> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՄԲԱՏԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՄԲԱՏԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Սմբատից

Սիրելի Նիկոլ Փաշինյան ինչպես դու էիր ասում, ինձ համար նույնպես լրագրությունը տարերք է, կեցվացք, և ես ինձ մեկ այլ ուրիշ ոլորտում չեմ պատկերացնում: Գրելուս պատճառը մեկն է, ուղղակի զարմանում եմ քո գիտելիքների շտեմարանի իմացությանը, եթե կարելի է այսպես ասել, այդ ինչպե՞ս ես հասցրել այդքան գիրք կարդալ, այդքան բանից տեղյակ լինել, և առհասարակ շատ խելացի լինել: Մի քանի խորհուրդներ կտա՞ս, որպես ապագա լրագրողի, իսկ այժմ երիտասարդ լրագրողի, ես վստահ եմ, որ քո նման կատարյալ և չափից շատ խելացի լրագրողի խորհուրդները շատ կօգնեն ինձ, և ապագայում էլ պետք կգան անպայման: Այ օրինակ գրքերից ես ի՞նչ կարդամ, որ հայերենս էլ ավելի կատարելագործեմ, չնայած գրական խոսելու առումով ես խնդիր չունեմ: Ես քեզնով հպարտանում եմ, և քո բոլոր հոդվածները սկսած 2007թ-ի փետրվարի 20-ից կարդում եմ մինչ այսօր, և կարդալու եմ դրանք նաև ապագայում, որովհետև դրանք ուղղակի չկարդալ չի լինի;

Հ.Գ Նախապես Շնորհակալություն:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սմբատ. շնորհակալ եմ իմ հասցեին ձեր հնչեցրած գնահատականների համար: Բայց` հենց այս ֆոնին ուզում եմ ձեւակերպել իմ առաջին խորհորդը. լրագրողի համար չպետք է գոյություն ունենան անառարկելի հեղինակություններ: Լրագրողը պետք է քննի, կասկածի տակ դնի, ռեֆլեքսիայի ենթարկի ամեն ինչ, եւ այս ճանապարհով անգամ հանրահայտ ճշմարտություններ պետք է բացահայտի ինքն իր եւ ուրիշների համար: Այսինքն, անգամ վաղուց բացահայտված ճշմարտությունը պետք է բացահայտվի յուրովի, իսկ եթե հերքելու հիմքեր ունենա, կարողանա այդպիսիք ձեռքբերել, պետք է նաեւ փորձի հերքել հանրահայտ ճշմարտություններ: Իմ կարծիքով` պետք չէ փորձել նմանակել որեւէ մեկի. ամեն մարդ, անհատ անկրկնելի է, եւ մարդը պետք է կարողանա իր մեջ զարգացնել այն հատկանիշները, ունակությունները, որ պատկանում է իրեն, միմիայն իրեն: Դրանք այն հատկանիշներն են, որ ընդգծում են մարդու եզակիությունը, անկրկնելիությունը, ինքնատիպությունը: Ոչ ինքնատիպ ոչ մի բան ժամանակակից աշխարհում արժեք չունի: Եվ երբեք էլ չի ունեցել: Ձեր գրածը, հայացքը, մեկնաբանությունը պետք է լինեն ինքնատիպ, դուք պետք է գրեք այն, ինչ ուրիշ ոչ ոք չի գրել, գրեք այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք չի գրել: Դուք պետք է տեսնեք այն, ինչ ուրիշ ոչ ոք չի տեսնում: Ահա եւ ամենը: Մնացածը տեխնիկական հարցեր են: Կարդացեք այն, ինչ ձեզ հաճելի է կարդալ, ինչ ձեզ հետաքրքիր է: Եվ ամենակարեւորը. լսեք ուրիշների խորհուրդները, եւ արեք այնպես, ինչպես ինքներդ եք ճիշտ համարում: Լավագույն մաղթանքներս, սիրելի Սմբատ, հաջողություններ եմ ձեզ մաղթում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Սմբատ
    Օգոստոս 27th, 2009 at 10:19 | #1

    Շատ շնորհակալ եմ, Նիկոլ ջան քո սպառիչ պատասխանի համար…

    Հ.Գ. Ցանկանում եմ, որ անհապաղ լինես ազատության մեջ, լավագույն մաղթանքներս և ամենայն բարիք….

  2. MM
    Օգոստոս 28th, 2009 at 19:50 | #2

    Nikol jan, mianum em Smbati ayn mtqin, Vor qezanov hpartanum enq u qez chkardal -hnaravor che! Luys@ bacvum e, arachin gorc@ qo kayq@ kardaln e, qneluc arach noric stugum am, te el inch karciqner en avelacel. Qo kariq@ unenq odi u jri pes! AZATUTYUN U QO BOLOR ERAZANQNERI IRAKANACUM!

  3. Օգոստոս 31st, 2009 at 02:23 | #3

    Հարգելի Սմբատ, քո նամակոմ գրել ես, որ 2007թ-ի փետրվարի 20-ից այս կողմ, Նիկոլի բոլոր հոդվածները կարդացել ես: Խորհուրդ կտամ դրնաց նախորդներն էլ կարդաս, դրանք կարող ես գտնել «Հայկական Ժամանակում», իսկ ավելի կոնկրետ բաց «ՀԺ»-ի գլխավոր էջը http://www.hzh.am ձախ կողմի սյունակում սեղմիր «ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ» բաժնի վրա, և այնտեղ կարդա Արման Կարապետյան ստորագրությամբ բոլոր հոդվածները: Ի դեպ եթե ինտերնետից օգտվում ես Mozilla Frefox կամ Opera ծրագրերով, ապա այդ դեպքում «ՀԺ»-ի նախորդ տարիների հրապարակումները չես կարող բացել, դրանք կարդացվում են միայն Internet Explorer-ով:

    Հ.Գ. Հավատացնում եմ, որ 4-5 տարի արաջ երբ կարդում էի այդ հոդվածները, առիթ ունեցա հետեվյալ միթքը հայտնելու` «Հիմա Նիկոլը, հանուն Հայաստանի Հանրապետության անում է այն, ինչ չեն անում գործող ընդիմությունն ու իշխանությունը միասի վերցրած

  4. hakop
    Սեպտեմբեր 1st, 2009 at 01:50 | #4

    Ոչ ինքնատիպ ոչ մի բան ժամանակակից աշխարհում արժեք չունի:

  1. No trackbacks yet.