> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMANNA-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMANNA-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Armanna-ից

Նիկոլ Փաշինյան. Իմփիչմենթ, 2007 թ.

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Հարգելի Նիկոլ, չգիտեմ ինչու, բայց ձեզ շատ եմ վստահում ու հավատում եմ, որ ձեր նպատակը ոչ թե որևէ աթոռի տիրանալն է, այլ օրենքի երկիր ստեղծելը: Ինձ համար անչափ հետաքրքիր են ձեր հոդվածները, որտեղ ես տեսնում եմ փայլուն մտքի տեր ու բազմակողմանիորեն զարգացած մի մարդու, հայրենասեր ու նվիրված քաղաքացու:

Ուզում եմ ասել որ Ձեր, Արամ Մանուկյանի և այլ խելացի ու ազնիվ մարդկանց շնորհիվ ՀԱԿ-ը կարող է վայելել ավելի մեծ քանակի մարդկանց համակրանքն ու աջակցությունը, եթե նրա շարքերում չլինեն այն գեներալներն ու դատախազի տեղակալները, որոնք ոչինչով չեն զիջում ներկաներին:

Ուզում եմ իմանալ, ինչո՞ւ համաձայնվեցիք նրանց ընդգրկել ձեր շարժման մեջ: Եվ երկրորդը, կարո՞ղ եմ արդյոք ես ենթադրել, որ եթե Աղվան Վարդանյանը վաղը միանա ձեր շարժմանը, ապա նա կորակվի որպես ազնիվ, պարկեշտ ու հայրենասեր մարդ: Նախապես շնորհակալ եմ պատասխանիդ համար: Հավատա, որ մտահոգությունս անկեղծ է ….

Նիկոլի պատասխանը - Թանկագին Armanna. մենք պետք է հասկանանք, որ անբիծ մարդիկ գոյություն չունեն` հատկապես այսօրվա այլասերված իրականության մեջ: Հանրային կյանքի այլասերվածությունը վկայում է ոչ միայն հանրության, այսինքն ամբողջության ճգնաժամի մասին, այլեւ գալիս է ցուցանելու, որ այդ ճգնաժամի հարուցիչները վարակել են հանրության յուրաքանչյուր անդամի: Բոլորիս: Եթե մեզնից յուրաքանչյուրը անկեղծորեն ինքնահայեցմամբ զբաղվի, ինքն իր մեջ կգտնի այնպիսի հարուցիչներ, որ որոշակի պայմաններում իրեն կդարձնեն կաշառակեր, ընտրակեղծարար, օլիգարխ, կոճակ սեղմող… Եվ եթե այդ հարուցիչները մեր մեջ չեն զարգացել, կամ քիչ են զարգացել` դա մեզ չի ազատում պատասխանատվությունից: Մենք առնվազն այն միջավայրն ենք, որում ձեւավորվում եւ զարգանում է կոռուպցիան, ընտրակեղծարարությունը, անարդարությունը, ապօրինությունը: Մենք այն հողն ենք, որում աճում է մոլախոտը, ոչ միայն աճում է, այլեւ ծաղկում: Եվ ուրեմն` ինչպե՞ս դուրս գալ այս շղթայից:

Բոլորս գիտակցում ենք, որ խնդիրը օրինականութուն, ժողովրդավարություն, արդարություն հաստատելն է Հայաստանում: Գիտակցում ենք, որ սա կարելի է անել նվիրված, սկզբունքային, գիտակ, պրոֆեսիոնալ, ազնիվ մարդկանցով, եւ գործի հաջողության համար անհրաժեշտ է, որ այդպիսի մարդկանց թիվը հնարավորինս մեծ լինի: Այստեղ է, որ ծագում է հարցերի հարցը. որտեղի՞ց գտնել այդ չափանիշներին համապատասխանող մարդկանց այդօրինակ բազմություն: Եթե որեւէ մեկը գիտի մի տեղ, մի երկիր, որտեղ ազնիվ, սկզբունքային, օրինապաշտ մարդիկ են արտադրում, թող ասի: Գուցե մենք կարողանանք մեր երկրի համար արդար եւ մաքուր քաղաքացինե՞ր ներմուծել: Նման հնարավորություն, ցավոք, չկա: Եթե անգամ լիներ` ուրեմն ի՞նչ պետք է լինեինք մենք` ՀՀ այսօրվա քաղաքացիներս, որոնք այս կամ այն չափով հասցրել են մեղանչել սեփական հայրենիքի դեմ, այն դարձրել սողոմի պես մի տեղ: Մեկը դա արել է ակտիվորեն` ապօրինություն ու անարդարություն թույլ տալով, երկրորդը դա արել է` ավազակի ձեռքը չբռնելով, երրորդը դա արել է` մտածելով, թե այդ ամենը իրեն չի վերաբերում:

Ահա, ուրեմն` մեր Շարժման հիմքում դրված է քաղաքական եւ քաղաքացիական Զատիկի գաղափարը, որի իմաստը հետեւյալն է. մեզնից յուրաքանչյուրը` ամեն մեկն իր չափով, պատասխանատու է այսօրվա իրականության համար: Մեզնից յուրաքանչյուրը այսօրվա իրականությունը, զազրելի իրականությունը ստեղծած արարքների պատմություն ու շարք ունի: Եվ ուրեմն` Քաղաքական, Քաղաքացիական Զատիկը ենթադրում է, որ մենք նախ պետք է հրաժարվենք այդ արարքների շարքը շարունակելուց, պետք է զատվենք մեր իսկ քաղաքացիական եւ քաղաքական մեղքերից, պետք է հրաժարվենք դառնալ այն հողը, որում աճում է մոլախոտը, ապա եւ` մեզնից կախվածը անենք հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի հաստատման: Պետք է այլեւս հրաժարվենք համակերպվել այսօրվա եղկելի իրականության հետ, հրաժարվենք հանդուրժել այն: Պետք է ինքներս մեզ մաքրենք մեր քաղաքական եւ քաղաքացիական մեղքերից եւ դառնանք այն մաքուր մարդը, որ անհրաժեշտ է Ազատ եւ Երջանիկ Հայաստան կառուցելու համար: Այո, այսօր մեզ հետ են մարդիկ, ովքեր իշխանության մեջ են եղել ընդհուպ մինչեւ 2008 թվականը: Դա մեր հաղթանակն է, որովհետեւ մենք այդ մարդկանց օգնել ենք տարանջատվել իրենց իսկ մեղքից, դա նաեւ այդ մարդկանց հաղթանակն է, որովհետեւ նրանք ավազակապետությունից տարանջատվելով` թուլացրել են նրան եւ ուժեղացրել են մեզ: Սա ինքնամաքրման ճանապարհ է, ինչպես անհատի, այնպես էլ հանրության ինքնամաքրման ճանապարհ: Մենք պետք է ինքներս անցնենք այդ ճանապարհը եւ հանրության յուրաքանչյուր անդամի տանք այդ հնարավորությունը: Ավելին, մենք պետք է ոգեւորենք, համոզենք մարդկանց, որ նրանք անցնեն այդ ճանապարհը, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է սկսի ինքն իրենից: Ձեր նշած մարդիկ հենց այդպես էլ վարվել են, եւ ես նրանց առաջ խոնարհվում եմ այդ քայլի համար:

Երբ փարիսեցիները տեսնում են, որ Հիսուսը մաքսավորների ու մեղավորների հետ է սեղան նստել, փորձում են մեղադրել նրան: Ի պատասխան` Հիսուսը ասում է. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին (…) ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին» (Մատթեոս 9/3-9/13): Մեր շարժումը հենց այսպիսի վարդապետություն ունի իր հիմքում, քանի որ հանրային հիվանդությունը կարելի է բուժել միայն նրա հիվանդ անդամներին բուժելով, նրանց ապաստան տալով:

Լավագույն մաղթանքներս, թանկագին Armanna:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Mleh
    Օգոստոս 25th, 2009 at 16:33 | #1

    Sireli Nikol, Armanna-i harts@ hratap e darnum nayev Ararat Zourabyani` Gagik Shamshyani nkatmamb touyl tvadz anvayel ou poghotsayin ararqi louysi tak. Yes el, qo nman` vorpes Mer Ter Hisous Qristosi vartapetutyan@ nayev gordzov hetevogh andz, karogh em havatal vor 2000-i mayisic heto tevakan zhamanak Monghol-tatarakann avazakakhmbin dzarayadz ou W Aghvani pes mekin “balance of terror”-i (compromatneri havasarakshrutyan) orenqnerov teghakal ashkhatadz Jehangiryan Gagik@ antsnum e inqnamaqrman qristoneavayel janaparhov. Bayts inch vorakoum tal HHSh nakhagahi grehkutyann asem, te lakotutyan@ Shamashyani nman Sharzhman@ anmnatsort nvirvadz andznazoh meki nkatmamb? Inchqan el verchins bnavorutyamb hakhourrn lini… Manavand ayn pahin, yerp Hamazhoghovrtakan Sharzhum@ portsum e “Marti 1″-in kotradz ir mechq@ oughghel… Dzez aroghchutyun yev annkoun kamq em tsankanum, sireli ou havatatsyal Nikol. Haghtelou enq! 1+

  2. AG
    Օգոստոս 25th, 2009 at 17:21 | #2

    @Mleh

    Hargeli Mleh,

    Isk Karogh eq manramsnel Ararat Zurabyani ararq@, qani vor yes teghyak chem yev shat kuzenai imanal katarvac@.

    Naxapes shnorhakalutyun!!!!

  3. master
    Օգոստոս 25th, 2009 at 18:49 | #3

    Քաղաքացիական Զատիկն է միակ լուծումը:
    Եվ Լևոն պապին չէ, որ պետք է մեզ փրկի, դատախազներով կամ առանց դրանց, այլ մենք ինքներս: Ամեն մեկս պետք է մեզանից սկսենք` անկախ նրանից, թե մեր կարծիքով մեզ շրջապատողների 50 տոկոսն է անբարոյական,թե 99 տոկոսը:
    Անձամբ չեմ ճանաչում ոչ Զուրաբյանին, ոչ էլ դատախազին, ոչ էլ ուզում եմ ճանաչել:
    Զուրաբյանը անբարո՞ է պաշտոնավարել: Հիմա հասկացե՞լ է: Աստված տա: Դատախազը զինվո՞ր է խոշտանգել: Հնարավոր է: Ապաշխարե՞լ է: Միգուցե: Եթե ոչ` մեղքը իրենց վիզը: Մի օր բոլորն էլ իրենց արածների համար պատասխան են տալու` թե էսօրվա և թե երեկվա դատախազները ու նմանները:
    Բայց ի՞նչ կապ ունի դա մեր քաղաքացիական պարտավորությունները կատարելու կամ չկատարելու հետ: Ի՞նչ անի Նիկոլը, եթե ամեն մեկս օրենք ենք խաղտում, կաշառք ենք տալիս կամ վերցնում (որը միևնույն բանն է) ու ուրիշներին մատնացույց անում, թե` բա նրանք ինչե~ր են անում: Ի՞նչ օրենք կարող է խաղտել հասարակ քաղաքացին: Հոծ գի՞ծ կամ կարմիր լու՞յս: Եվ խաղտում է, երբ գայիշնիկ չկա (հանգամանքները թույլ են տալիս): Մեկ ուրիշն էլ ի պաշտոնե կարող է միլիոններ հափշտակել և անում է, քանի դեռ պետական համակարգը նպաստում է դրան (էլի հանգամանքներն են թույլ տալիս): Մի երրորդն էլ իր հերթական շենքի պատշգամբից մարդ է գնդակահարում (կրկին այդ հանգամանքները):
    Մի խոսքով` եթե մենք նորմալ կյանք ենք ուզում, ապա պարտավոր ենք ինքներս օրինապաշտ լինել, և հնարավորինս պայքարել ապօրինությունների դեմ` գոնե բարձրաձայնելով դրանց մասին:
    Դժվա՞ր է: Եթե դա չանենք, ուրեմն սենց էլ ապրելու ենք: Ու ապրում ենք: Իսկ ի՞նչ է, քո փողոցում քո բանակի կողմից գնդակահարվելը հե՞շտ էր:
    Նիկոլի մոտեցումը միակ հնարավորն է օրինապաշտ հասարակություն ձևավորելու համար:
    Կեցցե’ Նիկոլը, կեցցե’ն բոլոր ազատ քաղաքացիները:

  4. Levon
    Օգոստոս 25th, 2009 at 20:39 | #4

    Apres Nikol jan +1

  5. Օգոստոս 25th, 2009 at 22:13 | #5

    @Mleh
    Yes el kuzenayi imanal, te Ararat Zurabyany inch ararq e tuyl tvel Gagik Shamshyani nkatmamb… Ete karox eq xndrum em manramasneq

  6. Օգոստոս 25th, 2009 at 23:47 | #6

    Zurabyani ararqi masin kardaceq Payqar.net um “Avgyan axorner@ petq e maqrel” haytararutyun@.

  7. Օգոստոս 25th, 2009 at 23:55 | #7

    Nikol jan, INQNAMAQRMAN arumov lriv hamamit em! Mardkanc petq e tal ayd hnaravorutyun@, naev NEROXAMTUTYUN cucaberel, qani vor bolors el sxalvel karox enq, erbemn inqners mez chenq karoxanum nerel mer sxalneri hamar, i vercho nerum enq, aydpes el petq e verabervel myusnerin. Voxchunum em bolor nranc , vor txamardkutyun unen sxal &anaparhic durs galu, sa djvar e , bayc qajutyun e.

  8. Marianna
    Օգոստոս 26th, 2009 at 01:46 | #8
  9. Mleh
    Օգոստոս 26th, 2009 at 11:06 | #9

    @AG
    Sireli AG, karta`
    Ավգյան ախոռները պետք է մաքրվեն - ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը ցանկացել է կոտրել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարչական սարքը, Օգոստոս 13, 2009
    http://www.payqar.net/?p=1109

  10. Mleh
    Օգոստոս 26th, 2009 at 11:21 | #10

    @master
    Hargeli “master”,
    Inchqan el “Լևոն պապին” arhamarhakan yerangov artahaytveq, mart@ vastak ouni, ouzes te chouzes` Arachin yev Himnadir. Nayev` haghtanakadz Hayots Banaki Geragouyn yev Glkhavor Hramanatar. Haghtanakadz, arachin angam hazaramyaki ktrvadzqov, Sardarapati “deja vue”-n ch@hashvadz. Ourish harts, vor cadrayin ahavor skhalner e gordzel, voronq petq che krknven. Orinak, Zourabyani lakotakan ararqi masin kartalis hishetsi 90-akannerin HHSh Varchutyunum kam kits vorpes targmanich, yevln. ashkhatogh patehapasht nakhkin komsomoli hrahangichnerin, minch Sharzhmann iskapes nvirvadz ou moskovian dradzoneri koghmic haladzvadz shat nviryal ou shnorhali yeritasardner haziv-haz eyin irenc @ntaniqneri goyutyun@ qashkrtum. 2-rt` Azg@ntiri amenamedz skhal@ Vanoyi imastoun khorhurt@ chlselnb er` hraparakel Cheka-NKVD-KGB-i, inchpes Alexander Varpetyan@ (iskakan Master) kaser` KANACH VISHAPI hayastanyan gordzkalneri voghch sev tsoutsak@. Ay medz “jart” kliner, sakayn stougapes kapahovagrver hetaga tsntsoumneric, @nthoup minchev “Hoktember 27″-ic, “Marti 1″-ic ou derevs spasvogh bolshevika-dashnak-monghol-tatarakan ayl spandneric (Astvadz mi arastse)…

  11. Օգոստոս 26th, 2009 at 11:24 | #11

    @MM
    Shnorhakalutyun…

  12. master
    Օգոստոս 26th, 2009 at 15:42 | #12

    Mleh,
    Հիմնադիր նախագահին վերաբերվում եմ խոր ակնածանքով, իսկ օգտագործված բառախաղը մեր հասարակության այն շերտերի վերաբերմունքի մասին է, որը Շարժման առաջնորդներից հեշտ ու արագ լուծումներ ենսպասում` ասես Նոր տարվա Ձմեռ պապու նվերներին, ու հետո էլ հուսախաբ:
    Սխալներ ունեցել է,իհարկե (մանավանդ կադրային, ու Քաղաքական Զատիկը այստեղ իրեն էլ է վերաբերում), բայց նման հանցագործ իշխանություն ինչպիսին ունենք վերջին տարիներին միայն թշնամուն կցանկանամ: Ներկա բեսպրեդելը պարզապես անհամեմատելի է իննսունականների հետ:

  13. AG
    Օգոստոս 27th, 2009 at 07:40 | #13

    MLEH YEV MM SHAT SHNORAKAL EM INFORMACIAYI HAMAR. :)

  14. Mleh
    Օգոստոս 27th, 2009 at 11:04 | #14

    @master
    Master jan, shnorhakal em hstakatsman hamar. Menq hamakhohner enq. “նման հանցագործ իշխանություն ինչպիսին ունենք վերջին տարիներին միայն թշնամուն կցանկանամ:” - Dzer nshadz iroghutyun@ lavagouyns bnoutagrel e Avetis Harutyunyan@` mer sireli Vanon: “Ayspes chi varvum angam tshnamin; ayspes varvum e miyayan yerkrov antsnogh hrosak@”. Monghol-tatar@.

  15. Anonymous
    Օգոստոս 28th, 2009 at 01:07 | #15

    ardaradatutyun@ vijecrecin - stacvec, (mard ka ??,vor havata dataranin).Hima el hert@ vostikannerinn e,&anaparhayin,parekayin meqenanerov l&va& “remeni akt” en grum(erkir@ prkel e petq)mardu mej spanum en amenapoqrik huysn isk,vor hamazgest haga& mard@ hasarak mardu PASHTPANN e.
    Togh mta&en vor ayd xaran@ irenc vra e mnum,irenc serundneri,isk menq chmorananq ays amen@ u poxancenq mer serundnerin…

  16. armanna
    Օգոստոս 28th, 2009 at 12:13 | #16

    Hargeli Nikol shat shnorhakal em patasxanid hamar.Husov em vor du ches geragnahatum mardkanc. Iskapes inqnamaqrman chanaparhy depi luys u ardarutyun tanox miak chanaparhn e.
    Kuzei miayn neroxutyun xndrel im harci mej tex gtac mi tyurimacutyn hamar, es Axvan Hovsepyani azganvan poxaren Vardanyan em grel.Qani vor i skzbane nran i nkati unei uzeci nshel ayd masin, teev nuyny kareli er harcnel naev bolor myus nerka ev naxkin pashtonyenery masin.

  1. No trackbacks yet.