28th, 2009 at 02:45 | #8

    De Nikoly Mortum a ho zorov chi…..ai inch ban e graget linely, iskakan xekavary petq e etenc graget lini…bravo!

  9. Սուրեն
    Օգոստոս 28th, 2009 at 03:14 | #9

    @Edgar

    I dep, Ezras@ mer “katoxikosi”` Garegin B-i harazat exbayrn a.

  10. Աշոտ
    Օգոստոս 28th, 2009 at 04:00 | #10

    Նիկոլ ջան, ցավոք սրտի բոլոր ասպարեզներում էլ գորշություն և միջակություններ են, դրա համար էլ մեր երկիրը էս օրի է: Քիչ մնաց, դիմացիր եղբայր: Աստված Քեզ ու ընտանիքիդ պահապան:

  11. Օգոստոս 29th, 2009 at 01:04 | #11

    Nikol jan, axper jan zgush exir ed lrbi txeqic

  12. Eli en nuyn mard@
    Օգոստոս 29th, 2009 at 11:21 | #12

    Ժողովուրդ ջան չեմ հասկանում թե ինչ հույսով եք ասում քիչ մնաց, բան չմնաց, լավ կլնի ու նման բաներ… էդ ինչ ենք անում, որ քիչ մնաց? մեր հասարակությունն էս ամեն ինչը լավ էլ տանում է` լավագույնս տեղավորվելով հենց նույն Նիկոլի ասած ցեղասպանության մեխանիկայի գաղափարի մեջ… խնդրում եմ չընդունեք սա որպես հուսալքության արտահայտություն, այլ պարզապես փորձեք մատնանշել թե իվերջո ինչ ենք անում:

  13. Gag
    Օգոստոս 31st, 2009 at 01:26 | #13

    mahapartner 1+1

  1. No trackbacks yet.